Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏ ...

 

 

110.0740.171006

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         10           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006343

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 սեպտեմբերի 2006 թվականի N 740-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ը (Հավելվածը կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման կարգ»-ը հաստատելու մասին» թիվ 207-Ն հրամանը:

3. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան), իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) 1-ին կետով հաստատված կարգը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

4. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան) գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Ա. Ավետիսյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006թ. սեպտեմբերի 15-ի

N 740-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն կարգն ընդունված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:

1.2 Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայի ընդունելության կարգը:

 

2. Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և ժամանակացույցը

 

2.1 Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

i

2.2 Ասպիրանտուրա դիմորդը ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`

ա) անգլերեն լեզու - «TOEFL» (ԹՕԵՖԼ), «(iBT)» (այԲԻԹԻ) ստորին անցումային միավորին համապատասխան.

բ) գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - «on DaF» և «TCF» պահանջներին համապատասխան մակարդակով:

Մասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից` նախարարության թույլտվությամբ.

գ) «Համակարգչից օգտվելու հմտություններ» - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան:

2.2 կետի ա) և բ) ենթակետերի դրույթները չեն տարածվում 2007-2008 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ և վճարովի, հեռակա ուսուցմամբ տեղերի վրա:

(2.2-րդ կետը փոփ. 14.11.06 թիվ 910-Ն, 11.09.07 թիվ 797-Ն, 06.07.11 թիվ 781-Ն, 23.04.13 թիվ 450-Ն, 18.11.13 թիվ 1312-Ն հրամաններ)

2.3 Օտար լեզվի և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների արդյունքները գործերը հանձնելիս ներկայացվում են կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին:

2.4 Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետև` հանձնաժողովներ): Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են կազմակերպությունում աշխատող տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր: Համապատասխան կադրերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մասնագետներ այլ կազմակերպություններից:

2.5 Մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է կազմակերպության ընդունող հանձնաժողովը` օտար լեզվից և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում) վերաբերյալ մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման կողմից գրավոր դրական գրախոսականի դեպքում:

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը և քննությունների սկսվելուց 1 շաբաթ առաջ տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը (այսուհետև` նախարարություն) քննության անցկացման տեղի և ժամի վերաբերյալ:

2.6 Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8 - 12 միավոր` 20 բալանոց սանդղակով, 3 միավոր` 5 բալանոց սանդղակով):

2.7 Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների համար` պահպանելով դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը: Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը:

 

3. Քննական ծրագրերը և մասնագիտական քննության անցկացումը

 

3.1 Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը, որն ընդգրկում է ծրագրային ողջ նյութը (առնվազն 100 հարց), կազմվում է կազմակերպությունների մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից (տրամադրվում է դիմորդներին): Դրա հիման վրա քննությունից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի նախագահը կազմում է առնվազն 25 հարցատոմսեր (առաջադրանքներ)` ներառելով ողջ հարցաշարը, որոնք հաստատվում են կազմակերպության կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերահաստատվում են:

Մասնագիտական քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է կազմակերպության ընդունող հանձնաժողովը:

3.2 Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով` հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի ներկայությամբ: Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննական թերթում (Ձևը կցվում է)` նշելով առաջադրված հարցերը և ստացված գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող հանձնաժողովի անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումը ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը: Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր «20» բալանոց սանդղակով կամ առնվազն «4» միավոր «5» բալանոց սանդղակով:

3.3 Դիմորդը քննության կամ ստուգարքի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

i

3.4 Անգլերեն լեզվից «TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում են այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան պաշտոնական թույլտվություն:

Գերմաներեն լեզվից «on DaF» դասընթացները և ստուգարքը կազմակերպում է DAAD-ն:

Ֆրանսերեն լեզվից TCF դասընթացները և ստուգարքը կազմակերպում է «Alliance Francaise» - ը:

Օտար լեզվից ստուգարքների գնահատման չափանիշները սահմանվում են վերոհիշյալ ծրագրերին համապատասխան: Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին տասնօրյակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրապարակում է տվյալ տարվա ընդունելության համար առարկայական անցումային շեմը` ըստ մասնագիտությունների (բնագիտական, տեխնիկական և հումանիտար):

(3.4-րդ կետը փոփ. 14.11.06 թիվ 910-Ն, 28.02.07 թիվ 115-Ն, 24.02.11 թիվ 125-Ն հրամաններ)

i

3.5 Ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքի ծրագիրը և հարցաշարը կազմվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ստեղծված առարկայական հանձնաժողովի կողմից: Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

(3.5-րդ կետը փոփ. 14.11.06 թիվ 910-Ն հրաման)

3.6 Նշված ստուգարքները հանձնվում են ուսումնական տարվա ընթացքում` մինչև ասպիրանտուրայի ընդունելության հայտարարությունը: Ստուգարքներից անբավարար գնահատական ստացած դիմորդը կարող է դրանք վերահանձնել մինչև ընդունելության գործերի հանձնումը:

 

4. Մրցույթի անցկացում

 

4.1 Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները ըստ հերթականության`

ա) օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներից ստացած գնահատականները (գումարային ձևով),

բ) հրատարակված գիտական աշխատանքների քանակը,

գ) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,

դ) մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության և դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,

ե) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

 

ՁԵՎ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ

 

Անուն, հայրանուն, ազգանուն - - - - - - - - - - - - - - - - - -

Գիտական հիմնարկը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

    1. Մասնագիտական առարկա                  Քննության հանձնման ամսաթիվը

 

Առարկայի անվանումը - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

    Առաջադրված հարցերը                                  Գնահատականները

    1. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

    2. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

    3. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 

                             Ընդհանուր գնահատականը      - - - - - - - -

 

    Կ.Տ.                     Հանձնաժողովի նախագահ`      - - - - - - - -

 

                             Հանձնաժողովի անդամներ`     - - - - - - - -

 

2. Օտար լեզուներ

    - - - - - - - -- - - - - լեզվից           Քննության հանձնման ամսաթիվը

                                                        - - - - - - - -

 

    Առաջադրված հարցերը                                  Գնահատականները

    1. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

    2. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

    3. - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -          - - - - - - - -

 

                             Ընդհանուր գնահատականը      - - - - - - - -

 

    Կ.Տ.                     Հանձնաժողովի նախագահ`      - - - - - - - -

 

                             Հանձնաժողովի անդամներ`     - - - - - - - -

                                        

    3. Ինֆորմատիկայի հիմունքներ             Քննության հանձնման ամսաթիվը

          (ստուգարք)                                    - - - - - - - -

 

- - - - - - - - - - - - - - -

(ստուգված, չստուգված)

 

    Կ.Տ.                     Հանձնաժողովի նախագահ`      - - - - - - - -

                             Հանձնաժողովի անդամներ`     - - - - - - - -

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.09.2006
N 740-Ն
Հրաման