Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՕՐԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ N 102

 

i

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված անհապաղ կատարման ենթակա որոշումները կատարման ուղարկելու դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերը նշված հոդվածով սահմանված դրույթները:

Այնուհանդերձ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատարանները, չեն տրամադրում կատարողական թերթ դիմողի դիմումի բացակայության պատճառով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ, 49-րդ, 94-րդ, 99-րդ, 151-րդ հոդվածների համաձայն կայացված դատական ակտերն ուժի մեջ են մտնում կայացման պահից և ենթակա են կատարման` անհապաղ:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից տրամադրվող կատարողական թերթերն ունեն տարբեր ձևեր, ինչն անհրաժեշտություն է առաջացնում միանման ձևաթղթեր սահմանելու:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը` նրա դիմումի հիման վրա:

2. Օրինական ուժի մեջ մտած և անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի հիման վրա կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջն անհապաղ` առանց նրա դիմումի:

3. Հաստատել ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի հիման վրա տրվող կատարողական թերթի օրինակելի ձևերը` համաձայն 1, 2, 3 հավելվածների:

 

13 հունիսի 2006 թ.

 

Հավելված 1

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2006թ. հունիսի 13-ի

թիվ 102 որոշման

 

<ՀՀ զինանշանի պատկերը>

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

--------------------------------------------------------- ԴԱՏԱՐԱՆ

(դատարանի անվանումը)

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ

 

Գործ թիվ __________________

(գործի համարը)

 

    «__» _______ 200__ թ.                      _____________________

    օր    ամիս                                 (ակտի կայացման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության ________________________________ դատարանը

(դատարանի անվանումը)

 

քննեց ______________________________________________________________

_________________________________________________________________________

                           (նշել քննված հարցը)

_________________________________________________________________________

___________________________________________________________ պահանջի մասին

 

«__» _______ 200__ թ.

    օր    ամիս           

 

ՈՐՈՇԵՑ _______________________________________________________________________

(դատական ակտի եզրափակիչ մասը)

_______________________________________________________________________

 

_______________________________________________________________________

 

         ՊԱՀԱՆՋԱՏԵՐ                            ՊԱՐՏԱՊԱՆ

    ____________________________         ____________________________

    (անուն, ազգանուն, հայրանուն)         (անուն, ազգանուն, հայրանուն)

    ____________________________         ____________________________

    (բնակության (գտնվելու վայրի)         (բնակության (գտնվելու վայրի)

    հասցեն)                              հասցեն)

    ____________________________         ____________________________

    (անձնագրային տվյալները)              (անձնագրային տվյալները)

    ____________________________         ____________________________

    (սոց.քարտի համարը` դրա               (սոց.քարտի համարը` դրա

    առկայության դեպքում)                 առկայության դեպքում)

    ____________________________         ____________________________

    (իրավաբ. անձի դեպքում`               (իրավաբ. անձի դեպքում`

    հաշվառման համարը և  պետ.             հաշվառման համարը և  պետ.

    գրանցման վկայականի համարը            գրանցման վկայականի համարը

 

Կատարողական թերթը տրված է «__» _______ 200__ թ.

 

Որոշումն ուժի մեջ է մտել «__» _______ 200__ թ.

 

Դատավոր _____________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

Հավելված 2

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2006թ. հունիսի 13-ի

թիվ 102 որոշման

 

<ՀՀ զինանշանի պատկերը>

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

--------------------------------------------------------- ԴԱՏԱՐԱՆ

(դատարանի անվանումը)

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ

 

Գործ թիվ __________________

(գործի համարը)

 

    «__» _______ 200__ թ.                      _____________________

    օր    ամիս                                 (ակտի կայացման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության ________________________________ դատարանը

(դատարանի անվանումը)

քննեց հայցվոր (դիմող) ________________________ հայցադիմումը (դիմումը)

(անունը, ազգանունը (անվանումը))

ընդդեմ պատասխանող __________________________________________________`

(անունը, ազգանունը (անվանումը))

_______________________________________________________ պահանջի մասին

(պահանջը)

 

«__» _______ 200__ թ.

    օր    ամիս           

 

ՎՃՌԵՑ

_________________________________________________________________________

                      (դատական ակտի եզրափակիչ մասը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

         ՊԱՀԱՆՋԱՏԵՐ                            ՊԱՐՏԱՊԱՆ

    ____________________________         ____________________________

    (անուն, ազգանուն, հայրանուն)         (անուն, ազգանուն, հայրանուն)

    ____________________________         ____________________________

    (բնակության (գտնվելու վայրի)         (բնակության (գտնվելու վայրի)

    հասցեն)                              հասցեն)

    ____________________________         ____________________________

    (անձնագրային տվյալները)              (անձնագրային տվյալները)

    ____________________________         ____________________________

    (սոց.քարտի համարը` դրա               (սոց.քարտի համարը` դրա

    առկայության դեպքում)                 առկայության դեպքում)

    ____________________________         ____________________________

    (իրավաբ. անձի դեպքում`               (իրավաբ. անձի դեպքում`

    հաշվառման համարը և  պետ.             հաշվառման համարը և  պետ.

    գրանցման վկայականի համարը            գրանցման վկայականի համարը

 

Կատարողական թերթը տրված է «__» _______ 200__ թ.

 

Վճիռն օրինական ուժի մեջ է մտել «__» _______ 200__ թ.

 

Ծանոթագրություն: Կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել վճիռն (դատավճիռն) օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Դատավոր _____________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

Հավելված 3

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2006թ. հունիսի 13-ի

թիվ 102 որոշման

 

<ՀՀ զինանշանի պատկերը>

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

--------------------------------------------------------- ԴԱՏԱՐԱՆ

(դատարանի անվանումը)

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ

 

Վարույթ թիվ ՎԿ- __________________

(վարույթի համարը)

 

    «__» _______ 200__ թ.                      _____________________

    օր    ամիս                                 (ակտի կայացման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության _________________________________ դատարանը

(դատարանի անվանումը)

 

դատավոր _____________________________________________________ քննեց

(անունը, ազգանունը)

_____________________________ դիմումը ընդդեմ պատասխանող ____________

(անունը, ազգանունը (անվանումը))

________________________________` _____________________ պահանջի մասին

    (անունը, ազգանունը (անվանումը))            (պահանջը)

 

«__» _______ 200__ թ.

    օր    ամիս           

 

ԿԱՐԳԱԴՐԵՑ

Բռնագանձել __________________________________________________________

(վճարման կարգադրության եզրափակիչ մասը)

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

         ՊԱՀԱՆՋԱՏԵՐ                            ՊԱՐՏԱՊԱՆ

    ____________________________         ____________________________

    (անուն, ազգանուն, հայրանուն)         (անուն, ազգանուն, հայրանուն)

    ____________________________         ____________________________

    (բնակության (գտնվելու վայրի)         (բնակության (գտնվելու վայրի)

    հասցեն)                              հասցեն)

    ____________________________         ____________________________

    (անձնագրային տվյալները)              (անձնագրային տվյալները)

    ____________________________         ____________________________

    (սոց.քարտի համարը` դրա               (սոց.քարտի համարը` դրա

    առկայության դեպքում)                 առկայության դեպքում)

    ____________________________         ____________________________

    (իրավաբ. անձի դեպքում`               (իրավաբ. անձի դեպքում`

    հաշվառման համարը և  պետ.             հաշվառման համարը և  պետ.

    գրանցման վկայականի համարը            գրանցման վկայականի համարը

 

Կատարողական թերթը տրված է «__» _______ 200__ թ.

 

Վճարման կարգադրությունը ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ

«__» _______ 200__ թ.

 

Ծանոթագրություն: Կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել վճարման

կարգադրությունն օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ

ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Դատավոր _____________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
13.06.2006
N 102
Որոշում