Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ...

01.08.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2006  -ից մինչեւ   01.08.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.08 թիվ 348-Ն որոշում)

i

600.0112.170706

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         07           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2006 թվականի N 112-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՀԱՂՈՐԴՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի հունիսի 21-ի

N 112-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՀԱՂՈՐԴՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՕՊԵՐԱՏԻՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Սույն կարգով կանոնակարգվում են Բաշխողի օպերատորի կառավարման և (կամ) վարույթի ներքո (այսուհետ` Օպերատիվ ենթակայությանը) հանձնելու ենթակա Արտադրողի, Հաղորդողի սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների (այսուհետ` սարքավորումների ու սարքվածքների) ցանկի սահմանման և Օպերատիվ ենթակայության հանձնման ընթացակարգն ու դրանց կարգավարման ընթացքում օպերատիվ փոխհարաբերությունները:

 

Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

 

    Արտադրող`              էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության

                           գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական

                           անձ.

 

    Բաշխող`                էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման

                           գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական

                           անձ.

 

    Բաշխման համակարգի      Բաշխողի կազմում, բաշխման համակարգի կարգավարում

    օպերատոր               իրականացնող ստորաբաժանում.

(Բաշխողի օպերատոր)`

 

    Համակարգի օպերատոր`    էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի

                           ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող

                           իրավաբանական անձ.

 

    Հաղորդող`              էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման

                           գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական

                           անձ.

 

Օպերատիվ անձնակազմ` օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող աշխատակիցներ:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայությանը հանձնելու ենթակա սարքավորումների և սարքվածքների ցանկը սահմանում է Բաշխողի օպերատորը: Այդ ցանկում ներառվում են Համակարգի օպերատորի սահմանած ցանկում չներառված էլեկտրաէներգետիկական համակարգի Արտադրողի ու Հաղորդողի այն սարքավորումները և սարքվածքները, որոնց կարգավարումը Բաշխողի օպերատորի կողմից անհրաժեշտ է գործունեության լիցենզիայով վերապահված գործառույթները իրականացնելու համար:

1.2 Համակարգի օպերատորը իր Օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա էլեկտրաէներգետիկական համակարգի սարքավորումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

1.3 Բաշխողի և Արտադրողի, Հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, գործունեության լիցենզիայով, սույն կարգով:

1.4 Բաշխողի օպերատորը իրականացնում է Բաշխողի, ինչպես նաև սույն կարգի համաձայն իր Օպերատիվ ենթակայությանը հանձնված Արտադրողի, Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների կարգավարումը:

1.5 Սույն կարգի N 1 հավելվածով կանոնակարգվում են Բաշխողի օպերատորի և Արտադրողի ու Հաղորդողի օպերատիվ փոխհարաբերությունները, այդ թվում նաև սահմանվում է Արտադրողի ու Հաղորդողի կողմից իրենց սեփականությունը հանդիսացող սարքավորումները Բաշխողի օպերատորի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո հանձնելու ընթացակարգը:

1.6 Արտադրողի ու Հաղորդողի տարածքում տեղակայված Բաշխողի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների հաշվարկման և Արտադրողին ու Հաղորդողին ներկայացման, ինչպես նաև այդ սարքվածքների աշխատանքի հսկման գործառույթն իրականացնելիս Բաշխողի օպերատորի և Արտադրողի ու Հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի N 2 հավելվածով:

 

2. Բաշխողի օպերատորի պարտականությունները

 

2.1 Բաշխողի օպերատորը պարտավոր է`

ա) իրականացել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Արտադրողի, Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների օպերատիվ կարգավարումը` հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների համար սահմանված տեխնիկական հարաչափերը.

բ) տեղեկացնել «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին իր Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում տեղի ունեցած վթարների մասին` դրանց քննությունը կազմակերպելու համար.

գ) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները.

դ) տրամադրել Արտադրողին, Հաղորդողին անհրաժեշտ տեղեկություններ և նրանց պահանջով ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ.

ե) Արտադրողի, Հաղորդողի սահմանած կարգով նրանց տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանել դրանցում գործող կանոնակարգը:

 

3. Արտադրողի, Հաղորդողի պարտականությունները

 

3.1 Արտադրողը, Հաղորդողը պարտավոր են`

ա) հանձնել Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայությանն այն սարքավորումները և սարքվածքները, որոնց օպերատիվ կառավարումը Բաշխողի օպերատորի կողմից անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով նախատեսված գործառույթները իրականացնելու համար.

բ) կատարել Բաշխողի օպերատորի` իր իրավասությունների սահմաններում տրված, օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` բացառությամբ սույն կարգի N 1 հավելվածի 4.4 կետով սահմանված դեպքերի.

գ) ապահովել Բաշխողի օպերատորի ներկայացուցիչների անարգել մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները` իր իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

դ) ապահովել իրենց կայանքներում տեղադրված` Բաշխողի օպերատորի կապի միջոցների և տեղեկատվական (հեռուստամեխանիկայի) սարքերի պահպանումը.

ե) անհապաղ հայտնել Բաշխողի օպերատորին նրա Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին.

զ) համաձայնեցնել Բաշխողի օպերատորի հետ նրա Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները:

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի հունիսի 21-ի

N 112- Ն որոշմամբ հաստատված

«Էլեկտրաէներգետիկական

համակարգում բաշխման և

արտադրման, հաղորդման լիցենզիա

ունեցող անձանց օպերատիվ

փոխհարաբերությունների կարգի»

 

Հրահանգ

Բաշխողի և Արտադրողի, Հաղորդողի օպերատիվ փոխհարաբերությունների

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն հրահանգում նշված գործառույթները վերաբերում են միայն սույն հրահանգի 1.3 կետում նշված համաձայնագրերում ներառված Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներին և սարքվածքներին:

1.2 Բաշխողը և Արտադրողը, Հաղորդողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել.

ա) Ընկերության ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

բ) Ընկերության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

1.3 Բաշխողի օպերատորը սահմանում է իր Օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և սարքվածքների ցանկը: Արտադրողի և Հաղորդողի կողմից Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայությանը սարքավորումների և սարքվածքների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

ա) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը Բաշխողին են ներկայացնում Համակարգի օպերատորի սահմանած ցանկում չներառված էլեկտրաէներգետիկական համակարգի Արտադրողի և Հաղորդողի սարքավորումների միացման սխեմաները` նշելով սարքավորումների և սարքվածքների հարաչափերը.

բ) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Բաշխողը Արտադրողին և Հաղորդողին է ներկայացնում իր Օպերատիվ ենթակայությանը հանձնման ենթակա սարքավորումների և սարքվածքների ցանկը:

Այդ սարքավորումների և սարքվածքների հանձնումը Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայությանը մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Արտադրողի, Հաղորդողի և Բաշխողի տեխնիկական ղեկավարների միջև կնքված համաձայնագրով:

 

2. ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1 Բաշխողի օպերատորի կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Արտադրողի և Հաղորդողի Օպերատիվ անձնակազմի ղեկավարները` իրենց իրավասության սահմաններում: Բաշխողի օպերատորի կարգավարներին օպերատիվ առումով ենթարկվում են`

ա) Արտադրողի էլեկտրակայանի հերթափոխերի պետերը, «Միջազգային էներգետիկ կազմակերպություն» Փակ Բաժնետիրական Ընկերության դեպքում` օպերատիվ կարգավարական կենտրոնի կարգավարները,

բ) Հաղորդողի 220, 110 կՎ ենթակայանների հերթապահները:

2.2 Արտադրողի և Հաղորդողի սարքավորումները և սարքվածքները օպերատիվ ենթակայության տեսակետից բացի, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգում» նշվածից կարող են գտնվել.

ա) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և Բաշխողի օպերատորի կարգավարի օպերատիվ կառավարման ներքո,

բ) Բաշխողի օպերատորի կարգավարի օպերատիվ կառավարման և վարույթի ներքո,

գ) Բաշխողի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Համակարգի օպերատորի կամ Արտադրողի, կամ Հաղորդողի Օպերատիվ անձնակազմի կառավարման ներքո:

2.3 Բաշխողի օպերատորի կարգավարի Օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների հետ գործողությունները կատարում է էներգաօբյեկտի հերթապահը` Բաշխողի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

2.4 Բաշխողի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Համակարգի օպերատորի կամ Արտադրողի կամ Հաղորդողի Օպերատիվ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների հետ գործողություններ կատարում է համապատասխան Օպերատիվ անձնակազմը` Բաշխողի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Գործողությունները կատարվում են ներքին հրահանգների համաձայն:

2.5 Արտադրողի և Հաղորդողի Օպերատիվ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Բաշխողի օպերատորի կարգավարին վերջինիս Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ տեղի ունեցած բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԴՐԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1 Բաշխողի օպերատորի կարգավարի Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ու սարքվածքների նորոգումները կատարվում են նախապես տրված հայտերի համաձայն: Եթե սարքավորումը կամ սարքվածքը միաժամանակ գտնվում է նաև այլ ընկերության կարգավարի Օպերատիվ ենթակայության ներքո, ապա հայտը տրվում է և՛ Բաշխողի օպերատորին, և՛ այն ընկերությանը, որի Օպերատիվ ենթակայության ներքո գտնվում է տվյալ սարքավորումը: Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխարկումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև Արտադրողի և Հաղորդողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային ծրագիրը:

3.2 Հայտերի մեջ նշվում են սարքավորման կամ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը, մնացորդային հզորությունը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:

3.3 Պլանային նորոգումների համար հայտերը հաղորդվում են Բաշխողի օպերատորի կարգավարին ժամը 11.00 - 15.00-ն` հետևյալ օրերին.

երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,

երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,

չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,

հինգշաբթի` շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերի համար,

ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,

շաբաթ և կիրակի օրերին հայտեր չեն ընդունվում:

3.4 Սարքավորումը անհապաղ անջատելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում տրվում է շտապ հայտ` աշխատանքների անհրաժեշտ ծավալն ու ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

3.5 Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

3.6 Սարքավորման նորոգման ժամկետը երկարացնելու համար հայտերը հաղորդվում են թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման ժամկետը, ժամը և պատճառը:

3.7 Հայտերի պատասխանները Բաշխողի օպերատորի կարգավարը հայտնում է Արտադրողին և Հաղորդողին նորոգումը սկսելու նախօրյակին` մինչև ժամը 1400-ն:

3.8 Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Արտադրողի և Հաղորդողի Օպերատիվ անձնակազմը պարտավոր է Բաշխողի օպերատորի կարգավարից թույլտվություն ստանալ` սարքավորումը նորոգման դուրս բերելու համար: Բաշխողի օպերատորի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը` ելնելով իրավիճակից:

3.9 Բաշխողի օպերատորի կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը: Այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:

3.10 Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման կամ սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված` դրանք պահուստավորելու կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները և սարքվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է սարքավորման նորոգման թույլատրված ժամկետի մեջ:

3.11 Եթե Արտադրողը կամ Հաղորդողը թույլատրված հայտով աշխատանքը չեն կատարում, ապա Բաշխողի օպերատորի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը:

Եթե Արտադրողը կամ Հաղորդողը թույլատրված հայտով աշխատանքը չեն կատարում Բաշխողի օպերատորի կարգավարի չթույլատրելու պատճառով, ապա վերջինս հայտնում է աշխատանքների կատարումը չթույլատրելու պատճառը:

 

4. ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

4.1 Բաշխողի օպերատորի կարգավարը իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների (սարքվածքների) վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

ա) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,

բ) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,

գ) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

դ) միացման կամ անջատման,

ե) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

4.2 Բաշխողի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին էներգաօբյեկտի հերթապահի հաղորդագրությունը գրանցվում են Բաշխողի օպերատորի կարգավարի և Արտադրողի, Հաղորդողի օպերատիվ մատյաններում:

4.3 Ստանալով Բաշխողի օպերատորի կարգավարից կարգադրությունը, Արտադրողի կամ Հաղորդողի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել Բաշխողի օպերատորի կարգավարին: Եթե Արտադրողի կամ Հաղորդողի օպերատիվ հերթապահությունը իրականացվում է մեկ հերթապահի կողմից, ապա աշխատատեղից բացակայելու համար վերջինս պարտավոր է թույլտվություն ստանալ վերադաս կարգավարներից:

4.4 Բաշխողի օպերատորի կարգավարների կարգադրությունները Արտադրողի կամ Հաղորդողի Օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորման պահպանվածությանը սպառնացող դեպքերի, ինչպես նաև այն դեպքերում, երբ կատարում է Համակարգի օպերատորի կարգադրությունները: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա պետք է հիմնավորված առարկություն ներկայացնի: Կարգադրությունը հաստատելու դեպքում Արտադրողի կամ Հաղորդողի օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր տեխնիկական ղեկավարին` կատարելով համապատասխան գրանցում օպերատիվ մատյանում:

Բաշխողի օպերատորի կարգավարի կարգադրության չկատարման կամ անհիմն ուշացման համար պատասխանատվությունը կրում է կարգադրությունը չկատարող անձը կամ նրա ղեկավարը, եթե կարգադրությունը չի կատարվել վերջինիս պահանջով:

4.5 Բաշխողի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր տեխնիկական ղեկավարի միջոցով Արտադրողի կամ Հաղորդողի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրենց օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում:

Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը ընդունում է հերթափոխը կատարելով համապատասխան գրանցում օպերատիվ մատյանում:

 

5. ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

5.1 Օպերատիվ խոսակցություններն իրենց մեջ ներառում են.

ա) Բաշխողի օպերատորի կարգավարի կարգադրությունները Արտադրողի և Հաղորդողի օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.

բ) Արտադրողի և Հաղորդողի օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների և ռեժիմային հարաչափերի մասին:

Օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունի սույն հրահանգի 1.1 կետում նշված ցուցակներում ընդգրկված օպերատիվ անձնակազմը:

5.2 Օպերատիվ խոսակցությունների ժամանակ կարգավարը պարտավոր է միմյանց դիմել միայն պաշտոնապես` ազգանունով:

5.3 Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի:

5.4 Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը` հաստատել:

5.5 Օպերատիվ խոսակցությունների ժամանակ չի թույլատրվում վարել փոխարկումներին չվերաբերող խոսակցություն:

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի հունիսի 21-ի

N 112- Ն որոշմամբ հաստատված

«Էլեկտրաէներգետիկական

համակարգում բաշխման և

արտադրման, հաղորդման լիցենզիա

ունեցող անձանց օպերատիվ

փոխհարաբերությունների կարգի»

 

Հրահանգ

Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կարգավարման

ընթացքում փոխհարաբերությունների

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն հրահանգը կանոնակարգում է Բաշխողի և Արտադրողի, Հաղորդողի փոխհարաբերությունները` Բաշխողի կողմից Արտադրողի, Հաղորդողի սեփականությունը հանդիսացող և Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի (այսուհետ` ՌՊԱ) սարքվածքների կարգավարման ընթացքում:

1.2 Արտադրողը և Հաղորդողը պատասխանատու են իրենց սեփականությունը հանդիսացող ՌՊԱ սարքվածքների տեխնիկական վիճակի համար:

1.3 Սույն հրահանգում նշված առաջադրանքները և տեղեկատվությունը Բաշխողը և Արտադրողը, Հաղորդողը պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր` տեխնիկական ղեկավարի ստորագրությամբ: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով: Առաջադրանքները պետք է կատարվեն նշված ժամկետում և կատարման մասին տրվի գրավոր պատասխան:

 

2. Փոխհարաբերությունները

 

2.1 Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը համաձայնեցման համար Բաշխողին են ներկայացնում Բաշխողի օպերատորի Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊԱ սարքվածքների հաջորդ տարվա պլանային ստուգումների գրաֆիկները:

2.2 Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Արտադրողը և Հաղորդողը Բաշխողի օպերատորի համաձայնեցմանն են ներկայացնում վերջինիս Օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊԱ սարքվածքների դրվածքների քարտերը:

2.3 Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Բաշխողը Արտադրողին և Հաղորդողին է ներկայացնում`

ա) իր կողմից համաձայնեցված ՌՊԱ դրվածքների քարտերը,

բ) ՌՊԱ սարքվածքների փոփոխման ենթակա կամ նոր դրվածքների վերաբերյալ առաջադրանքները,

գ) ՌՊԱ սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները:

2.4 Բաշխողը հաշվարկում և կատարման համար Արտադրողին և Հաղորդողին է առաջադրում ՌՊԱ սարքվածքների դրվածքների անհրաժեշտ պարամետրերը և հսկում կատարումը:

2.5 Վթարային անջատումների դեպքում, Բաշխողի օպերատորի պահանջով, Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:

2.6 Վթարային անջատումների դեպքում, եթե առկա է ՌՊԱ սարքվածքների սխալ աշխատանքը, Բաշխողի օպերատորի պահանջով Արտադրողը և Հաղորդողը կատարում են հետվթարային ստուգումներ և ստացված արդյունքները գրավոր ներկայացնում Բաշխողի օպերատորին:

2.7 Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են Բաշխողի օպերատորին անմիջապես տեղեկացնել իրենց տարածքում տեղակայված ՌՊԱ սարքվածքների խափանումների դեպքերի մասին:

2.8 Արտադրողը և Հաղորդողը Բաշխողի պահանջով վերջինիս են ներկայացնում իրենց էլեկտրակայանքների վերաբերյալ տեխնիկական լրացուցիչ տվյալները:

2.9 Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել ՌՊԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Բաշխողի օպերատորին:

2.10 Բաշխողից ՌՊԱ սարքվածքների դրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են այդ առաջադրանքները կատարել նշված ժամկետում և անմիջապես հայտնել կատարման մասին:

2.11 Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են պլանային և արտապլանային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Բաշխողին ստուգումներից անմիջապես հետո:

2.12 Արտադրողը և Հաղորդողը պարտավոր են Բաշխողի հիմնավորված պահանջով կատարել ՌՊԱ սարքվածքների արտահերթ ստուգում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
21.06.2006
N 112-Ն
Որոշում