Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ԵՎ « ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ թիվ 3-1914(ՎԴ)

    գործերով վերաքննիչ դատարանի վճիռ                          2006թ.

Նախագահող դատավոր` Վ.Ավանեսյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Ա. Թումանյան

Քաղաքացիական գործ թիվ 06-2703/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                             Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                             Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ա. Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.07.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Լենա Պետրոսյանի ընդդեմ Աշոտ Սահակյանի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Արաբկիրի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան)` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու, քաղաքապետի որոշումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 10.08.2004 թվականի թիվ 1567-Ա որոշման 1-ին հավելվածի` ավտոտնակի նկատմամբ Ա. Սահակյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը, վերջինիս տրված 27.12.2004 թվականի թիվ 1482186 սեփականության իրավունքի գրանցման վկայականը և պարտադրել Ա. Սահակյանին ապամոնտաժել ավտոտնակը Երևանի Բաղրամյան 2-րդ նրբանցքի թիվ 1/1 իր սեփական տան ճակատային մասից:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Սահակյանը:

Գործի քննության մյուս մասնակիցները ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չեն ներկայացրել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, այն է` գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, ինչի արդյունքում չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է նրանով, որ Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել Ա. Սահակյանի ավտոտնակի օրինականացման հիմքը` քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության դրական եզրակացությունն այն մասին, որ ավտոտնակն անշարժ շինություն է: Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել նաև Ա. Սահակյանի և քաղաքապետարանի միջև կնքված 30.11.2004 թվականի հողամասի վարձակալության թիվ 32913 պայմանագիրը, ավտոտնակի և հողի համար կատարված վարձավճարները:

Ըստ բողոք բերած անձի, Երևանի քաղաքապետի 10.08.2004 թվականի թիվ 1567-Ա որոշման 1-ին հավելվածով ավտոտնակի նկատմամբ Ա. Սահակյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը բխել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 45 շենքի հարևանությամբ գտնվող Ա. Սահակյանի ավտոտնակը կառուցվել է 1961 թվականին:

2) Երևանի քաղաքապետի 10.08.2004 թվականի թիվ 1567-Ա որոշմամբ ճանաչվել է Ա. Սահակյանի սեփականության իրավունքը Երևանի Բաղրամյան 2-րդ նրբանցքի նշված ավտոտնակի նկատմամբ, իսկ դրա զբաղեցրած հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով: Ավտոտնակի նկատմամբ սեփականության, իսկ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքները գրանցվել են 27.12.2004 թվականին, և տրվել է թիվ 1482186 վկայականը:

3) Ա. Սահակյանի ավտոտնակը գտնվում է Լ. Պետրոսյանի հողամասից դուրս:

4) Լ. Պետրոսյանի տունը 1990 թվականին կառուցվել է Երևանի Բաղրամյան 2-րդ նրբանցքի թիվ 1/1 հողամասում: Համաձայնեցված նախագիծը քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում գրանցված չէ: Տան նկատմամբ Լ. Պետրոսյանի սեփականության իրավունքը գրանցվել է 18.05.2005 թվականին, և տրվել է թիվ 1483696 սեփականության իրավունքի վկայականը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Երևանի Բաղրամյան փողոցի 45 շենքի հարևանությամբ գտնվող Ա. Սահակյանի ավտոտնակը կառուցվել է 1961 թվականին: Ավտոտնակի նկատմամբ Աշոտ Սահակյանի սեփականության իրավունքը ճանաչվել է Երևանի քաղաքապետի 10.08.2004 թվականի թիվ 1567-Ա որոշմամբ, իսկ ավտոտնակի զբաղեցրած հողամասը տրամադրվել է վարձակալությամբ` 5 տարի ժամկետով: 10.11.2004 թվականին Երևանի քաղաքապետարանի և Ա. Սահակյանի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, իսկ 27.12.2004 թվականին Ա. Սահակյանին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Ավտոտնակը գտնվում է Լ. Պետրոսյանի սեփականության իրավունքի գրանցման 18.05.2005 թվականի թիվ 1483696 վկայականով նշված հողամասից դուրս: Լ. Պետրոսյանի` Երևանի Բաղրամյան 2-րդ նրբանցքի թիվ 1/1 տունը կառուցվել է 1990-ական թվականներին, առանց քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից տրված նախագծի և ճարտարապետական եզրակացության: Նշված տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է 18.05.2005 թվականին, այսինքն` Լ. Պետրոսյանը բնակելի տունը կառուցել և դրա նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Ա. Սահակյանի ավելի վաղ կառուցված ավտոտնակի գոյության, դրա նկատմամբ պետական մարմնում վերջինիս սեփականության իրավունքը գրանցված լինելու պայմաններում:

Հետևաբար, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են, քանի որ Ա. Սահակյանն ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել նշված օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում նշված փաստարկները և բողոքի հիմքի առկայությունը բավարար հիմք է համարում վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1914(ՎԴ)
Որոշում