Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406 ...

 

 

040.1786.191206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

ա) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «2238450 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերից հետո լրացնել «, պետության սեփականությունը հանդիսացող` Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 92,8 քառ. մետր, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի 60 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 38,3 քառ. մետր և 2-րդ հարկից 69,5 քառ. մետր, Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 51,5 քառ. մետր, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորչի 36 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 99,8 քառ. մետր, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 81 քառ. մետր, Վանաձոր քաղաքի Թատերական 4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բացվածքից 150 քառ. մետր մակերեսներով տարածքները» բառերով.

i

բ) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ախուրյանի և Ամասիայի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի «19. Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն» և «20. Ամասիայի տարածքային ներկայացուցչություն» տողերը.

գ) ստեղծել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն: Այդ կապակցությամբ որոշման N 4 հավելվածը լրացնել նոր` «31. Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն» տողով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետներին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան տարածքների անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2006
N 1786-Ն
Որոշում