Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅ ...

02.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.09.2001  -ից մինչեւ   02.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 02.02.02 թիվ 91 որոշում)

i

040.0544.291197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1997 թ. թիվ 544

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 544 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն (այսուհետև` թույլտվություն) ստանալու պայմանները, թույլտվության տեսակները և կարգը:

2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերի և շինությունների քանդումն իրականացնելու իրավունքը:

4. Առանց թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց հետևանքով չի փոփոխվում շենքերի և շինությունների արտաքին տեսքը, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչնդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված օգտակալություններին (սերվիտուտներ):

5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և համընթաց աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:

6. Կառուցապատողը պարտավոր է նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

Փոխհատուցման ձևերի և չափի մասին անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

i

7. Թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում մարզպետը, Երևանում` թաղային համայնքի ղեկավարը` Երևանի խորհրդի սահմանած կարգով օրենքով և սույն կարգի պահանջներին համապատասխան:

Համայնքների ղեկավարները թույլտվության մասին եռօրյա ժամկետում իրազեկում են մարզպետներին, Երևանում` Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և համապատասխան հարկային մարմնին` ներկայացնելով թույլտվության պատճենը:

(7-րդ կետը փոփ. 29.10.98 թիվ 666, 25.07.01 թիվ 682 որոշումներ)

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Թույլտվության տեսակներն են`

i

ա/ նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.

բ/ գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքների կատարման թույլտվությունը.

գ/ գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:

(8-րդ կետը փոփ. 18.09.01 թիվ 869 որոշում)

 

III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

9. Շինարարության թույլտվություն ստանալու համար կառուցապատողը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (թիվ 1 ձևը կցվում է).

բ) նախագծային փաստաթղթերի մշակման համար` իրավասու մարմնի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որտեղ նշվում են օբյեկտի համար անհրաժեշտ տեխնիկական, քաղաքաշինական և այլ պայմաններ.

գ) օբյեկտի շինարարության համար սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթեր, իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում` միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը:

Դիմումում նշվում են`

ա) օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.

բ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակված և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության մասին նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը:

Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:

Ոչ ձեռնարկատիրական նպատակներով քաղաքացիական օբյեկտների շինարարությունը կառուցապատողի կողմից կարող է իրականացվել ինքնուրույն` տնտեսական եղանակով, առանց համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի:

Կառուցապատողները (այդ թվում` բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը) պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 25.07.01 թիվ 682, 18.09.01 թիվ 869 որոշումներ)

10. Քանդման թույլտվություն ստանալու համար սեփականատերը թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա/ դիմում (թիվ 2 ձևը կցվում է).

բ/ անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դիմումում նշվում են`

ա/ քանդվող օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.

բ/ քանդման նպատակը.

գ/ քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշները:

11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի (սեփականատիրոջ) ներկայացրած փաստաթղթերը քննարկում է և ընդունում որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան երկու շաբաթվա ընթացքում:

i

12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն թիվ 3 ձևի (կցվում է), քանդման թույլտվությունը` համաձայն թիվ 4 ձևի (կցվում է):

Շինարարության թույլտվության հետ մեկտեղ կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:

Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(12-րդ կետը լրաց. 21.10.99 թիվ 658 որոշում)

13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի (օբյեկտների) քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:

Օբյեկտի փաստացի քանդումը և նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:

Այն դեպքում, երբ տեղանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, օբյեկտի քանդումը կարող է իրականացվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:

15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին (սեփականատիրոջը) գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին:

Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարման դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան յոթ օրվա ընթացքում:

16. Թույլտվության ձևակերպման օրվանից մեկ տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:

17. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7-օրյա ժամկետում իրավասու մարմնին տեղեկացնել թույլտվության պայմանների փոփոխման մասին (աշխատանքները կատարողների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների փոխարինման, նախագծային լուծումների փոփոխման դեպքերում):

18. Նախագծային լուծումների սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման` համաձայն սույն կարգի դրույթների:

 

IV. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

19. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

21. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլտվության պայմանների փոփոխման մասին իրավասու մարմնին չի իրազեկում և (կամ) կեղծ տեղեկություններ է տրամադրում, ապա խախտումը բացահայտելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված` մինչև կասեցման պատճառների վերացումը:

22. Առանց թույլտվության օբյեկտի քանդումը և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումը (բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից) հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

23. Սույն կարգին կից թիվ թիվ 1 և 3 ձևերում տնտեսավարող սուբյեկտների լիցենզիաների համարները պարտադիր նշվում են 1998 թվականի հունվարի 1-ից:

 

ՁԵՎ ԹԻՎ 1

 

____________________________________________________________________ - ին

(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`

 

_________________________________________________________________________

              ( կազմակերպության անվանումը, անհատ անձի

 

_________________________________________________________________________

                անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն _________________________

(նոր կառուցվող օբյեկտի

 

_________________________________________________________________________

շինմոնտաժային աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման,

 

_________________________________________________________________________

վերականգնման աշխատանքներ, անհրաժեշտ է նշել օբյեկտի անվանումը)

 

Կատարման համար, _________________________________________________________

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)

 

հասցեով հողամասի վրա:

 

Հայտնում եմ`

 

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`

 

1.1. մշակվել են ________________________________________________________

(նախագծային կազմակերպության անվանումը, լիցենզիա ունեցող

 

________________________________________________________________ կողմից.

մասնագետի անունը, ազգանունը և լիցենզիայի թիվ - ը)

 

1.2. ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների,

ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ.

 

1.3. ստացել են թիվ _________ «___»__________________ թ.

 

փորձաքննության դրական եզրակացություն ___________________________________

(փորձաքննության մարմնի

 

________________________________________________________________ կողմից:

անվանումը, մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

2. Թիվ _________ «____»____________ թ. պայմանագրի համաձայն հեղինակային

 

հսկողությունն իրականացվելու է _________________________________________

(կազմակերպության անվանումը, մասնագետի

 

_______________________________________________________________________

        պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի թիվ - ը)

 

3. Թիվ _______ «___»_________________ թ. պայմանագրի համաձայն տեխնիկական

հսկողությունն իրականացվելու է _________________________________________

(կազմակերպության անվանումը, մասնագետի

 

______________________________________________________________ կողմից:

պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսը, լիցենզիայի թիվ - ը)

 

4. Թիվ _______ «____» ______________ թ. պայմանագրի համաձայն

 

շինարարական աշխատանքներն իրականացվելու են ____________________________

(կազմակերպության անվանումը,

 

_____________________________________________________________ միջոցով:

անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_____________________________________________________________________ :

 

Պարտավորվում եմ շինմոնտաժային աշխատանքներն իրականացնել գործող կարգին խիստ համապատասխան և ներկա դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել _________________________________________:

(թույլտվություն տվող մարմնի անվանումը)

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ`

 

_____________________  ___________________  ___________________________

      (պաշտոնը)           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

  (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)                         «____» ______________ 199 թ.

 

ՁԵՎ ԹԻՎ 2

 

____________________________________________________________________ - ին

(մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`

 

_________________________________________________________________________

               (կազմակերպության անվանումը, անձի

 

_________________________________________________________________________

                անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ տալ ______________________________ քանդման թույլտվություն

(շենքերը, շինությունները)

 

_________________________________________________________________________

            (մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը)

 

հասցեով հողամասի վրա __________________________________________ նպատակով:

(նշվում է քանդման նպատակը)

 

Հայտնում եմ.

 

1. Անշարժ գույքը փոփոխության ենթարկելու իրավազորությունն ամրագրված է

 

թիվ _________ «____» ___________________ թ. վկայականով` գրանցված ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից:

 

2. Քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները`

 

_________________________________________________________________________

(ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը

 

_________________________________________________________________________

                               և այլն)

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Պարտավորվում եմ օբյեկտի քանդման աշխատանքները կատարել գործող կարգին համապատասխան:

 

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ`

 

_____________________  ___________________  ___________________________

      (պաշտոնը)           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

  (ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)                         «____» ______________ 199 թ.

 

ՁԵՎ ԹԻՎ 3

 

ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________________

                          (մարզը, համայնքը)

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 «____» ____________________ Թ.                               Թիվ ________

 

Տրված է _________________________________________________________________

(կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն)

 

_________________________________________________________________________

        (ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման, ուժեղացման,

 

_________________________________________________________ կատարման համար,

արդիականացման, վերականգնման աշխատանքները)

 

այդ թվում` գլխավոր հատակագծի վրա նշված __________________________________

(օժանդակ և ժամանակավոր

 

_________________________________________________________________________

                        կառույցների անվանումները)

 

Նախագծային փաստաթղթերը մշակված են _______________________________________

(նախագծային կազմակերպության անվանումը,

 

_________________________________________________________________ կողմից:

մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

Տեխնիկական հսկողությունը հանձնարարված է _________________________________

(կազմակերպության անվանումը,

 

_________________________________________________________________________

         մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

Հեղինակային հսկողությունը հանձնարարված է ________________________________

(կազմակերպության անվանումը,

 

_________________________________________________________________________

         մասնագետի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

Շինարարությունն իրականացվելու է _________________________________________

(կազմակերպության անվանումը,

 

_______________________________________________________________ միջոցով:

անհատ ձեռներեցի անունը, ազգանունը, լիցենզիայի թիվ - ը)

 

Շինարարության վարման մատյանը բաղկացած է _______ էջից, կարված և

 

դրոշմակնքված է __________________________________________________ կողմից:

(թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը)

 

Հատուկ պայմաններ.

 

1. Կառուցապատողը նախքան շինարարությունն սկսելը պարտավոր է փոխհատուցել

այն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են

շինարարության ընթացքում:

 

2. ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

 

    _________________________         ____________________________________

       (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

ՁԵՎ ԹԻՎ 4

 

ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________________

                          (մարզը, համայնքը)

 

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 «____» ____________________ Թ.                               Թիվ ________

 

Տրված է _________________________________________________________________

(դիմողի անվանումը, անունը, ազգանունը, հողամասի հասցեն)

 

_________________________________________________________________________

 

գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարների տակ նշված շենքերի, շինությունների և կառույցների քանդումն իրականացնելու համար.

 

_________________________________________________________________________

(նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները,

 

_________________________________________________________________________

                      դրանց հիմնական բնութագրերը)

 

Քանդումն իրականացվում է _________________________________________________

(նշվում է քանդման նպատակը)

 

_________________________________________________________________________

 

Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները:

 

Քանդման աշխատանքները կատարվում են սույն թույլտվության հիման վրա:

 

    _________________________         ____________________________________

       (ստորագրությունը)                      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1997
N 544
Որոշում