Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28- ...

 

118.0437.131197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հ Ր Ա Մ Ա Ն

 

13 նոյեմբերի 1997թ. թիվ 437

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 398 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնեմասերի տրման կարգը կանոնակարգելու նպատակով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել ՀՀ ֆինանսների նախարարի 28.12.95թ. թիվ 398 հրամանով հաստատված «Մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնետոմսերի տրման կարգի վերաբերյալ» ցուցումների լրացումը (կցվում է):

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ»

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. Ռ. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

«13» ՆՈՅԵՄԲԵՐ 1997 Թ.

 

Լ Ր Ա Ց ՈՒ Մ

 

i

Մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության

արդյունքներում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասերի

դիմաց բաժնետոմսերի տրման կարգի վերաբերյալ հաստատված ցուցումներում

 

Ցուցումների առաջին կետից հետո ավելացնել հետևյալ պարբերությունը.

«Աշխատավորական կոլեկտիվի ժողովի քվորումի բացակայության դեպքում, մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասի դիմաց բաժնետոմսերի քանակի կլորացման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ընկերության խորհրդի անդամների միաձայն որոշմամբ, եթե աշխատավորական կոլեկտիվի անդամներին վճարվող բաժնեմասերի դրամական փոխհատուցումը կատարվում է ընկերության կողմից: Այս դեպքում բաժնեմասի դրամական փոխարժեքը սահմանվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից»:

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«12» դեկտեմբերի 1997թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970068

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
13.11.1997
N 437
Հրաման