Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ ...

 

 

110.0638.110806

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         08           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2006 թվականի N 638-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի ժէ) ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը»` կից 1-3 հավելվածներով:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչությանը և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարար

__________________ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

18 հուլիսի 2006թ.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների վրա:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` մասնագիտական ուսումնական հաստատություններ) պետական ամփոփիչ ստուգումն ուսումնական գործընթացի ավարտական փուլն է, որի նպատակն է որոշել շրջանավարտների մասնագիտական որակավորման մակարդակը` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

3. Պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման նպատակով մասնագիտական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:

4. Պետական որակավորող հանձնաժողովի գործունեության գործառույթների մեջ են մտնում.

- մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների, նրանց ստացած մասնագիտության գծով ինքնուրույն աշխատանքային գործունեություն իրականացնելու պատրաստականության ստուգումը և գնահատումը,

- շրջանավարտներին համապատասխան որակավորում շնորհելու և պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) տալու հարցի որոշումը,

- մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագետների և արհեստավորների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

 

II. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

5. Մասնագիտական ուսումնական հաստատություններում շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգումը կարող է անցկացվել հետևյալ ձևերով.

- պետական քննություն մասնագիտական առանձին առարկայից,

- պետական քննություն մասնագիտական մի քանի առարկաներից (միջառարկայական քննություն),

- դիպլոմային նախագիծ,

- դիպլոմային աշխատանք:

6. Առանձին առարկայից պետական քննությունն անց է կացվում հարցատոմսերով, որոնք ներառում են տվյալ առարկայի հիմնական բովանդակությանը համապատասխան հարցեր:

7. Պետական միջառարկայական քննությունն անց է կացվում հարցատոմսերով: Այդ հարցատոմսերը ներառում են առանձին մասնագիտական առարկաների հիմնական բովանդակությանը համապատասխան հարցեր, որոնք բխում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված շրջանավարտի որակավորման բնութագրից:

8. Պետական քննությունները կարող են անցկացվել բանավոր, գրավոր, թեստային, գործնական աշխատանքների, իրավիճակային խնդիրների, դերային կատարումների, դրանց համակցված և այլ ձևերով:

9. Դիպլոմային նախագիծը կամ դիպլոմային աշխատանքը կոչված է համակարգելու և ամրապնդելու շրջանավարտների գիտելիքներն ու կարողությունները և, որպես կանոն, պետք է ունենա գործնական նշանակություն` մասնագիտությունից որոշակի խնդիր(ներ) լուծելու առումով:

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) թեմաները սահմանվում են մասնագիտական ուսումնական հաստատության կողմից` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները կամ նրա զարգացման միտումները: Դիպլոմային նախագծի (աշխատանքի) նախապատրաստման ընթացքում ուսումնական հաստատության տնօրենի հրամանով յուրաքանչյուր շրջանավարտին կցվում է ղեկավար(ներ), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խորհրդատու(ներ):

Դիպլոմային նախագիծը (աշխատանքը) ենթակա է գրախոսման:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Պետական որակավորող հանձնաժողովը` կազմված նախագահից, նախագահի տեղակալից և հանձնաժողովի անդամներից, ձևավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարի և գործում տվյալ օրացուցային տարվա ընթացքում: Հանձնաժողովի կազմը պետք է կազմված լինի առնվազն 5 հոգուց:

11. Պետական որակավորող հանձնաժողովի նախագահին, ըստ մասնագիտական ուսումնական հաստատության ենթակայության, նշանակում է համապատասխան նախարարությունը (գերատեսչությունը)` մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի առաջարկությամբ, տվյալ ոլորտի առավել բարձրակարգ մասնագետների թվից, որոնք չեն աշխատում տվյալ ուսումնական հաստատությունում:

12. Պետական որակավորող հանձնաժողովում, որպես նախագահի տեղակալ, ընդգրկվում է մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը կամ տնօրենի տեղակալը (տեղակալները):

Պետական որակավորող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է քարտուղարը, որին նշանակում է մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը` հաստատության աշխատակիցների կազմից:

Պետական որակավորող հանձնաժողովի կազմում, որպես անդամներ, ընդգրկվում են համապատասխան ամբիոնների (ցիկլային (առարկայական) հանձնաժողովների) վարիչները, դասախոսները:

Պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող են հրավիրվել նաև համապատասխան ոլորտի գործատուներ, նրանց ներկայացուցիչներ, այլ մասնագիտական, այդ թվում և բարձրագույն, ուսումնական հաստատությունների մասնագետներ:

Պետական որակավորող հանձնաժողովի անվանական կազմը իր հրամանով հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը` պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքները սկսելուց առնվազն երկու շաբաթ առաջ:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքները կազմակերպվում են մասնագիտական ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում:

14. Պետական ամփոփիչ ստուգման թույլատրվում են այն ուսանողները, ովքեր կատարել են տվյալ մասնագիտության ուսումնական պլանով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները:

15. Յուրաքանչյուր պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը, համաձայնեցված հանձնաժողովի նախագահի հետ, ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի ներկայացմամբ հաստատում է հաստատության տնօրենը:

16. Տվյալ մասնագիտության գծով պետական ամփոփիչ ստուգումների միջև եղած ժամանակահատվածը սահմանվում է 5-7 օր:

Պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը փակցվում է ի տես բոլորի` դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունից կամ պետական քննությունից առնվազն 1 շաբաթ առաջ:

17. Պետական որակավորող հանձնաժողովին մինչև պետական քննությունների կամ դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանության սկիզբը ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

17.1 Մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի կողմից հաստատված տեղեկանքը ուսանողի կողմից ուսումնական պլանով նախատեսված առարկաների, պրակտիկաների ամփոփիչ ստուգման վերաբերյալ:

17.2 Մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հրամանի քաղվածքը ուսանողին պետական քննությանը կամ դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանությանը թույլատրության վերաբերյալ:

Տրանսպորտային միջոցների վարորդի որակավորում տվող մասնագիտությունների գծով, պետական քննությունից առաջ, ՀՀ պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումներում անց է կացվում ուսանողների քննություն` տրանսպորտային միջոցների վարման իրավունքի վկայական ստանալու համար:

17.3 Բանավոր պետական քննության տոմսերի փաթեթը կամ գրավոր պետական քննության հանձնարարությունների տարբերակները:

17.4 Պետական քննությունների առարկայական ծրագրերը, իսկ արվեստի մասնագիտությունների գծով` ելույթների ծրագրերը:

17.5 Դիպլոմային նախագիծը /աշխատանքը/ ղեկավարի կարծիքի և համապատասխան ոլորտի կազմակերպության կամ մասնագիտական ուսումնական հաստատության մասնագետի գրախոսականի հետ` դիպլոմային նախագծի /աշխատանքի/ պաշտպանության դեպքում: Գրախոսների կազմը համապատասխան ամբիոնի վարիչի (ցիկլային (առարկայական) հանձնաժողովի նախագահի) ներկայացմամբ հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

Պետական որակավորող հանձնաժողովին կարող են ներկայացվել նաև կատարված դիպլոմային նախագծի (աշխատանքի) գործնական արժեքը բնութագրող այլ նյութեր` գործնական կիրառությունը մատնանշող փաստաթղթեր, մանրակերտեր, նյութերի, իրերի, գյուղատնտեսական արտադրանքի նմուշներ և այլն, ինչպես նաև պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան` անհրաժեշտ սարքավորումներով գործնական աշխատանքների կատարում:

18. Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունը կամ պետական քննությունների հանձնումը կատարվում է պետական որակավորող հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի 2/3-ից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանությունը կարող է տեղի ունենալ ինչպես մասնագիտական ուսումնական հաստատություններում, այնպես էլ կազմակերպություններում, որոնց համար պաշտպանվող նախագծի (աշխատանքի) թեմատիկան ներկայացնում է տեսական կամ գործնական հետաքրքրություն:

19. Պետական քննությունների քանակը սահմանվում է տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի պահանջներին կամ ուսումնական պլանին համապատասխան:

20. Պետական քննության կամ դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանության տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 30 րոպեն յուրաքանչյուր ուսանողի համար:

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) բովանդակությունը ներկայացնելու համար ուսանողին տրվում է մինչև 20 րոպե ժամանակ:

21. Դիպլոմային նախագծի (աշխատանքի) և պետական քննության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»:

Դիպլոմային նախագծերի (աշխատանքների) պաշտպանության, ինչպես նաև պետական քննությունների հանձնման արդյունքները հայտարարվում են նույն օրը` պետական որակավորող հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:

22. Դիպլոմային նախագիծ (աշխատանք) պաշտպանած կամ պետական քննությունները դրական հանձնած ուսանողին պետական որակավորող հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/:

23. Մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտին, որը ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարբերակված ստուգարքների (կիսամյակային գնահատականների) և քննությունների 75%-ից ոչ պակասը հանձնել է «գերազանց», իսկ մնացած առարկաները` «լավ» գնահատականներով, միաժամանակ դիպլոմային նախագիծը (աշխատանքը) պաշտպանել կամ պետական քննությունները հանձնել է «գերազանց» գնահատականներով տրվում է գերազանցության դիպլոմ:

24. Պետական որակավորող հանձնաժողովի որոշումները դիպլոմային նախագծի (աշխատանքի) և պետական քննությունների ժամանակ դրսևորած գիտելիքների գնահատականի, ինչպես նաև որակավորում շնորհելու և դիպլոմ (գերազանցության կամ ոչ գերազանցության) տալու մասին ընդունվում են պետական որակավորող հանձնաժողովի փակ նիստում` բաց քվեարկությամբ` նիստին մասնակցողների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում նախագահի ձայնը որոշիչ է:

25. Պետական որակավորող հանձնաժողովի բոլոր նիստերը արձանագրվում են արձանագրությունների հատուկ գրքում: Պետական որակավորող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կազմվում են համաձայն սահմանված ձևերի (NN 1, 2 հավելվածներ): Արձանագրության մեջ նշվում են ուսանողի դիպլոմային նախագծի (աշխատանքի) կամ պետական քննությունների գնահատականները, ինչպես նաև նրան տրված հարցերը, հատուկ կարծիքները և այլն: Արձանագրության մեջ նշվում է շնորհված որակավորումը և մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտողի դիպլոմի տեսակը (գերազանցության կամ ոչ գերազանցության):

Արձանագրությունները ստորագրում են պետական որակավորող հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը և նիստին մասնակցած անդամները:

Արձանագրությունների գիրքը թելակարվում, էջակալվում, կնքվում և պահվում է մասնագիտական ուսումնական հաստատության գործերում:

26. Այն դեպքերում, երբ դիպլոմային նախագիծը (աշխատանքը) գնահատվում է «անբավարար», պետական որակավորող հանձնաժողովը որոշում է` կարող է արդյոք ուսանողը, հաշվի առնելով հանձնաժողովի դիտողությունները, պաշտպանել դիպլոմային նույն նախագիծը (աշխատանքը) երկրորդ անգամ, թե պետք է մշակի համապատասխան ամբիոնի կողմից տրվող նոր թեմա կամ հանձնի պետական քննություն:

Պետական քննությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում ուսանողին մյուս պետական քննությունները հանձնելու իրավունքից:

27. Դիպլոմային նախագիծը (աշխատանքը) չպաշտպանած կամ պետական քննությունները չհանձնած ուսանողին թույլատրվում է վերահանձնել դիպլոմային նախագիծը (աշխատանքը) կամ պետական քննությունները ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում:

ՈՒսանողը պետական քննությունները վերահանձնելիս հանձնում է քննություններ այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով: Մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտելուց երեք տարուց հետո պետական քննությունների վերահանձնման թույլտվությունը տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

28. Այն ուսանողները, որոնք չեն պաշտպանել դիպլոմային նախագիծը (աշխատանքը) կամ չեն հանձնել պետական քննությունները հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված), մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը կարող է երկարացնել նրանց ուսուցման ժամկետը մինչև պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքի հաջորդ քննաշրջանը, բայց մեկ տարուց ոչ ավելի:

29. Դիպլոմային նախագիծը (աշխատանքը) չպաշտպանած կամ պետական քննությունները չհանձնած ուսանողին տրվում են ուսումնառության լրիվ կուրսը ավարտելու մասին տեղեկանք (հավելված 3) և սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

30. Երկրորդ անգամ դիպլոմային նախագիծը (աշխատանքը) չպաշտպանած կամ պետական քննությունները չհանձնած ուսանողին թույլատրվում է վերականգնվել տվյալ մասնագիտության վերջին կուրսում` կրկնելով այդ ամբողջ կուրսի ծրագրային նյութը: Դիպլոմային նախագծի (աշխատանքի) պաշտպանություն կամ պետական քննությունների հանձնում միևնույն առարկայից երրորդ անգամ չի թույլատրվում:

31. Պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին և պատճենը նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենին:

Հաշվետվության մեջ պետք է նշվի` պետական որակավորող հանձնաժողովների քանակական և որակական կազմը, պետական ամփոփիչ ստուգման անցկացման ձևերը (պետական քննություն, դիպլոմային նախագիծ (աշխատանք), տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստվածության մակարդակը մասնագիտական ուսումնական հաստատությունում, դիպլոմային նախագծերի (աշխատանքների) կատարման որակը, դիպլոմային նախագծերի (աշխատանքների) թեմաների համապատասխանությունը գիտության, տեխնիկայի, մշակույթի և արտադրության ժամանակակից պահանջներին, ուսանողների` պետական քննությունների ժամանակ դրսևորած գիտելիքների բնութագիրը, առանձին առարկաների գծով ուսանողների պատրաստվածության գործում եղած թերությունները, գերազանցության դիպլոմների քանակը, պետական ամփոփիչ ստուգման յուրաքանչյուր տեսակի արդյունքների վերլուծությունը: Հաշվետվության մեջ նշվում են նաև առաջարկություններ մասնագետների պատրաստման հետագա կատարելագործման վերաբերյալ:

32. Մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով հաստատվում է պետական որակավորող հանձնաժողովի որոշմամբ շրջանավարտների համապատասխան որակավորման և պետական ավարտական նմուշի փաստաթղթի (դիպլոմի) շնորհումը և ուսումնական հաստատության ավարտումը:

33. Մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտներին պետական ավարտական նմուշի փաստաթղթի (դիպլոմի) հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում:

34. Պետական որակավորող հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը քննարկվում է մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդում, որի հիման վրա մշակվում են ուսումնական գործընթացը կատարելագործելու առաջարկություններ:

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության նախարարի

«__» _______2006թ.

N ______ հրամանի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____ ________________________________________________________________________

(ՈՒսումնական հաստատության անվանումը)

________________________________________________________________________

                       (Մասնագիտության անվանումը)

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

«____» _____________ 20___ թ.

 

կայացած նիստի

(__________(ժամը, րոպե) մինչև __________ (ժամը, րոպե)

 

Ներկա էին.

    Նախագահ            ____________________________

Նախագահի տեղակալ   ____________________________

    Անդամներ           ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

    Քարտուղար          ____________________________

 

Պետական որակավորող հանձնաժողովը որոշում է պետական քննություն հանձնած (դիպլոմային նախագիծ (աշխատանք) պաշտպանած) ուսանողներին նշանակել հետևյալ գնահատականները.

._______________________________________________________________.

|   Հ/Հ|ՈՒսանողի անունը,     |Քննական տոմսի|    Գնահատականը     |

|      |ազգանունը, հայրանունը|   համարը    |(տառերով և  թվերով) |

|______|_____________________|_____________|____________________|

|   1  |                     |             |                    |

|______|_____________________|_____________|____________________|

|   2  |                     |             |                    |

|______|_____________________|_____________|____________________|

|   3  |                     |             |                    |

|______|_____________________|_____________|____________________|

|   և  |                     |             |                    |

| այլն |                     |             |                    |

._______________________________________________________________.

Պետական որակավորող հանձնաժողովի

կարծիքը

 

    Նախագահ            ____________________________

Նախագահի տեղակալ   ____________________________

    Անդամներ           ____________________________

                       ____________________________

                       ____________________________

    Քարտուղար          ____________________________

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության նախարարի

«__» _______2006թ.

N_______հրամանի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____ ________________________________________________________________________

(ՈՒսումնական հաստատության անվանումը)

________________________________________________________________________

                       (Մասնագիտության անվանումը)

 

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԾ (ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ԱՇԽԱՏԱՆՔԸ) ՊԱՇՏՊԱՆԱԾ) ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԴԻՊԼՈՄ) ՀԱՆՁՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

«____» _____________ 20___ թ.

 

կայացած նիստի

 

(__________(ժամը, րոպե) մինչև __________ (ժամը, րոպե)

 

Ներկա էին.

    Նախագահ            ____________________________

Նախագահի տեղակալ   ____________________________

    Անդամներ           ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

                       ____________________________

    Քարտուղար          ____________________________

 

Պետական որակավորող հանձնաժողովը որոշում է.

I. Շնորհել __________________________________________________________

(որակավորման անվանումն ըստ ուսումնական պլանի) և հանձնել գերազանցության պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) հետևյալ ուսանողներին.

1. __________________________________________________________________ (ուսանողի անուն, ազգանուն, հայրանունը) 2. __________________________________________________________________ II. Շնորհել _________________________________________________________ (որակավորման անվանումն ըստ ուսումնական պլանի) և հանձնել պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) հետևյալ ուսանողներին. 1. __________________________________________________________________ (ուսանողի անուն, ազգանուն, հայրանունը) 2. __________________________________________________________________ 3. __________________________________________________________________

 

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության նախարարի

«__» _______2006թ.

N______հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է __________________________________________________________,

(ազգանուն, անուն, հայրանուն)

որ նա 20 թ. ընդունվել է ____________________________________________

(ուսումնական հաստատության լրիվ անվանումը)

 

և 20 թ. ավարտել է _________________________________________________

(մասնագիտության անվանումը)

 

___________________________________________________ լրիվ դասընթացը:

 

Սույն տեղեկանքը ենթակա է փոխարինման պետական նմուշի ավարտական փաստաթղթով (դիպլոմով)` ուսանողի կողմից պետական քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում:

.______________________________________.

| ------------------------------------ |

Կ.Տ.                    |  (ՈՒսումնական հաստատության տնօրեն)   |

| ------------------------------------ |

|             Քարտուղար                |

.______________________________________.

._________________________.

| Քաղաք                   |

|                         |

| Հաշվառման համար _______ |     «____»____________ 200 թ.

._________________________.

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
21.07.2006
N 638-Ն
Հրաման