Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0479.200406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2006 թվականի N 479-Ա

 

i

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 39-րդ հոդվածին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար տարածքներում` համաձայն հավելվածի, կազմակերպել կենդանական աշխարհի օգտագործում և վերարտադրություն 49 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 16.06.06 թիվ 865-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշման 18-րդ կետի 1-ին մասը:

(3-րդ կետը փոփ. 16.06.06 թիվ 865-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 6-ի

N 479-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

 

___________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

(հավելվածը փոփ. 16.06.06 թիվ 865-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2006
N 479-Ա
Որոշում