Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ...

 

 

040.0842.220606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2006 թվականի N 842-Ա

 

i

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` իր տնօրինության` Երևան քաղաքի Նորքի այգիներ 227 հասցեում գտնվող բնակելի տարածքները` դրանցում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը` համաձայն հավելվածի:

Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 16-ի

N 842-Ա որոշման

 

ՑԱՆԿ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Ազգանունը,|Բնակտարածության   |Հատկացման|Հաշվառման|ՀՀ քաղաքա-|Վերադաս     |

|անունը    |գտնվելու վայրը,   |տարեթիվը |կանգնելու|ցիություն |կառավարման  |

|          |սենյակների թիվը   |         |տարեթիվը |ստանալու  |մարմնի      |

|          |                  |         |         |տարեթիվը  |համաձայնու- |

|          |                  |         |         |          |թյունը      |

|__________|__________________|_________|_________|__________|____________|

|Տոնյան    |քաղ. Երևան,       |1990 թ.  |29.06.   |14.06.    |ՀՀ կառավա-  |

|Սրբուհի   |Նորքի այգիներ-227,|         |2000թ.   |2003 թ.   |րությանն    |

|          |բն. 13, 1 սենյակ  |         |         |          |առընթեր     |

|          |                  |         |         |          |պետական     |

|          |                  |         |         |          |գույքի      |

|          |                  |         |         |          |կառավարման  |

|          |                  |         |         |          |վարչություն |

|__________|__________________|_________|_________|__________|____________|

|Սիմոնյան  |քաղ. Երևան,       |1990 թ.  |17.12.   |16.12.    |ՀՀ կառավա-  |

|Կարինե    |Նորքի այգիներ-227,|         |1997թ.   |2000 թ.   |րությանն    |

|          |բն. 2, 2 սենյակ   |         |         |          |առընթեր     |

|          |                  |         |         |          |պետական     |

|          |                  |         |         |          |գույքի      |

|          |                  |         |         |          |կառավարման  |

|          |                  |         |         |          |վարչություն |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2006
N 842-Ա
Որոշում