Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄԱԿ) ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄԱԿ) ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏ ...

26.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.10.2006  -ից մինչեւ   26.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 25.11.11 թիվ 1222-Ա որոշում)

i

041.0774.161006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2006 թվականի N 774-Ա

 

ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄԱԿ) ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԵՏՀ) «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2001 թվականին վավերացված Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի

տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների

վարչության պետ

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ):

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) 15-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.

բ) 6-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագիրը` նշելով կատարվող աշխատանքները, ժամանակացույցը և պատասխանատու կատարողները:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին ու «Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել թեկնածություն միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկելու նպատակով.

բ) ապահովել Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.10.2006
N 774-Ա
Որոշում