Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.2006  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0181.061206

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 15-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 20-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

i

ա) առաջին մասը «ամբաստանյալին» բառից հետո լրացնել «դատապարտյալին,» բառով.

բ) երկրորդ մասը «ամբաստանյալը» բառից հետո լրացնել «դատապարտյալը,» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 434.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 434.1. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ

 

Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «փորձաշրջանը կրճատելու կամ» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

6 դեկտեմբերի 2006 թվականի

ՀՕ-181-Ն

 

 

pin
ՀՀ 15.11.2006
N ՀՕ-181-Ն օրենք