Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՆԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ՏԵՍԱԼՍՈՂԱ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.1992  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

25 ապրիլի 1992 թ. թիվ 244

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի հունվարի 30-ի <Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանումը, տարածումը և արտահանումը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների մասին> որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ մինչև հեղինակային իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկություններում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունները, արվեստի ու գրականության գործերը և մշակույթի ֆոնդային այլ արժեքները տարածելու կամ արտահանելու նպատակով կարող են պատճենահանվել (անկախ պատճենահանման միջոցներից) միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության համապատասխան թույլտվությամբ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման թույլտվությունը (անկախ պատճենահանման միջոցներից), որը կատարվում է ոչ տարածման, ոչ արտահանման կամ դրա օգտագործումից շահույթ (եկամուտ) չստանալու նպատակով, տրվում է միայն համապատասխան պետական հիմնարկության ղեկավարի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից առանց համապատասխան թույլտվության դուրս բերել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենները:

i

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման, տարածման ու արտահանման կարգը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.1992
N 244
Որոշում