Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ Ժ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱ ...

21.07.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.08.2006  -ից մինչեւ   21.07.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 07.09.06 թիվ 1945-Ն որոշում)

i

040.0995.260706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2006 թվականի N 995-Ն

 

ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լողամիջոցների շահագործման և վարման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լողամիջոցների շահագործման և վարման ժամանակավոր կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակավոր կանոնների կատարման նկատմամբ հսկողությունը համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 6-ի

N 995-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով ժամանակավորապես կանոնակարգվում են լողամիջոցների վարման և շահագործման, լողամիջոցների վարման համար ջրային տարածքների հատկացման և այլ հարցեր, ինչպես նաև դրանք չկատարման համար վարչական ներգործության միջոցները:

2. Սույն կանոններում կիրառվող հիմնական հասկացությունը`

լողամիջոց` ինքնագնաց ու ոչ ինքնագնաց` մետաղե, փայտե, ռետինե և այլ նյութերից պատրաստված իրանով նավեր ու նավակներ, ջրացիկլեր, ջրային հեծանիվներ և այլ լողամիջոցներ:

i

3. Սույն կանոնների խախտման համար կիրառվում են վարչական ներգործության հետևյալ միջոցները`

ա) լողամիջոցի շահագործման արգելում.

բ) լողամիջոցը ժամանակավոր արգելանքի տակ վերցնել:

Սույն կետում նշված միջոցների կիրառման ժամանակ լրացվող ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 30-ի «Լողամիջոցների ձեռքբերման, օգտագործման և վարման հարցերը կանոնակարգող ու վերահսկող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» N 495-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

4. Սույն կանոնների 3-րդ կետով ամրագրված վարչական ներգործության միջոցները կիրառվում են հանձնաժողովի կամ այդ հանձնաժողովի կողմից լիազորված պաշտոնատար անձանց կողմից:

 

II. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

5. Արգելվում է օրենքով և այլ իրավական ակտերով չնախատեսված կերպով վերասարքավորված լողամիջոցների շահագործումը:

6. Արգելվում է համապատասխան ռեեստրում չգրանցված, տեխնիկական անձնագիր չունեցող լողամիջոցների շահագործումը:

7. Արգելվում է հաշվառման համարներ չունեցող լողամիջոցների շահագործումը և վարումը:

8. Չի թույլատրվում լողամիջոցների շահագործումը և վարումը այն անձանց, ովքեր չեն անցել համապատասխան ուսուցում, ատեստավորում կամ հրահանգավորում:

9. Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է լողամիջոցների վարձով տրամադրումը մինչև 16 տարեկան անձանց, ինչպես նաև համապատասխան ուսուցում, ատեստավորում կամ հրահանգավորում չանցած անձանց:

10. Արգելվում է առանց փրկարարական միջոցների և համապատասխան ազդանշանային միջոցների լողամիջոցների շահագործումը:

11. Լողամիջոցի երկարությունը, լայնությունը, բարձրությունը, ջրում նստվածքը, արագությունը, շարժիչի հզորությունը, դրանով միանգամից երթևեկող մարդկանց թիվը չպետք է գերազանցի արտադրողի կողմից տրված տեխնիկական տվյալները:

12. Արգելվում են լողամիջոցի վարումը, ինչպես նաև լողամիջոցի արտադրումը` ոչ սթափ վիճակում գտնվող անձանց:

13. Արգելվում է լողամիջոցի վարումը` դրա համար առանձնացված ջրային տարածքներից դուրս:

14. Չի թույլատրվում լողամիջոց վարելու համար առանձնացված ջրային տարածք տանող միջանցքում գերազանցել 5 կմ/ժամ արագությունը:

15. Արգելվում է լողամիջոցի վրա դյուրավառ, հրդեհապայթյունավտանգ, ինչպես նաև լողամիջոցի լողունակության և անձնակազմի անվտանգության համար վտանգավոր նյութեր, առարկաներ վերցնելը:

16. Չի թույլատրվում օրվա մութ ժամանակ, մառախուղի, մթնոլորտային տեղումների և այլ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ լողամիջոց վարելը:

17. Լողամիջոցի վթարի դեպքում ազդանշաններ տալու նպատակով առնվազն 4-տեղանոց լողամիջոցը պետք է հագեցված լինի ձայնային, լուսային կամ ռադիոազդանշանային միջոցներով:

18. Ջրային տարածքներում երթևեկությունն աջակողմյան է:

19. Թույլատրվում է լողամիջոց վարողին վազանց կատարել միայն վազանցվող լողամիջոցի ձախ կողմով:

20. Լողամիջոցների վարման համար հատկացված երկկողմանի երթևեկություն ունեցող տարածքում վազանցի ժամանակ լողամիջոցների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մետր, իսկ կողային հեռավորությունը` 25 մետր:

21. Հանդիպակաց երթևեկության ժամանակ լողամիջոցների բախման վտանգի դեպքում յուրաքանչյուր լողամիջոց վարող պարտավոր է շարժման ուղղությունը շեղել դեպի իր աջ կողմը:

22. Եթե լողամիջոցների երթուղիները հատվում են, ապա առաջինն անցնում է`

ա) շարժիչ ունեցող լողամիջոցների դեպքում` աջից հարված չունեցողը.

բ) շարժիչ ունեցող և շարժիչ չունեցող լողամիջոցների դեպքում` շարժիչ չունեցողը.

գ) շարժիչ չունեցող լողամիջոցի և շարժիչ չունեցող առագաստ ունեցող լողամիջոցի դեպքում` շարժիչ չունեցող, առագաստ ունեցող լողամիջոցը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2006
N 995-Ն
Որոշում