Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ...

02.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.04.2014  -ից մինչեւ   02.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

i

040.1445.251006

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1445-Ն

 

i

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎՆ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 21.12.06 թիվ 1862-Ն, 15.12.11 թիվ 1764-Ն որոշումներ)

2. Հաստատել`

i

ա) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

i

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1764-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի:

Հայտում նշվում են`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) հայտատուի գտնվելու վայրը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

դ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման վայրը.

ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

i

ա) իրավաբանական անձի համար ՀՎՀՀ-ի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենները.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.

գ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները.

դ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

ե) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին:

(3-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

ՀԱՅՏ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ------------------------------------------------------------------ (դիմող կազմակերպության (այսուհետ` դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

 

2. Հայտատուի`

       ա) գտնվելու վայրը              .__________________________________.

(գործունեության             |                                  |

          իրականացման վայրը)          .__________________________________.

 

       բ) հեռախոսահամարը              .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

    3. Հայտատուի`                     .__________________________________.

ա) նախատեսվող գործունեության   |                                  |

          իրականացման վայրը           .__________________________________.

 

       բ) նախատեսվող տարածքում        .__________________________________.

առկա հեռախոսահամարը         |                                  |

.__________________________________.

 

    4. Հայտատուի ներկայացուցչի`       .__________________________________.

ա) անունը, ազգանունը           |                                  |

.__________________________________.

 

       բ) անձնագրի համարը             .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

       գ) բնակության վայրը            .__________________________________.

|                                  |

.__________________________________.

                                       (քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

 

       դ) հեռախոսահամարը              .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

5. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

.________________________________________________________________________.

|NN |               Փաստաթղթի անվանումը              |Առկայության| Նշել  |

|ը/կ|                                                |  դեպքում  |թերթերի|

|   |                                                |  կատարել  |քանակը |

|   |                                                | նշագրում  |       |

|___|________________________________________________|___________|_______|

|1. |Հայտատուի կանոնադրության, պետական գրանցման      |           |       |

|   |վկայականի և  ՀՎՀՀ-ի պատճենները                  |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|2. |Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և  |           |       |

|   |ստանդարտացված ձուլակտորների արտադրության        |           |       |

|   |իրականացման տարածքի սեփականության,              |           |       |

|   |վարձակալության կամ օգտագործման իրավունքի        |           |       |

|   |վկայականի պատճենները                            |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|3. |Թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և |           |       |

|   |ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ       |           |       |

|   |զբաղվող աշխատողների որակավորման վկայականների    |           |       |

|   |պատճենները                                      |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|4. |Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից  |           |       |

|   |տրված` հայտատուի հարկային և  պարտադիր սոցիալական|           |       |

|   |ապահովագրության վճարների գծով                   |           |       |

|   |պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին      |           |       |

|   |հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ               |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|5. |Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների   |           |       |

|   |վերաբերյալ` օրենքով նախատեսված                  |           |       |

|   |փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն|           |       |

|   |արտադրության տեխնոլոգիական գործընթացի           |           |       |

|   |կազմակերպման մասին                              |           |       |

|________________________________________________________________|_______|

|    Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը           |       |

.________________________________________________________________________.

 

Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների

և նշագրումների իսկությունը հաստատում եմ

 

դիմողի ներկայացուցիչ ___________________

(ստորագրությունը)

 

____ ___________________ 2006թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի

2006թ. N

հրամանով

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

                             Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա               Nօ ԶԱ _____

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Տրված է __________________ 200 թ.

_______________________________________________ գրանցված

_______________________________________________________________

_____________________________________________________________________

տարածքում գործող թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և

ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

    նախարարի տեղակալ             ___________        Լիցենզիան տրվում է

                                                         անժամկետ:

 

Կ.Տ.

 

Ստացել եմ լիցենզիայի բնօրինակը ____ _________ 2006թ., որի

համար ստորագրում եմ

                               ________________    ___________________

                               (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման N 5 հավելվածի:

3. Հայտը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses):

4. Հայտում նշվում են`

i

1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը և պետական հաշվառման համարը.

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.

4) հայտատուի կամ նրա ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն).

5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(4-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

i

1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.

3) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը.

5) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը:

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

i

6. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(6-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

7. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտերը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից 7 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

8. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

i

8.1. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում հայտատուին տեղեկացնում է լիցենզիա տալու որոշման ընդունման վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը չվճարելու դեպքում նախատեսված հետևանքների մասին: Լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը սահմանված կարգով վճարելուց հետո:

(8.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

8.2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(8.2-րդ կետը լրաց. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

9. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

i

11.1. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(11.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

12. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

12.1. Եթե օրենքով սահմանված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, որի մասին լիցենզավորող մարմինը տեղեկանում է հայտատուից կամ հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված 8.2-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով: Լիցենզավորող մարմինը պարտավոր է 8.2-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

(12.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 236-Ն որոշում)

13. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք ներկայացնում են հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված կարգով:

14. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց անվանանիշերի, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ սահմանված կարգով:

15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո 15 օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը դրա մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին:

(4-րդ հավելվածը փոփ. 05.04.12 թիվ 453-Ն որոշում)

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

ՀԱՅՏ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ------------------------------------------------------------------ (դիմող կազմակերպության (այսուհետ` դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

 

2. Հայտատուի`

ա) գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

       էլեկտրոնային հասցեն            .__________________________________.

(գործունեության                |                                  |

       իրականացման վայրը)             .__________________________________.

 

բ) իրավաբանական անձանց համար`

պետական գրանցման համարը, իսկ

անհատ ձեռնարկատիրոջ համար`

       պետական հաշվառման համարը       .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

գ) լիցենզավորման ենթակա

       գործունեության տեսակը          .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

    3. Հայտատուի`                     .__________________________________.

բ) նախատեսվող գործունեության   |                                  |

          իրականացման վայրը           .__________________________________.

 

       ա) նախատեսվող տարածքում        .__________________________________.

առկա հեռախոսահամարը         |                                  |

.__________________________________.

 

4. Հայտատուի կամ նրա ներկայացուցչի.__________________________________.

ա) անունը, ազգանունը           |                                  |

.__________________________________.

 

       բ) անձնագրի համարը             .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

       գ) բնակության վայրը            .__________________________________.

|                                  |

.__________________________________.

                                       (քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

 

       դ) հեռախոսահամարը              .__________________________________.

|                                  |

.__________________________________.

 

5. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

.________________________________________________________________________.

|NN |               Փաստաթղթի անվանումը              |Առկայության| Նշել  |

|ը/կ|                                                |  դեպքում  |թերթերի|

|   |                                                |  կատարել  |քանակը |

|   |                                                | նշագրում  |       |

|___|____________________________________________________________________|

|1. |(1-ին ենթակետն ուժը կորցրել է 05.04.12 թիվ 453-Ն որոշում)           |

|___|____________________________________________________________________|

|2. |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի           |           |       |

|   |հարգորոշման և  հարգադրոշմման գործունեության     |           |       |

|   |իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի      |           |       |

|   |սեփականության, վարձակալության կամ               |           |       |

|   |օգտագործման իրավունքի պետական գրանցման          |           |       |

|   |վկայականի պատճենները                            |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

|3. |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի           |           |       |

|   |հարգորոշմամբ և  հարգադրոշմմամբ զբաղվող          |           |       |

|   |աշխատողների որակավորման վկայականների պատճենները |           |       |

|___|____________________________________________________________________|

|4. |(4-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 236-Ն որոշում)           |

|___|____________________________________________________________________|

|5. |(5-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 236-Ն որոշում)           |

|___|____________________________________________________________________|

|6. |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի           |           |       |

|   |հարգորոշման և  հարգադրոշմման լիցենզիա ստանալու  |           |       |

|   |համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ    |           |       |

|   |պետական վճարումների էլեկտրոնային համակարգի      |           |       |

|   |կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի    |           |       |

|   |20 նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը |           |       |

|   |նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի      |           |       |

|   |հայեցողությամբ)                                 |           |       |

|___|________________________________________________|___________|_______|

| 7.|Հայաստանի Հանրապետության կառավարության 2011     |           |       |

|   |թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված |           |       |

|   |կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի    |           |       |

|   |հարգորոշման և  հարգադրոշմման գործունեության     |           |       |

|   |համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության|           |       |

|   |եզրակացությունը                                 |           |       |

|________________________________________________________________|_______|

|    Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը           |       |

.________________________________________________________________________.

 

Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների

և նշագրումների իսկությունը հաստատում եմ

 

հայտատուի ներկայացուցիչ ___________________

(ստորագրությունը)

 

____ ___________________ 2006թ.

 

(5-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 15.12.11 թիվ 1764-Ն, 05.04.12 թիվ 453-Ն, 06.03.14 թիվ 236-Ն որոշումներ)

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1445-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Լիցենզավորող մարմինը _________________________________________________

Լիցենզիայի համարը ____________________________________________________

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը)___________

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _____________________________________

 

Տրված է ______________________________________________________________

 

Գործողության ժամկետը _________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար _____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

(6-րդ կետը հավելվածը փոփ. 15.12.11 թիվ 1764-Ն, 05.04.12 թիվ 453-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2006
N 1445-Ն
Որոշում