Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0499.071197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 1997 թ. թիվ 499

 

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Արարատի մարզպետի միջնորդությունը և Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ավագանու որոշումը գույքի փոխանակության մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մասիսի նախկին վարչական շրջանի ժողդատարանի շենքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությունից հանձնել Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով:

2. Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող նախկին վարչական շենքի 263,6 քառ. մետր մակերեսով տարածքը համարել պետական սեփականություն և հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և առաջարկել Մասիսի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի և տարածքի սահմանված կարգով հանձնում-ընդունումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.1997
N 499
Որոշում