Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Հ ...

15.12.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2007  -ից մինչեւ   15.12.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.12 ՆՀ-293-Ն հրամանագիր)

i

030.0114.200506

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով եվրոպական կառույցների (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով` որոշում եմ.

1. Ստեղծել եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստերը պետք է գումարվեն ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի փետրվարի 7-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-808 և 2003 թվականի հուլիսի 28-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-96-Ա հրամանագրերը:

 

20 մայիսի 2006 թվականի

ՆՀ-114-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2006 թվականի մայիսի 20-ի

ՆՀ-114-Ն հրամանագրի

 

ԿԱԶՄ

i

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 13.06.07 ՆՀ-154-Ն հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.05.2006
N ՆՀ-114-Ն
Հրամանագիր