Սեղմել Esc փակելու համար:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱ ...

05.03.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.2009  -ից մինչեւ   05.03.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.11 թիվ 164-Ն որոշում)

i

040.0922.070706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2006 թվականի N 922-Ն

 

i

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 111 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 22-ի

N 922-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինների խնդիրն անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումն է:

3. Ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքները սահմանափակելու, ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության և այլ դեպքերում անչափահասների նկատմամբ սահմանվում են խնամակալություն և հոգաբարձություն` նրանց դաստիարակելու, ինչպես նաև նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով:

4. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումները կարող են բողոքարկվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

II. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Խնամակալության և հոգաբարձության մարմինը`

i

ա) բացահայտում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և այն չափահաս անձանց մասին տեղեկությունները, ովքեր դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) նախադպրոցական, կրթական, հանրակրթական, բժշկական կամ այլ նմանատիպ կազմակերպությունների պաշտոնատար անձանցից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալու պահից 3 օրվա ընթացքում անցկացնում է երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի բացակայության փաստի հաստատման դեպքում ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը` մինչև նրա տեղավորման հարցի լուծումը.

գ) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը.

դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումից հետո 3 օրվա ընթացքում տեղեկություններն ուղարկում է մարզպետարան.

ե) ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից` ընտրում է նման երեխաներին ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը, խնամակալ, հոգաբարձու նշանակելը).

զ) խնամակալներին և հոգաբարձուներին աջակցում է խնամարկյալների խնամքի և դաստիարակության, նրանց հանգիստը կազմակերպելու գործում.

է) խնամատար ընտանիքին ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն` երեխայի կյանքի և դաստիարակության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար, ինչպես նաև իրականացնում է վերահսկողություն խնամատար ծնողների հետ կնքված պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման նկատմամբ.

ը) իրականացնում է երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում.

թ) մասնակցում է երեխայից առանձին ապրող ծնողի ծնողական իրավունքների իրականացման հարցում ծագած կամ երեխայի դաստիարակության հետ կապված վեճերը քննող դատական նիստերին.

ժ) բացահայտում է 10 տարին լրացած երեխայի կարծիքը` նրա իրավունքներին ու շահերին առնչվող ցանկացած հարց լուծելիս.

ժա) կարգավորում է անչափահաս ծնողների և երեխայի խնամակալի միջև առաջացած տարաձայնությունները.

ժբ) երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում է ծնողներից կամ խնամակալից, անհապաղ ապահովում է երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով.

ժգ) անցկացնում է երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի հետազոտություն և դատարան ներկայացնում հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը.

ժդ) մասնակցում է դատարանում` երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը.

ժե) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է խնամակալների ու հոգաբարձուների.

ժզ) թույլատրում է հոգաբարձուին 16 տարին լրացած խնամարկյալից առանձին ապրել, եթե դա բացասաբար չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա.

ժէ) թույլատրում է խնամակալին կնքել, իսկ հոգաբարձուին` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման, ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, ինչպես նաև նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն, խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքների.

ժը) խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում նշանակում է կառավարիչ և նրա հետ կնքում նշված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր.

ժթ) խնամակալներին և հոգաբարձուներին տալիս է համապատասխան վկայագրեր.

ի) անչափահասի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ ընդունում է որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին.

իա) անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում նշանակում է այդ գույքի կառավարիչ և նրա հետ կնքում հավատարմագրային կառավարման պայմանագիր, կառավարչի նշանակման օրվանից 3 տարի անցնելուց հետո, եթե դատարանի վճիռն անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին չի վերացվել, դիմում է դատարան` անձին մահացած ճանաչելու համար.

իբ) ընդունում է որոշում ընտրված երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խնամատար ծնողների (ծնողի) հետ կնքում է պայմանագիր երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին.

իդ) իրականացնում է վերահսկողություն խնամակալների, հոգաբարձուների և խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ.

իե) քննության է առնում խնամակալների և հոգաբարձուների գործողությունների կամ անգործության մասին դիմումներն ու բողոքները.

իզ) չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նշանակում է այդ քաղաքացու օգնական (պատրոն)` քաղաքացու համաձայնությամբ.

իէ) տալիս է համաձայնություն անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս` վերջինիս ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում.

իը) սահմանված կարգով ծնողական սահմանափակված իրավունքներով ծնողներին թույլատրում է երեխայի հետ շփումը, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա.

իթ) որդեգրման մասին դատարանի վճռի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է մարզպետարանի համապատասխան բաժին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` որդեգրման ենթակա երեխային ու որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև երեխային` որպես որդեգրված երեխա, իսկ թեկնածուին` որպես որդեգրող հաշվառելու համար.

լ) համագործակցում է մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, քննարկում կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրները.

լա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(6-րդ կետը փոփ. 07.05.09 թիվ 488-Ն որոշում)

 

III. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց անհատական կազմերը (3 անձից ոչ պակաս), համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է համայնքի ավագանին:

8. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:

9. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում ընդգրկվում են սոցիալական ծառայության տարածքային մարմինների աշխատողներ, համայնքի աշխատակազմից մանկավարժներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

10. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2006
N 922-Ն
Որոշում