Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
i

(ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության առավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասով` 29.12.11 թիվ 1920-Ն որոշում)

 

040.1645.271106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1645-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված Ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագծի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար (համաձայնությամբ):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների թեկնածությունները:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված Ժնևյան գործողությունների ծրագրից բխող ազգային հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1645-Ա
Որոշում