Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼ ...

 

040.0543.281197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 1997 թ. թիվ 543

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում ռուս-հայկական համալսարանի հիմնադրման ու գործունեության պայմանների մասին համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքում հիմնադրել ռուս-հայկական համալսարան:

2. Ռուս-հայկական համալսարանի` Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 123 շենքի հիմնանորոգման աշխատանքների պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) ռուս-հայկական համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների առաջին փուլն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 1-ը.

բ) 10-օրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ` Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության աշխատանքային խմբի հետ համատեղ ռուս-հայկական համալսարանի նյութատեխնիկական, ֆինանսական և ուսումնամեթոդական գործունեության ապահովման, ինչպես նաև դիմորդների մրցութային կարգով ընդունելության քննությունների անցկացման կարգի ու պայմանների սահմանման հետ կապված հարցերի լուծման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել ռուս-հայկական համալսարանի գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված համալսարանի ուսումնական շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.1997
N 543
Որոշում