Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

19.04.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.01.1998  -ից մինչեւ   19.04.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 19.04.05 թվականից 09.11.04 ՀՕ-123-Ն օրենք)

i

010.0174.301297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
«27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 37 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 37. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ

ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ

 

Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասը:

i

Հոդված 3. Օրենսգրքի 39 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 187 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 187. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 դեկտեմբերի 1997 թ.

ՀՕ-174

 

 

pin
ՀՀ 27.12.1997
N ՀՕ-174 օրենք