Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ...

 

 

504.0019.260406

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         04           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50406114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2006 թվականի N 19-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերությունը.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 33-րդ հոդվածների համաձայն, պետական իրավական փորձաքննության ենթարկելու և պետական գրանցում ստանալու նպատակով ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

Հավելված

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի

2006թ. փետրվարի 15-ի

N 19-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների /այսուհետ` Տնօրեն/ ատեստավորման հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատակարգը:

2. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2006թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն և հեռախոսի համարը: Ցուցակում ընդգրկված անձինք Աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է Աշխատակազմի քարտուղարության համակարգչում:

5. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` վիճակահանությամբ, համակարգչի միջոցով, ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ` 3 թեկնածու մարզպետարանի աշխատակազմից և 2 թեկնածու տվյալ ոլորտից: Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:

6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի /թեկնածուների/ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը /ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով/ անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգով նախատեսված հարաբերակցությունը:

8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հաստատվում են Մարզպետի որոշմամբ:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից Մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մարզպետի որոշմամբ Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

10. Աշխատակազմը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ` դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու` անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

12. Հանձնաժողովը`

ա/ Աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ /այդպիսիք լինելու դեպքում/ և Հանձնաժողովի կնիքը.

բ/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

դ/ սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե/ անցկացնում է տնօրենների թեստավորում.

զ/ ստուգում և գնահատում է տնօրենների թեստավորման առաջադրանքները.

է/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված տնօրենների բողոքները.

թ/ հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

ժ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա/ Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ/ կազմում է քվեաթերթեր.

ժգ/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

ժդ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժզ/ յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժէ/ Աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.

ժը/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու ընթացակարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Մարզպետին: Մարզպետը իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ/ բացատրում է տնօրեններին` թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

բ/ մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը և հարցեր տալիս մասնակիցներին.

գ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

դ/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

ե/ ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը, իր որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Աշխատակազմին հանձնելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Գեղարքունիքի մարզպետ
15.02.2006
N 19-Ն
Որոշում