Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0303.060506

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2006 թվականի N 303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման վերնագրում և տեքստում, որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում, 1-ին և 4-րդ կետերում, 7-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի`

անհատական կազմի վերնագրում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով,

անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Ա. Անդրեասյան            - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                                ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

    Ռ. Դավթյան                - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                                աշխատակազմի հանրային ծառայությունների

                                ոլորտների ծրագրերի վարչության պետ

 

    Ա. Ներսիսյան              - ՀՀ բնապահպանության նախարարության

                                աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման

                                գործակալության պետ

 

    Մ. Գասպարյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                աշխատակազմի հողերի օգտագործման և

                                մելիորացիայի վարչության պետ («Պատվարների

                                անվտանգություն» և «Ոռոգման համակարգերի

                                զարգացում» ծրագրերի մասով)

 

    Պ. Լորին                  - «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                                («Համայնքային ջրամատակարարում և

                                ջրահեռացում» ծրագրի մասով)

 

    Ա. Ղազարյան               - «Ջրային տնտեսության զարգացման և

                                բարեփոխումների ծրագրերի իրականացման

                                գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2006
N 303-Ն
Որոշում