Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0082.110406

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         04           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006104

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2006 թվականի թիվ 82-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 2-րդ մասի «ե» ենթակետերը, 20-րդ հոդվածի «ե» մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգը» հաստատելու մասին թիվ 394-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1. Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին, դրանց մասնաճյուղերին, Հայաստանի Հանրապետության գանձապետարանին, վերջինիս մասնաճյուղերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային և տեղեկատվական համակարգերի այլ մասնակիցներին (այսուհետ` Մասնակից) և «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական համակարգի այլ մասնակիցներին և հաշվետու թողարկողներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվում են վերջիններիս նույնականացնող կոդեր:»,

i

1.2. Կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. Մասնակցի համարը` եռանիշ թիվ է, որը նույնականացնում է բանկին, վարկային կազմակերպությանը, Արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային (դիլերային) ընկերություններին, դիլերային ընկերություններին, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներին, արժեթղթերի պահառուներին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգի կողմ հանդիսացող այլ մասնակցին, բացառությամբ` հաշվետու թողարկողների, ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն հիմնադրամների, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների, հաշվետու թողարկողների:»,

i

1.3. Կարգի 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 և 7.2 կետեր հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձինք են համարվում` ինվեստիցիոն ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունները, ապահովագրական գործունեություն իրականացնողները (ապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները, ապահովագրական գործակալները), գրավատները, հաշվետու թողարկողները:

7.2. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց կոդի կառուցվածքը

ա. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի կոդը բաղկացած է պարտադիր լրացման հինգանիշ թվից և լրացուցիչ (ոչ պարտադիր) երկնիշ թվից: Հնգանիշ թիվը կազմված է Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի խմբի համարից և վերջինիս հաջորդող այդ անձի համարից: Իսկ բաժանմունքի համարը հիմնական հնգանիշ թվից առանձնանում է «-» նշանով, և ոչ պարտադիր է լրացման համար, բացառությամբ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի,

բ. Բաժանմունքի (գլխամասային գրասենյակի կամ մասնաճյուղի) համարը լրացուցիչ (ոչ պարտադիր) երկնիշ թիվ է, որը նույնականացնում է գլխամասային գրասենյակին կամ մասնաճյուղին: Ընդ որում, մասնաճյուղի համարը ընկած է 01 թվից մինչև 99-ը ներառյալ թվերի միջակայքում և տրամադրվում է ըստ հաջորդականության, իսկ գլխամասային գրասենյակի համարը համարվում է 00-ն, որը նույնպես լրացման համար հանդիսանում է ոչ պարտադիր:»,

i

1.4. Կարգի 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1 կետը` հետևյալ բովանդակությամբ. «8.1.Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի մասնաճյուղերը չեն գրանցվում, իսկ գլխամասը գրանցվում է Մասնակիցների համար սահմանված սկզբունքով կառուցված հնգանիշ կոդով:»,

i

1.5. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «18. Այլ մասնակիցներ են համարվում բանկերից, վարկային կազմակերպություններից, գանձապետական բաժանմունքներից, Արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային (դիլերային) ընկերություններից, դիլերային ընկերություններից, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներից, արժեթղթերի պահառուներից տարբերվող, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգերում մասնակցող այլ անձինք, բացառությամբ` արժութային դիլերների, փոխանակման կետերի, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպողների և Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանցից:»,

i

1.6. Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «19. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, բանկերի, օտարերկրյա բանկերի համարները տրամադրվում են 100-ից մինչև 399 (ներառյալ) թվերի միջակայքում: Ընդ որում, 100-ից մինչև 105 թվերը (ներառյալ) վերապահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:»,

i

1.7. Կարգի 22-րդ կետից հետո լրացնել նոր` 22.1 կետը, հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Արժեթղթերի շուկայի մասնակիցներ` բրոքերային (դիլերային) ընկերություններին, դիլերային ընկերություններին, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներին, արժեթղթերի պահառուներին համարները տրամադրվում են 400-ից մինչև 499 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար 400-ին հաջորդող յուրաքանչյուր թվից:»,

1.8. Կարգի 26-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) բանկային համարներն են (օր. 100,...244, 247, 248... և այլն մինչև 399):»,

i

1.9. Կարգի 26-րդ կետից հետո լրացնել նոր` 26.1, 26.2 և 26.3 կետեր հետևյալ բովանդակությամբ.

«26.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց գրանցելու դեպքում վերջիններիս տրամադրվում է նոր հնգանիշ կոդ, որը կառուցվում և տրամադրվում է Մասնակիցների համար սահմանված կոդերի միջակայքից և ունի գերակշռող դիրք Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց համար նախատեսված կոդերի նկատմամբ:

26.2. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց կոդերի համար նախատեսված թվերի միջակայքերն են.

ա) հաշվետու թողարկողներին կոդերը տրամադրվում են 50001-ից մինչև 50999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 50001-ից սկսած,

բ) ինվեստիցիոն ընկերություններին կոդերը տրամադրվում են 51001-ից մինչև 51999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 51001-ից սկսած,

գ) ինվեստիցիոն հիմնադրամներին կոդերը տրամադրվում են 52001-ից մինչև 52999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 52001-ից սկսած,

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողներին (ապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերներին, ապահովագրական գործակալներին) կոդերը տրամադրվում են 53001-ից մինչև 53999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 53001-ից սկսած,

ե) կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններին կոդերը տրամադրվում են 54001-ից մինչև 54999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 54001-ից սկսած,

զ) գրավատներին կոդերը տրամադրվում են 55001-ից մինչև 55999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար` 55001-ից սկսած:

26.3. 56000 մինչև 59999 թվերի միջակայքերը պահուստային են, և գտնվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնօրինման տակ, և անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կարգադրության հիման վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.03.2006
N 82-Ն
Որոշում