Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների Քաղաքացիական գործ N 3-1885(Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                             2006թ.

նախագահող դատավոր` Պ. Օհանյան

Քաղաքացիական գործ N 2-1041

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 10.03.2006թ. վճռի դեմ ըստ Երևանի քաղաքապետի հայցի ընդդեմ Արթուր Մեսրոպյանի` վարձավճարի պարտքը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան հայցվորի ներկայացուցիչները խնդրել են բռնագանձել 224.736 ՀՀ դրամ պարտքի գումարը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 10.03.2006թ. վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է պատասխանողի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

1) դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը:

Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

i

2) դատարանը խախտել և սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ, 86-րդ, 94-րդ, 112-րդ, 118-րդ, 132-րդ և 227-րդ հոդվածների պահանջները:

3) բողոքին կից ներկայացնելով անշարժ գույքի կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման 01.08.2006թ. թիվ 5057 գրությունը, բողոք բերած անձը խնդրել է այն համարել գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 10.03.2006թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Թեև դատարանը վճռում արձանագրել է, որ «պատասխանողը դատական նիստին չներկայացավ, թեպետ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացվել էր» (գ.թ.19), սակայն քաղաքացիական գործում բացակայում է ապացույց պատասխանողին պատշաճ ձևով դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

 

1) բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց, որ պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

 

2) բողոքի մնացած հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ

Նկատի ունենալով, որ բողոքի առաջին հիմքի առկայությունը դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է, Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 10.03.2006թ. վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1885 (Ա)
Որոշում