040.0618.291297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 618
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարումը եզրափակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության) ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի հունվարի 26-ը:
(փոփ. 05.02.98 թիվ 58 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) սահմանել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ.
բ) հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի եզրափակիչ շրջանառության բանկային սպասարկման ուղղությամբ:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` ապահովել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված ժամկետներում հաշվետվություններ ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) 1998 թվականի հունվարի 23-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով ծախսերի ֆինանսավորումը կենտրոնական գանձապետարանից.
բ) ապահովել տեղական գանձապետական բաժանմունքներում` բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում առկա միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով վճարումների կատարումը մինչև եզրափակիչ շրջանառության ավարտը:
(5-րդ կետը լրաց. 05.02.98 թիվ 58 որոշում)