Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1219.050906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2006 թվականի N 1219-Ն

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճառագայթային անվտանգության նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշմամբ սահմանված ցանկի «1-ին մակարդակ: Անվտանգության նպատակներն ու սկզբունքները» բաժնի 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 18-ի

N 1219-Ն որոշման

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն նորմերով սահմանվում են իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց ներկա և ապագա սերունդների նվազագույն ռիսկն ապահովող նորմերը:

i

2. Սույն նորմերի պահանջները վերաբերում են ճառագայթահարման հետևյալ տեսակներին`

ա) անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների ժամանակ անձնակազմի ճառագայթահարում (մասնագիտական ճառագայթահարում) և բնակչության ճառագայթահարում.

բ) ճառագայթային վթարների ժամանակ վթարային անձնակազմի և բնակչության ճառագայթահարում (վթարային ճառագայթահարում).

գ) բուժման կամ ախտորոշման նպատակով այցելուների և հիվանդների (այսուհետ` պացիենտներ) ճառագայթահարում (բժշկական ճառագայթահարում).

դ) բնական ճառագայթման աղբյուրներից ճառագայթման ազդեցության պայմաններում, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկված տարածքներում երկարատև գործունեության կամ կեցության հետևանքով ճառագայթահարում (եղած ճառագայթահարում):

(2-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

3. Սույն նորմերի պահանջները չեն տարածվում`

i

ա) չափավոր քանակությամբ (մինչև 1 տոննա զանգվածով) այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնցում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ցածր է սույն նորմերի N 1 աղյուսակում ներկայացված ազատման մակարդակներից կամ այն մեծաքանակ (1 տոննայից ավելի զանգվածով) պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնցում պարունակվող անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը ցածր է սույն նորմերի N 27 աղյուսակում ներկայացված արժեքներից կամ այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնք դուրս են բերվել կարգավորող վերահսկողությունից (դրանցում առկա անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը սույն նորմերի N 27 աղյուսակում ներկայացված արժեքներից ցածր լինելու պատճառով).

բ) փակ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ հանդիսացող այն սարքավորումների վրա, որոնց արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0.1 m հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը չի գերազանցում 1 uSv/h-ն, և ապահովված է աղբյուրի հերմետիկությունը.

գ) գեներացնող ճառագայթման այն աղբյուրների վրա, որոնք ունեն էլեկտրոնային խողովակի տեսք (օրինակ` կատոդային ճառագայթային խողովակները), որոնց բնականոն շահագործման ժամանակ արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 m հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը չի գերազանցում 1 uSv/h-ն, կամ գեներացված ճառագայթման առավելագույն էներգիան ցածր է 5 keV-ից.

դ) ռադիոիզոտոպային ճառագայթման այն աղբյուրների և գեներացնող ճառագայթման աղբյուրների վրա, որոնցից բնակչության կազմից ցանկացած անձի համար տարեկան անհատական համարժեք դոզան ցանկացած պայմաններում չի գերազանցում 10 uSv-ն: Քիչ հավանական սցենարների համար կարելի է կիրառել այլ չափանիշ, այն է, որ նման սցենարների դեպքում բնակչության կազմից ցանկացած անձ կարող է ստանալ տարեկան 1 mSv քիչ արդյունարար դոզա.

ե) այն պինդ նյութերի վրա, որոնցում բնական ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը չի գերազանցում N 1-1 աղյուսակում ներկայացված արժեքները.

զ) այն պինդ նյութերի վրա, որոնք պարունակում են մեկից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և դրանց ազատման մակարդակը ցածր է հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքից`

 

1

Xm = _____________

         --- n    f(i)

         \        ____

         /        X(i)

         --- i=1       ,

 

որտեղ f(i) - նյութում եղած i-րդ ռադիոակտիվ իզոտոպի համապատասխանաբար ակտիվության կամ տեսակարար ակտիվության բաժինն է,

X(i) - համապատասխանաբար i-րդ ռադիոակտիվ իզոտոպի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունն է` ըստ N 1 աղյուսակի,

n - նյութում եղած ռադիոակտիվ իզոտոպների թիվն է.

է) այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնք պարունակում են մեկից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և դրանց կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակը ցածր է հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքից`

 

1

Xm = _____________

         --- n    f(i)

         \        ____

         /        X(i)

         --- i=1

 

որտեղ f(i) - նյութում եղած i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվության բաժինն է,

X(i) - i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունն է` ըստ N 27 աղյուսակի,

n - նյութում եղած ռադիոակտիվ իզոտոպների թիվն է.

ը) երկրի մակերեսին տիեզերական ճառագայթման, ինչպես նաև մարդու օրգանիզմում պարունակվող բնական կալիումից ներքին ճառագայթման վրա:

(3-րդ կետը փոփ. 25.11.10 թիվ 1552-Ն, 27.11.14 թիվ 1367-Ն որոշումներ)

4. Սույն նորմերով սահմանված ազատման մակարդակներից ցածր ակտիվությամբ կամ տեսակարար ակտիվությամբ նյութերը չեն դիտարկվում որպես ռադիոակտիվ նյութեր:

5. Սույն նորմերը նախատեսված են իոնացնող ճառագայթումից մարդկանց պաշտպանության համար և չեն վերաբերում կենսաբանական այլ օբյեկտներին: Սույն նորմերը չեն վերաբերում իոնացում չառաջացնող այլ ճառագայթումներին (միկրոալիքային, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույս և ինֆրակարմիր):

6. Ճառագայթահարման հետևանքով մարդկանց օրգանիզմում կարող են առաջանալ երկու տիպի էֆեկտներ, որոնք կլինիկական բժշկության կողմից որակվում են որպես հիվանդություններ`

ա) դետերմինացված շեմային էֆեկտներ, ինչպիսիք են ճառագայթային հիվանդությունը, ճառագայթային մաշկաբորբը, ճառագայթային կատարակտը, ճառագայթային ամլությունը, սաղմի զարգացման տեսանելի շեղումները և այլն.

բ) ստոխաստիկ (հավանականային) անշեմ էֆեկտներ, ինչպիսիք են չարորակ ուռուցքները, լեյկոզները, ժառանգական հիվանդությունները:

7. Ճառագայթահարման հետևանքով մարդկանց օրգանիզմում ստոխաստիկ էֆեկտների առաջացման ռիսկը գնահատելիս պետք է հաշվի առնվի իոնացնող ճառագայթմամբ չպայմանավորված այլ ռիսկերի առկայությունը:

8. Սույն նորմերի իմաստով օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

i

ակտիվություն` տվյալ պահին տվյալ էներգետիկական վիճակում գտնվող որոշակի քանակությամբ ռադիոակտիվ իզոտոպի ռադիոակտիվության չափանիշն է`

 

dN

A = ----- ,

dt

 

որտեղ dN-ը dt ժամանակահատվածում տվյալ էներգետիկական վիճակից սպասվող սպոնտան (ինքնաբերաբար կատարվող) միջուկային փոխակերպումների թիվն է: Ակտիվության միավորն է հակառակ վայրկյանը (c(-1), որը կոչվում է Բեքերել (Bq):

SI համակարգում ակտիվության միավորն է հակառակ վայրկյանը (c-1), որը կոչվում է բեքքերել (Bq):

ալֆա ճառագայթում` միջուկային փոխակերպումների ժամանակ առաջացող ալֆա մասնիկներով (հելիումի միջուկներով) իոնացնող ճառագայթում.

ակտիվացում` իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով նյութում ռադիոակտիվ իզոտոպների առաջացում.

ազատման մակարդակ` սույն նորմերով սահմանվող ցուցանիշ, որից ցածր լինելու դեպքում ցանկացած գործունեություն կամ իոնացնող ճառագայթման աղբյուր ազատվում է կարգավորող վերահսկողությունից.

անթրոպոգեն ճառագայթման աղբյուր` մարդկային գործունեության արդյունք հանդիսացող իոնացնող ճառագայթման աղբյուր.

անհատական պաշտպանական միջոց` արտաքին ճառագայթահարումից, օրգանիզմ ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցումից և (կամ) մաշկային ծածկույթների ռադիոակտիվ աղտոտվածությունից մարդուն պաշտպանելու համար նախատեսված միջոց.

ապաակտիվացում` ռադիոակտիվ աղտոտվածության տարածման և դրա, որպես արտաքին և (կամ) ներքին ճառագայթման հնարավոր աղբյուր, գործելու կանխարգելման նպատակով որևէ մակերեսից կամ միջավայրից ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական եղանակով ռադիոակտիվ իզոտոպների լրիվ կամ մասնակի հեռացում.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի «Ա» կատեգորիայի անձնակազմ (այսուհետ` «Ա» կատեգորիայի անձնակազմ)` անձնակազմ, որն օբյեկտի բնականոն շահագործման պայմաններում, ըստ աշխատանքի բնույթի, կարող է ստանալ դոզայի սահմանին հավասար դոզա: «Ա» կատեգորիայի անձնակազմն աշխատանքից դուրս պայմաններում դիտարկվում է որպես բնակչություն.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի «Բ» կատեգորիայի անձնակազմ (այսուհետ` «Բ» կատեգորիայի անձնակազմ)` անձնակազմ, որն օբյեկտի բնականոն շահագործման պայմաններում, ըստ աշխատանքի բնույթի, կարող է ստանալ ոչ ավելի, քան դոզայի սահմանի մեկ քառորդին հավասար դոզա: «Բ» կատեգորիայի անձնակազմն աշխատանքից դուրս պայմաններում դիտարկվում է որպես բնակչություն.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի «Գ» կատեգորիայի անձնակազմ (այսուհետ` «Գ» կատեգորիայի անձնակազմ)` անձնակազմ, որը չի աշխատում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կամ իոնացնող ճառագայթման պայմաններում.

արգելակման ճառագայթում` էլեկտրական դաշտում ցրման (արգելակման) հետևանքով լիցքավորված մասնիկի կողմից արձակված էլեկտրամագնիսական ճառագայթում.

արդյունարար դոզա` ճառագայթահարման պատճառով մարդու օրգանիզմում ուշ ի հայտ եկող հետևանքների առաջացման ռիսկի չափանիշի մեծություն, որում հաշվի է առնվում մարդու ամբողջ մարմնի և առանձին օրգանների ու հյուսվածքների ճառագայթային զգայնությունը: Արդյունարար դոզան չի կարող օգտագործվել բարձր դոզաների քանակական որոշման կամ դետերմինացված էֆեկտներին վերաբերող բուժման մասին որևէ որոշում ընդունելու համար: Այն հավասար է օրգաններում կամ հյուսվածքներում համարժեք դոզայի և համապատասխան օրգանների հյուսվածքային կշռային գործակիցների արտադրյալների գումարին`

__

                         \  WT  x  HT,

                     E = /__

                          T

 

որտեղ HT-ն T օրգանում կամ հյուսվածքում համարժեք դոզան է, իսկ WT-ն T օրգանի կամ հյուսվածքի հյուսվածքային կշռային գործակիցն է:

Արդյունարար դոզայի միավորն է Զիվերտը (Sv).

արտաքին ճառագայթահարում` մարմնից դուրս գտնվող իոնացնող ճառագայթման աղբյուրից մարդու ճառագայթահարումը.

բետա ճառագայթում` միջուկային փոխակերպումների ժամանակ առաջացող անընդհատ էներգետիկ սպեկտրով էլեկտրոնային և (կամ) պոզիտրոնային իոնացնող ճառագայթում: Բնութագրվում է սահմանային EB էներգիայով.

բժշկական ճառագայթահարում` ախտորոշման կամ բուժման նպատակով մարդկանց ճառագայթահարում.

բնական ճառագայթման աղբյուր` բնական ծագում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուր.

գամմա ճառագայթում` միջուկային փոխակերպումների կամ մասնիկների աննիհիլացման (փոխվերացման) ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական իոնացնող ճառագայթում.

գերճառագայթահարում` դոզայի թույլատրելի սահմանների գերազանցմամբ ճառագայթահարում.

եղած ճառագայթահարման իրավիճակ` այնպիսի իրավիճակ, երբ ճառագայթումն արդեն գոյություն ունի, և պահանջվում է որոշում կայացնել իոնացնող ճառագայթումից բնակչության պաշտպանության մասին: Եղած ճառագայթահարման իրավիճակ է համարվում բնական ֆոնային ճառագայթահարման իրավիճակը, ինչպես նաև կարգավորող վերահսկողությունից ազատված նախկին գործունեության ավարտից հետո մնացած ռադիոակտիվ նյութից կամ վթարային ճառագայթման իրավիճակի արդյունքում ռադիոակտիվ աղտոտված տարածքներից ճառագայթահարման իրավիճակը.

գործողության մակարդակ` եղած ճառագայթահարման իրավիճակում կամ վթարային ճառագայթահարման իրավիճակի ստեղծման ժամանակ դոզայի կամ դոզայի հզորության կամ տեսակարար ակտիվության մակարդակ, որի դեպքում պետք է ձեռնարկվեն վերականգնողական միջոցներ կամ իրականացվեն պաշտպանական գործողություններ.

գրանցման մակարդակ` անձնակազմի ճառագայթահարման արդյունարար դոզայի մակարդակ, որի գերազանցման դեպքում դրա մասին պարտադիր գրանցում է կատարվում.

դոզայի հզորություն` ճառագայթման դոզան միավոր ժամանակում (վայրկյան, րոպե, ժամ).

դոզայի բաժնեմաս` անթրոպոգեն ճառագայթման կոնկրետ աղբյուրից սպասվելիք ճառագայթահարման անհատական դոզայի առավելագույն արժեք, որը սահմանվում է կարգավորող մարմնի կողմից և օգտագործվում այդ աղբյուրի անվտանգության և այդ աղբյուրի ճառագայթումից պաշտպանության լավարկման նպատակով:

Մասնագիտական ճառագայթահարման դեպքում դոզայի բաժնեմասն անթրոպոգեն ճառագայթման աղբյուրից նրա հետ կամ նրա ազդեցության պայմաններում աշխատանքներ կատարող անձնակազմի ճառագայթահարման անհատական դոզայի առավելագույն արժեքն է, որն օգտագործվում է լավարկման գործընթացում դիտարկվող հնարավոր տարբերակների սահմանափակման համար:

Բնակչության ճառագայթահարման դեպքում դոզայի բաժնեմասը տվյալ անթրոպոգեն ճառագայթման աղբյուրից նրա դիտարկման գոտու կրիտիկական խմբի կողմից ճառագայթահարման բոլոր ուղիներով ստացվելիք տարեկան դոզաների գումարի առավելագույն արժեքն է: Յուրաքանչյուր աղբյուրի համար դոզայի բաժնեմասի սահմանման նպատակն է ապահովել կրիտիկական խմբի կողմից բոլոր ճառագայթման աղբյուրներից ստացվող դոզաների գումարի չգերազանցումը դոզայի հիմնական սահմանից:

Բժշկական ճառագայթահարման համար դոզայի բաժնեմասերը պետք է ստուգաբանվեն որպես դոզայի ուղղորդիչ մակարդակներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դոզայի բաժնեմասերն օգտագործվում են գիտական նպատակներով ճառագայթահարման ենթարկվող կամ ճառագայթահարվող պացիենտներին սպասարկող (օգնող) անձանց ճառագայթահարման լավարկման համար.

դոզայի թույլատրելի հզորություն` օրացուցային տարվա համար համարժեք դոզայի հզորության միջինացված արժեք: Հավասար է դոզայի սահմանի հարաբերությանը օրացուցային տարվա ընթացքում ճառագայթահարման t ժամանակին`

 

                   DRLԱ = DԱ/tԱ      DRLԳ = DԳ/tԳ

 

«Ա» կատեգորիայի անձնակազմի համար` tԱ = 1700 h, «Գ» կատեգորիայի անձնակազմի (բնակչության) համար` tԳ = 8800 h.

դոզայի ամբիենտ համարժեք H*(d)` դոզայի համարժեք, որը կարող է ստեղծվել համապատասխան ուղղորդվածությամբ լայն դաշտով ICRU ստանդարտ գնդային ֆանտոմում դրա մակերևույթից d խորության վրա, ըստ շառավղի, որն ուղղված է այդ դաշտի տարածման ուղղությանը հակառակ:

ICRU գնդային ֆանտոմը կազմված է մարդու հյուսվածքին համարժեք նյութից, որն ունի 30 cm շառավիղ, 1 g/cm3 խտություն, պարունակում է 76,2% թթվածին, 11,1% ածխածին, 10,1% ջրածին, 2,6% ազոտ:

Դոզայի ամբիենտ համարժեքն օգտագործվում է արտաքին ճառագայթահարման արդյունարար դոզաների անմիջական չափումների ժամանակ:

ՈՒժեղ ներթափանցող ճառագայթման համար խորհուրդ է տրվում ֆանտոմի մակերևույթից d խորությունն ընդունել հավասար 10 mm:

դոզայի անհատական համարժեք Hp(d)` մարմնի նշված կետի տակ եղած փափուկ հյուսվածքում d խորության վրա դոզայի համարժեք: Դոզայի անհատական համարժեքն օգտագործվում է անմիջականորեն չափվող մեծության տեսքով և ներկայացնում է (փոխարինում է) հյուսվածքներում կամ օրգաններում համարժեք դոզան, կամ արտաքին ճառագայթահարման անհատական մոնիթորինգի դեպքում` արդյունարար դոզան: ՈՒժեղ ներթափանցող ճառագայթման համար d=10 mm, իսկ թույլ ներթափանցող ճառագայթման համար` d=0.07 mm: «Փափուկ հյուսվածքը» հասկացվում է որպես ICRU ստանդարտ գնդային ֆանտոմ:

դոզայի ուղղորդված համարժեք H՛(d, օմեգա)` դոզայի համարժեք, որը կարող է ստեղծվել համապատասխան ուղղորդվածությամբ լայն դաշտով ICRU ստանդարտ գնդային ֆանտոմում դրա մակերևույթից d խորության վրա ըստ որոշակի ուղղվածության շառավղի:

Դոզայի ուղղորդված համարժեքն օգտագործվում է արտաքին ճառագայթահարմամբ մաշկում համարժեք դոզաների անմիջական չափումների ժամանակ:

Թույլ ներթափանցող ճառագայթման համար խորհուրդ է տրվում ֆանտոմի մակերևույթից d խորությունն ընդունել հավասար 0.07 mm.

դոզայի սահման` օրացուցային տարվա ընթացքում անթրոպոգեն ճառագայթման աղբյուրից ճառագայթահարման արդյունարար կամ համարժեք դոզայի արժեք, որը չի կարող գերազանցվել աղբյուրի բնականոն օգտագործման ժամանակ: Դոզային սահմանի չգերազանցման դեպքում կանխարգելվում է դետերմինացված էֆեկտների առաջացումը, իսկ ստոխաստիկ էֆեկտների առաջացման հավանականությունը գտնվում է ընդունելի սահմաններում.

դոզան օրգանում կամ հյուսվածքում` մարդու մարմնի որոշակի օրգանում կամ հյուսվածքում միջին կլանված դոզան`

 

l  |

DT = --- | Ddm

mT mT

 

որտեղ mT-ն օրգանի կամ հյուսվածքի զանգվածն է, իսկ D-ն` dm միավոր զանգվածում կլանված դոզան.

էներգիայի գծային հաղորդում` իոնացնող ճառագայթման որակի ֆիզիկական բնութագիր: Հավասար է լիցքավորված մասնիկի կողմից նյութում dl միավոր ճանապարհի վրա կրած բախումների հետևանքով փոխանցված dE լրիվ էներգիայի հարաբերությանն այդ ճանապարհի երկարությանը`

 

L = dE/dI:

 

Չլիցքավորված մասնիկների համար էներգիայի գծային հաղորդումը չի կիրառվում, սակայն օգտագործվում են դրանց երկրորդական լիցքավորված մասնիկների էներգիայի գծային հաղորդման արժեքները: Էներգիայի գծային հաղորդման միավորն է J/m: Այն կարող է չափվել նաև ոչ համակարգային keV/um միավորով` 1 keV/um=0.16 nJ/m.

իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու կարգավորման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում:

Իոնացնող ճառագայթման աղբյուրները բաժանվում են բնական ճառագայթման աղբյուրների և անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների:

Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրները բաժանվում են ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների և գեներացնող ճառագայթման աղբյուրների:

Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրները բաժանվում են փակ ռադիոիզոտոպային աղբյուրների և բաց ռադիոիզոտոպային աղբյուրների:

Ըստ ճառագայթային ռիսկի` ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրները բաժանվում են հինգ դասի:

Ըստ ճառագայթային ռիսկի գեներացնող ճառագայթման աղբյուրները բաժանվում են երեք դասի, իսկ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները` չորս դասի:

Ըստ ճառագայթային ռիսկի անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների դասակարգումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ճառագայթային անվտանգության կանոններով.

կերմա (K)` նյութի տարրական ծավալում անուղղակի իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով առաջացած բոլոր լիցքավորված իոնացնող մասնիկների dEk սկզբնական կինետիկ էներգիաների գումարի հարաբերությունն այդ ծավալում գտնվող նյութի dm զանգվածին`

K = dEk/dm:

 

Կերմայի չափման միավորն է գրեյը (Gy):

Կերման և կլանված դոզան հավասար են միմյանց այնքանով, որքանով հնարավոր է հասնել հավասարակշռության, և որքանով հնարավոր է անտեսել արգելակման հետևանքով առաջացած ճառագայթումն ու երկրորդական էլեկտրոնների վազքի ժամանակ առաջացած ֆոտոնների հոսքի թուլացումը:

կրիտիկական խումբ` տվյալ ճառագայթման աղբյուրի կամ ճառագայթահարման ուղու համար ըստ սեռի, տարիքի, սոցիալական և մասնագիտական հայտանիշների բնակչության կազմից անձանց միատարր խումբ (նվազագույնը 10 մարդուց բաղկացած), որի մեջ մտնող անձանց համար բնորոշ է նշված աղբյուրից կամ նշված ուղիով առավելագույն արդյունարար կամ համարժեք դոզաների ստացումը.

ներկայացուցչական անձ` առավելագույն ճառագայթահարման ենթարկված բնակչության կազմից անձ, որի ստացած ճառագայթահարման դոզան հանդիսանում է ներկայացուցչական,

հյուսվածքային կշռային գործակից` հյուսվածքներում և օրգաններում համարժեք դոզայի բազմապատկիչներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ճառագայթահարումից ստոխաստիկ էֆեկտների առաջացմանը նպաստող հյուսվածքների և օրգանների տարբեր զգայնությունը: Ստորև ներկայացված են հյուսվածքային կշռային գործակիցների արժեքները`

 

.________________________________________________________.

|Հյուսվածքը կամ օրգանը  |Հյուսվածքային կշռային    |---   |

|                       |գործակիցների արժեքները   |\   WT|

|                       |          (WT)           |/     |

|                       |                         |---   |

|_______________________|_________________________|______|

|Կարմիր ոսկրածուծը, հաստ|0,12                     |0,72  |

|աղիքը, թոքերը,         |                         |      |

|ստամոքսը, կրծքագեղձը,  |                         |      |

|մնացածը                |                         |      |

|_______________________|_________________________|______|

|Գոնադները              |0,08                     |0,08  |

|_______________________|_________________________|______|

|Կերակրափողը, միզապարկը,|0,04                     |0,16  |

|լյարդը, վահանաձև  գեղձը|                         |      |

|_______________________|_________________________|______|

|Ոսկրածածկույթի         |0,01                     |0,04  |

|բջիջները, գլխուղեղը,   |                         |      |

|թքագեղձերը, մաշկը      |                         |      |

|_______________________|_________________________|______|

|                       |Ընդամենը                 |1,00  |

.________________________________________________________.

_________________

Հաշվարկելիս պետք է հաշվի առնել, որ աղյուսակում «Մնացածը» անվանման տակ հասկացվում են մակերիկամները, գլխուղեղը, շնչառական օրգանների արտաթոքային բաժինը, բարակ աղիները, երիկամները, մկանային հյուսվածքը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, թիմուսը և արգանդը: Այն բացառիկ դեպքերում, երբ «Մնացածը» անվանմամբ օրգաններից կամ հյուսվածքներից մեկն ստանում է համարժեք դոզա, որը գերազանցում է աղյուսակում թվարկված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ստացած առավելագույն համարժեք դոզան, ապա այդ օրգանի կամ հյուսվածքի համար հավասարակշռող գործակիցն ընդունվում է հավասար 0.025-ին, իսկ «Մնացածը» անվանմամբ մնացած օրգանների և հյուսվածքների համար ընդունվում է 0,025-ին հավասար գումարային գործակիցը:

ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ծավալային ակտիվությունն արտադրական տարածքների աշխատանքային գոտու օդում` հավասար է.

 

     օդ    ՏՆՍԱ

    A    = _____

V,Ա   VԱ   ,

 

որտեղ` ՏՆՍԱ-ն ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է,

VԱ-ն` օդի այն V ծավալն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը: Անձնակազմի համար` VԱ=2400 m3

ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ծավալային ակտիվությունը մթնոլորտում` հավասար է.

 

     օդ    ՏՆՍԲ

    A    = _____

V,Բ   VԲ   ,

 

որտեղ` ՏՆՍԲ-ն օդի հետ ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է,

VԲ-ն` օդի այն V ծավալն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը: Բնակչության համար` VԲ=7200 m3

խմելու ջրում (սննդում) ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ակտիվությունը` հավասար է.

 

     ջուր    ՏՆՍԲ

    A     = _____

     M,Բ     MԲ   ,

 

որտեղ` ՏՆՍԲ-ն ջրի կամ սննդի հետ ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է, MԲ-ն` ջրի կամ սննդի այն զանգվածն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը:

Ջրի համար ընդունվում է MԲ=800 kg,

Անձնակազմի համար`, VԱ=2.4E+3m(3), բնակչության համար` VԲ=7.2E+3m(3).

2) խմելու ջրում (սննդում) ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի խտությունը (CLջուրԲ) հավասար է թույլատրելի տարեկան ներթափանցման սահմանի (ՏՆՍջուրԲ) հարաբերությանը ջրի (սննդի) այն MԲ զանգվածին, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը` CLջուրԲ=ՏՆՍջուրԲ/MԲ:

Ջրի համար ընդունվում է MԲ=800 kg. ,

կանխարգելվիք դոզա` կանխատեսվող դոզայի և պլանավորված պաշտպանական գործողությունների իրականացման արդյունքում սպասվելիք դոզայի տարբերությունը.

կանխատեսվող դոզա` դոզա, որն սպասվում է, որ կստացվի, եթե պլանավորված պաշտպանական գործողություններ չիրականացվեն,

կլանված դոզա` նյութի միավոր ծավալին իոնացնող ճառագայթմամբ փոխանցված միջին de էներգիայի հարաբերությունն այդ ծավալում եղած նյութի dm զանգվածին`

__

                            de

                       D = ---- :

                            dm

 

էներգիան կարող է միջինացվել ցանկացած որոշակի ծավալում և այդ դեպքում միջին դոզան հավասար կլինի ծավալին փոխանցվող ամբողջ էներգիայի հարաբերությանն այդ ծավալի զանգվածին: Կլանված դոզայի միավորն է J/ kg և կոչվում է Գրեյ (Gy): Նախկինում օգտագործվող արտահամակարգային «rad» միավորը հավասար է 0,01 Gy.

կոլեկտիվ արդյունարար դոզա` ճառագայթահարման հետևանքով ստոխաստիկ էֆեկտների առաջացման կոլեկտիվ ռիսկի չափն է և հավասար է որոշակի խմբում ընդգրկված մարդկանց անհատական արդյունարար դոզաների գումարին: Կոլեկտիվ արդյունարար դոզայի միավորն է Զիվերտ. մարդ (Sv. man).

համարժեք դոզա` օրգանում կամ հյուսվածքում կլանված դոզայի և ճառագայթման տվյալ տեսակին համապատասխանող կշռային գործակցի բազմապատիկն է`

 

HT,R = WR x DT,R ,

 

որտեղ DT,R-ն օրգանում կամ հյուսվածքում R տեսակի ճառագայթման միջին կլանված դոզան է, իսկ WR-ը` R տեսակի ճառագայթման կշռային գործակիցը:

Տարբեր կշռային գործակից ունեցող ճառագայթումների ազդեցության դեպքում համարժեք դոզան որոշվում է որպես այդ ճառագայթումների համարժեք դոզաների գումար`

__

                             \  HT,R

                        HT = /__     :

                              R

 

Համարժեք դոզայի միավորն է Զիվերտը (Sv).

 

հարաբերական կենսաբանական արդյունարարություն (ՀԿԱTR)` մարդու վրա տարբեր տեսակի իոնացնող ճառագայթումների հարաբերական ազդեցության չափանիշ, որը հաշվի է առնում առողջությանը պատճառած լուրջ դետերմինացված էֆեկտը: Երկու տարբեր տեսակի ճառագայթումների համար հարաբերական կենսաբանական արդյունարարությունն արտահայտվում է այնպիսի կլանված դոզաների հակառակ հարաբերությամբ, որոնք տվյալ կենսաբանական վերջնակետի համար միատեսակ աստիճանի արտահայտված են:

Ստորև ներկայացված են որոշակի օրգանների (հյուսվածքների) և ճառագայթումների համար հարաբերական կենսաբանական արդյունարարության այն մեծությունները, որոնք առաջացնում են առողջությանը պատճառած լուրջ դետերմինացված էֆեկտներ.

 

.____________________________________________________________________.

|Էֆեկտը                |Կրիտիկական օրգանը |Ճառագայթահարումը ա)|ՀԿԱTR |

|______________________|__________________|___________________|______|

|Արյունաստեղծման       |Կարմիր ոսկրածուծ  |Ներքին և  արտաքին y|1     |

|խանգարման սինդրոմ     |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին և  արտաքին n|3     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին b           |1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին a           |2     |

|______________________|__________________|___________________|______|

|Պնևմոնիտ              |Թոքեր բ)          |Ներքին և  արտաքին y|1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին և  արտաքին n|3     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին b           |1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին a           |7     |

|______________________|__________________|___________________|______|

|Ստամոքսա-աղիքային     |Հաստ աղիք         |Ներքին և  արտաքին y|1     |

|սինդրոմ               |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին և  արտաքին n|3     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին b           |1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Ներքին a           |0 գ)  |

|______________________|__________________|___________________|______|

|Նեկրոզ                |Հյուսվածք դ)      |Արտաքին b, y       |1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Արտաքին n          |3     |

|______________________|__________________|___________________|______|

|Թաց դևկամացիա         |Մաշկ ե)           |Արտաքին b, y       |1     |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Արտաքին n          |3     |

|______________________|__________________|___________________|______|

|Հիպոթերոիդ            |Վահանաձև  գեղձ    |Յոդի իզոտոպների    |0,2   |

|                      |                  |ներթափանցում զ)    |      |

|                      |                  |___________________|______|

|                      |                  |Վահանաձև  գեղձում  |1     |

|                      |                  |կուտակվող այլ      |      |

|                      |                  |ռադիոակտիվ         |      |

|                      |                  |իզոտոպներ          |      |

.____________________________________________________________________.

 

---------------------

ա) արտաքին b, y ճառագայթահարումը ներառում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նյութում առաջացող արգելակման ճառագայթումից ճառագայթահարումը.

բ) շնչառական ուղիների թոքաբշտային-ինտերստինցիալ հատվածի հյուսվածքը.

գ) հաստ աղիքի պարունակության մեջ հավասարաչափ բաշխված ալֆա ճառագայթիչների դեպքում ընդունվում է, որ աղիքի պատերի ճառագայթահարումն աննշան է.

դ) մաշկի մակերեսից 5 mm խորության վրա մաշկի 100 cm2 մակերեսով տեղամասի համար.

ե) մաշկի մակերեսից 0.4 mm խորության վրա մաշկի 100 cm2 մակերեսով տեղամասի համար.

զ) ենթադրվում է, որ վահանաձև գեղձի հյուսվածքի համաչափ ճառագայթահարումը, համեմատած յոդի ցածր էներգիայով 131I, 129I, 125I, 124I և 123I իզոտոպներով ստեղծված ներքին ճառագայթահարմանը, հինգ անգամ մեծացնում է դետերմինացված էֆեկտների առաջացման հավանականությունը: Վահանաձև գեղձում կուտակվող ռադիոակտիվ իզոտոպները բաշխվում են անհամաչափ.

ճառագայթահարում` մարդու վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը.

ճառագայթային ռիսկ` ճառագայթահարման հետևանքով մարդու կամ նրա սերնդի մոտ վնասակար էֆեկտի առաջացման հավանականություն.

ճառագայթային պաշտպանություն` իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց պաշտպանությունը.

ճառագայթային մոնիթորինգ` ճառագայթումների կամ ռադիոակտիվ նյութերի ազդեցության հետևանքով ճառագայթահարման գնահատման կամ հսկողության համար դոզայի մակարդակի, դոզայի հզորության կամ ակտիվության չափում, ինչպես նաև արդյունքների մեկնաբանում,

ճառագայթահարման ստոխաստիկ (հավանականային) էֆեկտներ` ճառագայթահարման հետևանքով օրգանիզմում առաջացող վնասակար կենսաբանական էֆեկտներ, որոնք չունեն դոզայի շեմային արժեք, դրանց առաջացման հավանականությունը համեմատական է դոզայի մեծությանը, իսկ դրսևորվող ծանրության աստիճանը կախված չէ դոզայի մեծությունից.

ճառագայթման կշռային գործակից` կլանված դոզայի բազմապատկիչներ, որոնք հաշվի են առնում կենսաբանական էֆեկտներ առաջացնելիս տարբեր իոնացնող ճառագայթումների համեմատական արդյունարարությունը: Ստորև ներկայացված են ճառագայթման կշռային գործակիցների արժեքները`

 

._________________________________________________________________________.

|Ճառագայթման տեսակը      |ճառագայթման կշռային գործակիցների արժեքները (WR) |

|________________________|________________________________________________|

|Ֆոտոններ                |               1                                |

|________________________|________________________________________________|

|Էլեկտրոններ և  մյուոններ|               1                                |

|________________________|________________________________________________|

|Պրոտոններ և  լիցքավորված|               2                                |

|p-մեզոններ              |                                                |

|________________________|________________________________________________|

|Ալֆա մասնիկներ, ծանր    |               20                               |

|միջուկների տրոհման      |                                                |

|բեկորներ                |                                                |

|________________________|________________________________________________|

|Նեյտրոններ              |Նեյտրոնների էներգիայի ֆունկցիայի                |

|                        |հաստատունը                                      |

|                        |    .                                           |

|                        |    |2.5+1.82 e-[ln(En)]2/6, En<1 MeV           |

|                        |w.R=|5.0+17.0 e-[ln(2En)]2/6, 1 MeV<=En<=50 MeV |

|                        |    |2.5+3.25 e-[ln(0.04En)]2/6, En>50 MeV      |

|                        |    .                                           |

._________________________________________________________________________.

 

Բոլոր մեծությունները վերաբերում են մարմնի վրա արտաքինից ազդող ճառագայթմանը, իսկ ներքին ճառագայթահարման դեպքում` օրգանիզմում գտնվող ռադիոակտիվ իզոտոպների ճառագայթմանը,

միջամտում` ցանկացած գործողություն, որը վթարային ճառագայթահարման իրավիճակի առաջացման կամ եղած ճառագայթահարման իրավիճակի դեպքում ուղղված է ճառագայթահարման կամ ճառագայթահարման հնարավորության նվազեցմանը կամ կանխարգելմանը,

միջամտման մակարդակ` վթարային ճառագայթահարման իրավիճակի առաջացման կամ եղած ճառագայթահարման իրավիճակի ժամանակ կանխարգելվելիք դոզայի մակարդակ, որի դեպքում իրականացվում են համապատասխան պաշտպանական գործողություններ, կամ ձեռնարկվում են վերականգնողական միջոցներ.

ներքին ճառագայթահարում` մարդու ճառագայթահարումը նրա օրգանիզմում գտնվող ռադիոակտիվ իզոտոպներից.

ներքին ճառագայթահարման դեպքում սպասվող համարժեք դոզա կամ արդյունարար դոզա` օրգանիզմ ռադիոակտիվ նյութերի ներթափանցումից հետո անցած t ժամանակահատվածում ստացված դոզան`

 

t0+Շ

|

HT(Շ) =  | HT(t)dt ,

t0

 

__

                   \  WT x HT(Շ)

            E(t) = /__           ,

                    T

 

որտեղ t0-ն թափանցման պահն է, իսկ HT(t)-ն T օրգանի կամ հյուսվածքի համարժեք դոզայի հզորությունն է ժամանակի t պահին:

Երբ Շ-ը անորոշ է, ապա մեծահասակների համար այն պետք է ընդունել հավասար 50 տարվա, իսկ երեխաների համար` (70-t0) տարվա.

պաշտպանական գործողություն` գործողություն, որն իրականացվում է վթարային ճառագայթահարման իրավիճակում կամ եղած ճառագայթահարման իրավիճակում հնարավոր ստացվելիք դոզայի բացառման կամ նվազեցման նպատակով.

նախահարձակ պաշտպանական գործողություն` գործողություն, որը միջուկային կամ ճառագայթային վթարի դեպքում իրականացվում է ռադիոակտիվ արտանետումից կամ ճառագայթահարումից առաջ կամ արտանետման սկզբնական փուլում, կախված ստեղծված իրավիճակից, և նպատակաուղղված է լուրջ դետերմինացված էֆեկտների առաջացման ռիսկի բացառմանը կամ նվազեցմանը.

շտապ պաշտպանական գործողություն` միջուկային կամ ճառագայթային վթարի դեպքում իրականացվող գործողություն, որի արդյունավետության ապահովման նպատակով այն պետք է իրականացվի արագ (սովորաբար մի քանի ժամերի ընթացքում) և որի հապաղման դեպքում դրա արդյունավետությունը կարող է նկատելի նվազել.

երկարաժամկետ պաշտպանական գործողություն` գործողություն, որը նպատակ ունի բացառելու ստոխաստիկ էֆեկտների առաջացումը կամ նվազեցնել ստոխաստիկ էֆեկտների առաջացման հավանականությունը և կարող է իրականացվել երկար ժամանակ (մեկ ամսվանից մինչև մի քանի տասնյակ տարի): Երկարաժամկետ պաշտպանական գործողությունները կարող են ներառել վերաբնակեցումը, գյուղատնտեսական պաշտպանական գործողությունների իրականացումը, տեղական արտադրության սննդի ու խմելու ջրի օգտագործման սահմանափակումը և վերականգնողական միջոցառումները.

մեղմացնող գործողություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործող կազմակերպության կամ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ անմիջապես աշխատող անձնակազմի կամ վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների կողմից անհապաղ իրականացվելիք գործողություն, որի նպատակն է`

. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտը կամ իոնացնող ճառագայթման աղբյուրը բերել անվտանգ կամ հնարավորինս նվազ ռիսկային վիճակի.

. նվազեցնել այն պայմանների զարգացման պոտենցիալ հնարավորությունը, որոնք կարող են բերել ռադիոակտիվ նյութերի արտանետման կամ անձնակազմի և (կամ) բնակչության ճառագայթահարման (օբյեկտում ու նրա սահմաններից դուրս վթարային իրավիճակում իրականացվելիք գործողություններ),

պոտենցիալ ճառագայթահարում` ենթադրյալ ճառագայթահարում, որը բացարձակ համոզվածությամբ չի կարելի սպասել, բայց այն կարող է տեղի ունենալ շահագործման ժամանակ սպասվելիք միջադեպի, աղբյուրի հետ կապված վթարի կամ միջադեպի դեպքում կամ հավանականային բնույթի միջադեպերի հաջորդականության պատճառով` ներառյալ սարքավորումների խափանումը և շահագործման ժամանակ անձնակազմի սխալները,

ռադիոակտիվ աղտոտվածություն` մարդու մարմնում կամ նրա արտաքին ծածկույթների (մաշկի կամ հագուստի) վրա, մարդկանց շրջապատող օբյեկտներում կամ դրանց մակերեսին ազատման մակարդակները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի առկայություն.

ռադիոակտիվ իզոտոպ` սպոնտան (ինքնաբերաբար կատարվող) միջուկային փոխակերպման հատկությամբ օժտված իզոտոպ.

ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման պարբերություն` ժամանակ, որի ընթացքում սպոնտան (ինքնաբերաբար կատարվող) միջուկային փոխակերպումների պատճառով տվյալ ռադիոակտիվ իզոտոպի միջուկների քանակը կիսով չափ պակասում է.

ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահման (ՏՆՍ)` օրացուցային տարվա ընթացքում ռադիոակտիվ իզոտոպի օրգանիզմ ներթափանցման քանակությունն է, որը հաջորդող 70 տարա ընթացքում որոշակի օրգանում կամ հյուսվածքում կստեղծի դոզայի սահմանին հավասար առավելագույն համարժեք դոզա.

ռադիոակտիվ նյութ` ցանկացած ագրեգատային վիճակում գտնվող նյութ, որում առկա ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը հավասար է սույն նորմերի N 1 և N 27 աղյուսակներում ներկայացված արժեքներին կամ գերազանցում է դրանք.

ռադիոակտիվ նյութերի թույլատրելի արտահոսք` օրացուցային տարվա ընթացքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտից արտաքին միջավայր արտահոսող ջրերում ռադիոակտիվ նյութերի ակտիվության թույլատրելի մակարդակը.

ռադիոակտիվ նյութերի թույլատրելի արտանետում` օրացուցային տարվա ընթացքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտից մթնոլորտ արտանետվող ռադիոակտիվ նյութերի ակտիվության թույլատրելի մակարդակը.

ռադոնի 222Rn (Ra-222) և 220Rn (Ra-220) ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների համարժեք հավասարակշիռ ծավալային ակտիվություն (ՀՀԾԱ)` ռադոնի կարճ կիսատրոհման պարբերությամբ դուստր ռադիոակտիվ իզոտոպների 218Po (Ra-218), 214Pb (Pb-214), 214Bi (Bi-214), 212Pb (Pb-212) և 212Bi (Bi-212) ծավալային ակտիվությունների և փոխակերպման գործակիցների արտադրյալի հավասարակշիռ գումարն է համապատասխանաբար`

(ՀՀԾԱ)Ra-222=0,10 AVPo-218+0,52 AvPb-214 + 0,38 AvBi-214,

(ՀՀԾԱ)Ra-220=0,91 AVPb-212+0,09 AVBi-212,

սուր ճառագայթահարում` կարճ (երկու օրվանից պակաս) ժամանակահատվածում ճառագայթահարում.

սուր ներթափանցում` բավարար կարճ ժամանակահատվածում (մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամը), որը կարելի է սպասվող դոզայի գնահատման տեսակետից համարել ակնթարթային, օրգանիզմ ռադիոակտիվ նյութերի ներթափանցում: Սուր ներթափանցման հետևանքով ճառագայթահարումը պարտադիր չէ, որ լինի սուր ճառագայթահարում: Եթե սուր ներթափանցման հետևանքով մարդու օրգանիզմում կուտակվում են երկար ապրող ռադիոակտիվ իզոտոպներ, ապա սուր ներթափանցումը կբերի եղած ճառագայթահարման.

ռադիոակտիվ նյութերի պերօրալ ներթափանցում` շնչառության և (կամ) սննդի ու (կամ) խմելու ջրի միջոցով ռադիոակտիվ նյութերի օրգանիզմ ներթափանցում.

վերականգնողական աշխատանքներ` աշխատանքներ, որոնք կարող են իրականացվել երկրի մակերեսին առկա ռադիոակտիվ աղտոտվածությամբ պայմանավորված ճառագայթահարման նվազեցման նպատակով կամ միջոցներ ձեռնարկելով անմիջապես ռադիոակտիվ աղտոտվածության կամ ճառագայթահարման ճանապարհների նկատմամբ: Վերականգնողական աշխատանքների պարագայում ռադիոակտիվ աղտոտվածության լրիվ հեռացում չի նախատեսվում.

վթարային անձնակազմ` միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով, աշխատակարգերով կամ հրահանգներով սահմանված գործառույթներ ունեցող անձինք.

վթարային ճառագայթահարում` ճառագայթային վթարի հետևանքով ճառագայթահարում.

վթարային իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որը պահանջում է օպերատիվ գործողությունների իրականացում` վտանգի կամ մարդկանց առողջության և անվտանգության կամ կյանքի, ունեցվածքի կամ շրջակա միջավայրի վրա վնասակար հետևանքների նվազեցման համար: Այս հասկացությունը ներառում է ինչպես միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակները, այնպես է սովորական վթարային իրավիճակները, ինչպիսին են հրդեհները, վտանգավոր քիմիական նյութերի արտանետումը, փոթորիկներն ու մրրիկները կամ երկրաշարժերը:

վթարային դաս` պայմանների խումբ, երբ անհրաժեշտ է իրականացնել նմանատիպ վթարային հակազդում.

վթարային իրավիճակի դասակարգում` որոշակի պայմանների ու չափանիշների առկայության հիման վրա վթարային իրավիճակի բնութագրում, որը թույլ է տալիս նույն դասն ունեցող իրավիճակներում իրականացնել նմանատիպ պաշտպանական գործողություններ: Վթարային իրավիճակի դասակարգումն օգտագործվում է վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպություններին ու բնակչությանը հակազդման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար.

վթարային հակազդում` վթարային իրավիճակում գործողությունների իրականացում, որոնք ուղղված են մարդկանց առողջության, սեփականության և շրջակա միջավայրի վրա վթարային իրավիճակի հետևանքների մեղմացմանը.

վթարային իրավիճակում գործողության մակարդակ` նախապես որոշված որոշակի չափանիշ, որն օգտագործվում է վթարային իրավիճակի դասի որոշման ու սահմանման համար.

վթարային ճառագայթահարման իրավիճակ` վթարի կամ ցանկացած այլ չկանխատեսված իրադարձության արդյունքում առաջացող ճառագայթահարման իրավիճակ, որի անբարենպաստ հետևանքների կանխարգելման կամ նվազեցման նպատակով պահանջվում են անհապաղ գործողություններ:

Վթարային ճառագայթահարումը կարող է նվազեցվել միայն պաշտպանական գործողությունների և վթարային հակազդման այլ միջոցառումների միջոցով:

պլանավորված ճառագայթահարման իրավիճակ` ճառագայթահարման իրավիճակ, որն ստեղծվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի պլանավորված օգտագործման արդյունքում կամ այնպիսի պլանավորված գործունեության արդյունքում, որը բերում է ճառագայթահարման.

ուժեղ թափանցող ճառագայթում` ճառագայթում, որի դեպքում արդյունարար դոզայի սահմանները համարժեք դոզային սահմանների նկատմամբ ցանկացած հյուսվածքի կամ օրգանի համար ավելի սահմանափակող են, այսինքն, արդյունարար դոզայի դեպքում համապատասխան ստացված դոզայի բաժնեմասը տվյալ ճառագայթահարման դեպքում կլինի ավելի, քան ցանկացած հյուսվածքի կամ օրգանի համար համարժեք դոզան: Հակառակ դեպքում ճառագայթումը կոչվում է թույլ ներթափանցող: ՈՒժեղ ներթափանցող ճառագայթումը ներառում է 20-30 keV-ից բարձր էներգիայով ֆոտոնները, 1-2 MeV-ից բարձր էներգիայով էլեկտրոնները և նեյտրոնները, իսկ թույլ ներթափանցող ճառագայթումը ներառում է 20-30 keV-ից ցածր էներգիայով ֆոտոնները, բետա մասնիկները և 1-2 MeV-ից ցածր էներգիայով այլ էլեկտրոնները, ինչպես նաև պրոտոնները և այլ խոշոր լիցքավորված մասնիկները:

հարաբերական կենսաբանական արդյունարարությունից (ՀԿԱ-ից) կախված կլանված դոզա` իոնացնող ճառագայթման հետևանքով լուրջ դետերմինացված էֆեկտների առաջացման ռիսկի գնահատման չափանիշ, որը հավասար է

 

ADT,R = DT,R x RBET,R

 

որտեղ

DT,R-ը` R տեսակի ճառագայթումից կլանված դոզան է` միջինացված T տեսակի օրգանի կամ հյուսվածքի համար,

RBET,R-ը` R տեսակի ճառագայթման հարաբերական կենսաբանական արդյունարարությունն է, ինչը բերում է T տեսակի օրգանում կամ հյուսվածքում լուրջ դետերմինացված էֆեկտի առաջացման: Եթե ճառագայթման դաշտը ձևավորվում է տարբեր տեսակի ճառագայթումներով, որոնց համար RBET,R-ի արժեքները տարբեր են, ապա ՀԿԱ-ից կախված կլանված դոզան որոշվում է հետևյալ բանաձևով.

 

___

          \

ADT = /   DT,R x RBETR .

---

           R

 

տեսակարար ակտիվություն` նյութում առկա ռադիոակտիվ իզոտոպի A ակտիվության հարաբերությունն է նյութի m զանգվածին`

 

A

Am = --- :

m

 

Տեսակարար ակտիվության միավորն է Bq/ kg.

տարեկան արդյունարար դոզա` օրացուցային տարում արտաքին ճառագայթահարմամբ ստացած արդյունարար դոզայի և նույն տարում օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ իզոտոպներով պայմանավորված ներքին ճառագայթահարման սպասվող արդյունարար դոզայի գումարը.

տարեկան համարժեք դոզա` օրացուցային տարում արտաքին ճառագայթահարմամբ ստացած համարժեք դոզայի և նույն տարում օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ իզոտոպներով պայմանավորված ներքին ճառագայթահարման սպասվող համարժեք դոզայի գումարը:

(8-րդ կետը փոփ. 25.11.10 թիվ 1552-Ն, 27.11.14 թիվ 1367-Ն որոշումներ)

 

II. ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Իոնացնող ճառագայթումից պաշտպանության սկզբունքներն են`

i

ա) գործունեության հիմնավորվածության սկզբունք`

i

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության արդյունքում անհատների և հասարակության ստացած օգուտը պետք է գերազանցի այդ գործունեության պատճառով բնական ճառագայթմանը հավելյալ ճառագայթմամբ պայմանավորված հնարավոր վնասը: Հիմնավորված չեն համարվում ռադիոակտիվ նյութերի ոչ կանխամտածված ավելացումը սննդամթերքի, կոսմետիկական արտադրանքի, խաղալիքների և լայն սպառման այլ արտադրանքի մեջ, ինչպես նաև թմրանյութերի, գողոնի հայտնաբերման և այլ նպատակներով իոնացնող ճառագայթման կիրառմամբ մարդկանց լուսանցումը:

բ) սահմանափակման սկզբունք`

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեություն իրականացնելիս բնակչության և անձնակազմի ներքին ու արտաքին ճառագայթահարման գումարային դոզան չպետք է գերազանցի դոզայի սահմանի մեծությունը.

գ) օպտիմալացման (լավարկման) սկզբունք`

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքներ իրականացնող անձնակազմի և բնակչության ճառագայթահարման անհատական ու կոլեկտիվ դոզաները, դրանց հետ կապված ռիսկը և ճառագայթահարման ենթակա մարդկանց թիվը պետք է պահպանվեն սույն նորմերից ցածր գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա` հաշվի առնելով առկա քաղաքական, տնտեսական և (կամ) սոցիալական գործոնները.

դ) վթարային միջամտման հիմնավորվածության սկզբունք`

ճառագայթային վթարային իրավիճակներում միջամտումը պետք է լինի արդարացված, իսկ միջամտման միջոցառումները` օպտիմալացված (լավարկված).

ե) պատասխանատվության սկզբունք`

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության ժամանակ անվտանգության ապահովման համար պատասխանատու է այդ գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձը.

զ) անվտանգության կուլտուրայի սկզբունք`

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության ժամանակ, որպես աշխատանքների անվտանգ իրականացման պայման, պետք է ապահովվի անվտանգության կուլտուրան.

է) պաշտպանական պատվարների բազմաստիճան համակարգի սկզբունք`

սարքավորումների հնարավոր խափանումների դեպքում ռադիոակտիվ նյութերի տարածմանը խոչընդոտելու նպատակով ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի նախագիծը պետք է նախատեսի պաշտպանական պատվարների բազմաստիճան համակարգի առկայություն.

ը) որակի ապահովման սկզբունք`

անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների, ինչպես նաև դրանց հետ կապված գործունեության համար նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի կենսական ցիկլի ցանկացած փուլում պետք է ապահովված լինի իրականացվող աշխատանքների որակը:

(9-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն, 25.11.10 թիվ 1552-Ն որոշումներ)

10. Լավարկման սկզբունքի ներդրման ժամանակ պաշտպանական պատվարների վրա կատարվելիք ծախսերը հիմնավորելիս ընդունվում է, որ ճառագայթահարման 1 մարդ.Sv կոլեկտիվ արդյունարար դոզան հանգեցնում է բնակչության 1 մարդ/տարի կյանքի կորստին հավասար պոտենցիալ վնասի: Բնակչության 1 մարդ/տարի կյանքի կորստի դրամական համարժեքի մեծությունը հավասար է մեկ շնչին ընկնող ազգային տարեկան եկամտին:

11. Ռիսկը մինչև հնարավոր նվազագույն մակարդակը փոքրացնելիս (լավարկելիս) հարկավոր է հաշվի առնել, որ`

ա) ռիսկի սահմանային մակարդակը կանոնակարգում է բոլոր աղբյուրներից հնարավոր ճառագայթահարումը: Այդ պատճառով օպտիմալացման ժամանակ յուրաքանչյուր աղբյուրի համար պետք է սահմանվի ռիսկի որոշակի տիրույթ.

բ) ճառագայթահարման ռիսկի փոքրացման ժամանակ գոյություն ունի ռիսկի նվազագույն մակարդակ, որից ցածր ռիսկը համարվում է քամահրելի, և ռիսկի հետագա փոքրացումն աննպատակահարմար է:

12. Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի մոտ մեկ տարվա ընթացքում ճառագայթահարման հետևանքով ստոխաստիկ էֆեկտների առաջացման անհատական ցմահ ռիսկն աշխատանքի բնականոն պայմաններում չպետք է գերազանցի 1.0x10(-3)-ը: Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության արդյունքում մեկ տարվա ընթացքում ճառագայթահարման հետևանքով ստոխաստիկ էֆեկտների առաջացման ցմահ ռիսկը բնակչության համար չպետք է գերազանցի 5x10(-5)-ը: Քամահրելի ռիսկի մակարդակը տարանջատում է ռիսկի օպտիմալացման տիրույթն անվերապահորեն ընդունելի ռիսկի տիրույթից և հավասար է 10(-6)-ի:

13. Ըստ ճառագայթահարման` մարդիկ բաժանվում են հետևյալ կատեգորիաների`

ա) «Ա» կատեգորիայի անձնակազմ.

բ) «Բ» կատեգորիայի անձնակազմ.

գ) «Գ» կատեգորիայի անձնակազմ և բնակչություն:

14. Ելնելով ճառագայթահարման հետևանքների գնահատման նկատառումներից` ըստ ճառագայթային ազդեցության նկատմամբ զգայնության մարդու մարմինը և օրգանները բաժանվում են երեք խմբի`

ա) առաջին խումբ, որում ներառվում են ամբողջ մարմինը, գոնադները և կարմիր ոսկրածուծը.

բ) երկրորդ խումբ, որում ներառվում են մկանները, վահանաձև գեղձը, ճարպային հյուսվածքը, երիկամները, փայծաղը, աղեստամոքսային համակարգը, թոքերը, աչքերի ոսպնյակները և առաջին ու երրորդ խմբերում չընդգրկված այլ օրգաններ.

գ) երրորդ խումբ, որում ներառվում են մաշկային ծածկույթը, ոսկրային հյուսվածքը, դաստակները, բազուկները, ծնկները և ոտնաթաթերը:

 

III. ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

i

(III բաժինը խմբ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

 

III-1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ

 

i

15. Ըստ անձնակազմի կատեգորիաների` սահմանվում են դոզայի սահմանի հետևյալ հիմնական արժեքները`

ա) «Ա» կատեգորիայի անձնակազմի համար`

մինչև 20 mSv տարեկան արդյունարար դոզա` միջինացված հաջորդական 5 տարիների համար (100 mSv 5 տարվա ընթացքում), բայց ոչ ավելի, քան 50 mSv արդյունարար դոզա` յուրաքանչյուր առանձին տարվա (հաջորդական 12 ամիսների) համար.

աչքի ոսպնյակի վրա մինչև 20 mSv տարեկան համարժեք դոզա` միջինացված հաջորդական 60 ամիսների (5 տարիների) համար, և մինչև 50 mSv համարժեք դոզա` յուրաքանչյուր առանձին տարվա (հաջորդական 12 ամիսների) համար.

մինչև 500 mSv տարեկան համարժեք դոզա (հաջորդական 12 ամսվա)` վերջույթների (ձեռքերի ափերի և ոտնաթաթերի) կամ մաշկի վրա.

բ) «Բ» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքները հավասար են «Ա» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքների 1/4-ին.

գ) «Գ» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանը հավասար է բնակչության դոզայի սահմանին:

Ճառագայթահարման դոզաների բաշխումը տարվա ընթացքում չի կանոնակարգվում` բացառությամբ «Ա» կատեգորիայի անձնակազմին պատկանող հղի կանանց, որոնց համար սույն նորմերի 21-րդ կետով սահմանված են այլ պայմաններ:

Ելնելով լավարկման սկզբունքի նպատակներից` առանձին անթրոպոգեն աղբյուրներից և ճառագայթահարման բոլոր ուղիներով անձնակազմի ճառագայթահարման դոզաների գումարը չպետք է գերազանցի դոզայի սահմանի հիմնական արժեքները:

16. Անձնակազմի ճառագայթահարման դոզայի սահմանի արժեքները վերաբերում են նաև արտադրական պայմաններում բնական ճառագայթման աղբյուրներից ստացված դոզաներին (լեռնարդյունաբերություն և այլն):

17. Մասնագիտական ճառագայթահարման դեպքում անհատական դոզայի Hp(10) համարժեքը կարելի է օգտագործել որպես թափանցող ճառագայթմամբ արտաքին ճառագայթահարման արդյունարար դոզայի մոտավոր արժեք (ապրոքսիմացիյա):

18. Անձնակազմի համար աշխատանքային գործունեության ընթացքում (50 տարի) արդյունարար դոզան չպետք է գերազանցի 1000 mSv:

19. Մեկ տարվա ընթացքում օրգանիզմ ռադիոակտիվ իզոտոպների միագործոն ներթափանցման դեպքում շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍ) և ներշնչվող օդում ռադիոակտիվ իզոտոպների ծավալային ակտիվության միջին տարեկան թույլատրելի արժեքները (ԹԾԱ) ներկայացված են NN 2 և 3 աղյուսակներում, որտեղ անձնակազմի և բնակչության համար դոզայի սահմանի հիմնական արժեքներն ընդունված են համապատասխանաբար 20 mSv և 1 mSv:

Ոչ ստանդարտ պայմաններում ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման դեպքում ՏՆՍ և ԹԾԱ արժեքները սահմանվում են կարգավորող մարմնի կողմից:

20. «Ա» կատեգորիայի անձնակազմի համար ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների դուստր իզոտոպների (218Po, 214Pb, 214Bi, 212Pb, 212Bi) տարեկան ներթափանցման սահմանային արժեքը և ծավալային ակտիվության միջին տարեկան թույլատրելի արժեքը` արտահայտված համարժեք հավասարակշռային ակտիվության միավորներով, համապատասխանաբար կազմում են`

ՏՆՍԱ` 0,10 ՆՍԱ218Po + 0,52 ՆՍԱ214Pb + 0,38 ՆՍԱ214Bi = 3,0 MBq,

0,91 ՆՍԱ212Pb + 0,09 ՆՍԱ210B = 0,68 MBq,

ԹԾԱԱ` 0,10 AV218Po + 0,52 AV214Pb + 0,38 AV214Bi = 1000 Bq/m3,

0,91 AV212Pb + 0,09 AV210Bi = 270 Bq/m3,

որտեղ ՆՍԱ-ն և AV-ն շնչական գոտում ռադոնի համապատասխան դուստր իզոտոպների տարեկան ներթափանցման ու միջին տարեկան ծավալային ակտիվություններն են:

21. N 12 աղյուսակում ներկայացված են աշխատանքային մակերեսների, մաշկային ծածկույթի, աշխատանքային արտահագուստի և անհատական պաշտպանության միջոցների ռադիոակտիվ աղտոտվածության թույլատրելի մակարդակները:

22. Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կամ իոնացնող ճառագայթման ազդեցության պայմաններում աշխատող մինչև 45 տարեկան կանանց համար որովայնի շրջանի ներքևի մասի ճառագայթահարման համարժեք դոզան մեկ ամսում չպետք է գերազանցի 1 mSv, իսկ ռադիոակտիվ իզոտոպների թափանցումն օրգանիզմ չպետք է գերազանցի անձնակազմի համար նախատեսված տարեկան ներթափանցման սահմանի 1/20-րդ մասը: Այս պայմաններում չհայտնաբերված հղիության պտղի ճառագայթահարումը 2 ամսվա ընթացքում չի գերազանցի 1 mSv: Արտաքին և ներքին ճառագայթման աղբյուրների միաժամանակյա ազդեցության դեպքում սույն սահմանափակումն ապահովելու համար պետք է կիրառվի սույն նորմերի 16-րդ կետի պահանջը:

Հղիության հաստատումից հետո գործատուն կնոջը հղիության և երեխային կրծքով կերակրման շրջանում փոխադրում է իոնացնող ճառագայթման հետ չառնչվող աշխատանքի:

23. «Ա» և «Բ» կատեգորիաների անձնակազմի համար մասնագիտական ճառագայթահարման դոզաների գրանցման մակարդակը սահմանվում է 0.1 mSv:

24. Ցանկացած մասնագիտությամբ և ցանկացած արտադրությունում աշխատող անձնակազմի համար բնական ճառագայթման աղբյուրներից ճառագայթահարման տարեկան արդյունարար դոզան չպետք է գերազանցի 5 mSv:

25. Տարվա ընթացքում միագործոն ազդեցության 5 mSv արդյունարար դոզայով, 2000 ժամ աշխատանքային ժամանակի, շնչառության 1,2 m3/h միջին արագության և արտադրական փոշու մեջ ուրանի ու թորիումի շարքի ռադիոակտիվ իզոտոպների հավասարակշռության դեպքում ճառագայթային գործոնների միջին արժեքները հավասար են`

ա) աշխատատեղում գամմա-ճառագայթման արդյունարար դոզայի հզորությունը` 2,5 uSv/h.

բ) ռադոնի 222Ra իզոտոպի հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունը (ՀՀԾԱ222Rn) շնչական գոտու օդում` 310 Bq/m3.

գ) ռադոնի 220Ra իզոտոպի հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունը (ՀՀԾԱ220Ra) շնչական գոտու օդում` 68 Bq/m3.

ՀՀԾԱ222Rn-ն և ՀՀԾԱ220Ra-ն ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների համար հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվություններն են.

դ) արտադրական փոշում իր շարքի անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող 238U (ուրան) ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունը` 40/f kBq/kg, որտեղ f-ը` շնչական գոտու օդում փոշու միջին տարեկան ընդհանուր խտությունն է mg/m3-ներով.

ե) արտադրական փոշում իր շարքի անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող 232Th (թորիում) ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունը` 27/f kBq/kg:

26. Բազմագործոնային ազդեցության դեպքում ազդող գործոնների գումարի հարաբերությունը սույն նորմերի 24-րդ կետում նշված արժեքներին, չպետք է գերազանցի 1-ը:

27. Օդանավերի անձնակազմի վրա տիեզերական ճառագայթների ազդեցությունը նորմավորվում է որպես արտադրական պայմաններում բնական ճառագայթահարում:

 

III-2. ԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ

 

28. Բժշկական ճառագայթահարման համար, ճառագայթման հնարավոր նվազագույն մակարդակների դեպքում անհրաժեշտ ու օգտակար ախտորոշիչ տեղեկատվության կամ թերապևտիկ էֆեկտի ստացման նկատառումներից ելնելով, դոզայի սահմաններ չեն սահմանվում, այլ կիրառվում են ճառագայթահարմամբ բժշկական պրոցեդուրաների նշանակման հիմնավորվածության և հիվանդների պաշտպանության օպտիմալացման սկզբունքների հիման վրա սահմանված ուղղորդիչ մակարդակներ (NN 14-19 աղյուսակներ):

29. Գործնականորեն առողջ անձանց կանխարգելիչ բժշկական ռենտգենյան ստուգումներ կատարելիս այդ անձանց ճառագայթահարման տարեկան արդյունարար դոզան չպետք է գերազանցի 1 mSv: Այդ մեծությունը կարող է մեծացվել միայն համաճարակային իրավիճակներում, երբ պահանջվում է կատարել լրացուցիչ ճառագայթահարում կամ հարկադրված օգտագործել բարձր դոզագոյացնող մեթոդներ: Կանխարգելիչ բժշկական ստուգման նպատակով բժշկական ստուգումների ճառագայթահարման սահմանված նորմը ժամանակավոր մեծացնելու մասին որոշում կարող է ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

30. Ռենտգենոլոգիական և ռադիոլոգիական պրոցեդուրաներ կատարելիս այն անձինք, որոնք օգնություն են ցուցաբերում պացիենտներին և չեն հանդիսանում ռենտգենոլոգիական կամ ռադիոլոգիական բաժանմունքի անձնակազմ, չպետք է ստանան 5 mSv ավելի տարեկան ճառագայթման դոզա:

31. Ռադիոլոգիական բաժանմունքից դուրսգրման պահին թերապևտիկ նպատակով ռադիոդեղորայքային պատրաստուքներ ներարկված հիվանդից 1 մ հեռավորության վրա գամմա ճառագայթահարման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 3 uSv/h, իսկ 131I ռադիոակտիվ իզոտոպի քանակությունն օրգանիզմում չպետք է գերազանցի N 19 աղյուսակում նշված արժեքը:

 

III-3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ

 

32. Բնակչության համար սահմանվում են դոզայի հիմնական սահմանի հետևյալ արժեքները` մինչև 1 mSv տարեկան արդյունարար դոզա.

այն դեպքում, երբ իրականացվում են այնպիսի աշխատանքներ, որոնց պատճառով բնակչության ճառագայթահարման դոզան կմեծանա (օրինակ` աղտոտված բնակավայրերի ապաակտիվացում), առանձին տարվա համար կարող է կիրառվել արդյունարար դոզայի ավելի բարձր արժեք, պայմանով, որ հաջորդական 60 ամիսների (5 տարվա) համար արդյունարար դոզայի միջին արժեքը չի գերազանցում 1 mSv/a.

մինչև 15 mSv համարժեք տարեկան (հաջորդական 12 ամիսների համար) դոզա` աչքի ոսպնյակի վրա.

մինչև 50 mSv համարժեք տարեկան (հաջորդական 12 ամիսների համար) դոզա` մաշկի վրա:

33. Բնակչության համար արդյունարար դոզան չպետք է գերազանցի` 70 mSv կյանքի ընթացքում (70 տարի):

34. Անթրոպոգեն ճառագայթման առանձին աղբյուրներից բնակչության ճառագայթահարման սահմանափակման նպատակով դրանց համար սահմանվում են տարեկան դոզայի սահմանի բաժնեմասեր:

35. Բոլոր անթրոպոգեն ճառագայթման աղբյուրներից բնակչության տարեկան ճառագայթման գումարային դոզան չպետք է գերազանցի սույն նորմերի 32-րդ կետում նշված դոզայի սահմանի հիմնական արժեքները: Դոզայի նշված սահմանափակումը վերաբերում է կրիտիկական խմբի միջին դոզային, որը դիտարկվում է որպես ընթացիկ տարում արտաքին ճառագայթահարման դոզաների և ընթացիկ տարում օրգանիզմ ներթափանցող ռադիոակտիվ իզոտոպների հետևանքով մինչև 70 տարին սպասվելիք դոզաների գումար:

36. Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրներից բնակչության ճառագայթահարումը սահմանափակվում է աղբյուրների ֆիզիկական պաշտպանության, տեխնոլոգիական պրոցեսների մոնիթորինգի, ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի սահմանափակման ապահովմամբ, ինչպես նաև դրանց կենսական ցիկլի ընթացքում իրականացվող այլ միջոցառումներով:

37. Ելնելով աղեստամոքսային տրակտով ռադիոակտիվ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքներից (ՏՆՍ), որոնք համապատասխանում են 1 mSv դոզայի սահմանին և այդ դոզայի համապատասխան բաժնեմասին, կոնկրետ պայմանների համար հաշվարկվում է հիմնական սննդամթերքի թույլատրելի տեսակարար ակտիվությունը` հաշվի առնելով սննդում և խմելու ջրում դրանց բաշխվածությունը, ինչպես նաև հաշվի առնելով շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցումը և արտաքին ճառագայթահարումը: Աղեստամոքսային տրակտով և շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍ), ինչպես նաև դրանց համապատասխանող թույլատրելի ծավալային ակտիվություններն (ԹԾԱ AAV) ու խմելու ջրում միջին տարեկան տեսակարար ակտիվության սահմանային արժեքը (AAm), ներկայացված են N 3 աղյուսակում:

38. Բնական ճառագայթման աղբյուրների գումարային ազդեցությամբ պայմանավորված` արդյունարար դոզայի թույլատրելի մեծություն բնակչության համար չի սահմանվում, սակայն, բնակչության ճառագայթահարման նվազեցմանը կարելի է հասնել բնական ճառագայթման որոշակի աղբյուրներից բնակչության ճառագայթահարման սահմանափակումների համակարգի ստեղծմամբ:

39. Բնակելի և հասարակական շինությունների նախագծման ժամանակ պետք է նախատեսվի, որպեսզի բնակելի և աշխատանքային սենքերի օդում ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների դուստր իզոտոպների տարեկան հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունների գումարը` ՀՀԾԱ222Rn + 4.6 ՀՀԾԱ220Ra չգերազանցի 100 Bq/m3, իսկ գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը բնակելի և աշխատանքային սենքերում չգերազանցի բաց տարածքում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը` ավելի, քան 0.3 uSv/h դոզայի հզորությամբ:

40. Շահագործվող շինությունների բնակելի սենքերի օդում 222Rn և 220Rn ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների տարեկան միջին հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունների գումարը չպետք է գերազանցի 300 Bq/m3: Ծավալային ակտիվության ավելի բարձր արժեքների դեպքում պետք է իրականացվեն սենքերի օդային տարածք ռադոնի ներթափանցմանը խոչընդոտող և օդափոխության լավացմանն ուղղված պաշտպանական գործողություններ: Պաշտպանական գործողություններ պետք է ձեռնարկվեն նաև այն դեպքում, երբ գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը բնակելի սենքերում գերազանցում է բաց տարածքում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը` ավելի, քան 0.3 uSv/h: Եթե բնակելի սենքերում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը գերազանցում է 0.6 uSv/h արժեքը, ապա անհրաժեշտ է դիտարկել բնակիչների վերաբնակեցման հարցը:

41. Հանքավայրերում արդյունահանվող շինանյութերում (խճաքար, մանրախիճ, ավազ, որմնաքար, ցեմենտային ու աղյուսային հումք և այլն) կամ արդյունաբերությանը հարակից երկրորդական արտադրանք հանդիսացող, ինչպես նաև շինանյութերի արտադրման համար օգտագործվող արդյունաբերական թափոններում բնական ռադիոակտիվ իզոտոպների արդյունարար տեսակարար ակտիվությունը (Aeff) չպետք է գերազանցի`

ա) բնակելի և հասարակական շինություններ կառուցելու և վերանորոգելու համար կիրառվող նյութերի համար (1-ին դաս)`

Aeff = ARa + 1.3 ATh + 0.09 AK < bq="" 370="">

որտեղ` ARa-ն և ATh-ը ուրանի և թորիումի շարքերի մյուս անդամների հետ հավասարակշռված վիճակում գտնվող 226Ra և 232Th իզոտոպների տեսակարար ակտիվություններն են, Ak-ն` 40K իզոտոպի տեսակարար ակտիվությունը (Bq/kg).

բ) բնակավայրերի տարածքներում և հեռանկարային կառույցների գոտում ճանապարհային շինարարության, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտների կառուցման համար օգտագործվող շինանյութերի համար (2-րդ դաս)`

Aeff < 740="">

գ) բնակելի տարածքից դուրս տարվող ճանապարհային շինարարության համար օգտագործվող շինանյութերի համար (3-րդ դաս)`

Aeff < 1500="">

Եթե 1500 Bq/kg < Aeff < շինարարության="" օգտագործվեն="" է="" չպետք="" նյութերը="" դեպքում="" kg="4000">< aeff="" հետ:="" մարմնի="" կարգավորող="" համաձայնեցնելով="" առանձին="" յուրաքանչյուր="" է`="" որոշվում="" հարցը="" օգտագործման="" շինանյութերի="" դաս),="" (4-րդ="" 4000="">

42. Եթե խմելու ջրում բնական և անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների քանակությունը տարեկան առաջացնում են 0.1 mSv պակաս արդյունարար դոզա, ապա ջրում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության նվազեցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել չի պահանջվում: Դոզայի այդ արժեքը, օրական 2 kg ջուր օգտագործելու դեպքում, համապատասխանում է N 3 աղյուսակում ներկայացված տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքներին: Ջրում մի քանի ռադիոակտիվ իզոտոպների միաժամանակյա առկայության դեպքում պետք է կատարվի հետևյալ պայմանը.

 

--- Ai /

    \      /

    /     /      <>

---  /  AAmi

i

 

որտեղ`

Ai-ն ջրում եղած i-րդ ռադիոակտիվ իզոտոպի ակտիվությունն է, իսկ AAmi` i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքն է:

Նշված պայմանը չապահովելու դեպքում պետք է կիրառվեն պաշտպանական գործողություններ` հաշվի առնելով օպտիմալացման սկզբունքը:

Խմելու նպատակներով ջուրն օգտագործելու թույլատրելիության նախնական գնահատականը կարելի է տալ ջրում գումարային տեսակարար ալֆա (Aa) և բետտա (Ab) ակտիվությունների հիման վրա, որոնք համապատասխանաբար չպետք է գերազանցեն 0.1 Bq/kg և 1.0 Bq/kg:

Ջրում 3H, 14C, 131I, 210Pb, 228Ra և 232Th ռադիոակտիվ իզոտոպների առկայության դեպքում դրանց տեսակարար ակտիվությունների որոշումը պարտադիր է:

Խմելու ջրում 222Rn ռադիոակտիվ իզոտոպի համար տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքը հավասար է 60 Bq/kg:

43. Հանքային և բուժիչ ջրերում ռադիոակտիվ իզոտոպների թույլատրելի պարունակությունը սահմանվում է այլ իրավական ակտերով:

44. Ֆոսֆորական պարարտանյութերում և մելիորանտներում բնական ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը չպետք է գերազանցի

AU + 1,5ATh < kbq="" 4,0="">

որտեղ` AU-ն և ATh-ը ուրանի և թորիումի համապատասխան շարքերի մնացած անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող համապատասխանաբար 238U (226Ra) և 232Th (228Th) ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվություններն են:

 

(IV-V բաժիններն ուժը կորցրել են 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

 

VI. ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

 

44. Եթե վթարային ճառագայթահարման իրավիճակում կանխատեսվող սուր ճառագայթահարման դոզան կարող է հասնել այնպիսի մակարդակների, որոնց գերազանցման դեպքում հնարավոր է կլինիկական մեթոդներով հայտնաբերվող դետերմինացված էֆեկտների առաջացում, ապա անհրաժեշտ է իրականացնել շտապ միջամտում: Սուր ճառագայթահարման դոզաների ընդհանուր չափանիշները, որոնց դեպքում ենթադրվում է, որ ցանկացած պարագայում լուրջ (ծանր) դետերմինացված էֆեկտները բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով պաշտպանական գործողություններն ու հակազդման այլ միջոցառումները պետք է իրականացվեն, ներկայացվում են N 22 աղյուսակում, իսկ վթարային ճառագայթահարման իրավիճակներում ստոխաստիկ էֆեկտների ռիսկի նվազեցման նպատակով կիրառվող պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համար ընդհանուր չափանիշները ներկայացվում են N 23 աղյուսակում:

(44-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

44.1. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից վթարային անձնակազմի և բնակչության պաշտպանության նպատակով պետք է իրականացվեն պաշտպանական գործողություններ և հակազդման այլ միջոցառումներ: Վթարային ճառագայթահարման իրավիճակներում իրականացվելիք պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համակարգը ներկայացված է N 21-1 աղյուսակում:».

(44.1-ին կետը լրաց. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

44.2. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում օգտագործվող դոզիմետրիկ մեծությունները ներկայացված են N 21-1 աղյուսակում:

(44.2-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

45. Եթե վթարային անձնակազմը պետք է կատարի գործողություններ, որի ժամանակ կարող է ստանալ 50 mSv-ից ավելի դոզա, ապա այդ անձանց տարիքը պետք է բարձր լինի 30 տարեկանից, պետք է լինի նրանց գրավոր համաձայնությունը և նրանք նախապես պետք է պարզ ու բազմակողմանի տեղեկացվեն առողջությանն սպառնացող ռիսկերի, ինչպես նաև եղած անհատական պաշտպանական միջոցների մասին: Ճառագայթահարման ժամանակի հնարավորինս նվազեցման (օպտիմալացման) նպատակով վթարային անձնակազմը պետք է նախապես սովորած լինի այն գործողություններին, որոնք պետք է կատարվեն:

(45-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

46. Եթե վթարային անձնակազմը պետք է կատարի գործողություններ, որի ժամանակ կարող է ստանալ 100 mSv-ից ավելի դոզա, ապա նման գերճառագայթահարման թույլտվություն կարող է տալ վթարային հակազդման գործողությունների անմիջական ղեկավարը, իսկ մինչև 200 mSv դոզայի դեպքում` վթարային հակազդման գործողությունների անմիջական ղեկավարը` կարգավորող մարմնի համաձայնությամբ:

(46-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

47. Գերճառագայթահարում չի թույլատրվում`

ա) նախորդող 12 ամսվա ընթացքում ավելի քան 200 mSv արդյունարար դոզայից բարձր կամ համարժեք դոզային սահմանային արժեքների քառապատիկի չափով ճառագայթահարված անձանց.

բ) իոնացնող ճառագայթման ազդեցության պայմաններում աշխատելու առողջական հակացուցումներ ունեցող անձանց:

48. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում 100 mSv արդյունարար դոզայով ճառագայթահարված անձինք հետագա աշխատանքում տարեկան չպետք է ճառագայթահարվեն ավելի քան 20 mSv դոզայով:

(48-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

49. Տարեկան 200 mSv արդյունարար դոզայից բարձր դոզայով գերճառագայթման ենթարկված անձինք անմիջապես պետք է դուրս բերվեն ճառագայթահարման գոտուց և ուղարկվեն բժշկական զննության: Ճառագայթման աղբյուրների հետ կամ իոնացնող ճառագայթման ազդեցության պայմաններում այդ անձանց հետագա աշխատանքը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության հարցերով լիազոր մարմնի կողմից` հաշվի առնելով նրանց համաձայնությունը:

(49-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

50. Սույն նորմերի 45-49-րդ կետերի դրույթները տարածվում են վթարային անձնակազմ համարվող բոլոր անձանց վրա:

(50-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

51. Միջուկային և ճառագայթային վթարների դեպքում ճառագայթային մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվությունները սահմանվում են վթարային հակազդման պլաններով, աշխատակարգերով և հրահանգներով:

(51-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

51.1. Վթարային իրավիճակի դասերը և վթարային իրավիճակներում գործողությունների մակարդակները սահմանվում են` ելնելով վթարային պատրաստվածության կատեգորիայից: 1-ին և 2-րդ կատեգորիայի պատրաստվածություն պահանջող օբյեկտների համար նախատեսվում է վթարային իրավիճակի երեք դաս` տագնապ, տեղական վթար և ընդհանուր վթար: 3-րդ կատեգորիայի պատրաստվածություն պահանջող օբյեկտների համար նախատեսվում է վթարային իրավիճակի երկու դաս` տագնապ և տեղական վթար, իսկ 4-րդ կատեգորիայի պատրաստվածություն պահանջող օբյեկտների կամ գործունեությունների համար նախատեսվում է վթարային իրավիճակի մեկ դաս` տեղական վթար, երբ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել որոշակի լոկալ տարածքում:

(51.1-ին կետը լրաց. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

51.2. Վթարային իրավիճակի դասակարգումը պետք է ներկայացվի վթարային հակազդման համապատասխան պլանում, որպես դրա բաղկացուցիչ մաս և լինի կարգավորող մարմնի հետ առանձին համաձայնեցված:

(51.2-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

 

VII. ԵՂԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

 

52. Կյանքի ընթացքում եղած ճառագայթահարման դեպքում, եթե տարեկան կլանման դոզաները գերազանցում են N 21 աղյուսակում ներկայացված մեծությունները, միջամտումը դառնում է պարտադիր: Այդ դոզաների գերազանցումն առաջացնում է ճառագայթահարման դետերմինացված լուրջ էֆեկտներ:

(52-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

53. Եղած ճառագայթահարման նվազեցման համար պահանջվում է միջամտում հետևյալ իրավիճակներում`

ա) բնակելի և արտադրական սենքերում կուտակվող ռադոն գազից թույլատրելի սահմանների գերազանցմամբ ճառագայթահարում.

բ) նախկինում տեղի ունեցած վթարների հետևանքով աղտոտված տարածքներում առկա ռադիոակտիվ նյութերից թույլատրելի սահմանների գերազանցմամբ ճառագայթահարում:

(53-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

 

VIII. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

54. Ճառագայթահարման որոշակի ուղիով անձնակազմի և բնակչության ճառագայթային ազդեցության թույլատրելի մակարդակը որոշված է այնպես, որպեսզի տվյալ մակարդակով ազդեցության դեպքում միայն տվյալ ճառագայթման ազդակից մեկ տարվա ընթացքում դոզան հավասար լինի սույն նորմերի 16-րդ և 31-րդ կետերում նշված տարեկան արդյունարար և համարժեք դոզաներին:

55. Բոլոր ուղիներով ճառագայթահարման թույլատրելի արժեքները հաշվարկված են ստանդարտ պայմանների համար, որոնք բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով`

ա) 1 օրացուցային տարվա ընթացքում ներշնչվող օդի այն V ծավալը, որի հետ ռադիոակտիվ իզոտոպը ներթափանցում է օրգանիզմ.

բ) 1 օրացուցային տարվա ընթացքում ճառագայթահարման t ժամանակը.

գ) 1 օրացուցային տարվա ընթացքում խմելու ջրի այն M ծավալը, որի հետ ռադիոակտիվ իզոտոպը ներթափանցում է օրգանիզմ.

դ) իոնացնող ճառագայթման հոսքերով արտաքին ճառագայթահարման երկրաչափական սխեման:

Անձնակազմի համար սահմանվում են ստանդարտ ցուցանիշների հետևյալ արժեքները`

Vանձն. = 2.4 x 10(3)m3, tանձն. = 1700 h, Mանձն. = 0 :

Բնակչության համար սահմանվում են ստանդարտ ցուցանիշների հետևյալ արժեքները`

tբնակչ. = 8800 ժամ, Mբնակչ. = 730 kg (մեծահասակների համար):

Ներշնչվող օդի տարեկան ծավալը սահմանվում է` ելնելով տարիքից (N 4 աղյուսակ):

56. Աերոզոլների ձևով շնչառական ուղիներով օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ իզոտոպների նորմավորման նպատակով դրանց քիմիական միացությունները բաժանվում են 3 տիպի` կախված թոքերից արյան մեջ ռադիոակտիվ իզոտոպի անցման արագությունից`

ա) «Դ» տիպ (դանդաղ ներծծվող միացություններ): Թոքերում այս տիպի նյութերի ներծծման ժամանակ գրանցվում է թոքերից արյան մեջ ակտիվության օրական փոխանցման 0.0001 արագություն.

բ) «Մ» տիպ (միջին արագությամբ ներծծվող միացություններ): Թոքերում այս տիպի նյութերի ներծծման ժամանակ գրանցվում է թոքերից արյան մեջ ակտիվության օրական փոխանցման 0.005 արագություն.

գ) «Ա» տիպ (արագ ներծծվող): Թոքերում այս տիպի նյութերի ներծծման ժամանակ գրանցվում է թոքերից արյան մեջ ակտիվության օրական փոխանցման 100 արագություն:

Գազերի և գոլորշիների տեսքով շնչառական ուղիներ ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցման նորմավորման համար առանձնացված են «Գ» (Գ1-Գ3) տիպեր:

57. Անձնակազմի համար դոզայի գործակիցները, օդի հետ ռադիոակտիվ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍԱ) և օդում առանձին ռադիոակտիվ իզոտոպների տարեկան միջին ծավալային ակտիվությունների թույլատրելի արժեքները (AAVԱ) ներկայացված են N 2 աղյուսակում:

Բնակչության համար դոզայի գործակիցները, օդի և սննդի հետ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍԲ), ներշնչվող օդում առանձին ռադիոակտիվ իզոտոպների տարեկան միջին ծավալային ակտիվությունների թույլատրելի արժեքները (AAVԲ) և ջրի հետ ներթափանցվող առանձին ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքները (AAmբ) ներկայացված են N 3 աղյուսակում:

Արտադրական պայմաններում ներշնչման ժամանակ քիմիական տարրերի միացությունների բաշխումը ներկայացված է N 13 աղյուսակում:

(57-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

58. N 2 աղյուսակում ընդգրկված չեն իներտ գազերը, քանի որ դրանք հանդիսանում են արտաքին ճառագայթահարման աղբյուրներ, ինչպես նաև ռադոնի և դրա տրոհման արդյունքում առաջացող իզոտոպները: Այնպիսի բնական ռադիոակտիվ իզոտոպներ, ինչպիսիք են 87Rb, 115In, 144Nd, 147Sm և 187Re, չեն ներառված աղյուսակում, քանի որ դրանք նորմավորվում են ըստ իրենց քիմիական վնասակարության: ՈՒրանի քիմիական վնասակարության հետևանքով շնչառական ուղիներով դրա «Ա» և «Մ» տիպերի միացությունների ներթափանցումը չպետք է գերազանցի 2.5 mg` մեկ օրվա և 500 mg` մեկ տարվա ընթացքում:

(58-րդ կետը փոփ. 25.11.10 թիվ 1552-Ն որոշում)

59. Եթե որոշակի ռադիոակտիվ իզոտոպի միացության ձևը հայտնի չէ, ապա պետք է օգտագործել N 2 աղյուսակում առավելագույն դոզային գործակից ունեցող միացությունների և, համապատասխանաբար, նվազագույն տարեկան սահմանային ներթափանցման (ՏՆՍԱ) և միջին ծավալային ակտիվությունների թույլատրելի արժեքները (AAVԱ):

(59-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

60. N 3 աղյուսակում բնակչության համար ներկայացված են`

ա) ներշնչվող օդի միջոցով ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցման դեպքում` տարիքային կրիտիկական խումբը, ինչպես նաև տվյալ տարիքային խմբի և միացության տեսակի համար` ՏՆՍԲ ու դոզային գործակիցների արժեքները, որոնց համար AAVԲ նվազագույնն է.

բ) ջրի և սննդամթերքի միջոցով ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցման դեպքում տարիքային կրիտիկական խումբը (մեկ տարեկանից փոքր երեխաների համար սննդի հետ ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցումը չի դիտարկվում, քանի որ այդ տարիքի երեխաները հիմնականում սնվում են մայրական կաթով), տվյալ կրիտիկական խմբի համար դոզային գործակիցների արժեքները և տարեկան սահմանային ներթափանցման ՏՆՍԲ սահմանային արժեքները (նվազագույն արժեքը), ինչպես նաև խմելու ջրի համար տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքները (AAmԲ)), որը հաշվարկված է համաձայն սույն նորմերի 41-րդ կետի: Սննդամթերքի համար միջամտման մակարդակները սահմանվում են կարգավորող մարմնի կողմից` ելնելով տվյալ իրավիճակի համար բնորոշ ճառագայթային բնութագրերից և սննդատեսակից:

(60-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

61. NN 2 և 3 աղյուսակներում ներկայացված դոզային գործակիցների արժեքները, ինչպես նաև օդի համար տարեկան սահմանային ներթափանցման (ՏՆՍԱ, ՏՆՍԲ) և թույլատրելի ծավալային ակտիվության (ԹԾԱԱ, ԹԾԱԲ) արժեքները հաշվարկված են այնպիսի աերոզոլների համար, որոնք ունեն ըստ ակտիվության նորմալ լոգարիթմական բաշխվածությամբ մասնիկներ` ըստ ակտիվության 1 մկմ մեդիանային աերոդինամիկ տրամագծով և 2.5-ին հավասար ստանդարտ երկրաչափական շեղմամբ: Հաշվարկներում օգտագործված է Ճառագայթային պաշտպանության միջազգային հանձնաժողովի (ՃՊՄՀ) կողմից առաջարկված շնչառական ուղիների մոդելը:

(61-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1367-Ն որոշում)

62. NN 5-11 աղյուսակներում ներկայացված են ամբողջ մարմնի արտաքին ճառագայթահարման համար մասնիկների տարեկան միջին հոսքերի թույլատրելի խտությունները, անձնակազմի համար մաշկի և աչքի ոսպնյակի ճառագայթահարումը`

ա) մոնոէներգետիկ էլեկտրոններով (NN 5, 6 և 7 աղյուսակներ).

բ) մոնոէներգետիկ ֆոտոններով (NN 8, 9 և 10 աղյուսակներ).

գ) մոնոէներգետիկ նեյտրոններով (N 11 աղյուսակ):

Մասնիկների միջին տարեկան հոսքերի թույլատրելի խտությունները ներկայացված են ճառագայթման էներգիայի լայն տիրույթի համար և ճառագայթման երկու առավել հավանական երկրաչափական ձևերի համար. իզոտրոպային (2p կամ 4p) ճառագայթման դաշտում ճառագայթման և մարմնի վրա դիմացից ընկնող ճառագայթման զուգահեռ խրձի միջոցով ճառագայթման համար.

դ) աշխատանքային մակերեսների ռադիոակտիվ աղտոտվածության, անձնակազմի մաշկի, արտահագուստի և անհատական օգտագործման պաշտպանական միջոցների թույլատրելի մեծությունները (N 12 աղյուսակ):

Մաշկի, արտահագուստի և անհատական պաշտպանական միջոցների համար նորմավորվում է ընդհանուր ռադիոակտիվ աղտոտվածությունը (հեռացվող և չհեռացվող): Մնացած դեպքերում նորմավորվում է միայն հեռացվող ռադիոակտիվ աղտոտվածությունը:

Մաշկի ընդհանուր ռադիոակտիվ աղտոտվածության մակարդակները որոշված են` ելնելով մաշկի մեջ և օրգանիզմ ռադիոակտիվ իզոտոպի մասնակի ներթափանցումից: Հաշվարկները կատարված են այնպես, որ աղտոտված ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 300 sm2:

63. Մեծաքանակ (1 տոննայից ավելի զանգվածով) ռադիոակտիվ նյութերի ազատման մակարդակները` ըստ դրանցում առկա ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվության, ներկայացված են N 27 աղյուսակում:

(63-րդ կետը փոփ. 25.11.10 թիվ 1552-Ն որոշում)

 

________________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակները չեն բերվում

(աղյուսակները փոփ. 25.11.10 թիվ 1552-Ն որոշում)

 

NN 1 և 27 աղյուսակները տես 27.11.14 թիվ 1367-Ն որոշուման մեջ

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2006
N 1219-Ն
Որոշում