040.0739.080606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2006 թվականի N 739-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգում`
i
ա) 1-ին կետում «մոդելը և չափանիշները» բառերը փոխարինել «մոդելը, չափանիշները և հավակնորդ կազմակերպության գնահատման կարգը» բառերով.
բ) IV բաժնի 23-26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«23. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:
24. «Հնարավորություններ» խմբի (N 5 ձևի 1-ին աղյուսակի 1-ին կետի «1 ա» ենթակետ - 5-րդ կետի «5 ե» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 1-5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
25. «Արդյունքներ» խմբի յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «6 ա» ենթակետ - 9-րդ կետի «9 բ» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 2 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 6-9-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
26. Հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` համաձայն սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր գումարի:
Փորձագետների հանձնախմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքները ձևակերպում է գրավոր և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:».
գ) 4-րդ ձևի`
i
3-րդ կետի`
առաջին պարբերությունում «(N 5 ձևի 1-ին կետի «ա», «բ» ենթակետեր և այլն)» բառերը փոխարինել «(N 5 ձևի 1-ին աղյուսակի «1 ա» և «1 բ» ենթակետեր և այլն)» բառերով,
երկրորդ պարբերությունում «N 5 ձևում» բառերը փոխարինել «N 5 ձևի 1-ին աղյուսակում» բառերով,
5-րդ կետի`
երկրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման կատարելություն,» բառերը,
երրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման խորություն,» բառերը և
չորրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման գնահատում և վերանայում:» նախադասությունը հանել,
6-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես ընդգրկման խորություն:» նախադասությունը,
8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ) N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 26-ի
N 739-Ն որոշման
Ձև N 5
ՈՐԱԿԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 2 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:
Չափանիշների առաջին խումբը բնութագրում է կազմակերպության կողմից որակի ապահովման բնագավառում նվաճումների ձեռքբերման հնարավորությունները (այսուհետ` հնարավորություններ):
Չափանիշների երկրորդ խումբը բնութագրում է կազմակերպության ձեռք բերած հաջողությունների արդյունքները (այսուհետ` արդյունքներ):
2. Առաջին և երկրորդ խմբերի չափանիշները տրված են որակի ապահովման բնագավառում մրցանակի հետևյալ մոդելում, իսկ դրանց գնահատման առավելագույն միավորները տրված են 1-ին աղյուսակում:
Որակի ապահովման բնագավառում մրցանակի մոդելը
.________.._________________.._________..__________________. .____________.
| ||Անձնակազմը || ||Աշխատակազմի | | |
| ||(90 միավոր) || ||բավարարվածությունը|_| |
| |._________________.| ||(90 միավոր) | | |
| |._________________.| |.__________________. | |
|Ղեկավա- ||Որակի բնագավառում||Կազմակեր-|.__________________. |Կազմակերպութ|
|րության ||կազմակերպության ||պության ||Սպառողների | |յան |
|առաջնոր-||քաղաքականությունը||կողմից ||բավարարվածությունն| |աշխատանքի |
|դութ- ||և ||իրականաց-||արտադրանքի կամ |_|արդյունքները|
|յունը ||ռազմավարությունը ||վող ||ծառայության որակով| |(150 միավոր)|
|(100 ||(80 միավոր) ||գործընթաց||(200 միավոր) | | |
|միավոր) |._________________.|ները (140|.__________________. | |
| |._________________.|միավոր) |.__________________. | |
| ||Գործընկերությունը|| ||Հանրության վրա | | |
| ||և ռեսուրսները || ||կազմակերպության | | |
| ||(90 միավոր) || ||ազդեցությունը |_| |
| || || ||(60 միավոր) | | |
.________.._________________.._________..__________________. .____________.
.___________________________. .___________________________.
| ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | | ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ |
| (500 միավոր) | | (500 միավոր) |
.___________________________. .___________________________.
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
| Չափանիշները և դրանց | |Չափանիշների |
| բաղադրիչները |Գործունեության ուղղությունները,|և դրանց |
|____________________________| որոնց վերաբերյալ պետք է |բաղադրիչների|
|նշա-| | ներկայացվի տեղեկատվություն |առավելագույն|
|գիրը| բնութագրերը | |գնահատականը`|
| | | |միավորներով |
|____|_______________________|_______________________________|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________________________________________________|____________|
|I. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ | 500 |
|____________________________________________________________|____________|
| 1. |Ղեկավարության առաջնորդությունը | 100 |
|____|_______________________________________________________|____________|
|1 ա |Ղեկավարության կողմից | ղեկավարության կողմից | 25 |
| |կազմակերպության |կազմակերպության նշանակությանը | |
| |նշանակությանը |համապատասխանող կանխատեսումների,| |
| |համապատասխանող |քաղաքականության և | |
| |կանխատեսումների, |ռազմավարության նպատակների | |
| |քաղաքականության և |մշակում (կարճաժամկետ և | |
| |ռազմավարության |երկարաժամկետ ծրագրերի | |
| |նպատակների մշակում, |առկայություն) | |
| |անձնական օրինակով | ստեղծագործական և | |
| |կազմակերպության |նորամուծության աշխատանքների | |
| |ղեկավարում |խրախուսում ու աջակցություն | |
| | |(միջոցառումների նախատեսում և | |
| | |ռեսուրսների հատկացում) | |
| | | աշխատողների ներգրավմանը և | |
| | |զարգացմանը նպաստող միջավայրի | |
| | |ստեղծում (ծրագրերով նախատեսված | |
| | |միջոցառումներին նրանց | |
| | |մասնակցության ապահովում) | |
|____|_______________________|_______________________________|____________|
|1 բ |Ղեկավարության | ղեկավարության կողմից | 25 |
| |մասնակցությունը |կառավարման համակարգի | |
| |կազմակերպության որակի |գործընթացների մշակման և | |
| |կառավարման համակարգի |ներդրման ապահովում | |
| |մշակման, ներդրման և | ղեկավարության կողմից | |
| |անընդհատ բարելավման |փոփոխությունների, | |
| |նախագծերի, նոր |վերլուծությունների և առավել | |
| |մեթոդների, լուծումների |կարևոր գործունեությունների | |
| |որոնումների |արդյունքների բարձրացման | |
| |գործընթացներին |ապահովում, արդիականացում, դրանց| |
| | |ուղղահայաց ու հորիզոնական | |
| | |կապերի ծավալում, կազմակերպական | |
| | |կառուցվածքի կատարելագործում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|1 գ |Ղեկավարության | ղեկավարության կողմից | 25 |
| |մասնակցությունն |սպառողների, գործընկերների և | |
| |սպառողների, |հասարակության պահանջմունքների | |
| |գործընկերների և |և սպասելիքների ըմբռնում և | |
| |հասարակական |բավարարում, գործընկերների հետ | |
| |կազմակերպությունների |համագործակցում` համատեղ | |
| |ներկայացուցիչների հետ |գործունեության | |
| |իրականացվող |կատարելագործմամբ, ինչպես նաև | |
| |աշխատանքներին |կոնֆերանսների և սեմինարների | |
| | |աշխատանքներին մասնակցություն | |
| | | ղեկավարության աջակցություն` | |
| | |շրջակա միջավայրի բարելավմանը և | |
| | |հասարակությանն օգնելուն ուղղված| |
| | |գործունեությանը | |
|____|_______________________|_______________________________|____________|
|1 դ |Ղեկավարության կողմից | ղեկավարության անձնական | 25 |
| |կազմակերպության |մասնակցությունն անձնակազմին` | |
| |անձնակազմին աջակցում և |ըստ կազմակերպության | |
| |խրախուսում |նշանակության, ինչպես նաև | |
| | |արժեքների, քաղաքականության և | |
| | |ռազմավարության պարզաբանման | |
| | |աշխատանքներին, աշխատողներին | |
| | |իրենց պլանների, նպատակների և | |
| | |խնդիրների իրականացման նպատակով | |
| | |օգնության ցուցաբերում, աջակցում| |
| | |և խրախուսում | |
| | | կազմակերպության բոլոր | |
| | |մակարդակներում առանձին անձանց | |
| | |և խմբերի գործունեության | |
| | |ժամանակին ու պատշաճ գնահատում | |
|____|_______________________________________________________|____________|
| 2. |Անձնակազմը | 90 |
|____|_______________________________________________________|____________|
|2 ա |Պլանավորում, ղեկավարում| անձնակազմի աշխատանքային | 18 |
| |և անձնակազմի հետ |պլանների մշակում` աշխատակազմի | |
| |իրականացվող |և առանձին այլ | |
| |աշխատանքների |ներկայացուցիչների ներգրավմամբ | |
| |բարելավում, | դրսից աշխատողների ներգրավման | |
| |փոփոխությունների |ժամանակ արդար մոտեցման | |
| |որոշում |ապահովում` ներառյալ մշտական | |
| | |աշխատողների համեմատ նրանց համար| |
| | |հավասար պայմանների ստեղծում | |
| | | անձնակազմի պլանային | |
| | |աշխատանքների կատարելագործում` | |
| | |աշխատակազմի հետ | |
| | |հետազոտությունների և հետադարձ | |
| | |կապի այլ ձևերի օգտագործմամբ | |
|____|_______________________|_______________________________|____________|
|2 բ |Գիտելիքների մակարդակի | անձնակազմի գիտելիքների և | 18 |
| |որոշում, դրա զարգացմանն|իրազեկության որոշում, | |
| |աջակցում և անձնակազմի |դասակարգում և | |
| |իրազեկության ապահովում |համապատասխանեցում | |
| | |կազմակերպության պահանջներին | |
| | | կազմակերպության ընթացիկ և | |
| | |ապագա պահանջների ապահովման | |
| | |նպատակով անձնակազմի զարգացման | |
| | |և ուսուցման ծրագրերի մշակում | |
| | |և իրագործում | |
| | | իրենց աշխատանքների | |
| | |բարելավմանը ձգտող անձնակազմին | |
| | |աջակցում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|2 գ |Կազմակերպության | կազմակերպության շրջանակներում| 18 |
| |ռազմավարությունը և |անցկացվող կոնֆերանսների, | |
| |քաղաքականությունը |հանդիսավոր միջոցառումների, | |
| |կենսագործելու նպատակով |ցուցահանդեսների միջոցով | |
| |անձնակազմի ներգրավում |կատարելագործման աշխատանքներին | |
| |և նրան |անձնակազմի ներգրավում | |
| |իրավասություններով | պաշտոնական հրահանգների | |
| |լիազորում |միջոցով անձնակազմի | |
| | |լիազորությունների սահմանում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|2 դ |Անձնակազմի հետ | տեղեկատվության փոխանակման | 18 |
| |շփումների ապահովում |գործընթացում անձնակազմի | |
| | |պահանջմունքների որոշում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|2 ե |Անձնակազմի խրախուսում | վարձման պայմանների | 18 |
| |և նրանց մասին |համաձայնեցում քաղաքականության | |
| |հոգացություն |և ռազմավարության հետ` ներառյալ| |
| | |աշխատանքի վարձատրությունն ու | |
| | |անձնակազմի տեղաբաշխումը, այդ | |
| | |թվում` հաստիքների կրճատման | |
| | |ժամանակ | |
| | | անձնակազմի իրազեկությանն | |
| | |աջակցում և նրան ներգրավում, | |
| | |առողջության պահպանման, | |
| | |անվտանգության ապահովման, շրջակա| |
| | |միջավայրի պաշտպանության և | |
| | |հասարակության պահանջմունքների | |
| | |հանդեպ պատասխանատու | |
| | |վերաբերմունքի գործում | |
| | | լրացուցիչ սոցիալական | |
| | |աջակցության ցուցաբերում` | |
| | |կենսաթոշակային ապահովման, | |
| | |առողջության պահպանման, | |
| | |երեխաների հանդեպ հոգացության և | |
| | |այլնի նկատմամբ | |
| | | սոցիալական և մշակութային | |
| | |գործունեության աջակցում | |
| | | հարմարավետության ապահովում և | |
| | |ծառայությունների տրամադրում | |
| | |(օրինակ` տրանսպորտի հատկացում, | |
| | |սննդի կազմակերպում, ճկուն | |
| | |աշխատանքային գրաֆիկի կիրառում | |
| | |և այլն) | |
|____|_______________________________________________________|____________|
| 3. |Որակի բնագավառում կազմակերպության քաղաքականությունը և | 80 |
| |ռազմավարությունը | |
|____|_______________________________________________________|____________|
|3 ա |Քաղաքականության և | տեղեկատվության հավաքում ու | 16 |
| |ռազմավարության մշակման |վերլուծություն` շուկայի և դրա | |
| |համար սպառողների ու |այն հատվածների որոշման համար, | |
| |շահագրգիռ մարմինների |որտեղ կազմակերպությունը ծավալել| |
| |առկա և ապագա |է իր գործունեությունը և | |
| |պահանջմունքների ու |պլանավորում է աշխատել ապագայում| |
| |սպասելիքների որոշում | սպառողների, անձնակազմի, | |
| | |գործընկերների, հասարակության և | |
| | |այլ շահագրգիռ կողմերի | |
| | |պահանջմունքների ու սպասելիքների| |
| | |ընկալում և կանխատեսում | |
| | | շուկայի զարգացման` ներառյալ | |
| | |մրցակիցների գործունեության | |
| | |ընկալում և կանխատեսում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|3 բ |Քաղաքականության և | կազմակերպության ներքին | 16 |
| |ռազմավարության մշակման |աշխատանքների ցուցանիշների | |
| |համար ստացված |վերլուծություն և գնահատում | |
| |չափումների, | մրցակիցների և նույնատիպ | |
| |հետազոտությունների, |ոլորտի լավագույն | |
| |ճանաչողական և |կազմակերպությունների մասին | |
| |ստեղծագործական |հավաքված տեղեկատվության | |
| |արդյունքների հիման վրա |վերլուծություն և գնահատում | |
| |տեղեկատվության | սոցիալական, բնապահպանական և | |
| |օգտագործում |իրավական տեսակետների ընկալում | |
| | |ու հաշվառում | |
| | | տնտեսական և վիճակագրական | |
| | |ցուցանիշների վերլուծություն ու | |
| | |գնահատում | |
| | | նոր տեխնիկայի վերլուծություն | |
| | |և գնահատում | |
| | | շահագրգիռ մարմիններից | |
| | |առաջարկված մոտեցումների | |
| | |վերլուծություն և կիրառում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|3 գ |Քաղաքականության և | քաղաքականության և | 16 |
| |ռազմավարության մշակում,|ռազմավարության մշակում` | |
| |վերլուծություն ու |շահագրգիռ կողմերի | |
| |արդիականացում` հաշվի |պահանջմունքների, սպասելիքների | |
| |առնելով օրենսդրական և |և ճանաչողական ու ինովացիոն | |
| |պայմանագրային |գործունեության ընթացքում | |
| |պահանջները |ստացված տեղեկատվության հիման | |
| | |վրա | |
| | | կարճաժամկետ և երկարաժամկետ | |
| | |պահանջմունքների հաշվեկշռված | |
| | |հաշվառում | |
| | | առկա և ապագա մրցակցային | |
| | |պայքարում առավելությունների | |
| | |որոշում | |
| | | հաջողության առավել կարևոր | |
| | |գործոնների որոշում | |
| | | կազմակերպության | |
| | |քաղաքականության և | |
| | |ռազմավարության վերլուծություն | |
| | |ու արդիականացում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|3 դ |Հիմնական գործընթացների | կազմակերպության | 16 |
| |շրջանակներում |քաղաքականության և | |
| |քաղաքականության և |ռազմավարության իրականացման | |
| |ռազմավարության ծավալում|համար անհրաժեշտ վճռորոշ | |
| | |գործընթացների համալիր ծրագրի | |
| | |մշակում և նույնականացում | |
| | | վճռորոշ գործընթացների և | |
| | |դրանց սպառողների որոշում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|3 ե |Անձնակազմին | կազմակերպության | 16 |
| |քաղաքականության և |քաղաքականության և | |
| |ռազմավարության մասին |ռազմավարության մասին իրազեկում | |
| |տեղեկատվությամբ |անձնակազմին` նրանց բոլոր | |
| |ապահովում և դրա |մակարդակներում և բոլոր | |
| |կենսագործում |ստորաբաժանումներում | |
| | | քաղաքականության և | |
| | |ռազմավարության կիրառում` | |
| | |գործունեության բոլոր տեսակների | |
| | |պլանավորման ժամանակ | |
|____|_______________________________________________________|____________|
| 4. |Գործընկերությունը և ռեսուրսները | 90 |
|____|_______________________________________________________|____________|
|4 ա |Արտաքին գործընկերներ | քաղաքականությանը և | 18 |
| | |ռազմավարությանը համապատասխան | |
| | |կարևոր գործընկերների և | |
| | |գործընկերության ռազմավարական | |
| | |հնարավորությունների որոշում | |
| | | մատակարարման շղթայում | |
| | |գործընկերային | |
| | |փոխհարաբերությունների | |
| | |ձևավորում | |
| | | գործընկեր | |
| | |կազմակերպությունների հետ փորձի | |
| | |փոխանակման և մշակույթի | |
| | |համատեղման ապահովում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|4 բ |Ֆինանսական ռեսուրսներ | քաղաքականության և | 18 |
| | |ռազմավարության իրականացման | |
| | |նպատակով ֆինանսական ռեսուրսների| |
| | |օգտագործում | |
| | | ֆինանսական ռազմավարության և | |
| | |գործընթացների մշակում և | |
| | |ներդնում նյութական և ոչ | |
| | |նյութական ակտիվներում կապիտալի | |
| | |ներդրման գնահատում | |
| | | ռեսուրսների կառուցվածքի | |
| | |արդյունավետության ապահովման | |
| | |համար ֆինանսական մեխանիզմների | |
| | |և ցուցանիշների, այդ թվում` | |
| | |որակի ապահովման բնագավառի համար| |
| | |կատարված ծախսերի վերլուծության | |
| | |կիրառում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|4 գ |Ենթակառուցվածք և | կազմակերպության | 18 |
| |նյութական ռեսուրսներ |ենթակառուցվածքի և նյութական | |
| | |ռեսուրսների օգտագործում` | |
| | |քաղաքականության և | |
| | |ռազմավարության իրականացման | |
| | |համար | |
| | | գույքի պահպանում պատշաճ | |
| | |վիճակում և դրա արդյունավետ | |
| | |օգտագործում | |
| | | հասարակության և անձնակազմի | |
| | |վրա գույքի յուրաքանչյուր | |
| | |բացասական ազդեցության չափում | |
| | |(ներառյալ առողջության | |
| | |պահպանումը և անվտանգության | |
| | |ապահովումը) և կառավարում | |
| | | արտադրական թափոնների ծավալի | |
| | |կրճատում և դրանց կրկնակի | |
| | |օգտագործում | |
| | | արտադրվող արտադրանքի և | |
| | |մատուցվող ծառայությունների | |
| | |անվտանգության ապահովման | |
| | |յուրաքանչյուր բացասական գործոնի| |
| | |նվազեցում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|4 դ |Տեխնոլոգիաներ | իրականացվող քաղաքականության | 18 |
| | |և ռազմավարության շրջանակներում| |
| | |այլընտրանքային ու նոր | |
| | |տեխնոլոգիաների, ինչպես նաև | |
| | |բիզնեսի և հասարակության վրա | |
| | |այդ տեխնոլոգիաների ազդեցության | |
| | |նույնականացում և գնահատում | |
| | | առկա նոր տեխնոլոգիաների | |
| | |օգտագործում | |
| | | օգտագործվող տեխնոլոգիաների | |
| | |կատարելագործում | |
| | | հնացած տեխնոլոգիաների | |
| | |հայտնաբերում և փոխարինում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|4 ե |Տեղեկատվություն և | քաղաքականության և | 18 |
| |գիտելիքներ |ռազմավարության իրականացման | |
| | |նպատակներով նորարարությունների | |
| | |և գիտական աշխատանքների | |
| | |վերաբերյալ տեղեկատվության | |
| | |հավաքում, կարգաբերում և դրանց | |
| | |կառավարում | |
| | | ժամանակակից, ամբողջական և | |
| | |պահպանվող տեղեկատվության | |
| | |գրանցում և այդ գործունեության | |
| | |կատարելագործման ապահովում | |
| | | տեղեկատվական ռեսուրսների և | |
| | |գիտատեխնիկական նորույթների | |
| | |կիրառման միջոցով աշխատողների | |
| | |ինովացիոն և ստեղծագործական | |
| | |մտածելակերպի զարգացման | |
| | |պայմանների ապահովում | |
|____|_______________________________________________________|____________|
| 5. |Կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները | 140 |
|____|_______________________________________________________|____________|
|5 ա |Գործընթացների | կազմակերպության գործընթացների| 25 |
| |պարբերաբար նախագծում և |նախագծում (մշակում)` ներառյալ | |
| |կառավարում |քաղաքականության և | |
| | |ռազմավարության իրականացման | |
| | |համար կարևոր գործընթացները | |
| | | գործընթացների կառավարման | |
| | |համար ստանդարտացման համակարգերի| |
| | |կիրառում, օրինակ` որակի | |
| | |կառավարման համակարգերի | |
| | |ստանդարտների շարքը (ԻՍՕ 9000), | |
| | |էկոլոգիական կառավարման | |
| | |համակարգերի ստանդարտների շարքը | |
| | |(ԻՍՕ 14000), աշխատանքի | |
| | |պահպանման և անվտանգության | |
| | |համակարգերի ստանդարտները և | |
| | |այլն | |
| | | գործընթացների բոլոր փուլերում| |
| | |արդյունավետ կառավարման նպատակով| |
| | |փոխազդեցությունների խնդիրների | |
| | |լուծում, ինչպես կազմակերպության| |
| | |ներսում, այնպես էլ արտաքին | |
| | |գործընկերների հետ | |
| | |հարաբերություններում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|5 բ |Գործընթացների | բարելավման | 30 |
| |կատարելագործում` |հնարավորությունների որոշում | |
| |օգտագործելով | անձնակազմի, սպառողների և | |
| |ինովացիաները` սպառողի |գործընկերների ստեղծագործական | |
| |և այլ շահագրգիռ |նախաձեռնության խթանում, | |
| |կողմերի լրիվ |բարելավում | |
| |պահանջմունքներն ու | նոր գործընթացների և | |
| |սպասելիքները |աշխատանքի սկզբունքների | |
| |բավարարելու համար |հայտնաբերում և օգտագործում | |
| | | նոր կամ փոփոխված | |
| | |գործընթացների ներդրում, | |
| | |փորձարկում և հսկում | |
| | | գործընթացներում կատարված | |
| | |փոփոխությունների մասին | |
| | |շահագրգիռ մարմիններին | |
| | |տեղեկատվությամբ ապահովում, | |
| | | նոր կամ գործընթացներում | |
| | |կատարված փոփոխությունների | |
| | |մասին, մինչև դրանց ներդրումը, | |
| | |անձնակազմին տեղեկատվությամբ | |
| | |ապահովում և այդ նոր | |
| | |պայմաններով աշխատանքների | |
| | |կատարման համար ուսուցման | |
| | |կազմակերպում | |
| | | գործընթացներում կատարված | |
| | |փոփոխություններից սպասվելիք | |
| | |արդյունքների ստացման | |
| | |վստահության ապահովում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|5 գ |Սպառողի սպասվելիք | գոյություն ունեցող արտադրանքի| 30 |
| |պահանջմունքների հիման |և ծառայությունների, ինչպես | |
| |վրա արտադրանքի |նաև առկա և ապագա սպասելիքների| |
| |(ծառայության) նախագծում|և պահանջմունքների համար | |
| |և մշակում |շուկայի ուսումնասիրման, | |
| | |սպառողների հետազոտման և այլ | |
| | |ճանապարհով ստացված | |
| | |տեղեկատվության արդյունքների | |
| | |օգտագործում | |
| | | սպառողների ապագա | |
| | |պահանջմունքների և սպասելիքների| |
| | |բավարարման համար արտադրանքի և | |
| | |ծառայությունների բարելավմանն | |
| | |ուղղված կանխատեսումների որոշում| |
| | |և միջոցառումների մշակում | |
| | | մրցունակ արտադրանքի | |
| | |(ծառայության) մշակման համար | |
| | |ստեղծագործ և ինովացիոն | |
| | |ծառայությունների նախագծում և | |
| | |մշակում | |
| | | գործընկերների հետ համատեղ նոր| |
| | |արտադրատեսակների ստեղծում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|5 դ |Արտադրանքի | համապատասխան արտադրանքի | 30 |
| |(ծառայության) արտադրում|(ծառայության) նախագծում, | |
| |(մատուցում), |մշակում և ձեռքբերում | |
| |մատակարարում | առկա և հնարավոր սպառողներին | |
| |(սպասարկում) |տեղեկատվության ապահովում, | |
| | |շուկայի ուսումնասիրություն և | |
| | |արտադրանքի (ծառայության) | |
| | |վաճառքի կազմակերպում արտադրանքի| |
| | | արտադրանքի (ծառայության) | |
| | |հասցնում սպառողներին | |
| | | արտադրանքի (ծառայության) | |
| | |հետվաճառքային սպասարկման | |
| | |կազմակերպում | |
|____|_______________________|_______________________________|____________|
|5 ե |Կառավարում և | սպառողների պահանջմունքների | 25 |
| |սպառողների հետ |որոշման և բավարարման նպատակով | |
| |փոխհարաբերությունների |ամենօրյա շփումների ապահովում | |
| |բարելավում | ամենօրյա շփումների ընթացքում | |
| | |սպառողներից ստացված | |
| | |տեղեկությունների` ներառյալ | |
| | |բողոքների քննարկում | |
| | | սպառողների հետ ակտիվ | |
| | |համագործակցության ապահովում` | |
| | |նրանց պահանջմունքների ու | |
| | |սպասելիքների քննարկման և | |
| | |բավարարման նպատակով | |
| | | վաճառքից հետո անցկացվող | |
| | |միջոցառումների, հետվաճառքային | |
| | |սպասարկումների և սպառողների | |
| | |հետ այլ շփումների ապահովում` | |
| | |արտադրանքով (ծառայությամբ), | |
| | |վաճառքի և սպասարկման | |
| | |գործընթացներով նրանց | |
| | |բավարարվածության աստիճանի | |
| | |որոշման համար | |
| | | սպառողների հետ վաճառքի և | |
| | |սպասարկման ժամանակ ստեղծագործ | |
| | |և ինովացիոն բնույթի | |
| | |փոխհարաբերությունների աջակցում | |
|____|_______________________________________________________|____________|
| | II. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ | 500 |
|____|_______________________________________________________|____________|
| 6. |Աշխատակազմի | 90 |
| |բավարարվածությունը | |
|____|_______________________________________________________|____________|
|6 ա |Կազմակերպության | անձնակազմի մասնակցությունը | 65 |
| |գործունեության |կազմակերպության կառավարմանը` | |
| |ցուցանիշների ընկալումն | տեղեկատվության | |
| |անձնակազմի կողմից |մատչելիությունը | |
| | | լիազորությունները | |
| | | որոշումների ընդունմանը նրա | |
| | |մասնակցությունը | |
| | | աշխատողների կարողությունների | |
| | |զարգացումը` | |
| | | աշխատանքում առաջխաղացումը | |
| | | վերապատրաստման և | |
| | |կատարելագործման | |
| | |հնարավորությունը | |
| | | կոլեկտիվում հոգեբանական | |
| | |մթնոլորտը` | |
| | | ղեկավարության վերաբերմունքը| |
| | | կոլեկտիվում | |
| | |հարաբերությունները | |
| | | աշխատանքային պայմանները | |
| | | սոցիալական հարցերը` | |
| | | հավասար հնարավորությունները| |
| | | վարձման պայմանները | |
| | | առողջության պահպանումը և | |
| | |աշխատանքի անվտանգությունը | |
| | | զբաղվածության երաշխիքը | |
| | | աշխատանքի վարձատրությունը | |
| | |և արտոնությունները | |
| | | կազմակերպության ընդհանուր | |
| | |վարկանիշը` | |
| | | կազմակերպության ղեկավարի | |
| | |գործունեությամբ կազմակերպության| |
| | |սկզբունքների և քաղաքականության| |
| | |վարման նկատմամբ | |
| | |բավարարվածությունը | |
|____|_______________________|_______________________________|____________|
|6 բ |Կազմակերպության | անձնակազմի ներգրավումը | 25 |
| |աշխատանքի ցուցանիշները`|կառավարման գործընթացում` | |
| |անձնակազմի | բարելավման նպատակով | |
| |բավարարվածության |առաջարկությունների ներկայացումը| |
| |բարձրացման առմամբ | առանձին աշխատողների և | |
| | |խմբերի արժանիքների ճանաչումը | |
| | | աշխատողների հարցումներին | |
| | |անդրադարձման արդյունքները | |
| | | մասնագիտական | |
| | |պատրաստվածության մակարդակը | |
| | | բավարարվածությունն | |
| | |աշխատանքային պայմաններով` | |
| | | բացակայությունները | |
| | | վնասվածության և | |
| | |հիվանդության մակարդակը | |
| | | բողոքները | |
| | | աշխատանքի ընդունման | |
| | |միտումները | |
| | | կադրերի հոսքը | |
| | | գործադուլները | |
| | | կազմակերպության կողմից | |
| | |տրամադրված | |
| | |հարմարավետությունների և | |
| | |ծառայությունների օգտագործումն | |
| | |աշխատողների կողմից | |
|____|_______________________________________________________|____________|
| 7. |Սպառողների բավարարվածությունն արտադրանքի կամ | 200 |
| |ծառայության որակով | |
|____|_______________________________________________________|____________|
|7 ա |Արտադրանքի կամ | Սպառողների կողմից արտադրանքի | 145 |
| |ծառայության որակի |կամ ծառայության որակի ընկալումը| |
| |ընկալումն սպառողների |ցուցանիշները բնութագրում են | |
| |կողմից` սկսած նորմատիվ |կազմակերպության գործունեության | |
| |փաստաթղթերի մշակումից |ընկալումը սպառողների կողմից | |
| |մինչև արտադրանքի |(այդ ցուցանիշները որոշվում են, | |
| |(ծառայության) |օրինակ` սպառողների | |
| |ընդունումը և |հետազոտությամբ, | |
| |արտադրանքի կամ |հարցազրույցներով, ինչպես նաև | |
| |ծառայության նորմատիվ |վաճառողների վարկանիշով, ստացված| |
| |փաստաթղթերի պահանջներին|շնորհակալագրերով և | |
| |դրանց |բողոքներով): | |
| |համապատասխանության | Ելնելով կազմակերպության | |
| |ապահովումը |գործունեության ոլորտից` տվյալ | |
| | |տեղեկատվությունը կարող է | |
| | |պարունակել ընկալման | |
| | |ցուցանիշներ, որոնք բնութագրում | |
| | |են` | |
| | | կազմակերպության ընդհանուր | |
| | |վարկանիշը` ըստ` | |
| | | մատչելիության, | |
| | | կապի միջոցների առկայության,| |
| | | վարքի ակտիվության. | |
| | | արտադրանքի և | |
| | |ծառայությունների` | |
| | | որակը, արժեքը, | |
| | |հուսալիությունը, կոնստրուկցիայի| |
| | |(դիզայնի) նորամուծությունը, | |
| | | մատակարարումը, | |
| | | շրջակա միջավայրի վրա | |
| | |ազդեցությունը. | |
| | | վաճառքի և հետվաճառքային | |
| | |սպասարկումը` | |
| | | մասնագիտական ունակությունը | |
| | |և անձնակազմի վարքը, | |
| | | խորհրդատվությունը և | |
| | |օգնությունը, | |
| | | տեխնիկական փաստաթղթերի և | |
| | |սպառողների համար նախատեսված | |
| | |գրականության առկայությունը, | |
| | | արտադրանքից օգտվելու | |
| | |վերաբերյալ ուսուցումը, | |
| | | բողոքներին արձագանքումը, | |
| | | դիմումներին անդրադառնալու | |
| | |ժամանակը, | |
| | | տեխնիկական օգնությունը, | |
| | | երաշխավորումը և | |
| | |երաշխիքային սպասարկումը. | |
| | | սպառողների վարվեցողությունը` | |
| | | կազմակերպության արտադրանքի | |
| | |և ծառայությունների կրկնակի | |
| | |գնմամբ, | |
| | | կազմակերպությանն այլ | |
| | |սպառողներին երաշխավորելու | |
| | |ցանկությամբ: | |
|____|_______________________|_______________________________|____________|
|7 բ |Կազմակերպության | Կազմակերպության ցուցանիշները | 55 |
| |ցուցանիշների |նրա գործունեության ներքին | |
| |զարգացումը` սպառողների |ցուցանիշներն են, որոնք | |
| |բավարարվածության |օգտագործվում են ընթացաստուգման,| |
| |ապահովման առմամբ |ճանաչման, կանխատեսման, | |
| | |սպառողների բավարարվածության | |
| | |բարձրացման նպատակով | |
| | |կազմակերպության աշխատանքների | |
| | |կատարելագործման համար: | |
| | | Ելնելով կազմակերպության | |
| | |գործունեության ոլորտից` տվյալ | |
| | |տեղեկատվությունը կարող է | |
| | |պարունակել ներքին ցուցանիշներ, | |
| | |որոնք բնութագրում են` | |
| | | կազմակերպության ամբողջական | |
| | |ընկալումը` | |
| | | ստացված մրցանակները, | |
| | | կազմակերպության մասին | |
| | |սպառողների արձագանքները | |
| | |մամուլում և այլ լրատվության | |
| | |միջոցներում. | |
| | | արտադրանքի և | |
| | |ծառայությունների` | |
| | | մրցունակությունը, | |
| | | արտադրանքի որակի վերաբերյալ| |
| | |վնասապահանջները, բողոքները և | |
| | |դիտողությունները, որոնք ստացված| |
| | |և ընդունված են կազմակերպության| |
| | |կողմից, | |
| | | երաշխիքը և երաշխիքային | |
| | |պարտավորությունները, | |
| | | վաճառքը և հետվաճառքային | |
| | |ուղեկցումը, | |
| | | սպառողներին տեղեկատվությամբ| |
| | |ապահովումը, | |
| | | սպառողների հարցումներին | |
| | |պատասխանելու հաճախականությունը | |
| | |և արդիականությունը. | |
| | | մշտական սպառողները` | |
| | | մշտական սպառողների քանակը, | |
| | | սպառողների հետ | |
| | |փոխհարաբերությունների | |
| | |շարունակականությունը: | |
._________________________________________________________________________.
| 8. |Հանրության վրա կազմակերպության ազդեցությունը | 60 |
|____|_______________________________________________________|____________|
|8 ա |Հանրության կողմից | Հանրության կողմից | 15 |
| |կազմակերպության |կազմակերպության գործունեության | |
| |գործունեության |ցուցանիշները բնութագրում են | |
| |ցուցանիշների ընկալումը |հասարակության կողմից | |
| | |կազմակերպության ընկալումը (այդ | |
| | |ցուցանիշները որոշվում են, | |
| | |օրինակ` հետազոտական, անկախ | |
| | |արձագանքների, հասարակական | |
| | |միջոցառումների անցկացման, | |
| | |պետական կառավարման մարմինների | |
| | |կարծիքների հիման վրա): | |
| | | Ելնելով կազմակերպության | |
| | |գործունեության ոլորտից` տվյալ | |
| | |տեղեկատվությունը կարող է | |
| | |պարունակել ընկալման | |
| | |ցուցանիշներ, որոնք բնութագրում | |
| | |են` | |
| | | կազմակերպության | |
| | |գործունեությունը, որպես | |
| | |հասարակության անդամ` | |
| | | տեղեկատվության | |
| | |թափանցիկությունը հասարակության | |
| | |համար, | |
| | | կազմակերպության հետ | |
| | |համագործակցության հավասար | |
| | |հնարավորությունների | |
| | |տրամադրումը, | |
| | | ազդեցությունն ազգային | |
| | |տնտեսության վրա, | |
| | | պետական կառավարական | |
| | |մարմինների հետ | |
| | |փոխհամագործակցությունը. | |
| | | հասարակության կյանքում | |
| | |մասնակցությունը` | |
| | | կրթության և ուսուցման | |
| | |համակարգին աջակցումը, | |
| | | առողջապահության և | |
| | |սոցիալական ապահովությանն | |
| | |աջակցումը, | |
| | | սպորտին և ժամանցի | |
| | |կազմակերպմանն աջակցումը, | |
| | | բարեգործական և հասարակական| |
| | |աշխատանքներին մասնակցությունը. | |
| | | կազմակերպության աշխատանքների | |
| | |և արտադրանքի վնասակար գործոնի | |
| | |նվազեցումը և բացառումը` | |
| | | բնակչության շրջանում | |
| | |հիվանդության և վնասվածության | |
| | |դեպքերի նվազեցումը, | |
| | | անվտանգության գործոնների | |
| | |բարձրացումը, | |
| | | աղտոտվածության, վնասաբեր | |
| | |արտանետումների և աղմուկի | |
| | |նվազեցումը. | |
| | | ռեսուրսների խնայողությունը` | |
| | | էներգառեսուրսների սպառման | |
| | |նվազեցումը, | |
| | | հումքի խնայողությունը, | |
| | | թափոնների կրճատումը և | |
| | |դրանց ոչնչացումը, | |
| | | երկրորդական վերամշակման | |
| | |նյութերի օգտագործումը: | |
|____|_______________________|_______________________________|____________|
|8 բ |Կազմակերպության | Կազմակերպության աշխատանքի | 45 |
| |աշխատանքի ցուցանիշները`|ցուցանիշները` նրա | |
| |հանրության |գործունեության ներքին | |
| |բավարարվածությունը |ցուցանիշներն են, որոնք | |
| |մեծացնելու առմամբ |օգտագործվում են ընթացաստուգման,| |
| | |ընկալման, կազմակերպության | |
| | |աշխատանքների կատարելագործման և | |
| | |կանխատեսման համար, | |
| | |հասարակության բավարարվածության | |
| | |բարձրացման նպատակով: | |
| | | Ելնելով կազմակերպության | |
| | |գործունեության ոլորտից` տվյալ | |
| | |տեղեկատվությունը կարող է | |
| | |պարունակել ներքին ցուցանիշներ, | |
| | |որոնք բնութագրում են «8 ա» | |
| | |ենթակետի բաղկացուցիչներով նշված| |
| | |ոլորտների գնահատումները, ինչպես| |
| | |նաև` | |
| | | զբաղվածության մակարդակի վրա| |
| | |ազդեցությունը, | |
| | | պետական կառավարման | |
| | |մարմինների հետ | |
| | |համագործակցությունը` | |
| | |համապատասխանության հավաստման | |
| | |(սերտիֆիկացման), ներմուծման և | |
| | |արտահանման, պլանավորման, | |
| | |արտադրանքի թողարկման հարցերում,| |
| | | հասարակության շահերը հաշվի | |
| | |առնելը, պետական կառավարման | |
| | |մարմինների և հասարակական | |
| | |կազմակերպությունների կողմից | |
| | |պարգևների ստացումը: | |
|____|_______________________________________________________|____________|
| 9. |Կազմակերպության աշխատանքների արդյունքները | 150 |
|____|_______________________________________________________|____________|
|9 ա |Կազմակերպության | Ֆինանսական ցուցանիշները | |
| |աշխատանքների ֆինանսական|գնահատում են վերլուծության | |
| |ցուցանիշները |արդյունքների հիման վրա, որոնք | |
| | |ներկայացված են գրաֆիկների, | |
| | |աղյուսակների, դիագրամաների | |
| | |տեսքով, այդ թվում` | |
| | | շահույթի և կորուստների | |
| | |ցուցանիշները ներառում են` | |
| | | սպառումից ստացված հասույթը,| |
| | | սպառումից ստացված եկամուտը,| |
| | | մաքուր եկամուտը, | |
| | | ֆինանսատնտեսական | |
| | |գործունեությունից ստացված | |
| | |եկամուտը, | |
| | | եկամուտներից բարեգործական | |
| | |նպատակներով հատկացումները. | |
| | | հաշվապահական հաշվեկշռի | |
| | |ցուցանիշները ներառում են` | |
| | | հաշվեկշռի արտարժույթը, | |
| | | արտաշրջանառու ակտիվները, | |
| | | շրջանառու կապիտալը, | |
| | | պահուստները և կապիտալը, | |
| | | երկարաժամկետ և կարճաժամկետ| |
| | |պարտքերը, | |
| | | պաշարները. | |
| | | դրամային միջոցների շարժը | |
| | |ներառում է` | |
| | | բյուջետային մուծումները, | |
| | | կապիտալի ներդրումները | |
| | |(սկզբունքներ և կառուցվածք), | |
| | | կանխիկ դրամի շարժի | |
| | |կառավարումը (բանկային վարկեր, | |
| | |այդ թվում` չմարված, դեբիտորական| |
| | |և կրեդիտորական պարտքը), | |
| | | շահագործման ծախսերը. | |
| | | ֆինանսական վիճակի | |
| | |ցուցանիշները ներառում են` | |
| | | ֆինանսական կայունությունը, | |
| | | իրացվելիությունը, | |
| | | շրջանառու կապիտալի | |
| | |շրջանառունակությունը, | |
| | | բյուջեների (պետական, | |
| | |տեղական, պարտադիր սոցիալական | |
| | |ապահովագրության) նկատմամբ | |
| | |ունեցած ժամկետանց | |
| | |պարտավորությունները (հարկեր, | |
| | |տուրքեր, պարտադիր վճարներ, | |
| | |տույժեր, տուգանքներ), | |
| | | սնանկության | |
| | |(անվճարունակության) կամ | |
| | |լուծարման գործընթացում գտնվելը.| |
| | | այլ ցուցանիշները ներառում են`| |
| | | բաժնետիրական կապիտալի և | |
| | |կապիտալի եկամուտները, | |
| | | վարկային վարկանիշը | |
| | |(վճարունակությունը), | |
| | | բաժնետերերի ընդհանուր | |
| | |եկամուտը, այդ թվում` վճարված | |
| | |եկամուտների բաժնեմասը, | |
| | |բաժնետերերի եկամտաբերություն, | |
| | |որակի վրա կատարված ծախսերը: | |
|____|_______________________|_______________________________|____________|
|9 բ |Կազմակերպության | արտադրանքի (ծառայության) | 75 |
| |արտադրանքի |որակը` | |
| |(ծառայության) որակը և | լավագույն | |
| |այլ աշխատանքների |կազմակերպությունների հետ իր | |
| |արդյունքները |արտադրանքի համեմատումը | |
| | | արատավորության մակարդակը | |
| | | կամավոր սերտիֆիկացումը, այդ| |
| | |թվում` որակի և էկոլոգիական | |
| | |կառավարման համակարգերի | |
| | |սերտիֆիկացումը | |
| | | գործընթացները` | |
| | | նոր գործընթացների և | |
| | |տեխնոլոգիաների ներդրումը | |
| | | գործընթացների բարելավումը | |
| | | արտադրողականությունը | |
| | | կայունությունը | |
| | | տեղեկատվությունը և | |
| | |գիտելիքները` | |
| | | կազմակերպության և նրա | |
| | |արտադրանքի (ծառայության) մասին | |
| | |տեղեկատվության տարածման | |
| | |միջոցները | |
| | | մատչելիությունը | |
| | | հավաստիությունը | |
| | | արդիականությունը | |
| | | գործունեությունն | |
| | |ամբողջությամբ` | |
| | | բաժնեմասը, որը զբաղեցնում է| |
| | |կազմակերպության արտադրանքը | |
| | |(ծառայությունը) շուկայում | |
| | | արտադրանքի (ծառայության) | |
| | |նոր տեսակների յուրացումը | |
| | | արտահանումը | |
| | | նոր արտադրանքի | |
| | |(ծառայության) շուկա դուրս գալու| |
| | |ժամանակը, | |
| | | վաճառքի ծավալները` բնական | |
| | |արտահայտմամբ, | |
| | | հիմնական ֆոնդերի | |
| | |օգտագործումը և վիճակը, այդ | |
| | |թվում` դրանց միջին տարեկան | |
| | |արժեքը, մաշվածությունը, | |
| | |բեռնվածությունը, նորացման | |
| | |գործակիցները, դուրսբերման կամ | |
| | |նորացման ինտենսիվությունը, | |
| | |արտադրության ավտոմատացումը և | |
| | |մեքենայացումը | |
| | | գործընկերությունը` | |
| | | գործընկերների հետ | |
| | |համագործակցությունը | |
| | | մատակարարների հետ | |
| | |համագործակցությունը` ներառյալ | |
| | |գնվող արտադրանքի (ծառայության) | |
| | |արժեքը, մատակարարների | |
| | |արձագանքումը կազմակերպության | |
| | |դիմումներին | |
| | | գույքի, այդ թվում` շենքերի և | |
| | |սարքավորումների արժեքազրկումը, | |
| | |սպասարկման արժեքը, օգտագործումը| |
._________________________________________________________________________.