Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 47 ...

09.06.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.11.1997  -ից մինչեւ   09.06.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 08.05.98 թիվ 278)

i

040.0502.101197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 1997 թ. թիվ 502

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

ա) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կանոնակարգի 4-րդ կետում «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին» և «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` պետական հանձնաժողով)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող լիազորված պետական կառավարման մարմնին» և «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետև` լիազորված պետական կառավարման մարմին)» բառերով.

i

բ) կանոնակարգի 10-րդ և 12-րդ կետերում «պետական հանձնաժողովի», իսկ 30-րդ կետում «պետական հանձնաժողովին» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազորված պետական կառավարման մարմնի» և «լիազորված պետական կառավարման մարմնին» բառերով.

i

գ) կանոնակարգը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.

«29. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի ռեեստրի վարումն ապահովելու նպատակով ընկերության բաժնետերերի առաջին ժողովում ընկերությանն է հանձնում բաժնետերերի կնքված անվանացանկը` յուրաքանչյուրին պատկանող բաժնետոմսերի քանակի նշումով, որի բոլոր էջերն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

Այն դեպքում, երբ ընկերության բաժնետերերի թիվը 50 և ավելի է, վարչությունն ընկերության հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում է ընկերության արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնացված կարգով մասնագիտացված կազմակերպության վարմանը հանձնելուց և ռեեստրի վարման համապատասխան պայմանագիր ունենալուց հետո միայն»:

i

Այս կապակցությամբ կանոնակարգի 29-րդ և 30-րդ կետերը համապատասխանաբար համարել 30-րդ և 31-րդ կետեր.

դ) կանոնակարգի 31-րդ կետում «21» թիվը փոխարինել «23» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.1997
N 502
Որոշում