Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

10.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.12.1997  -ից մինչեւ   10.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.98 թիվ 544 որոշում)

i

041.0537.181197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1997 թ. թիվ 537

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով հետևյալ կազմով.

 

        Խ. Հարությունյան            -   ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

                                        /հանձնաժողովի նախագահ/

 

        Մ. Ալեքսանյան               -   ՀՀ արդարադատության նախարար

 

        Գ. Գամազյան                 -   ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

        Ա. Դարբինյան                -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                        նախարար

 

        Վ. Մովսիսյան                -   ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

        Ս. Շահազիզյան               -   ՀՀ բնապահպանության նախարար

 

        Ֆ. Փիրումյան                -   ՀՀ քաղաքաշինության նախարար

 

        Վ. Ավանեսյան                -   ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

        Մ. Վարդանյան                -   ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

                                        կադաստրի վարչության պետ

 

        Մ. Թոփուզյան                -   ՀՀ կառավարության աշխատակազմի

                                        իրավաբանական վարչության պետ

 

        Ս. Օհանյան                  -   ՀՀ կառավարության աշխատակազմի

                                        քաղաքաշինության և աղետի գոտու

                                        հարցերի վարչության պետ

 

        Կ. Խանգելդյան               -   ՀՀ կառավարության աշխատակազմի

                                        ագրարային քաղաքականության

                                        վարչության պետի պաշտոնակատար

 

        Կ. Արեյան                   -   Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

        Ա. Մելիքսեթյան              -   ՀՀ կառավարության աշխատակազմի

                                        քաղաքաշինության և աղետի գոտու

                                        հարցերի վարչության քաղաքաշինության

                                        բաժնի վարիչ (հանձնաժողովի

                                        քարտուղար)

 

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում.

ա/ ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, գիտահետազոտական հիմնարկների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների.

բ/ աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակացանկը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` լուծել աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.1997
N 537
Որոշում