Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ...

03.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.10.2006  -ից մինչեւ   03.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 25.02.08 թիվ 98-Ն որոշում)

i

041.0747.101006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2006 թվականի N 747-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրմանն ուղղված և նրանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2006 թվականի հոկտեմբերի 10-ի

N 747-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

    Մ. Պետրոսյան      - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և  

                        բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի

                        նախագահ (համաձայնությամբ)

 

    Պ. Սաֆարյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                        տեղակալ

 

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Ֆ. Բերիկյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                        տեղակալ

 

    Կ. Արեյան         - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

 

    Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                        վարչության պետ (խորհրդի աշխատանքները համակարգող)

 

    Է. Շարմազանով     - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ջ. Բաղդասարյան    - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                        աշխատակազմի հաշմանդամների և տարեցների

                        հիմնահարցերի վարչության պետ

 

Ս. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների

սոցիալական պաշտպանության վարչության պետ

 

    Հ. Աբրահամյան     - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ի

                        նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Օհանյան        - «Փարոս» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Աբրահամյան     - «Փրկություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Ալավերդյան     - «ՈՒնիսոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Թադևոսյան      - «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)  

 

    Մ. Պահուտյան      - «Կամք և  կորով» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան       - «Սկարպ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Ներսիսյան      - «Աստղիկ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Ժամկոչյան      -  «Հավատ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ն. Պեպանյան       - «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Մաղաքյան       - «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

    Շ. Վարագյան       - «Հայաստանի խուլերի միություն» ՀԿ-ի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Հակոբյան       - «Հայաստանի կույրերի միություն» ՀԿ-ի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Հ. Շարբաթյան      - «Հաշմանդամների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Հ. Կիրակոսյան     - «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Խ. Մկրտչյան       - «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի վարչության

                        փոխնախագահ (համաձայնությամբ)

 

Գ. Հովհաննիսյան  - «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի

փոխնախագահ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2006 թվականի հոկտեմբերի 10-ի

N 747-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն է:

Այդ նպատակով խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ`

ա) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամների համար հավասար (մատչելի) պայմանների ապահովման,

բ) հաշմանդամների իրավունքների իրացման և շահերի պաշտպանության,

գ) հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման և կանխարգելման,

դ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության ընդունված միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցման և կատարելագործման,

ե) հաշմանդամության կանխարգելման ու հաշմանդամների վերականգնողական ծրագրերի և այլ միջոցառումների մշակման,

զ) հաշմանդամության ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության,

է) հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող` հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման վերաբերյալ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:

Խորհրդի նիստերին առանձին դեպքերում կարող են հրավիրվել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

5. Խորհուրդը գլխավորում, խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը, ժամը նշանակում, նիստերը վարում և օրակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի նիստերը կարող է վարել խորհրդի աշխատանքները համակարգողը:

6. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհրդի աշխատանքները համակարգողը`

ա) իրականացնում է խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները,

բ) կազմակերպում է խորհրդի ընթացիկ աշխատանքները,

գ) ստորագրում է խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը,

դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդին օգնում է ընթացիկ գործերում, ապահովում գործավարությունը,

ե) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,

զ) վերլուծում է խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում Հայաստանի Հանրապետության վարչապետին,

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

8. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.10.2006
N 747-Ն
Որոշում