Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.08.2006  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0152.120706

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 46-րդ հոդվածից հանել «և զինվորական գործերի» ու «, ինչպես նաև քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 402-րդ հոդվածի առաջին մասից հանել «հետո` տասնօրյա ժամկետում» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 403-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 405-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները» ու «և զինվորական գործերով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

i

1) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.

«6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.».

2) երրորդ մասից հանել «չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 412-րդ հոդվածում`

i

1) առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել են քրեական հետապնդման վաղեմության ժամկետները: Արդարացման հիմքով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:».

2) ուժը կորցրած ճանաչել հոդվածի երրորդ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 413-րդ հոդվածում`

i

1) ուժը կորցրած ճանաչել հոդվածի առաջին մասը.

2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 414.1. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի և 414.2 հոդվածի առաջին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.2-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 414.2. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ

4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 415-րդ հոդվածի առաջին մասից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի «` այն բողոքի հետ ստանալու պահից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 419-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 419. ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 422-րդ հոդվածում`

i

1) առաջին մասի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի յոթերորդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 479-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 479. ՀԱՆՁՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինն ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը և բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում դատարանը գործը քննում և որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել և քննարկվել վերաքննության և վճռաբեկության կարգով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետներում:

5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությունն իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում, և (կամ) նրա պաշտպանի և դատախազի մասնակցությամբ:

Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը` սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը չբավարարել և հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ.

2) բավարարել բողոքը և վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:

9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 480-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, վճռաբեկ դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 487-րդ հոդվածի առաջին մասում «479 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «479 հոդվածով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 499.8-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգրքի 499.10-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 499.15-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

12 հուլիսի 2006 թվականի

ՀՕ-152-Ն

 

 

pin
ՀՀ 07.07.2006
N ՀՕ-152-Ն օրենք