Սեղմել Esc փակելու համար:
ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀՆՉՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԸ ԱՆՕ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

i

ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ
ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող պետությունները,

մտահոգված լինելով հնչյունագրերի անօրինական կրկնօրինակման տարածմամբ և աճով, ինչպես նաև դրա հետևանքով հեղինակների, կատարողների և հնչյունագրեր արտադրողների շահերին հասցրած վնասով,

համոզված լինելով, որ նման գործողություններից հնչյունագրեր արտադրողների պաշտպանությունը օգտակար կլինի նաև այն կատարողների և հեղինակների համար, որոնց կատարումներն ու ստեղծագործությունները ձայնագրված են նշված հնչյունագրերում,

գնահատելով Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից տարած աշխատանքների նշանակությունը տվյալ բնագավառում,

ձգտելով որևէ կերպ չխախտել գործող միջազգային համաձայնագրերը և, մասնավորապես, որևէ կերպով չխոչընդոտել 1961 թվականի հոկտեմբերի 26-ի Հռոմի Կոնվենցիայի ավելի լայնածավալ ընդունմանը, որը պաշտպանություն է ընձեռում կատարողներին և հեռարձակող կազմակերպություններին, ինչպես նաև հնչյունագրեր արտադրողներին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) «հնչյունագիր» նշանակում է որևէ կատարման հնչյունների կամ այլ հնչյունների բացառապես ունկնդրելու համար ամրագրումը.

բ) «հնչյունագրեր արտադրող» նշանակում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն առաջինն է ամրագրում որևէ կատարման հնչյուններ կամ այլ հնչյուններ.

գ) «կրկնօրինակ» նշանակում է իր (առարկա), որը պարունակում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հնչյունագրից վերցրած հնչյուններ և ընդգրկում է տվյալ հնչյունագրում արձանագրված բոլոր հնչյունները կամ դրանց էական մասը.

դ) «հասարակության մեջ տարածում» նշանակում է ցանկացած գործողություն, որի շնորհիվ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հնչյունագրերի կրկնօրինակներ են առաջարկվում ողջ հասարակությանը կամ նրա որևէ հատվածին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է պահպանի այլ Պայմանավորվող պետության քաղաքացիներ հանդիսացող հնչյունագրեր արտադրողներին առանց արտադրողի համաձայնության կրկնօրինակների պատրաստումից և այդպիսի կրկնօրինակների ներմուծումից, ինչպես նաև այդպիսի կրկնօրինակների տարածումից հասարակության մեջ` պայմանով, որ ցանկացած այդպիսի պատրաստումը և ներմուծումը հասարակության մեջ տարածման նպատակ ունի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Միջոցները, որոնցով իրականացվում է սույն Կոնվենցիան, պետք է լինեն յուրաքանչյուր Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրները և պետք է ներառեն հետևյալներից մեկը կամ մի քանիսը. պահպանություն հեղինակային իրավունքի կամ այլ բացառիկ իրավունքների ընձեռման միջոցով, պաշտպանություն անազնիվ մրցակցությանը վերաբերող օրենքի միջոցով, պաշտպանություն քրեական պատժամիջոցների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ընձեռված պաշտպանության տևողությունը յուրաքանչյուր Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրն է: Սակայն եթե ազգային օրենսդրությունը պաշտպանության համար սահմանում է որոշակի տևողություն, ապա այդ տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան քսան տարի` սկսած այն տարվա վերջից, երբ առաջին անգամ ամրագրվել են հնչյունագրում ընդգրկված հնչյունները, կամ` այն տարվա վերջից, երբ հնչյունագիրը առաջին անգամ հրապարակվել է:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Եթե, որպես հնչյունագրեր արտադրողների պահպանության պայման, Պայմանավորվող պետությունը իր ազգային օրենսդրությամբ պահանջում է ձևականությունների կատարում, ապա դրանք այն դեպքում են համարվում կատարված, երբ հասարակության մեջ տարածված հնչյունագրի բոլոր թույլատրված կրկնօրինակները կամ դրանց տուփերը կրում են «P» նշանը պարունակող գրառում` առաջին հրապարակման տարեթվի նշումով, որը պետք է տեղադրված լինի այնպես, որ տրամաբանորեն հաղորդի պահպանության պահանջի մասին, իսկ եթե կրկնօրինակները կամ դրանց տուփերը չեն նույնականացնում արտադրողին, նրա իրավահաջորդին կամ բացառիկ լիցենզառուին (նշելով նրա անունը, ապրանքային նշանը կամ այլ համապատասխան նշումներ), ապա գրառումը պետք է ընդգրկի նաև արտադրողի, նրա իրավահաջորդի կամ բացառիկ լիցենզառուի անունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը պահպանություն է ընձեռում հեղինակային իրավունքի կամ այլ բացառիկ իրավունքի միջոցով կամ էլ քրեական պատժամիջոցներով, կարող է հնչյունագրեր արտադրողների պաշտպանության վերաբերյալ իր ազգային օրենսդրության մեջ նախատեսել նույնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք թույլատրվում են գրական կամ արվեստի ստեղծագործությունների հեղինակների պաշտպանության առնչությամբ: Սակայն ոչ մի հարկադիր լիցենզիա չի կարող թույլատրվել, եթե բավարարված չեն բոլոր հետևյալ պայմանները.

ա) կրկնօրինակումը միմիայն ուսումնական կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար է.

բ) լիցենզիան օրինական կլինի կրկնօրինակման համար միայն այն Պայմանավորվող պետության տարածքում, որի իրավասու մարմինը տվել է այդ լիցենզիան, և չպետք է տարածվի կրկնօրինակների արտահանման վրա.

գ) լիցենզիայով կատարված կրկնօրինակումը առաջացնում է վերը նշված մարմնի կողմից որոշված արդարացի վարձատրություն` հաշվի առնելով, inter alia, կատարվելիք կրկնօրինակների թիվը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Կոնվենցիան ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի կամ ոտնահարի որևէ ազգային օրենքով կամ միջազգային համաձայնագրով հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների կամ հեռարձակող կազմակերպությունների` որևէ այլ կերպով երաշխավորված պաշտպանությունը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրն է որոշել այն ծավալը, եթե այդպիսին գոյություն ունի, որի չափով կատարողները, որոնց կատարումներն ամրագրված են հնչյունագրում, իրավունք ունեն օգտվելու պաշտպանությունից, ինչպես նաև` որոշել ցանկացած այդպիսի պաշտպանությունից օգտվելու պայմանները:

3. Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավորված չէ կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած հնչյունագրի նկատմամբ, որն ամրագրվել է նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տվյալ պետության նկատմամբ:

4. Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը 1971 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ հնչյունագրեր արտադրողներին պաշտպանություն է ընձեռում` հիմնվելով բացառապես առաջին ամրագրման վայրի վրա, կարող է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ տրված ծանուցմամբ հայտարարել, որ ինքը կկիրառի սույն չափանիշը արտադրողի քաղաքացիության չափանիշի փոխարեն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրոն պետք է հնչյունագրերի պահպանության վերաբերյալ տեղեկատվություն հավաքի և հրապարակի: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն անհապաղ պետք է հաղորդի Միջազգային բյուրոյին բոլոր նոր օրենքները և պաշտոնական տեքստերը այս նյութի վերաբերյալ:

2. Հարցման դեպքում Միջազգային բյուրոն ցանկացած Պայմանավորվող պետության պետք է տեղեկություն տրամադրի սույն Կոնվենցիային վերաբերող հարցերի մասին, ինչպես նաև պետք է դասընթացներ վարի և ծառայություններ մատուցի, որոնք նախատեսված են` նպաստելու սույն Կոնվենցիայում նախատեսված պաշտպանությանը:

3. Միջազգային բյուրոն վերը նշված 1-ին և 2-րդ կետերում թվարկված գործառույթները պետք է իրականացնի` համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ` իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մինչև 1972 թվականի ապրիլի 30-ը այն բաց է ստորագրման համար ցանկացած պետության կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, Միավորված ազգերի կազմակերպության հետ կապված ցանկացած մասնագիտացված գործակալության կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ է կամ էլ մասնակից է Միջազգային դատարանի կանոնադրությանը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման ստորագրող պետությունների կողմից: Այն անդամակցության համար բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության համար:

3. Վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Ենթադրվում է, որ այն պահին, երբ պետությունը պարտավորվում է սույն Կոնվենցիայով, նա պետք է ի վիճակի լինի իրագործելու սույն Կոնվենցիայի դրույթները իր ազգային օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Կոնվենցիայի վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հինգերորդ փաստաթուղթը ի պահ տալուց երեք ամիս անց:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ միանում է սույն Կոնվենցիային վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հինգերորդ փաստաթուղթն ի պահ տալուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն օրից, երբ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, համաձայն 13-րդ հոդվածի 4-րդ կետի, պետություններին տեղեկացնում է նրա` փաստաթուղթն ի պահ տալու մասին:

3. Յուրաքանչյուր պետություն վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի ուշ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ հայտարարել, որ սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից որևէ մեկի նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Այդ ծանուցումը ուժի մեջ կմտնի այն ստանալու պահից երեք ամիս անց:

4. Այնուամենայնիվ, նախորդ կետը ոչ մի պարագայում չի կարող մեկնաբանվել իբրև Պայմանավորվող պետության կողմից իրական իրավիճակի ճանաչում կամ լուռ ընդունում ենթադրող` կապված այն տարածքի հետ, որի նկատմամբ նշված կետի հիման վրա մեկ այլ պետության կողմից կիրառվում է սույն Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված գրավոր ծանուցմամբ յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան իր իսկ կամ 11-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված տարածքներից որևէ մեկի համար:

2. Չեղյալ համարելը ուժի մեջ է մտնում ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալու պահից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրվում է մեկ օրինակով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում չորս տեքստերն էլ հավասարազոր են:

2. Արաբերեն, գերմաներեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն լեզուներով պաշտոնական տեքստերը սահմանվում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո:

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին`

ա) սույն Կոնվենցիան ստորագրողների մասին.

բ) վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու մասին.

գ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

դ) 11-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն ծանուցված ցանկացած հայտարարագրի մասին.

ե) չեղյալ համարելու վերաբերյալ ծանուցումներ ստանալու մասին:

4. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենը 9-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններին տեղեկացնում է նախորդ կետի համաձայն ստացված ծանուցումների և 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն արված ցանկացած հայտարարագրի մասին: Այդպիսի հայտարարագրերի մասին նա տեղեկացնում է նաև Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին:

5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի երկուական հաստատված օրինակ փոխանցում է 9-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ժնև քաղաքում 1971 թվականի հոկտեմբերի 29-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 31-ից:

 

 

pin
29.10.1971
Կոնվենցիա