Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑ ...

 

 

041.0597.171297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 597

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության կարևորությունը, և Հայաստանի Հանրապետության ընդհանուր տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման նպատակով`

1. Ստեղծել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված հարցերի միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

i

2. Հանձնաժողովին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրության ակտերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նոր օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 23-ի «Առևտրի և տարիֆների գլխավոր համաձայնագիր» (ԳԱՏՏ) միջազգային առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համար նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին» թիվ 86 որոշումը:

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 1997 թ.

դեկտեմբերի 17-ի N 597 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

    Զ. Գևորգյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Տ. Դավթյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Տ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Վ. Դանիելյան      - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

    Ա. Մալխասյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,

                        չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

Ա. Հովհաննիսյան   - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության

Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ

աշխատանքների կազմակերպման և Եվրամիության հետ

ԳՀՀ-ի իրագործման վարչության պետ (հանձնաժողովի

քարտուղար)

(կազմը փոփ. 18.06.98 թիվ 354, 23.11.98 թիվ 675, խմբ. 14.11.01 թիվ 804 որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.12.1997
N 597
Որոշում