Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ թիվ 3-1827(ՏԴ)

    Նախագահող դատավոր` Ա.Ղազարյան                             2006թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1480/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ դիմումի «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Էրեբունու բաժնի (այսուհետ` Հարկային ծառայություն)` 15.02.2006 թվականի թիվ 1102075 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Հարկային ծառայության 15.02.2006 թվականի թիվ 1102075 ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը:

Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

1) ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.07.1997թ. թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 15.02.2006 թվականի թիվ 1102075 ակտում մանրամասն նկարագրված է արձանագրված խախտումը, նշված են խախտված իրավական նորմերը, խախտման կոնկրետ ժամանակը` 2006թ. հունվար և փետրվար ամիսներ, ինչպես նաև պատասխանատվության կիրառման իրավական հիմքը: Ստուգողներն ակտում հղում են կատարել համապատասխան փաստաթղթերին, իսկ ակտը կազմելիս հիմք են ընդունել ներկայացված հաշիվ-ապրանքագրերով և առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքերով հիմնավորված խախտումը:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հարկային ծառայության պետի 08.02.2006 թվականի թիվ 1102075 հանձնարարագրով Ընկերությունում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքում 15.02.2006թ. կազմվել է թիվ 1102075 ստուգման ակտը, որով Ընկերության նկատմամբ կիրառվել է 10.633.400 ՀՀ դրամի չափով տուգանք:

2) Ընկերությունը 2006 թվականի հունվար և փետրվար ամիսներին 21.266.700 ՀՀ դրամի ապրանքների առաքումը սահմանված կարգով չի գրանցել առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314-րդ որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի 2-րդ կետի համաձայն` կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի, (ապրանքների) առաքման կամ տրամադրման կամ տեղափոխման դեպքում պարտավոր են նշված կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում:

Սույն գործով վիճարկվող 15.02.2006թ. թիվ 1102075 ստուգման ակտում նշված է Ընկերության կողմից թույլ տրված խախտման ժամանակը, նկարագրված են խախտումները, նշված է այն իրավական նորմը, որի պահանջը չի կատարվել (Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշումը), ինչպես նաև պատասխանատվության կիրառման իրավական հիմքը («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը):

Բացի այդ, ստուգման ակտի հիմնավորվածությունն ապացուցվում է նաև այն փաստով, որ Ընկերության տնօրենը հարկային ծառայության աշխատակիցներին Ընկերության` Երևանի Այվազովսկի 20 հասցեի արտադրամասում ներկայացրել է առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրքը: Արձանագրվել է, որ վերջին գրանցումը կատարվել է թիվ 2666 հաշիվ-ապրանքագրով, 27.701 դրամ գումարով, գրքում լրացված չեն եղել թիվ 2540, 2614, 2638, 2639, 2657, 2660 հաշիվ-ապրանքագրերը, ներկայացվել են նաև 2006 թվականի հունվար ամսվա հաշիվ ապրանքագրերը թվով 113 թերթ` 18.413.300 դրամ ընդհանուր գումարով և 2006 թվականի փետրվար ամսվա` թվով 65 թերթ` 11.576.100 դրամ գումարով, որոնք նույնպես գրանցված չեն եղել առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում: Նշված փաստերն առանց առարկությունների հաստատել է նաև Ընկերության տնօրենը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում նշված փաստարկները և բողոքի հիմքի առկայությունը բավարար հիմք է համարում վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1827(ՏԴ)
Որոշում