Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐ ...

21.10.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1998  -ից մինչեւ   21.10.1998  -ը:
 

050.0328.151297 (ուժը կորցրել է 21.10.98 թիվ 205 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 328

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.2. մաս 14-ը վերանվանել «Բանկի պահուստները».

i

1.3. կանոն 14.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 14.01.

Բանկն ունի գլխավոր պահուստ: Բանկի կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ պահուստներ».

1.4. կանոն 14.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 14.02.

Գլխավոր պահուստը ստեղծվում է բանկի տրամադրության տակ մնացած շահույթից` չնախատեսված կորուստների փոխհատուցման նպատակով».

1.5. հանել կանոններ 14.03-ը և 14.04-ը.

1.6. կանոն 18.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 18.01.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են.

ա) հաշվեկշռից դուրս գրել 60 օրից ավել ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տոկոսագումարները և դադարեցնել դրանց գծով տոկոսների հաշվեգրումը,

բ) պայմանագրով սահմանված վճարման պահից 30 օրից ավել ժամկետանց տոկոսները ճանաչել կորուստ և դուրս գրել հաշվեկշռից` եկամուտները նվազեցնելու միջոցով».

1.7. կանոն 18.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոն 18.02.

Սույն մասի 18.01 կանոնում նշված տոկոսագումարների գծով պարտավորությունները հաշվեկշռից դուրս գրելուց հետո ենթակա են հաշվառման հաշվային պլանի «Ծանուցում» բաժնում` մինչև պահանջի իրավունքի դադարումը».

1.8. հանել կանոն 18.03-ը.

1.9. կանոն 19.01-ը վերանվանել «Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը».

1.10. կանոն 19.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 19.01.

Բանկի հաշվեկշռում արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվների ու պարտավորությունների հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ բանկի կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման:

Ժամկետային ֆինանսական ներդրումները հաշվառվում են.

ա) վերավաճառքի համար նախատեսվածները` սկզբնական արժեքով,

բ) երկարաժամկետ ներդրումները` անվանական արժեքով` առանձին հաշվով ցույց տալով զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը: Զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը արժեթղթերի շրջանառության ժամկետի ընթացքում հավասարաչափ հաշվեգրվում է բանկի ֆինանսական արդյունքներին:

Բանկի ներդրումներն այլ կազմակերպությունների բաժնետոմսերում, որոնք գնանշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընտրված բորսայում, հաշվետվությունները կազմելիս արտացոլվում են շուկայական (գնանշված) գներով, եթե վերջիններս պակաս են հաշվեկշռային արժեքից: Այլ ներդրումները բաժնետոմսերում հաշվառվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքով:

Հիմնական միջոցները հաշվառվում են սկզբնական (ձեռքբերման) կամ ընթացիկ (վերականգնման) արժեքով: Դրանք վերագնահատելիս համամասնորեն վերագնահատվում է նաև հիմնական միջոցների կուտակված մաշվածքը».

i

1.11. հանել կանոն 20.01-ը` կանոն 20.02-ը համապատասխանաբար համարելով 20.01.

i

1.12. կանոն 22.01-ի «ա» կետում «ընդհանուր կապիտալի» բառերը փոխարինել «ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ)» բառերով.

i

1.13. կանոն 23.01-ի առաջին պարբերության «Բանկի» բառը փոխարինել «Գործող բանկի» բառերով.

i

1.14. կանոն 24.01-ի 1-5 պարբերությունները վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի ընդհանուր (սեփական) կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է: Հիմնական (առաջնային) կապիտալը բաղկացած է.

- կանոնադրական հիմնադրամից,

- գլխավոր պահուստից,

- չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):

Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների և նրա կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարների չափով:

Լրացուցիչ (երկրորդային) կապիտալը բաղկացած է.

- հիմնական միջոցների վերագնահատման պահուստից, ընդ որում հիմնական

միջոցների վերագնահատման արդյունքը, դրական լինելու դեպքում,

լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն բանկի

գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների

վերագնահատման մասով,

- հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային

տարբերությունների պահուստից,

- այլ պահուստներից,

- երկարաժամկետ ստորադաս փոխառություններից».

i

1.15. կանոն 30.01-ի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտարժութային դիրքը` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է` հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ գործարքների նկատմամբ պահանջները և պարտավորությունները (սփոթ, սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ) համապատասխան արտարժույթներով».

1.16. կանոն 32.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 32.01.

Բանկի ընդհանուր կապիտալը հաշվարկվում է համաձայն սույն կանոնակարգի կանոն 24.01-ի».

1.17. կանոն 33.04-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 33.04.

Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

 

._______________________________________________________________.

| Ակտիվների տեսակները                             | Կշիռներն ըստ|

|                                                 |    ռիսկերի  |

|                                                 |      (%)    |

|_________________________________________________|_____________|

| 1. Կանխիկ միջոցներ դրամով                       |        0    |

|_________________________________________________|_____________|

| 2. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ             |        0    |

|_________________________________________________|_____________|

| 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում |        0    |

|թղթակցային հաշվի, պարտադիր պահուստների միջոցներ, |             |

|ներդրված ավանդներ և  դրանց գծով հաշվարկված       |             |

|տոկոսներ                                         |             |

|_________________________________________________|_____________|

| 4. Հայաստանի Հանրապետության կառավարության       |        0    |

|նկատմամբ պահանջներ և  դրանց գծով հաշվարկված      |             |

|տոկոսներ                                         |             |

|_________________________________________________|_____________|

| 5. Կանխիկ դրամական միջոցներ արտարժույթով,       |        0    |

|որոնք մտնում են ECU-ի կամ SDR-ի զամբյուղների մեջ |             |

|_________________________________________________|_____________|

| 6. Պահանջներ Եվրահամայնքի միության ** կազմի մեջ |        0    |

|մտնող երկրների, ինչպես նաև  ԱՄՆ-ի, Կանադայի և    |             |

|Ճապոնիայի կառավարությունների ու կենտրոնական      |             |

|բանկերի նկատմամբ                                 |             |

|_________________________________________________|_____________|

| 7. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով,|        0    |

|ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, 5-րդ կետում  |             |

|նշված զամբյուղների կազմի մեջ մտնող արտարժութային |             |

|միջոցներով և  հայկական դրամով ապահովված վարկեր ու|             |

|երաշխավորություններ, ինչպես նաև  դրանց գծով      |             |

|հաշվարկված տոկոսներ                              |             |

|_________________________________________________|_____________|

| 8. Վարկային ներդրումներ ՀՀ կառավարության և      |        0    |

|ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորություններով,      |             |

|ինչպես նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ       |             |

|_________________________________________________|_____________|

| 9. Կանխիկ դրամով  և  5-րդ կետում նշված          |       10    |

|զամբյուղների կազմի մեջ մտնող արտարժույթով        |             |

|դրամական միջոցներ ճանապարհին                     |             |

|_________________________________________________|_____________|

| 10. Թղթակցային հաշիվների մնացորդներ 6-րդ        |       10    |

|կետում թվարկված երկրների բանկերում, ինչպես       |             |

|նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ              |             |

|_________________________________________________|_____________|

| 11.  Այլ պահանջներ 6-րդ կետում թվարկված         |       10    |

|երկրների բանկերի նկատմամբ, ինչպես նաև  այդ       |             |

|պահանջների գծով հաշվարկված տոկոսներ              |             |

|_________________________________________________|_____________|

| 12. Վարկային ներդրումներ, դրանց գծով հաշվարկված |       10    |

|տոկոսներ, երաշխավորություններ օտարերկրյա         |             |

|ֆինանսական կազմակերպությունների                  |             |

|երաշխավորություններով` ՀՀ կենտրոնական բանկի      |             |

|համաձայնությամբ կամ միջազգային ֆինանսական        |             |

|կազմակերպությունների երաշխավորություններով       |             |

|_________________________________________________|_____________|

| 13.  Թղթակցային հաշիվներ ՀՀ բանկերում, ինչպես   |       10    |

|նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ              |             |

|_________________________________________________|_____________|

| 14.  Այլ պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ և        |       50    |

|դրանց գծով հաշվարկված տոկոսներ                   |             |

|_________________________________________________|_____________|

| 15.  Բանկի գործունեության համար անհրաժեշտ       |       50    |

|սեփական շենքեր և  շինություններ (մնացորդային     |             |

|արժեքով)                                         |             |

|_________________________________________________|_____________|

| 16.  Արժեթղթեր վերավաճառքի և  վաճառքի համար,    |       70    |

|բացառությամբ պետական արժեթղթերի                  |             |

|_________________________________________________|_____________|

| 17.  Հիմնական միջոցներ և  ոչ նյութական          |       70    |

|ակտիվներ (մնացորդային արժեքով), բացառությամբ     |             |

|15-րդ կետում նշված ակտիվների                     |             |

|_________________________________________________|_____________|

| 18. Լիզինգ և  դրա գծով հաշվարկված տոկոսներ      |       70    |

|_________________________________________________|_____________|

| 19. 5 -րդ և  9-րդ կետերում նշված զամբյուղների   |      100    |

|կազմի մեջ չմտնող կանխիկ արտարժութային միջոցներ   |             |

|_________________________________________________|_____________|

| 20. Թղթակցային հաշիվներ և  պահանջներ  6-րդ      |      100    |

|կետում չթվարկված երկրների  բանկերի նկատմամբ,     |             |

|ինչպես նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ       |             |

|_________________________________________________|_____________|

| 21. Այլ արժեթղթեր, այդ թվում` երկարաժամկետ      |      100    |

|ներդրումներ և  դրանց գծով հաշվարկված տոկոսներ    |             |

|_________________________________________________|_____________|

| 22. Վարկային ներդրումներ և  ֆակտորինգ, ինչպես   |      100    |

|նաև  դրանց գծով հաշվարկված տոկոսներ              |             |

|_________________________________________________|_____________|

| 23.  Պահանջներ 6-րդ կետում չթվարկված երկրների   |      100    |

|կառավարությունների և  կենտրոնական բանկերի        |             |

|նկատմամբ, ինչպես նաև  դրանց գծով հաշվարկված      |             |

|տոկոսներ                                         |             |

|_________________________________________________|_____________|

| 24. Բոլոր այն ակտիվները և  դրանց գծով           |      100    |

|հաշվարկված տոկոսները, որոնք ընդգրկված չեն        |             |

|1-23 կետերում                                    |             |

|_________________________________________________|_____________|

| 25. Հետհաշվեկշռային երաշխավորություններ         |      100    |

._______________________________________________________________.

 

* ECU-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, անգլիական ֆունտ ստեռլինգը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, դանիական կրոնը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, հունական դրահման և լյուքսեմբուրգյան ֆրանկը: ECU-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին է հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը:

SDR-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, գերմանական մարկը, ճապոնական իենը, ֆրանսիական ֆրանկը և անգլիական ֆունտ ստեռլինգը:

** Եվրահամայնքի միության մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան».

 

1.18. կանոն 33.05-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 33.05.

Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի և արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդերի գումարի չափով»,

1.19. կանոն 34.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 34.02.

Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները, որոնց վրա չկա դրանց օգտագործումը սահմանափակող որևէ պայման.

- կանխիկ դրամական միջոցներ, բացառությամբ կանխիկին հավասարեցված

վճարային փաստաթղթերի,

- ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր պահուստների

միջոցներ և ներդրված ավանդներ,

- ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,

- ՀՀ պետական գանձապետական արժեթղթեր, բացառությամբ գրավադրված և

հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի,

- ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում

լուծարվող և սնանկացած թղթակից բանկերում կամ այն բանկերում, որոնց

թղթակցային հաշիվները սառեցված են տվյալ երկրի կենտրոնական բանկի կամ

կալանված են իրավասու պետական մարմինների կողմից, հաշվարկի մեջ չեն

ընդգրկվում` ՀՀ կենտրոնական բանկի ցուցումը ստանալու պահից:

Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է հաշվային պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:

Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական արժեթղթերով, ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, դրամով, ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արժույթներով ապահովված վարկերի գումարի չափով: Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի չափով, որոնք տրամադրվել են` օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրավված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր».

1.20. կանոն 34.04-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 34.04.

Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են «Պարտավորություններ» կարգում հաշվառվող բոլոր ցպահանջ միջոցները, բացառությամբ «Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ», «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ», «Պահուստներ` նախատեսված հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների համար» և «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվների».

i

1.21. կանոն 38.04-ի 2-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների և միմյանցից ներգրաված միջոցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների: Պարտադիր պահուստավորման հաշվարկում չեն ընդգրկվում նաև կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված (վճարվելիք) տոկոսները, վճարվելիք շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների պահուստները, հետաձգված հարկային պարտավորությունները, բյուջեի հետ կապված այլ հաշվարկները և գալիք ժամանակաշրջանի եկամուտները»,

1.22. կանոն 38.07-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոն 38.07.

Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած ազգային արժույթով և արտարժույթով համապատասխան թղթակցային (պարտադիր պահուստների) հաշիվներով: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինել և կառավարել պարտադիր պահուստների միջոցները».

1.23. հանել 29.03, 38.08 և 38.09 կանոնները:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.12.1997
N 328
Որոշում