Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱ ...

11.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2006  -ից մինչեւ   11.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.11 թիվ 124-Ն հրաման)

i

110.0527.180706

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         07           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2006 թվականի N 527-Ն

 

i

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչությանը և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

ԿԱՐԳ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Խորհուրդը ձևավորվում է հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության, հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից առաջադրված ներկայացուցիչներից:

3. Խորհրդի անդամների թիվը (ոչ ավելի, քան 20) սահմանում է հաստատության հիմնադիրը` համաձայն հաստատության կանոնադրության:

4. Հաստատության մանկավարժական կազմից խորհրդի թեկնածուներ է առաջարկում հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովը.

ա) հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության մանկավարժական կազմից,

բ) հաստատության տնօրենը չի կարող լինել խորհրդի անդամ,

գ) հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովի կողմից առաջադրված անձանց թեկնածությունները ներկայացվում են լիազոր մարմին,

դ) հաստատության մանկավարժական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների մինչև 20 տոկոսը:

5. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ է առաջարկում հաստատության ուսանողական խորհուրդը.

ա) ուսանողական խորհրդի կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջարկվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող,

բ) հաստատության ուսանողական խորհուրդը ընտրում է հաստատության ուսանողներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների մինչև 25 տոկոսը:

6. Խորհրդի անդամների առնվազն 15 տոկոսը առաջադրում է հիմնադիրը կամ հիմնադրի լիազորմամբ` տարածքային կառավարման պետական մարմինը:

7. Լիազոր մարմինը խորհրդի անդամներ է առաջադրում պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից (խորհրդի կազմի մինչև 40 տոկոսը):

8. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը հաստատում է լիազոր մարմինը:

9. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն հաստատության հաստիքային աշխատող (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատակից): Խորհրդի նախագահը նույն հաստատությունում պահպանում է համատեղության սկզբունքով դասախոսելու իրավունքը:

10. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցնել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրվող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

11. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազոր մարմնի կողմից:

12. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կարգի 4-7-րդ կետերի պահանջներին համապատասխան:

13. Խորհրդի անգործության դեպքում լիազոր մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
23.06.2006
N 527-Ն
Հրաման