Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹ ...

 

 

040.0826.210606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2006 թվականի N 826-Ն

 

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 1-ի

N 826-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պայմանները: Սույն կարգը նպատակ ունի օժանդակելու պատանիների առողջության ամրապնդմանը, նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանն ու ներդաշնակ զարգացմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված պատանիների պատրաստմանը, ինչպես նաև` բարելավելու և գնահատելու պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը:

2. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստությունն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր ժամաքանակների սահմաններում և պատանիների ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների աղյուսակին համապատասխան` համաձայն ձևի, որոնց բովանդակությանը և անցկացման ժամկետներին նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին ծանոթացնում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին:

3. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության գնահատման նպատակով, ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունման համար սահմանված ժամկետից մեկ ամիս առաջ, ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնական բաժնի վարիչը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դասախոսները, ֆիզղեկը, զինղեկը, ուսումնական հաստատությանը կցված զորամասի ֆիզիկական պատրաստության պետը, ծնողական կոմիտեի ներկայացուցիչներ: Ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունումը կազմակերպվում է ուսումնական հաստատությունների մարզադահլիճներում, մարզահրապարակներում, մերձակա կամ ուսումնական հաստատություններին կցված զորամասերի մարզադաշտերում` հանդիսավոր պայմաններում, խստագույնս պահպանելով վարժությունների կատարման անվտանգության կանոնները:

4. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության, ինչպես նաև նորմատիվների ընդունման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

 

Ձև

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարժությունները|Նախազորակոչային տարիքի   |   Զորակոչային տարիքի      |

|ը/կ|               |պատանիների գնահատականները|  պատանիների գնահատականները|

|   |               |_________________________|___________________________|

|   |               |բավարար|  լավ  |գերազանց |բավարար|  լավ    |գերազանց |

|___|_______________|_______|_______|_________|_______|_________|_________|

|1. |Վազք` 100 մ,   |16.5   |16.0   |15.5 վրկ |16.2   |15.5 վրկ |14.8 վրկ |

|   |               |վրկ    |վրկ    |         |վրկ.   |         |         |

|   |իսկ            |       |       |         |       |         |         |

|   |համապատասխան   |       |       |         |       |         |         |

|   |վազքուղու      |       |       |         |       |         |         |

|   |բացակայության  |       |       |         |       |         |         |

|   |դեպքում` վազք` |10.0   |9.5 վրկ|9.0 վրկ  |9.2 վրկ|8.8 վրկ  |8.3 վրկ  |

|   |60 մ           |վրկ    |       |         |       |         |         |

|___|_______________|_______|_______|_________|_______|_________|_________|

|2. |Ձգումներ       |       |       |         |       |         |         |

|   |պտտաձողի       |5 անգամ|7 անգամ|9 անգամ  |6 անգամ|9 անգամ  |11 անգամ |

|   |վրա            |       |       |         |       |         |         |

|___|_______________|_______|_______|_________|_______|_________|_________|

|3. |Վազք` 1000 մ   |4.25   |4.15   |3.50 րոպե|4.15   |3.50 րոպե|3.40 րոպե|

|   |               |րոպե   |րոպե   |         |րոպե   |         |         |

|___|_______________|_______|_______|_________|_______|_________|_________|

|4. |Նռնակի         |       |       |         |       |         |         |

|   |նետում` 600 գ  |20 մ   |25 մ   |30 մ     |30 մ   |35 մ     |40 մ     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2006
N 826-Ն
Որոշում