(ուժը կորցրել է 22.07.98 թիվ 435 որոշում)
i
041.0020.150198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 1998 թվականի թիվ 20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը` 11 մարդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը.
Մ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարար (նախագահ)
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և
հատուկ աշխատանքների վարչության պետ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական
հարցերի վարչության պետ
Ս. Մնոյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական
մարմինների վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության
միջազգային-իրավական հարաբերությունների
վարչության պետ
Է. Մարգարյան - ՀՀ արդարադատության նախարարության
կուսակցությունների, լրատվության միջոցների,
հասարակական և այլ կազմակերպությունների
գրանցման վարչության պետ
Ա. Ավագյան - ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական
կացության ակտերի գրանցման վարչության պետ
Մ. Գաբոյան - ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի
վարչության պետ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական
կենտրոնի տնօրեն
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 353 որոշումը: