Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

 

 

050.0162.040506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2006 թվականի թիվ 162-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 78 ԾՕՀ Ա որոշմամբ հաստատված Արժույթի Միջազգային Հիմնադրամի «Հսկողական միջոցառումների գնահատման» առաքելության արդյունքում տրված առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի 5-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.

1.1. «Հրապարակային մրցույթը պայմանավորված է դրա մասնակիցների որակավորմամբ, այն է`» բառերը փոխարինել «Հրապարակային մրցույթի մասնակիցների ընտրությունը պայմանավորված է հետևյալ պահանջներով`» բառերով.

1.2. 5-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այլ հավասար պայմաններում նախապատվությունը տրվում է այն մասնակցին, որը տվյալ մրցույթի անցկացման տարվան նախորդող երեք տարիների ընթացքում անընդմեջ չի իրականացրել կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտ:

Մի քանի տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտ անցկացնելու դեպքում ընկերությունը պարտադիր պետք է նշանակի գործընկեր (պատասխանատու անձ) այլ գրասենյակից` նվազագույնը երեք տարին մեկ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.04.2006
N 162-Ն
Որոշում