Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.0651.101006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 հոկտեմբերի 2006 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38, 63 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 2005թ. հունիսի 29-ին` Երևանում:

Կոնվենցիայի նպատակը երկու պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումից խուսափելն է:

2. Կոնվենցիան սահմանում է հետևյալ հարկատեսակները. Հայաստանի դեպքում` շահութահարկ և եկամտահարկ, Սիրիայի դեպքում` եկամտահարկ առևտրային, արդյունաբերական և ոչ առևտրային շահույթից, շարժական և անշարժ գույքից ստացվող եկամտից, ինչպես նաև աշխատավարձից և ոչ ռեզիդենտներից, սահմանված կամ հետագայում սահմանվելիք լրացուցիչ գանձումներից:

3. Կոնվենցիան ունի Արձանագրություն, որը դրա անբաժանելի մասն է:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

ա/ ձեռնպահ մնալ Կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Կողմին,

բ/ չհարկել այն ուսանողի, պրակտիկանտի կամ ստաժյորի ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար` Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացած վճարումները, ով հանդիսանում է կամ անմիջապես մինչև Հայաստան ժամանելը հանդիսացել է մյուս Կողմի պետության ռեզիդենտ և գտնվում է Հայաստանում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով,

գ/ ՀՀ ժամանելուց հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում մյուս Կողմի այն ռեզիդենտին, որը Հայաստան է ժամանել համալսարան, գիտահետազոտական ինստիտուտ կամ այլ համանման ուսումնական հաստատություն հետազոտման կամ դասավանդման նպատակով, չհարկել դրանց դիմաց ստացած վարձատրության կապակցությամբ,

դ/ ապահովել, որպեսզի պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար` պայմանով, որ այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասի կոնվենցիային,

ե/ ճանաչել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հոկտեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-651

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.10.2006
N ՍԴՈ-651
Որոշում