Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑ ...

 

 

i

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ, 1972
ԹՎԱԿԱՆԻ` ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, 1961 ԹՎԱԿԱՆԻ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Կողմերը,

մտահոգված լինելով մարդկության առողջության և բարեկեցության պահպանման անհրաժեշտությամբ,

գիտակցելով, որ թմրամիջոցների կիրառումը բժշկության մեջ շարունակում է անհրաժեշտ մնալ ցավը և տառապանքները մեղմելու համար և որ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն այդ նպատակներով օգտագործվող թմրամիջոցների կարիքը բավարարելու ուղղությամբ,

գիտակցելով, որ թմրամոլությունը լուրջ չարիք է հանդիսանում առանձին անձանց համար և սոցիալական ու տնտեսական հիմնախնդիր է իրենից ներկայացնում ողջ մարդկության համար,

գիտակցելով այդ չարիքը խափանելու և դրա դեմ պայքարելու իրենց պարտքը,

նկատի ունենալով, որ թմրամիջոցների չարաշահման դեմ արդյունավետ միջոցները պահանջում են համակարգված և բազմակողմ միջոցների կիրառում,

հասկանալով, որ այդպիսի բազմակողմ միջոցների կիրառման համար պահանջվում է նույն սկզբունքներով առաջնորդվող և նույն նպատակներին ձգտող միջազգային համագործակցություն,

ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպություն իրավազորությունը թմրամիջոցների նկատմամբ հսկողության ոլորտում և ցանկանալով, որ շահագրգիռ միջազգային մարմինները գործեն այդ Կազմակերպության շրջանակներում,

ցանկանալով կնքել համընդունելի միջազգային կոնվենցիա, որը կփոխարինի թմրամիջոցների վերաբերյալ գործող միջազգային համաձայնագրերը, որոնցով սահմանափակվում է թմրամիջոցների կիրառումը բժշկական և գիտական նպատակներով, և որը կնախատեսի շարունակական միջազգային համագործակցություն և հսկողություն` նշված սկզբունքներին համապատասխանելու և նպատակներին հասնելու համար,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվում են հետևյալ սահմանումները.

ա/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն:

բ/ «Կանեփ» նշանակում է կանեփ բույսի գլխիկները` ծաղիկներով կամ պտուղներով /բացառությամբ սերմերի և տերևների, եթե դրանք գլխիկների հետ միասին չեն/, որոնցից բուսախեժը քամած չի, ինչ անվանումով էլ դրանք չսահմանվեն:

գ/ «Կանեփ բույսը» նշանակում է Cannabis ցեղատեսակի ցանկացած բույս:

դ/ «Կանեփի բուսախեժ» նշանակում է քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփ բույսից:

ե/ «Կոկաինի թուփ» նշանակում է Erythroxylon ցեղատեսակի ցանկացած բույս:

զ/ «Կոկայի տերև» նշանակում է կոկաինի թփի տերևը` բացառությամբ տերևների, որոնցից քամված է ամբողջ էկգոնինը, կոկաինը և էկգոնինի այլ ալկալոիդները:

է/ «Հանձնաժողով» նշանակում է Խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը:

ը/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով խորհուրդը:

թ/ «Մշակում» նշանակում է ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի կամ կանեփ բույսի մշակումը:

ժ/ «Թմրամիջոց» նշանակում է 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված ցանկացած նյութ` բնական կամ սինթետիկ:

ժա/ «Գլխավոր ասամբլեա» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան:

ժբ/ «Ապօրինի շրջանառություն» նշանակում է թմրամիջոցների մշակումը կամ վաճառահանումը` ի խախտումն սույն Կոնվենցիայի դրույթների:

ժգ/ «Ներմուծում» և «արտահանում» նշանակում են, յուրաքանչյուրն իր իմաստով, թմրամիջոցների ֆիզիկական տեղափոխումը մեկ պետությունից մեկ այլ պետություն, կամ նույն պետության մեկ տարածքից մեկ այլ տարածք:

ժդ/ «Պատրաստում» նշանակում է բոլոր այն գործընթացները` բացառությամբ արտադրության գործընթացների, որոնց արդյունքում կարող են ստացվել թմրամիջոցներ, այդ թվում զտած, ինչպես նաև մեկ տեսակի թմրամիջոցների վերափոխումը այլ տեսակի թմրամիջոցների:

ժե/ «Բուժական ափիոն» նշանակում է ափիոնը, որը ենթարկվել բուժական նպատակներով դրա հետագա օգտագործման համար անհրաժեշտ մշակման:

ժզ/ «Ափիոն» նշանակում է ափիոնի խաշխաշի մակարդված հյութը:

ժէ/ «Ափիոնի խաշխաշ» նշանակում է Papaver somniferum L. ցեղատեսակի բույսը:

ժը/ «Խաշխաշի ծղոտներ» նշանակում են հնձած ափիոնի խաշխաշի բոլոր մասերը /բացառությամբ սերմերի/:

ժթ/ «Պատրաստուկ» նշանակում է որևէ թմրամիջոց պարունակող խառնուրդ` կարծր կամ հեղուկ:

ժժ/ «Արտադրություն» նշանակում է ափիոնի, կոկայի տերևների, կանեփի և կանեփի բուսախեժի առանձնացումը այն բույսերից, որոնցից դրանք ստացվում են:

ժժա/ «Ցանկ 1», «Ցանկ 2», «Ցանկ 3» և «Ցանկ 4» նշանակում են սույն Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող համապատասխան կերպով համարակալված թմրամիջոցների կամ պատրաստուկների ցանկեր, որոնք կարող են փոփոխվել 3-րդ հոդվածին համապատասխան:

ժժբ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար:

ժժգ/ «Հատուկ պահեստային պաշարներ» նշանակում են թմրամիջոցների այն խմբաքանակները, որոնք գտնվում են պետության կամ տարածքի սահմաններում` այդ պետության կամ տարածքի Կառավարության տրամադրության տակ` հատուկ պետական նպատակների և արտակարգ դեպքերի համար; «հատուկ նպատակներ» արտահայտությունը պետք է համապատասխանեն կերպով մեկնաբանվի:

ժժդ/ «Պահեստային պաշարներ» նշանակում են թմրամիջոցների այն խմբաքանակները, որոնք գտնվում են որևէ պետության կամ տարածքի սահմաններում և նախատեսված են.

i) տվյալ պետության կամ տարածքի սահմաններում բժշկական կամ գիտական նպատակներով օգտագործման համար, կամ

ii) տվյալ պետության կամ տարածքի սահմաններում թմրամիջոցների կամ այլ նյութերի պատրաստման համար, կամ

iii) արտահանման համար` բացառությամբ տվյալ պետության կամ տարածքի սահմաններում գտնվող թմրամիջոցների այն խմբաքանակների, որոնք գտնվում են.

iv) մանրածախ դեղագործների կամ համապատասխան թույլտվություններ ունեցող այլ մանրածախ վաճառողների, ինչպես նաև բուժական կամ գիտական գործունեության իրականացման նպատակով հաստատությունների կամ մասնագետների տրամադրության տակ, ինչի համար վերջիններս պետք է ունենան համապատասխան թույլտվություն, կամ

v) «հատուկ պահեստային պաշարների» տեսքով:

ժժե/ «Տարածք» նշանակում է որևէ պետության մի մաս, որը դիտարկվում է որպես առանձին միավոր` 31-րդ հոդվածով նախատեսված ներմուծման և արտահանման թույլտվությունների համակարգի կիրառման նպատակների համար: Տվյալ սահմանումը չի վերաբերվում «տարածք» հասկացությանն, ինչպես այն օգտագործվում է 42-րդ և 46-րդ հոդվածներում:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, թմրամիջոցը համարվում է «սպառված», եթե այն առաքվել է որևէ անձի կամ հաստատության` մանրածախ տարածման, բժշկական օգտագործման կամ գիտահետազոտական աշխատանքների նպատակով. «սպառում» տերմինը մեկնաբանվում է համապատասխան կերպով:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՅՈՒԹԵՐ

 

1. Բացառությամբ հսկողության այն միջոցների, որոնց կիրառումը սահմանափակվում է ստույգ սահմանված թմրամիջոցներով, 1-ին ցանկում ընդգրկված բոլոր թմրամիջոցները ենթակա են սույն Կոնվենցիայով սահմանված` թմրամիջոցների նկատմամբ կիրառվող հսկողության բոլոր միջոցների կիրառմանը, մասնավորապես` 4գ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված միջոցների կիրառմանը:

2. 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցները ենթակա են 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության նույն միջոցների կիրառմանը, բացառությամբ 30-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերում սահմանվածների, որոնք վերաբերվում են մանրածախ առևտրին:

3. Պատրաստուկները, բացառությամբ 3-րդ ցանկում ընդգրկվածների, ենթակա են հսկողության նույն միջոցների կիրառմանն, ինչ դրանց մեջ պարունակվող թմրամիջոցները, սակայն առանձին հաշվարկների /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալների /20-րդ հոդված/ ներկայացումը այդպիսի պատրաստուկների դեպքում չի պահանջվում, բացառությամբ տվյալ թմրամիջոցների վերաբերյալ ներկայացվողներից, և 29-րդ հոդվածի 2գ և 30-րդ հոդվածի 1-ին կետի բ/-1/ ենթակետի դրույթները կարող են չկիրառվել:

4. 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկները ենթական են հսկողության նույն միջոցների կիրառմանն, ինչ 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցներ պարունակող պատրաստուկները, բացառությամբ այն բանի, որ 31-րդ հոդվածի 1բ և 3-15 կետերը և, ինչը վերաբերվում է դրանց ձեռքբերմանը և մանրածախ տարածմանը` 34-րդ հոդվածի բ/ կետը, կարող են չկիրառվել, և որ հաշվարկների /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալների /20-րդ հոդված/ նպատակով տրամադրվող տեղեկությունները սահմանափակվում են այդպիսի պատրաստուկների պատրաստման համար սպառված թմրամիջոցների քանակով:

5. 4-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցներն ընդգրկվում են նաև 1-ին ցանկում և ենթակա են այդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության բոլոր միջոցների կիրառմանը, այդ թվում.

ա/ յուրաքանչյուր Կողմ կիրառում է հսկողության բոլոր հատուկ միջոցները, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են` հաշվի առնելով այս կերպ ընդգրկված որևէ թմրամիջոցի վտանգավոր հատկությունները, և

բ/ յուրաքանչյուր Կողմ, եթե իր կարծիքով իր երկրում առկա պայմանները ստիպում են դա համարել բնակչության առողջության և բարեկեցության առավել հարմար միջոց, արգելում է ցանկացած այդպիսի թմրամիջոցի արտադրությունը, պատրաստումը, արտահանումը, ներմուծումը, առևտուրը, պահպանումը կամ օգտագործումը` բացառությամբ այնպիսի քանակների, որոնք կարող են անհրաժեշտ լինել բժշկական և գիտահետազոտական աշխատանքների համար` ներառյալ կլինիկական փորձարկումները, որոնք անցկացվում են տվյալ Կողմի անմիջական հսկողության ներքո կամ ենթակա են այդպիսի հսկողության:

6. Ի թիվս 1-ին կետում ընդգրկված բոլոր թմրամիջոցների նկատմամբ կիրառվող այլ միջոցների, ափիոնի նկատմամբ կիրառվում են 19-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի, 21bis, 23-րդ և 24-րդ հոդվածների դրույթները, կոկայի տերևների նկատմամբ` 26-րդ հոդվածի դրույթները և կանեփի նկատմամբ` 28-րդ հոդվածի դրույթները:

7. Ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի, կանեփ բույսի, խաշխաշի ծղոտի և կանեփի տերևների նկատմամբ կիրառվում են 19-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, 20-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի, 21bis, 22-ից 24-րդ, 22-րդ, 26-րդ և 27-րդ, 22-րդ և 28-րդ, 25-րդ, և 28-րդ հոդվածների դրույթները:

8. Կողմերը գործադրում են ամեն ջանք, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթներով չկարգավորվող, բայց թմրամիջոցների ապօրինի պատրաստման նպատակով օգտագործելի բոլոր նյութերի նկատմամբ կիրառվեն հսկողության այնպիսի միջոցներ, որոնք գործնականում իրականացվելի լինեն:

9. Կողմերը պարտավոր չեն սույն Կոնվենցիայի դրույթները կիրառել այն թմրամիջոցների նկատմամբ, որոնք սովորաբար օգտագործվում են արդյունաբերության մեջ, բայց ոչ բժշկական և գիտական նպատակների համար, պայմանով, որ.

ա/ իրենք բնափոխման համապատասխան մեթոդների կամ այլ գործընթացների կիրառման միջոցով կբացառեն այդպես օգտագործվող թմրամիջոցների չարաշահումը կամ վնասակար հետևանքները /3-րդ հոդվածի 3-րդ կետ/, վնասակար նյութերի առանձնացումը դրանցից, և

բ/ իրենց կողմից ներկայացվող վիճակագրական տվյալներում /20-րդ հոդված/ ընդգրկում են այդպես օգտագործված յուրաքանչյուր թմրամիջոցի քանակները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

1. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այնպիսի տեղեկություններ ունի, որոնք, իր կարծիքով, կարող են փոփոխություններ պահանջել ցանկերից որևէ մեկում, ապա այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին` իրեն տրամադրելով նաև այդ ծանուցումը հիմնավորող տեղեկությունները:

2. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը, ինչպես նաև բոլոր տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, առնչվում են տվյալ հարցին, ուղարկում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե ծանուցումն ստացվում է որևէ Կողմից` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

3. Այն դեպքերում, երբ ծանուցումը վերաբերվում է 1-ին կամ 2-րդ ցանկում դեռ չընդգրկված որևէ նյութի, ապա

i) Կողմերը, հաշվի առնելով իրենց մոտ առկա տեղեկությունները, դիտարկում են տվյալ նյութի նկատմամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի համար սահմանված միջոցների կիրառման հնարավորությունը,

ii) ընդհուպ մինչև որոշում ընդունելու պահը, ինչպես նախատեսված է սույն կետի 3-րդ ենթակետով, Հանձնաժողովը կարող է սահմանել, որ Կողմերը տվյալ նյութի նկատմամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի համար սահմանված միջոցների կիրառումը լինի ժամանակավոր: Կողմերը դիտարկվող նյութի նկատմամբ ժամանակավորապես կիրառում են այդ միջոցները,

iii) եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ տվյալ նյութը կարող է համանման չարաշահման առարկա հանդիսանալ և համանման վնասակար հետևանքներ առաջացնել, ինչպես 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցները, կամ կարող է թմրամիջոցի վերափոխվել, ապա այն իր այդ եզրակացության մասին ծանուցում է Հանձնաժողովին, որը կարող է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համապատասխան, սահմանել, որ տվյալ նյութը պետք է ընդգրկվի 1-ին կամ 2-րդ ցանկում:

4. Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ որևէ պատրաստուկ իր մեջ պարունակվող նյութերի շնորհիվ չի կարող չարաշահման առարկա հանդիսանալ կամ վնասակար հետևանքներ առաջացնել /3-րդ կետ/ և որ դրանում պարունակվող թմրամիջոցը հնարավոր չէ հեշտությամբ առանձնացնել, Հանձնաժողովը կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համապատասխան տվյալ նյութն ընդգրկել 3-րդ ցանկում:

5. Եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ 1-ին ցանկում ընդգրկված որևէ թմրամիջոց հատկապես կարող է չարաշահման առարկա հանդիսանալ և վնասակար հետևանքներ առաջացնել /3-րդ կետ/ և որ այդ հատկությունը չի փոխհատուցվում զգալի բուժական առավելություններով, որոնցով օժտված չեն այլ նյութերը, բացի 4-րդ ցանկում ընդգրկվածներից, Հանձնաժողովը կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համապատասխան տվյալ նյութն ընդգրկել 4-րդ ցանկում:

6. Այն դեպքերում, երբ ծանուցումը վերաբերվում է 1-ին կամ 2-րդ ցանկում արդեն ընդգրկված որևէ թմրամիջոցի կամ 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկի, Հանձնաժողովը, բացի 5-րդ կետով նախատեսված միջոցի, կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համապատասխան փոփոխություններ կատարել ցանկերի մեջ.

ա/ որևէ թմրամիջոցի տեղափոխմամբ 1-ին ցանկից` 2-րդ ցանկ կամ 2-րդ ցանկից` 1-ին ցանկ, կամ

բ/ ցանկից հեռացնելով որևէ թմրամիջոց կամ պատրաստուկ` կախված դեպքից:

7. Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում ծանուցումն ստանալու պահից, և Կողմերը դրանից հետո ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն:

8. ա/ Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա, որը նա ուղղում է այդ որոշման մասին հայտնելու պահից իննսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերվող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա է հիմնվում վերանայման մասին դիմումը:

բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ ուղարկում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:

գ/ Խորհուրդը կարող է հաստատել, փոփոխել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումները, և Խորհրդի որոշումը վերջնական է: Խորհրդի որոշման մասին ծանուցագրերն ուղղվում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Հանձնաժողովին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:

դ/ Հանձնաժողովի սկզբնական որոշումն ուժի մեջ է մնում մինչև վերանայման ընթացակարգի ավարտը:

9. Սույն հոդվածին համապատասխան ընդունված Հանձնաժողովի որոշումները ենթակա չեն 7-րդ հոդվածով նախատեսված վերանայման ընթացակարգի կիրառման:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և վարչական բնույթի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել.

ա/ իրենց տարածքների սահմաններում սույն Կոնվենցիայի դրույթները գործադրելու և կիրառելու համար,

բ/ սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում այլ պետությունների հետ համագործակցության զարգացման համար,

գ/ սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման պայմանով, թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը, արտահանումը, ներմուծումը, տարածումը, վաճառքը, օգտագործումը և պահպանումը բացառապես բժշկական և գիտահետազոտական նպատակներով սահմանափակելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Կողմերը, ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպության իրավազորությունը թմրանյութերի նկատմամբ միջազգային հսկողության հարցերում, համաձայնվում են վստահել Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով Հանձնաժողովին և Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեին գործառույթներ, որոնք համապատասխանաբար վերապահվում են դրանց` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

 

Հանձնաժողովի և Կոմիտեի ծախսերը հոգում է Միավորված ազգերի կազմակերպությունը` Գլխավոր ասամբլեայի սահմանված կարգով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունները այդ ծախսերը հոգալու նպատակով տրամադրում են այնպիսի գումարներ, որոնք Գլխավոր ասամբլեան նպատակահարմար է գտնում և որոնց չափն իր կողմից սահմանվում է այդ Կողմերի Կառավարությունների հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

 

Բացառությամբ 3-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումների, Հանձնաժողովի կողմից սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ընդունված յուրաքանչյուր որոշում կամ առաջարկ ենթակա է Խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատման կամ վերանայման` նույնպես, ինչպես Հանձնաժողովի այլ որոշումներն ու առաջարկները:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Հանձնաժողովը լիազորված է քննարկել բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են սույն Կոնվենցիայի նպատակներին, մասնավորապես.

ա/ փոփոխություններ կատարել ցանկերում` 3-րդ հոդվածին համապատասխան,

բ/ Կոմիտեի ուշադրությունը հրավիրել ցանկացած հանգամանքի, որը կարող է առնչություն ունենալ առաջինիս գործառույթների հետ,

գ/ առաջարկություններ ներկայացնել սույն Կոնվենցիայի նպատակների և դրույթների կենսագործման վերաբերյալ, ներառյալ գիտական հետազոտությունների ծրագրերը և գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակումը,

դ/ սույն Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունների ուշադրությունը հրավիրել որոշումներին և առաջարկներին, որոնք այն ընդունում է սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, որպեսզի առաջիններս քննարկման ենթարկեն այդպիսի որոշումների և առաջարկների հետ կապված միջոցներ ձեռնարկելու հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Կոմիտեն կազմված է տասներեք անդամից, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից հետևյալ կարգով.

ա/ երեք անդամ` բժշկական, դեղագիտական կամ դեղագործական փորձով, որոնք ընտրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող հինգ հոգուց կազմված ցուցակից և

բ/ տաս անդամ` Միավորված ազգերի կազմակերպության անդամ և ոչ անդամ պետությունների կողմից ներկայացված ցուցակից:

2. Կոմիտեի անդամներ պետք է լինեն այնպիսի անձինք, որոնք իրենց հեղինակության, անկողմնակալության և ոչ շահագրգռվածության շնորհիվ կվայելեն համընդհանուր վստահություն: Քանի դեռ նրանք կրում են այդ պաշտոնը, նրանք չպետք է զբաղեցնեն որևէ այլ պաշտոն կամ զբաղվել որևէ այլ գործունեությամբ, որոնք կարող են վնասել իրենց անկողմնակալությանը պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ: Խորհուրդը Կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իր գործառույթների կատարման ժամանակ Կոմիտեի լիարժեք տեխնիկական անկախությունն ապահովելու համար:

3. Խորհուրդը, համապատասխան կերպով հաշվի առնելով արդար աշխարհագրական ներկայացուցչության սկզբունքը, նկատի է առնում Կոմիտեի կազմում արդար թվային հարաբերակցությամբ այնպիսի անձանց ընդգրկելը, որոնք քաջ ծանոթ են արտադրող, պատրաստող և սպառող երկրներում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի հետ և առնչվում են այդ երկրների հետ:

4. Կոմիտեն, Կառավարությունների հետ համագործակցելով և սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա, ձգտում է սահմանափակել թմրամիջոցների մշակումը, արտադրությունը, պատրաստումը և օգտագործումը բժշկական և գիտական նպատակների համար անհրաժեշտ բավարար քանակով, ապահովել դրանց մատչելիությունը այդ նպատակների համար և կանխարգելել թմրամիջոցների ապօրինի մշակումը, արտադրությունը, պատրաստումը, օգտագործումը և շրջանառությունը:

5. Կոմիտեի կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կիրառվող միջոցները պետք է լիովին համապատասխանեն Կառավարությունների և Կոմիտեի միջև համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակներին և դրանց միջև մշտական երկխոսության մեխանիզմի կայացման սկզբունքին, որը կնպաստի և կօժանդակի սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար անհրաժեշտ արդյունավետ միջոցների կիրառմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Կոմիտեի անդամներն այդ պաշտոնին են նշանակվում հինգ տարի ժամկետով և հետագայում կարող են վերընտրվել:

2. Կոմիտեի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը լրանում է Կոմիտեի այն նիստի նախօրեին, որին առաջին անգամ իրավունք ունի մասնակցելու իր հետնորդը:

3. Երեք հաջորդական նիստերի չմասնակցած Կոմիտեի անդամը համարվում է պաշտոնաթող:

4. Խորհուրդը, Կոմիտեի առաջարկությամբ, կարող է պաշտոնից հեռացնել Կոմիտեի ցանկացած անդամի, որն այլևս չի համապատասխանում 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նման առաջարկություն ընդունելու համար պահանջվում են Կոմիտեի ինն անդամների դրական ձայները:

5. Եթե մինչև Կոմիտեի անդամներից որևէ մեկի լիազորությունների ժամկետի ավարտը Կոմիտեում թափուր պաշտոն է բացվում, Խորհուրդը հնարավորինս սեղմ ժամանակահատվածում և 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նոր անդամ է նշանակում այդ ժամկետի ավարտին մնացած ժամանակահատվածի համար:

6. Կոմիտեի անդամները ստանում են համապատասխան վարձատրում, որի չափերը սահմանվում են Գլխավոր ասամբլեայի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Կոմիտեն ընտրում է իր նախագահին և այլ պաշտոնատար անձանց, ինչպես համարում է անհրաժեշտ, և ընդունում է իր կանոնակարգերը:

2. Կոմիտեի ժողովները գումարվում են այնքան հաճախ, որքան, իր կարծիքով, կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթների պատշաճ կատարման համար, սակայն յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում անց է կացնում ոչ ավելին, քան երկու նիստ:

3. Կոմիտեի նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորումը կազմում է ութ անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

1. Կոմիտեն սահմանում է 19-րդ հոդվածով նախատեսված հաշվարկների ներկայացման ժամկետը կամ ժամկետները և կարգը, ինչպես նաև այդ նպատակով օգտագործվող բլանկի ձևը:

2. Այն երկրների և տարածքների համար, որոնց վրա սույն Կոնվենցիայի գործողությունը չի տարածվում, Կոմիտեն շահագրգիռ Կառավարություններին խնդրում է ներկայացնել հաշվարկներ` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

3. Եթե որևէ պետություն մինչև սահմանված ժամկետը իր տարածքներից որևէ մեկի վերաբերյալ հաշվարկը չի ներկայացնում, ապա, որքանով դա հնարավոր է, այդ հաշվարկները կատարվում են Կոմիտեի կողմից: Այդ հաշվարկները Կոմիտեն, որքանով հնարավոր է, կատարում է շահագրգիռ Կառավարության հետ համատեղ:

4. Կոմիտեն քննարկում է հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները, և կարող է պահանջել այնպիսի տեղեկություններ իրեն տրամադրել ցանկացած երկրի կամ տարածքի վերաբերյալ, բացառությամբ հատուկ նպատակների իրականացման կարիքների վերաբերյալ տեղեկությունների, որոնք անհրաժեշտ կհամարի` հաշվարկներն ամփոփելու և դրանց մեջ ներառված ցանկացած հայտարարություն մեկնաբանելու նպատակով:

5. Կոմիտեն, բժշկական և գիտական նպատակների համար բավարար անհրաժեշտ քանակով թմրամիջոցների օգտագործումը և տարածումը սահմանափակելու և հնարավորինս սեղմ ժամանակահատվածում դրանց մատչելիությունն ապահովելու նպատակով, հաստատում է հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները, կամ շահագրգիռ Կառավարության համաձայնությամբ փոփոխում է այդ հաշվարկները: Կառավարության և Կոմիտեի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, վերջինս իրավունք կունենա կատարել, հայտնել և հրապարակել իր սեփական հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները:

6. Բացի 15-րդ հոդվածում նշված զեկույցների, Կոմիտեն իր կողմից սահմանված ժամկետներում, սակայն տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաշվարկների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, կնպաստեն սույն Կոնվենցիայի արդյունավետ կենսագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

1. Կոմիտեն սահմանում է 20-րդ հոդվածով նախատեսված վիճակագրական տվյալների ներկայացման կարգը և այդ նպատակով օգտագործվող բլանկների ձևերը:

2. Կոմիտեն քննարկում է ներկայացված տվյալները որոշելու համար, թե արդյոք տվյալ Կողմը կամ որևէ այլ պետությունը հետևել է սույն Կոնվենցիայի դրույթներին:

3. Կոմիտեն կարող է պահանջել այնպիսի լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել վերը նշված վիճակագրական տվյալները լրացնելու կամ մեկնաբանելու համար:

4. Կոմիտեն լիազորված չէ հայտնել իր կարծիքը կամ արտահայտել իր կասկածները հատուկ նպատակների համար անհրաժեշտ թմրամիջոցներին վերաբերվող վիճակագրական տվյալների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. ա/ Եթե սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան Կառավարությունների կողմից տրամադրված կամ Միավորված ազգերի կազմակերպության կամ մասնագիտացված հաստատությունների կամ տվյալ հարցում իրավասու և Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 71-րդ հոդվածին համապատասխան Տնտեսական և սոցիալական խորհրդում խորհրդակցական կարգավիճակ ունեցող կամ Խորհրդի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության հիման վրա այդպիսի կարգավիճակից օգտվող այլ միջԿառավարական կամ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկությունների` այդ տեղեկությունները Կոմիտեի առաջարկությամբ Հանձնաժողովի կողմից հաստատված լինելու դեպքում` ուսումնասիրման արդյունքում Կոմիտեն օբյեկտիվ պատճառներ ունի համարելու, որ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը լուրջ վտանգի տակ է որևէ Կողմի, երկրի կամ տարածքի կողմից դրա դրույթներին չհետևելու պատճառով, Կոմիտեն իրավունք ունի շահագրգիռ Կառավարությանն առաջարկել խորհրդակցություններ կազմակերպել և բացատրություններ ներկայացնել: Եթե սույն Կոնվենցիայի դրույթները կատարող որևէ Կողմ, երկիր կամ տարածք դառել է թմրամիջոցների ապօրինի մշակման, արտադրության, պատրաստման, շրջանառության կամ օգտագործման կենտրոն, կամ եթե առկա են լուրջ վտանգի ապացույցներ, որ տվյալ Կողմը, երկիրը կամ տարածքը կարող են դառնալ այդպիսի կենտրոն, Կոմիտեն իրավունք ունի շահագրգիռ Կառավարությանն առաջարկել խորհրդակցություններ կազմակերպել: Պահպանելով Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը սույն հոդվածի դ/ ենթակետում նշված հարցին հրավիրելու իր իրավունքը, Կոմիտեն տվյալ Կառավարության կողմից տեղեկություններ կամ պարզաբանումներ տրամադրելու պահանջը կամ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկությունը և սույն ենթակետին համապատասխան Կառավարության հետ անցկացվող խորհրդակցությունները դիտարկում է որպես գաղտնի:

բ/ ա/ ենթակետով նախատեսված միջոցները ձեռնարկելուց հետո, Կոմիտեն անհրաժեշտության դեպքում կարող է շահագրգիռ Կառավարությանն առաջարկել ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք տվյալ հանգամանքներում անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար:

գ/ Կոմիտեն կարող է, եթե համարում է, որ տվյալ միջոցն անհրաժեշտ է սույն կետի «ա» ենթակետում նշված հարցերից մեկի ուսումնասիրման նպատակով, շահագրգիռ Կառավարությանն առաջարկել անցկացնել այդ հարցի ուսումնասիրությունը իր տարածքում այնպիսի միջոցներով, որոնք տվյալ Կառավարությունը նպատակահարմար կգտնի: Եթե շահագրգիռ Կառավարությունը որոշում է ընդունում նման ուսումնասիրություն անցկացնելու մասին, այն կարող է Կոմիտեին խնդրել իրեն տրամադրել փորձաքննության միջոցներ և համապատասխան իրավասություններով օժտված մեկ կամ ավելի անձանց ծառայություններ` առաջարկված ուսումնասիրությունն անցկացնելու համար տվյալ Կառավարության պաշտոնատար անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: Անձը կամ անձինք, որոնց Կոմիտեն մտադրված է տրամադրել տվյալ Կառավարությանը, ենթակա են հաստատման տվյալ Կառավարության կողմից: ՈՒսումնասիրության պայմանները և ժամկետները համաձայնեցվում են Կառավարության և Կոմիտեի միջև: Կառավարությունը Կոմիտեին հայտնում է տվյալ ուսումնասիրության արդյունքների մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք նա անհրաժեշտ է համարում ձեռնարկել:

դ/ Եթե Կոմիտեն համարում է, որ տվյալ Կառավարությունն ի պատասխան սույն հոդվածի ա/ ենթակետի համաձայն կատարված առաջարկության առնչությամբ բավարար պարզաբանումներ չի տվել կամ չի ձեռնարկել ոչ մի ուղղիչ միջոց, ինչպես նրան առաջարկվել է սույն հոդվածի «բ» ենթակետի համաձայն, կամ եթե ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ այն բարելավելու համար պահանջվում է միջազգային մակարդակի վրա համատեղ միջոցների ձեռնարկում, այն կարող է այդ հարցին հրավիրել Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը: Կոմիտեն այդպես է գործում այն դեպքերում, երբ սույն Կոնվենցիայի նպատակների իրագործումը լուրջ վտանգի տակ է և եթե այդ խնդրի որևէ այլ ուղիով բավարար լուծումը հնարավոր չէր: Կոմիտեն այդպես է գործում նաև այն դեպքերում, երբ ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ այն բարելավելու համար պահանջվում է միջազգային մակարդակի վրա համատեղ միջոցների ձեռնարկում և որ այդ իրավիճակի մասին Կողմերին, Խորհրդին և Հանձնաժողովին տեղյակ պահելը հանդիսանում է այդպիսի համատեղ միջոցառումների իրականացմանն օժանդակելու առավել նպատակահարմար միջոցը: Կոմիտեի և առկայության դեպքում նաև տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի զեկույցների քննարկումից հետո, Խորհուրդը կարող է այդ հարցին հրավիրել Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը:

2. Կոմիտեն, Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելով որևէ հարցին` սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն, կարող է, եթե համոզված լինի այդ քայլի անհրաժեշտության մեջ, Կողմերին առաջարկել դադարեցնել թմրամիջոցների արտահանումը կամ ներմուծումը կամ և արտահանումը, և ներմուծումը համապատասխան երկրից կամ համապատասխան տարածքից կամ համապատասխան երկիր կամ համապատասխան տարածք որոշակի սահմանված ժամկետով կամ էլ մինչև այն պահը, երբ Կոմիտեն կհամարի տվյալ երկրում կամ տարածքում տիրող իրավիճակն բավարարեցնող: Շահագրգիռ պետությունն այս հարցը կարող է ներկայացվել Խորհրդին:

3. Կոմիտեն իրավունք ունի հրապարակել զեկույցներ սույն հոդվածին համապատասխան քննարկված ցանկացած հարցերի վերաբերյալ և այդ զեկույցներն ուղղել Խորհրդին, որը դրանք Կողմերին է ուղարկում: Եթե Կոմիտեն զեկույցում ընդգրկում է սույն հոդվածին համապատասխան ընդունված որևէ որոշում կամ այդ որոշմանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, այն պետք է նաև նույն զեկույցի մեջ ընդգրկի շահագրգիռ Կառավարության տեսակետը, եթե վերջինս այդ մասին խնդրում է:

4. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա պետք է ներկայացվեն փոքրամասնության տեսակետները:

5. Ցանկացած պետություն կարող է իր ներկայացուցչին ուղարկել Կոմիտեի այն նիստին, որտեղ, սույն հոդվածի համաձայն, քննարկվում է այդ պետությանն անմիջապես առնչվող հարցը:

6. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:

 

ՀՈԴՎԱԾ 14BIS. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Այն դեպքերում, երբ Կոմիտեն նպատակահարմար է գտնում, և ի լրումն 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցների կամ որպես դրանց այլընտրանք, շահագրգիռ Կառավարության համաձայնությամբ այն կարող է Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին և մասնագիտացված հաստատություններին առաջարկել տեխնիկական կամ ֆինանսական, կամ և տեխնիկական, և ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս կամ այն Կառավարությանը` սույն Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունների կատարման ջանքերում` ներառյալ 2-րդ, 35-րդ, 38-րդ և 38bis հոդվածներով նախատեսված միջոցների կիրառումը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿՈՄԻՏԵԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ

 

1. Կոմիտեն պատրաստում է իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան զեկույցներ, որոնք ընդգրկում են իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների վերլուծությունը և, համապատասխան դեպքերում, Կողմերի պարզաբանումների շարադրանքը, եթե այդպիսիք տրամադրվել կամ հարցվել են` այն բոլոր նկատողությունների և առաջարկությունների հետ միասին, որոնք Կոմիտեն նպատակահարմար է գտնում ներկայացնել: Կոմիտեն կարող է կազմել այնպիսի լրացուցիչ զեկույցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի: Զեկույցները Խորհրդին են ներկայացվում Հանձնաժողովի միջոցով, որը կարող է անել այնպիսի նկատողություններ, որոնք նպատակահարմար կգտնի:

2. Կոմիտեի զեկույցները ուղարկվում են Կողմերին, ապա հրապարակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Կողմերը թույլ են տալիս դրանց անսահմանափակ տարածումը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Քարտուղարության ծառայությունները Հանձնաժողովին և Կոմիտեին տրամադրվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Նա, մասնավորապես, նշանակում է Կոմիտեի քարտուղարին` Կոմիտեի հետ այդ հարցը համաձայնեցնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Կոնվենցիայի դրույթների կիրառման նպատակների համար Կողմերը կունենան հատուկ վարչություն:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՂՄԵՐԻՑ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կողմերը Գլխավոր քարտուղարին են ներկայացնում տեղեկություններ, որոնք Հանձնաժողովը կարող է պահանջել իրենցից որպես իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ, և, մասնավորապես.

ա/ տարեկան զեկույցներ իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի կենսագործման վերաբերյալ,

բ/ սույն Կոնվենցիայի կենսագործումն ապահովող` ժամանակ առ ժամանակ ընդունվող օրենքների և կանոնակարգերի վերաբերյալ,

գ/ այնպիսի տեղեկություններ, որոնք կնշի Հանձնաժողովը` ապօրինի շրջանառության հետ կապված այն դեպքերի մասին, որոնք կարող են կարևոր համարվել` նոր միտումների բացահայտման, շրջանառության մեջ ներառված քանակության, նյութերի ստացման աղբյուրների կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից օգտագործված մեթոդների շնորհիվ,

դ/ պետական այն մարմինների անվանումներն ու հասցեները, որոնք լիազորված են արտահանման կամ ներմուծման թույլտվություններ տրամադրել:

2. Կողմերը նշված տեղեկությունները տրամադրում են Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում` Հանձնաժողովի կողմից սահմանված բլանկների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

 

1. Կողմերն իրենց տարածքներից յուրաքանչյուրի համար Կոմիտեին ներկայացնում են տարեկան հաշվարկներ` վերջինիս սահմանված կարգով և իր կողմից բաշխված բլանկների վրա, հետևյալի վերաբերյալ.

ա/ բժշկական և գիտական նպատակների համար նախատեսված թմրամիջոցների քանակությունները,

բ/ այլ թմրամիջոցների, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութերի պատրաստման համար նախատեսված թմրամիջոցների քանակությունները,

գ/ թմրամիջոցների պահեստային պաշարները` այն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, որին վերաբերվում են հաշվարկները,

դ/ հատուկ պահեստային պաշարների համալրման համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,

ե/ ափիոնի խաշխաշի մշակման համար առանձնացված հողերի տարածքը /հեկտարներով/ և աշխարհագրական դիրքը,

զ/ ափիոնի մոտավոր քանակությունը, որը նախատեսվում է արտադրել,

է/ այն արդյունաբերական ձեռնարկությունների թիվը, որոնք զբաղվելու են սինթետիկ թմրամիջոցների արտադրությամբ,

ը/ վերին ենթակետում նշված ձեռնարկություններից յուրաքանչյուրում արտադրվելիք սինթետիկ թմրամիջոցների քանակությունները:

2. ա/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի և թմրամիջոցի /բացառությամբ ափիոնի և սինթետիկ թմրամիջոցների/ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված քանակությանը հասցնելու համար:

բ/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ներմուծման հետ կապված հանումները և 21bis հոդվածի 2-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի ափիոնի վերաբերյալ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» կամ «զ» ենթակետերով սահմանված քանակություններին հասցնելու համար` կախված նրանից, թե որ քանակությունն է ավելի մեծ:

գ/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի սինթետիկ թմրամիջոցների վերաբերյալ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» կամ «ը» ենթակետերով սահմանված քանակություններին հասցնելու համար` կախված նրանից, թե որ քանակությունն է ավելի մեծ:

դ/ Սույն կետի վերը շարադրված ենթակետերին համապատասխան ներկայացվող հաշվարկները կարող են պատշաճ կերպով փոփոխվել, որպեսզի հաշվի առնվի բռնագրավված և հետագայում օրինական օգտագործման համար բաց թողնված ցանկացած քանակություն, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պաշարներից առանձնացված ցանկացած քանակություն:

3. Յուրաքանչյուր պետություն կարող է տարվա ընթացքում ներկայացնել լրացուցիչ հաշվարկներ` այդպիսի հաշվարկների անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների բացատրության հետ միասին:

4. Կողմերը Կոմիտեին ծանուցում են հաշվարկներում ներկայացված քանակությունները սահմանելու նպատակով կիրառված մեթոդի մասին, ինչպես նաև նշված մեթոդի ցանկացած փոփոխության մասին:

5. 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, 21bis հոդվածի դրույթները հաշվի առնելով, հաշվարկները չպետք է գերազանցվեն:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

1. Կողմերն իրենց տարածքներից յուրաքանչյուրի համար Կոմիտեին ներկայացնում են վիճակագրական տվյալներ` վերջինիս սահմանված կարգով և իր կողմից բաշխված բլանկների վրա, հետևյալի վերաբերյալ.

ա/ թմրամիջոցների արտադրություն կամ պատրաստում,

բ/ թմրամիջոցների օգտագործում այլ թմրամիջոցներ, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկներ և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութեր պատրաստելու նպատակով, խաշխաշի ծղոտի օգտագործում թմրամիջոցներ պատրաստելու նպատակով,

գ/ թմրամիջոցների գործածում,

դ/ թմրամիջոցների և խաշխաշի ծղոտի ներմուծում և արտահանում,

ե/ թմրամիջոցների բռնագրավում և տնօրինում

զ/ թմրամիջոցների պահեստային պաշարները` այն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, որին վերաբերվում են տվյալները, և

է/ ափիոնի խաշխաշի մշակման տակ գտնվող մոտավոր տարածքը:

2. ա/ 1-ին կետում /բացառությամբ «դ» ենթակետի/ նշված առարկաների վերաբերյալ վիճակագրական տվյալները հավաքվում և Կոմիտեին են ներկայացնում յուրաքանչյուր տարի` դրանց վերաբերվող տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ից ոչ ուշ:

բ/ 1-ին կետի «դ» ենթակետում նշվածի վերաբերյալ վիճակագրական տվյալները հավաքվում և Կոմիտեին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև դրանց վերաբերվող եռամսյակի ավարտը մնացած մեկ ամսվա ընթացքում:

3. Կողմերը պարտավոր չեն տվյալներ ներկայացնել հատուկ պահեստային պաշարների մասին, սակայն առանձին ներկայացնում են հատուկ նպատակների համար տվյալ երկիր կամ տարածք ներմուծված, կամ տվյալ երկրում կամ տարածքում ձեռք բերված թմրամիջոցների, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պահեստային պաշարներից վերցված թմրամիջոցների մասին տվյալներ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

1. Ցանկացած տարվա ընթացքում ցանկացած երկրում կամ տարածքում պատրաստված և դրանց կողմից ներմուծված յուրաքանչյուր թմրամիջոցի ընդհանուր քանակությունները չպետք է գերազանցեն հետևյալ քանակությունների հանրագումարը.

ա/ բժշկական և գիտական նպատակների համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,

բ/ այլ թմրամիջոցների, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութերի պատրաստման համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,

գ/ արտահանված քանակություններ,

դ/ համապատասխան հաշվարկում նշված մակարդակին հասցնելու նպատակով պահեստային պաշարներին գումարված քանակություն,

ե/ հատուկ նպատակների համար համապատասխան հաշվարկով սահմանված շրջանակներում ձեռք բերված քանակություն:

2. 1-ին կետում նշված քանակությունների հանրագումարից հանվում է բռնագրավված և հետագայում օրինական օգտագործման համար բաց թողնված ցանկացած քանակություն, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պաշարներից առանձնացված ցանկացած քանակություն:

3. Եթե Կոմիտեն գտնում է, որ ցանկացած տվյալ տարվա ընթացքում արտադրված և ներմուծված քանակությունը գերազանցում է 1-ին կետում նշված քանակությունների հանրագումարը` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հանումներով, այս ձևով հաշվարկված և տարեվերջի վրա մնացող մնացորդը հաջորդ տարվա ընթացքում ենթակա է հանման այն քանակություններից, որոնք նախատեսվում է արտադրել և ներմուծել, և հաշվարկների հանրագումարից, ինչպես սահմանվում է 19-րդ հոդվածի 2-րդ կետով:

4. ա/ Եթե ներմուծման և արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալներից /20-րդ հոդված/ հետևում է, որ որևէ երկիր կամ տարածք արտահանված քանակությունը գերազանցում է տվյալ երկրի կամ տարածքի համար սահմանված հաշվարկում նշվածին, ինչպես դա սահմանվում է 19-րդ հոդվածի 2-րդ կետով, գումարած այն քանակությունները, որոնք նշվել են որպես արտահանված և սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված ցանկացած մնացորդի հանումով, Կոմիտեն կարող է այդ փաստի մասին ծանուցել այն պետություններին, որոնք, իր կարծիքով, պետք է տեղյակ պահվեն այդ մասին,

բ/ ծանուցումն ստանալուն պես, Կողմերն այլևս չեն թույլատրում տվյալ թմրամիջոցի հետագա արտահանումը այդ երկիր կամ տարածք տվյալ տարվա ընթացքում, բացառությամբ.

i) տվյալ երկրի կամ տարածքի համար լրացուցիչ հաշվարկի ներկայացման դեպքում, որը վերաբերվում է ինչպես հաշվարկը գերազանցող քանակության ներմուծմանն, այնպես էլ պահանջվող լրացուցիչ քանակության ներմուծմանը, կամ

ii) արտակարգ դեպքերի, երբ արտահանումն արտահանող երկրի Կառավարության կարծիքով անհրաժեշտ է հիվանդների բուժման համար:

 

ՀՈԴՎԱԾ 21BIS. ԱՓԻՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

1. Ափիոնի արտադրությունը ցանկացած երկրում կամ տարածքում կազմակերպվում և վերահսկվում է այնպես, որ ցանկացած տարվա ընթացքում արտադրված ափիոնի քանակությունը, որքանով դա հնարավոր է, չգերազանցի 19-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով սահմանված ափիոնի արտադրության հաշվարկը:

2. Եթե Կոմիտեն, իր մոտ առկա տեղեկությունների և սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա եզրակացնում է, որ 19-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով սահմանված հաշվարկը ներկայացրած որևէ Կողմ իր սահմանների ներքո չի սահմանափակել ափիոնի օրինական արտադրությունը համաձայն համապատասխան հաշվարկի և որ այդ Կողմի սահմանների ներքո օրինական կամ ապօրինի արտադրված ափիոնի զգալի քանակություններ մտել են ապօրինի շրջանառության մեջ, այն, նշված եզրակացության մասին ծանուցելու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայացվող շահագրգիռ Կողմի բացատրություններն ուսումնասիրելուց հետո, կարող է որոշում ընդունել այդ քանակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանել արտադրվելիք քանակությունից և 19-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան հաջորդ տարվա համար կատարված հաշվարկների հանրագումարից, երբ այդ հանումը կարող է տեխնիկապես իրականացվել` հաշվի առնելով տարվա եղանակը և ափիոնի արտահանման պայմանագրային պարտավորությունները: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին շահագրգիռ Կողմին ծանուցելու պահից իննսուն օր անց:

3. Հանման վերաբերյալ 2-րդ կետին համապատասխան ընդունված որոշման մասին շահագրգիռ Կողմից ծանուցելուց հետո, Կոմիտեն խորհրդակցություններ է անցկացնում այդ Կողմի հետ` ստեղծված իրավիճակի բավարար կարգավորման նպատակով:

4. Եթե իրավիճակը բավարար կարգավորված չէ, ապա Կոմիտեն կարող է, երբ նպատակահարմար է, կիրառել 14-րդ հոդվածի դրույթները:

5. Հանման վերաբերյալ 2-րդ կետին համապատասխան որոշումն ընդունելիս, Կոմիտեն հաշվի է առնում ոչ միայն տվյալ հարցին վերաբերվող բոլոր հանգամանքներն, այդ թվում այն հանգամանքները, որոնց հետևանքով ծագում է 2-րդ կետում նշված ապօրինի շրջանառության հիմնահարցը, այլ նաև հսկողության բոլոր նոր միջոցները, որոնք կարող էր ձեռնարկել տվյալ Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Այն դեպքերում, երբ երկրում կամ տարածքում առկա պայմաններում ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի կամ կանեփ բույսի մշակման արգելումը, Կողմի կարծիքով, առավել նպատակահարմար միջոցն է հանդիսանում ազգաբնակչության առողջության և բարեկեցության պահպանման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մտնելու կանխարգելման համար, շահագրգիռ Կողմը արգելում է մշակումը:

2. Ափիոնի խաշխաշի կամ կանեփ բույսի մշակումն արգելող Կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապօրինի մշակվող բույսերի բռնագրավման և ոչնչացման նպատակով, բացառությամբ գիտական և հետազոտական նպատակների համար իրեն անհրաժեշտ փոքր քանակությունների:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԱՓԻՈՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ափիոնի արտադրության նպատակով ափիոնի խաշխաշի մշակումը թույլատրող Կողմը, սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման համար հիմնում է, եթե արդեն չի հիմնել, և պահպանում է մեկ կամ մի շարք պետական հաստատություններ /այսուհետ` Հաստատություններ/:

2. Յուրաքանչյուր այդպիսի Կողմ ափիոնի արտադրության նպատակով ափիոնի խաշխաշի և ափիոնի նկատմամբ կիրառում է հետևյալ դրույթները.

ա/ Հաստատությունը սահմանում է այն շրջանները և հողատարածքները, որտեղ թույլատրվում է ափիոնի խաշխաշի մշակումը ափիոնի արտադրության նպատակով:

բ/ Մշակումը թույլատրվում է միայն այն հողագործներին, որոնք ունեն Հաստատության կողմից տրված լիցենզիաներ:

գ/ Յուրաքանչյուր լիցենզիայում ստույգ նշվում է այն հողատարածքի մակերեսը, որտեղ թույլատրված է մշակումը:

դ/ Ափիոնի, խաշխաշի մշակմամբ զբաղված բոլոր հողագործները պարտավոր են իրենց կողմից հավաքած ամբողջ ափիոնը հանձնել Հաստատությանը: Հաստատությունը հավաքած ափիոնը գնում և դրա նկատմամբ իր փաստացի տիրապետությունն է ստանձնում, հնարավոր է, ավելի շուտ, բայց ոչ ուշ, քան բերքահավաքի ավարտից չորս ամիս հետո:

ե/ Ափիոնի նկատմամբ Հաստատությունն ունի ներմուծման, արտահանման, մանրածախ վաճառքի և պահեստային պաշարների պահպանման /բացի ափիոնի ալկալոիդների, բուժական ափիոնի կամ ափիոնի պատրաստուկների արտադրողների պաշարներից/ բացառիկ իրավունք: Կողմերը պարտավոր չեն այդ բացառիկ իրավունքը տարածել բուժական ափիոնի կամ ափիոնի պատրաստուկների վրա:

3. 2-րդ կետում նշված պետական գործառույթներն իրականացվում են միասնական պետական հաստատության կողմից, եթե տվյալ Կողմի սահմանադրությամբ դա թույլատրվում է:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ ԱՓԻՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

1. ա/ Եթե որևէ Կողմ պատրաստվում է հիմնել ափիոնի արտադրություն կամ ընդլայնել գործող արտադրությունը, այն նկատի է առնում առկա ափիոնի միջազգային պահանջարկը` Կոմիտեի կողմից հրապարակված հաշվարկներին համապատասխան, որպեսզի այդ Կողմի արտադրությունը չհանգեցնի աշխարհում ափիոնի գերարտադրությանը:

բ/ Կողմերն արգելում են ափիոնի արտադրությունը կամ գործող արտադրության ընդլայնումը, եթե, իրենց կարծիքով, այդ արտադրությունը կամ արտադրության ընդլայնումն իրենց տարածքում կարող է հանգեցնել ափիոնի ապօրինի շրջանառությանը:

2. ա/ Եթե 1-ին կետի դրույթները կատարող որևէ Կողմ, որը 1961 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտահանման համար նախատեսված ափիոն չի արտադրել, ցանկանում է արտահանել իր կողմից արտադրված ափիոնը տարեկան 5 տոննա չգերազանցող քանակությամբ, այն այդ մասին ծանուցում է Կոմիտեին` ներկայացնելով նաև հետևյալ տեղեկությունները.

i) արտահանման նպատակով արտադրվելիք ափիոնի նկատմամբ գործող` սույն Կոնվենցիայի դրույթներով պահանջվող հսկողության համակարգի վերաբերյալ,

ii) այն երկիրը կամ երկրները, որտեղ Կողմը նախատեսվում է արտահանել ափիոնը,

և Կոմիտեն կարող է կամ հավանություն տալ այդ ծանուցմանը, կամ տվյալ Կողմին առաջարկել արտահանման նպատակներով ափիոն չարտադրել:

բ/ այն դեպքերում, երբ որևէ Կողմ, բայց ոչ 3-րդ կետում նշված Կողմերի թվից, ցանկանում է արտահանել իր կողմից արտադրված ափիոնը տարեկան 5 տոննան գերազանցող քանակությամբ, այն այդ մասին ծանուցում է Խորհրդին` ներկայացնելով նաև տվյալ գործին վերաբերվող տեղեկությունները, մասնավորապես.

i) արտահանման նպատակով արտադրվելիք քանակության հաշվարկը,

ii) արտադրվելիք ափիոնի նկատմամբ գործող կամ կիրառվելիք հսկողության համակարգը և

iii) այն երկիրը կամ երկրները, որտեղ Կողմը նախատեսվում է արտահանել ափիոնը,

և Խորհուրդը կարող է կամ հավանություն տալ այդ ծանուցմանը, կամ տվյալ Կողմին առաջարկել արտահանման նպատակներով ափիոն չարտադրել:

3. Անկախ 2ա և 2բ ենթակետերի դրույթներից, Կողմը, որը 1961 թվականի հունվարի 1-ին անմիջապես նախորդող տաս տարվա ընթացքում արտահանել է այդ երկրի կողմից արտադրված ափիոնը, կարող է շարունակել իր կողմից արտադրվող ափիոնի արտահանումը:

4. ա/ Կողմերն ափիոն չեն ներմուծում որևէ այլ երկրից կամ տարածքից բացի ափիոնից, որն արտադրվել է.

i) 3-րդ կետում նշված Կողմի երկրում,

ii) 2ա ենթակետով սահմանված կարգով Կոմիտեին ծանուցած Կողմի երկրում,

iii) 2բ ենթակետով սահմանված կարգով Խորհրդի կողմից հավանության արժանացած ծանուցումը ներկայացրած Կողմի երկրում:

բ/ Անկախ սույն կետի «ա» ենթակետի դրույթներից, Կողմերը կարող են ներմուծել այն երկրի կողմից արտադրված ափիոնը, որը 1961 թ. հունվարի 1-ին նախորդող տաս տարվա ընթացքում ափիոն է արտադրել և արտահանել, եթե այդ երկիրը հիմնել և պահպանում է 23-րդ հոդվածում սահմանված նպատակներին ծառայող հսկողության պետական մարմին կամ հաստատություն և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր կողմից արտադրված ափիոնը չմտնի ապօրինի շրջանառության մեջ:

5. Սույն հոդվածի դրույթները Կողմերին չեն խոչընդոտում.

ա/ ափիոն արտադրել սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ քանակություններով, կամ

բ/ արտահանել ապօրինի շրջանառության մեջ գտնվելու հետևանքով բռնագրավված ափիոնը մեկ այլ Կողմի տարածք` սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԽԱՇԽԱՇԻ ԾՂՈՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

1. Կողմը, որն իր մոտ թույլատրում է ափիոնի խաշխաշի մշակումն այլ նպատակներով, ինչ ափիոնի արտադրությունն է, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի.

ա/ այդ խաշխաշից ափիոն չարտադրվի, և

բ/ խաշխաշի ծղոտից թմրամիջոցների պատրաստումը համապատասխան կերպով վերահսկվի:

2. Կողմերը խաշխաշի ծղոտի նկատմամբ կիրառում են արտահանման և ներմուծման թույլտվությունների համակարգ, որը նախատեսված է 31-րդ հոդվածի 4-ից 15-րդ կետերով:

3. 20-րդ հոդվածի 1դ և 2բ ենթակետերի պահանջներին համապատասխան, Կողմերը ներկայացնում են վիճակագրական տվյալներ խաշխաշի ծղոտի ներմուծման և արտահանման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԿՈԿԱԻՆԻ ԹՈՒՓ ԵՎ ԿՈԿԱՅԻ ՏԵՐԵՎՆԵՐ

 

1. Եթե որևէ Կողմ թույլատրում է կոկաինի թփի մշակումը, այն դրա, ինչպես նաև կոկայի տերևների նկատմամբ կիրառվում է հսկողության նույն համակարգը, որը 23-րդ հոդվածի համաձայն նախատեսված է ափիոնի խաշխաշի համար, սակայն այդ հոդվածում նշված Հաստատության պարտականությունը տվյալ դեպքում կայանալու է միայն բերքահավաքին հաջորդող, հնարավորինս սեղմ ժամանակահատվածում, բերքի նկատմամբ իր փաստացի տիրապետությունն ստանձնելու մեջ:

2. Կողմերն, իրենց հնարավորությունների սահմաններում, միջոցներ են ձեռնարկում կոկաինի բոլոր վայրի թփերի արմատահանման ուղղությամբ: Ապօրինի մշակման դեպքում Կողմերը ոչնչացնում են այդ բույսերը:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿՈԿԱՅԻ ՏԵՐԵՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կողմերը կարող են թույլատրել կոկայի տերևների օգտագործումը որևէ ալկալոիդներ չպարունակող համ հաղորդող նյութի պատրաստման նպատակով և, որքանով դա անհրաժեշտ է, այդպիսի օգտագործման համար, կարող են թույլատրել այդ տերևների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, վաճառքը և պահպանումը:

2. Կողմերը, համ հաղորդող տվյալ նյութի պատրաստման նպատակով օգտագործվող կոկայի տերևների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալներ /20-րդ հոդված/, բացառությամբ այն դեպքերի, երբ նույն կոկայի տերևներն օգտագործվում են ինչպես այդ համ հաղորդող նյութի, այնպես էլ ալկալոիդների առանձնացման նպատակով, և այդ հանգամանքի բացատրությունը տրվում է հաշվարկներում և վիճակագրական տվյալներում:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԿԱՆԵՓ ԲՈՒՅՍԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

1. Եթե որևէ Կողմ թույլատրում է կանեփ բույսի մշակումը կանեփի կամ կանեփի բուսախեժի արտադրության նպատակով, այն կիրառում է հսկողության նույն համակարգը, որը 23-րդ հոդվածի համաձայն նախատեսված է ափիոնի խաշխաշի համար:

2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում բացառապես արդյունաբերական /մանրաթելի և սերմերի արտադրություն/ և այգեգործական նպատակներով կանեփի բույսի մշակման նկատմամբ:

3. Կողմերը ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել կանեփի բույսի տերևների չարաշահումը և ապօրինի շրջանառությունը կանխելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Կողմերը պահանջում են, որ թմրանյութերի արտադրությունն իրականացվի լիցենզիաների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ արտադրությունն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից:

2. Կողմերը.

ա/ հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ արտադրող, ինչպես նաև դրանց արտադրությանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,

բ/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում այն տարածքների կամ ձեռնարկությունների նկատմամբ, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի արտադրություն,

գ/ թմրամիջոցների լիցենզիաներ ունեցող արտադրողներից պահանջում են ձեռք բերել ժամկետային թույլտվություններ, որտեղ նշվում են այն թմրամիջոցների ճշգրիտ անվանումներն ու քանակությունները, որոնք առաջիններս իրավունք ունեն արտադրել: Պատրաստուկների արտադրության համար ժամկետային թույլտվություններ չեն պահանջվում:

3. Կողմերը թույլ չեն տալիս, որ արտադրողների տնօրինման ներքո կուտակված թմրամիջոցների և ափիոնի խաշխաշի քանակությունները գերազանցեն ձեռնարկության բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՎԱՃԱՌՔ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄ

 

1. ա/ Կողմերը պահանջում են, որ թմրամիջոցների վաճառքը և տարածումը իրականացվի լիցենզիաների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառքը կամ տարածումն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից:

բ/ Կողմերը.

i) հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ վաճառող կամ տարածող, ինչպես նաև դրանց վաճառքին կամ տարածմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,

ii) լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում այն տարածքների կամ ձեռնարկությունների նկատմամբ, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի վաճառք կամ տարածում: Պատրաստուկների արտադրության համար լիցենզիաների պահանջ չի ներկայացվում:

գ/ Լիցենզիաների վերաբերյալ «ա» և «բ» ենթակետերի դրույթները կարող են չկիրառվել բժշկական և գիտական գործունեություն իրականացնելու համար համապատասխան թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում` այդ գործունեության իրականացման ժամանակ:

2. Կողմերը նաև

ա/ թույլ չեն տալիս, որ վաճառողների, տարածող կազմակերպությունների, պետական ձեռնարկությունների և վերը նշված համապատասխան թույլտվություն ունեցող անձանց տնօրինման ներքո կուտակված թմրամիջոցների և ափիոնի խաշխաշի քանակությունները գերազանցեն ձեռնարկության բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը, և

բ/ i) բժշկական դեղատոմսեր են պահանջում առանձին անձանց թմրամիջոցների առաքման կամ տրամադրման դեպքում. նշված պահանջը կարող է չվերաբերվել այն թմրամիջոցներին, որոնք կարող են օրինական ձևով ստացվել, օգտագործվել, բաց թողնվել կամ նշանակվել առանձին անձանց կողմից` իրենց ըստ սահմանված կարգի թույլատրված բժշկական գործունեության իրականացման ժամանակ:

ii) Եթե Կողմերն այդ միջոցներն անհրաժեշտ կամ ցանկալի են համարում, ապա նրանք պահանջում են, որ 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների դեղատոմսերը դուրս գրվեն իրավասու պետական մարմինների կամ համապատասխան լիազորություններով օժտված մասնագիտական ասոցիացիաների կողմից թողարկվող պաշտոնական բլանկների վրա` կոճղերով գրքույկի տեսքով:

3. Ցանկալի է, որ Կողմերը պահանջեն նշել միջազգային չգրանցված անվանումը, որի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է թմրամիջոցների ձեռագիր կամ տպագիր առաջարկների, տարբեր տեսակի գովազդի, թմրամիջոցներին վերաբերվող և առևտրային նպատակներով օգտագործվող գրականության միջոցով, թմրամիջոցներ պարունակող տուփերի ներքին փաթեթավորման վրա, ինչպես նաև այն պիտակների վրա, որոնց տակ թմրամիջոցները վաճառքի են հանվում:

4. Եթե որևէ Կողմ այդ միջոցը անհրաժեշտ կամ ցանկալի են համարում, նա պահանջում է, որ թմրամիջոց պարունակող տուփի ներքին փաթեթավորման կամ շապիկի վրա առկա լինի պարզ երևացող երկակի կարմիր գիծ: Թմրամիջոց պարունակող տուփի արտաքին փաթեթավորման վրա այդպիսի երկակի կարմիր գիծ չպետք է լինի:

5. Կողմերը պահանջում են, որ պիտակների վրա, որոնց տակ թմրամիջոցները վաճառքի են հանվում, նշվի թմրամիջոցների ճշգրիտ պարունակությունը` քաշի միավորով կամ տոկոսներով: Պիտակների վրա նման տվյալներ նշելու այս պահանջը կարող է չտարածվել բժշկի դեղատոմսի հիման վրա առանձին անձանց բաց թողնվող թմրամիջոցների վրա:

6. 2-րդ և 5-րդ կետերի դրույթները կարող են չկիրառվել 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների մանրածախ վաճառքի կամ դրանց մանրածախ տարածման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կողմերը գիտակցաբար չեն թույլատրում թմրամիջոցների արտահանումը որևէ երկիր կամ տարածք այլ կերպ, ինչ

ա/ տվյալ երկրի կամ տարածքի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան,

բ/ տվյալ երկրի կամ տարածքի համար կատարված հաշվարկի շրջանակներում, ինչպես սահմանված է 19-րդ հոդվածի 2-րդ կետով` վերաարտահանման համար նախատեսված քանակությունների գումարումով:

2. Կողմերն ազատ նավահանգիստներում և ազատ առևտրի գոտիներում իրականացնում են նույն տեսակի հսկողություն, ինչ իրենց տարածքների այլ մասերում, սակայն այն պայմանով, որ նրանք կարող են կիրառել ավելի խիստ միջոցներ:

3. Կողմերը

ա/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն են իրականացնում, թմրամիջոցների ներմուծման և արտահանման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է պետական ձեռնարկության կամ պետական ձեռնարկությունների կողմից և

բ/ հսկողություն են իրականացնում թմրամիջոցներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծմանը կամ արտահանմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ:

4. ա/ Յուրաքանչյուր Կողմ պահանջում է ձեռք բերել արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ նյութերի անվանումների քանակից,

բ/ այդ թույլտվության մեջ նշվում են. թմրամիջոցի անվանումը, չգրանցված միջազգային անվանումը` եթե այդպիսին կա, արտահանման կամ ներմուծման համար նախատեսված քանակը, արտահանողի կամ ներմուծողի անվանումն ու հասցեն, ինչպես նաև արտահանման կամ ներմուծման ժամկետները,

գ/ արտահանման թույլտվության մեջ, ի թիվս վերը թվարկվածի, նշվում է նաև ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, ինչպես նաև թույլտվությունը տվող մարմնի անվանումը,

դ/ ներմուծման լիցենզիայով կարող է նախատեսվել մի քանի խմբաքանակներով ներմուծում:

5. Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից: Կողմերը, որքան հնարավոր է, այդ նպատակների համար օգտագործում են Հանձնաժողովի կողմից սահմանված ներմուծման թույլտվության բլանկները:

6. Յուրաքանչյուր արտահանվող խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանման թույլտվության պատճենով, իսկ արտահանման թույլտվությունը տված պետական մարմինները ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմիններին տրված թույլտվության պատճենը:

7. ա/ Ներմուծման ավարտից հետո կամ ներմուծման համար սահմանված ժամկետը լրանալուն պես, ներմուծող երկրի կամ տարածքի պետական մարմինները վերադարձնում են արտահանող երկրի կամ տարածքի պետական մարմիններին արտահանման նշված թույլտվությունը, դրա վրա համապատասխան նշում կատարելով:

բ/ Այդ նշումը պետք է ցույց տա փաստացի ներմուծված քանակությունը,

գ/ եթե փաստացի արտահանված քանակությունը արտահանման թույլտվության մեջ նշված քանակությունից պակաս է, ապա նշված թույլտվության, ինչպես նաև դրա պաշտոնապես հաստատված բոլոր պատճենների վրա նշվում է փաստացի արտահանված քանակությունը:

8. Բեռի արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:

9. Բեռի արտահանումը մաքսային պահեստներ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի պետական մարմինները արտահանման թույլտվություն ստանալու համար դիմող անձի կամ ձեռնարկության կողմից ներկայացվող ներմուծման թույլտվության մեջ նշում են, որ թույլատրում են ներմուծվող բեռի պահպանումը մաքսային պահեստում: Այս դեպքում արտահանման թույլտվության մեջ նշվում է, որ տվյալ բեռն արտահանվում է հենց այդ նպատակով: Մաքսային պահեստի տարածքից բեռի բացթողման համար պահանջվում է այն մարմինների թույլտվությունը, որոնց ենթակայության տակ է գտնվում տվյալ մաքսային պահեստը, իսկ բեռն արտասահման ուղարկելու դեպքում դրա բացթողումը սույն Կոնվենցիայի իմաստով դիտարկվում է որպես նոր արտահանում:

10. Առանց ուղեկցող արտահանման թույլտվության որևէ Կողմի տարածք ներկրվող կամ տարածքից դուրս բերվող բեռները ենթակա են ձերբակալման մաքսային մարմինների կողմից:

11. Կողմերը չեն թույլատրում իրենց տարածքով մեկ այլ Կողմի համար նախատեսված որևէ նյութի տարանցիկ փոխադրումը, անկախ նրանից, բեռնաթափվել է տվյալ նյութերի բեռն այն տեղափոխող տրանսպորտային միջոցից, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ Կողմի իրավասու մարմիններին ներկայացվում է բեռի արտահանման թույլտվության պատճենը:

12. Այն երկրի կամ տարածքի իրավասու մարմինները, որի տարածքով թույլատրվում է նյութերով բեռի տարանցիկ փոխադրումը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխեն տվյալ բեռի փոխադրումը ուղեկցող արտահանման թույլտվության պատճենում նշվածից բացի որևէ այլ երթուղով, բացառությամբ այն դեպքերի, երբ երթուղու փոփոխությունը կատարվում է տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինների թույլտվությամբ: Տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի պետական մարմինները բեռի փոխադրման երթուղին փոխելու մասին ցանկացած դիմումը դիտարկում են որպես արտահանում տարանցիկ փոխադրման երկրից կամ տարածքից նշանակման նոր երկիր կամ տարածք: Եթե երթուղու փոփոխությունը թույլատրվում է, ապա 7-րդ կետի ա/ և բ/ ենթակետերի դրույթները կիրառվում են նաև տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի և սկզբնական արտահանման երկրի կամ տարածքի հարաբերությունների կարգավորման համար:

13. Տարանցիկ փոխադրման մեջ կամ մաքսային պահեստում գտնվող թմրամիջոցներ պարունակող ոչ մի բեռ չի կարող ենթարկվել այդ թմրամիջոցի բնութագրերը փոփոխող որևէ գործընթացի ազդեցության: Փաթեթավորումը չի կարող փոփոխվել առանց իրավասու մարմինների թույլտվության:

14. 11-13-րդ կետերի դրույթները, որոնք վերաբերվում են այս կամ այն Կողմի տարածքով նյութերի փոխադրմանը, չեն կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ բեռը տեղափոխվում է օդանավով` պայմանով, որ օդանավը տարանցիկ փոխադրման երկրի կամ տարածքի վրայով ընթանում է առանց վայրէջքի: Եթե օդանավը վայրէջք է կատարում ցանկացած այդպիսի երկրում կամ տարածքում, ապա նշված դրույթները կիրառվում են ըստ առկա հանգամանքների:

15. Սույն հոդվածի դրույթները չեն խախտում որևէ միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնցով կարող է սահմանափակվել տարանցվող թմրամիջոցների նկատմամբ Կողմերի հսկողությունը:

16. Բացառությամբ 2-րդ կետի և 1ա ենթակետի, սույն հոդվածը որևէ պահանջներ չի սահմանում 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ՆԱՎԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՐԿՂԵՐՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջազգային երթուղիներ սպասարկող նավերով և օդանավերով թմրամիջոցների այնպիսի սահմանափակ քանակությունների տեղափոխումը, որոնք կարող են պահանջվել առաջին բուժօգնության ցուցաբերման համար կամ արտակարգ դեպքերում` դրանց շարժման ընթացքում, սույն Կոնվենցիայի իմաստով չի դիտարկվում որպես արտահանում, ներմուծում կամ տարանցիկ փոխադրում:

2. Գրանցման երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ` 1-ին կետում նշված նյութերը ոչ իրենց նշանակությամբ օգտագործելը և դրանց ապօրինի կորուստահոսքը կանխարգելելու նպատակով: Այդպիսի նախազգուշական միջոցներ է առաջարկում Հանձնաժողովը` համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ անցկացված խորհրդակցությունների հիման վրա:

3. 1-ին կետի համաձայն, նավերով և օդանավերով տեղափոխվող թմրամիջոցների նկատմամբ կիրառվում են գրանցման երկրի օրենքները, կանոնակարգերը, թույլտվությունները և լիցենզիաները` առանց իրավասու մարմինների կողմից նավերի կամ օդանավերի վրա ստուգումներ և զննումներ իրականացնելու և հսկողության այլ միջոցներ կիրառելու իրավունքի սահմանափակման: Արտակարգ դեպքերում այդպիսի նյութերի օգտագործումը որպես 30-րդ հոդվածի 2բ կետի դրույթների խախտում չի դիտարկվում:

 

ՀՈԴՎԱԾ 33. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՀԵԼԸ

 

Կողմերը չեն թույլատրում թմրամիջոցներ պահել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Կողմերը պահանջում են.

ա/ որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան լիցենզիաներ ստացած բոլոր անձինք կամ սույն Կոնվենցիային համապատասխան հիմնված պետական ձեռնարկությունների ղեկավար կամ վերահսկող պաշտոններ զբաղեցնող անձինք համապատասխան մասնագիտական որակավորում ունենան այդ նպատակով սահմանված օրենքների և կանոնակարգերի արդյունավետ և ճշգրիտ կիրառման համար, և

բ/ որ պետական մարմինները, արդյունաբերողները, վաճառողները, գիտնականները, գիտական հաստատությունները և հիվանդանոցները վարեն մատյաններ, որտեղ նշված կլինի արտադրված յուրաքանչյուր թմրամիջոցի քանակությունների և թմրամիջոցների ձեռքբերման և օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին: Այդ մատյանները ենթակա են պահպանման առնվազն երկու տարվա ընթացքում: Դեղատոմսերի դուրսգրման համար օգտագործվող կոճղերով գրքույկները /30-րդ հոդվածի 2բ կետ/ նույնպես ենթակա են պահպանման առնվազն երկու տարվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Իրենց սահմանադրական, իրավական և վարչական համակարգերի առանձնահատկությունների նկատառումով, Կողմերը.

ա/ ազգային մակարդակի վրա ձեռնարկում են միջոցներ` ապօրինի շրջանառության դեմ ուղղված կանխիչ և ճնշիչ միջոցառումների իրականացման համադրման համար. այդ նպատակով նրանք կարող են համապատասխան մարմին նշանակել, որը և պատասխանատու կլինի այդպիսի համադրման համար,

բ/ միմյանց աջակցում են ապօրինի շրջանառության դեմ ուղղված պայքարում,

գ/ սերտորեն համագործակցում են միմյանց և այն իրավասու միջազգային կազմակերպությունների հետ, որոնց անդամ են հանդիսանում` ապօրինի շրջանառության դեմ պայքարի համադրված իրականացման նպատակով,

դ/ ապահովում են համապատասխան մարմինների միջև միջազգային համագործակցության միջոցառումների օպերատիվ իրականացումը, և

ե/ դատական հետաքննության անցկացման համար միջազգային կարգով իրավական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության դեպքում, ապահովում են դրանց օպերատիվ կերպով տրամադրումն այն մարմիններին, որոնց իրենք կնշանակեն. սույն դրույթը չի խախտում որևէ Կողմի իրավունքը պահանջել, որ իրավական փաստաթղթերն իրեն ուղղվեն դիվանագիտական ուղիներով,

զ/ եթե նպատակահարմար են գտնում, ի լրումն 18-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկությունների, Գլխավոր քարտուղարի միջոցով Հանձնաժողովին և Կոմիտեին տրամադրում են տեղեկություններ իրենց սահմանների ներքո թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործունեության վերաբերյալ, այդ թվում` ապօրինի մշակման, արտադրության, պատրաստման, շրջանառության և օգտագործման, և

է/ նախորդ կետում նշված տեղեկությունները ներկայացնում են, որքանով դա հնարավոր է, Կոմիտեի սահմանված կարգով և ժամկետներում; Կողմը կարող է Կոմիտեին դիմել խնդրանքով, որ վերջինս իրեն օժանդակի նշված տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև իր տարածքում թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործունեության նվազեցման հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՊԱՏԻԺՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ա/ Պահպանելով իր սահմանադրական սահմանափակումները, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ, որոնք կապահովեն, որ Կոնվենցիայի դրույթներին հակառակ թմրամիջոցների մշակումը, արտադրությունը, պատրաստումը, առանձնացումը, պահպանումը, առաջարկը, առևտրային նպատակներով առաջարկը, տարածումը, գնումը, վաճառքը, ցանկացած պայմաններով առաքումը, միջնորդությունը, ուղարկումը, ուղարկումը տարանցիկ երթուղով, ներմուծումն ու արտահանումը և որևէ այլ գործողություն, որը, Կողմերի կարծիքով, կարող է սույն Կոնվենցիայի դրույթների խախտում հանդիսանալ, սահմանվեն որպես պատժելի արարքներ, եթե դրանք կատարվել են կանխամտածված և ապահովում է, որ լուրջ օրինախախտումները ենթակա լինեն համապատասխան պատիժների կիրառման, մասնավորապես` բանտարկության կամ ազատազրկման այլ միջոցի,

բ/ անկախ սույն հոդվածի «ա» ենթակետի դրույթներից, թմրամիջոցներ չարաշահող անձանց կողմից այդպիսի օրինախախտումներ գործելու դեպքում, Կողմերը կարող են դատապարտելու կամ պատժելու փոխարեն, կամ էլ ի լրումն դրանց նախատեսել, որ այդպիսի անձանց նկատմամբ, 38-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կիրառվեն բուժման, վերադաստիարակման, հետբուժումային հսկողության, աշխատունակության վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրացման միջոցներ:

2. Պահպանելով այս կամ այն Կողմի սահմանադրական սահմանափակումները և օրենսդրական դրույթները.

ա/

1/ եթե 1-ին կետին համապատասխան օրինախախտում կազմող փոխկապակցված արարքները կատարվել են տարբեր երկրներում, այդ արարքներից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին օրինախախտում,

2/ Այդպիսի օրինախախտումներից որևէ մեկին կանխամտածված մասնակցությունը, օրինախախտում կատարելու համաձայնության գալը կամ կատարման փորձը, ինչպես նաև սույն հոդվածում նշված օրինախախտումների հետ կապված նախապատրաստական գործողությունները և ֆինանսական գործարքները հանդիսանում են պատժելի օրինախախտումներ` 1-ին կետով նախատեսված կարգով,

3/ այդպիսի օրինախախտումների համար օտարերկրյա դատական մարմինների կողմից կայացված դատավճիռները հաշվի են առնվում կրկնահանցագործության հայտնաբերման նպատակով,

4/ վերը նշված լուրջ օրինախախտումները, որոնք կատարվում են տվյալ երկրի քաղաքացիների կամ օտարերկրյա անձանց կողմից, ենթակա են այն Կողմի հետապնդման, որի տարածքում կատարվել է տվյալ օրինախախտումը կամ որի տարածքում է հայտնաբերվել խախտողը, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է այն Կողմին, որի օրենսդրության համաձայն արտահանձնումն անթույլատրելի է, և եթե տվյալ խախտողը դեռ չի ենթարկվել դատական հետապնդման և իր գործով դատավճիռը դեռ չի կայացվել,

բ/

1/ 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումները համարվում են հանձնման մասին Կողմերի միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջ բերող օրինախախտում: Կողմերը պարտավորվում են ներառել միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրի մեջ բոլոր այն օրինախախտումները, որոնք առաջ են բերում հանձնում,

2/ եթե Կողմերից որևէ մեկը, պայմանավորելով հանձնումը համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Կողմից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր կնքած չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումների դեպքում: Հանձնումը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը,

3/ Այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, 1-ին կետում և 2-րդ կետի «ա-2» ենթակետում նշված օրինախախտումները միմյանց միջև ճանաչում են որպես օրինախախտումներ, որոնք կարող են առաջ բերել հանձնում, որը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, որին ուղղված է հանձնման մասին դիմումը,

4/ հանձնումը թույլատրվում է այն Կողմի օրենսդրությամբ, որին ուղղվում է համապատասխան դիմումը, և տվյալ Կողմը, անկախ սույն կետի «բ-1», 2-րդ և 3-րդ ենթակետերի դրույթներից, կարող է հրաժարվել կալանքի տակ վերցնելուց կամ հանձնումը թույլատրելուց, եթե իր իրավասու մարմինները համարում են, որ տվյալ օրինախախտումը բավականաչափ լուրջ օրինախախտում չի հանդիսանում:

3. Իրավազորության հետ կապված հարցերում համապատասխան Կողմի օրենսդրության դրույթները գերակայություն ունեն սույն հոդվածի դրույթների նկատմամբ:

4. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որի համաձայն դրանում ընդգրկված օրինախախտումները սահմանվում, հետապնդվում և պատժի են ենթարկվում այս կամ այն Կողմի ազգային օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ

 

36-րդ հոդվածում նշված օրինախախտումների կատարման համար նախատեսված կամ օգտագործված թմրամիջոցները, նյութերը և սարքավորումները ենթակա են ձերբակալման և բռնագրավման:

 

ՀՈԴՎԱԾ 38. ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Կողմերը կարևորում և ձեռնարկում են թմրամիջոցների չարաշահման կանխարգելմանը և համապատասխան անձանց վաղ հայտնաբերմանը, բուժմանը, վերադաստիարակմանը, աշխատունակության վերականգնմանը, հասարակության մեջ վերաինտեգրացմանը և հետբուժումային հսկողությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցներն, ինչպես նաև համադրում են իրենց ջանքերը այդ նպատակների իրագործման համար:

2. Կողմերը նպաստում են, որքանով դա հնարավոր է, թմրամիջոցներ չարաշահող անձանց բուժման, վերադաստիարակման, աշխատունակության վերականգնման, հասարակության մեջ վերաինտեգրացման և հետբուժումային հսկողության համար անհրաժեշտ կադրերի պատրաստմանը:

3. Կողմերը նպաստում են թմրամիջոցների չարաշահման և դրա կանխարգելման հիմնախնդիրների հետ այն անձանց ծանոթացմանը, որոնց դա անհրաժեշտ է աշխատանքի բերումով, ինչպես նաև նպաստում են այդպիսի հիմնախնդիրների հետ ծանոթացմանը, եթե առկա է այդ նյութերի չարաշահման ծավալների աճի վտանգ:

 

ՀՈԴՎԱԾ 38BIS. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եթե Կողմը դա ցանկալի է համարում որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված իր պայքարի մի մաս, իր սահմանադրական, իրավական և վարչական համակարգերի նկատառումով, իսկ եթե նա ցանկանա` Կոմիտեի կամ մասնագիտացված հաստատությունների տեխնիկական աջակցությամբ, այդ Կողմը, տվյալ տարածաշրջանի շահագրգիռ մյուս Կողմերի հետ խորհրդակցելով, նպաստում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման հետևանքով ծագող հիմնախնդիրների լուծման նպատակով գիտահետազոտական և կրթական տարածաշրջանային կենտրոնների ստեղծում նախատեսող համաձայնագրերի կնքմանը:

 

ՀՈԴՎԱԾ 39. ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Անկախ սույն Կոնվենցիայի դրույթներից, Կողմերին ոչինչ չի խոչընդոտում, կամ դրանց համար խոչընդոտող չի համարվում, կիրառել սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցներ և, մասնավորապես, պահանջել որ 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկները կամ 2-րդ ցանկում ընդգրկված թմրամիջոցների նկատմամբ կիրառվեն 1-ին ցանկում ընդգրկված թմրամիջոցների համար սահմանված հսկողության բոլոր միջոցները կամ այն միջոցները, որոնք, իր կարծիքով, նպատակահարմար են կամ անհրաժեշտ են բնակչության առողջության և բարեկեցության պահպանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՈՒ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, բաց է ստորագրման համար մինչև 1961 թվականի օգոստոսի 1-ը` Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն առաջինիս որևէ մասնագիտացված հաստատության կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ Միջազգային դատարանի Կանոնադրության անդամ պետությունների, կամ Խորհրդի կողմից հրավիրված ցանկացած այլ պետություն համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան 1961 թվականի օգոստոսի 1-ից բաց է 1-ին կետում նշված պետությունների կողմից միանալու համար: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 41. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 40-րդ հոդվածին համապատասխան քառասուներորդ վավերագրի կամ միանալու մասին ակտի ի պահ հանձնման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

2. Ցանկացած այլ պետության համար, որն իր վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ է հանձնում վերը նշված քառասուներորդ ակտն ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի կամ միանալու մասին ակտի ստորագրման կամ ի պահ հանձնման պահից երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է մայր երկրներից դուրս գտնվող բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմերից որևէ մեկը, բացառությամբ դեպքերի, երբ այդ տարածքի նախնական համաձայնությունը պահանջվում է տվյալ Կողմի կամ տարածքի սահմանադրության կամ սովորույթի համաձայն: Այս դեպքում տվյալ Կողմը պետք է ձգտի հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ համապատասխան տարածքի համաձայնությունը և, այդ համաձայնությունն ստանալուն պես, այդ մասին ծանուցել Գլխավոր քարտուղարին: Սույն Կոնվենցիան կիրառվում է այդպիսի ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների նկատմամբ` այն Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու պահից: Այն դեպքերում, երբ մայր երկրից դուրս գտնվող տարածքի նախնական համաձայնությունը չի պահանջվում, Կողմը, ստորագրման, վավերացման կամ միանալու պահին նշում է մայր երկրից դուրս գտնվող այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 43. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 19-ՐԴ, 20-ՐԴ, 21-ՐԴ ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Ցանկացած Կողմ կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ 19-րդ, 20-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների դրույթների նպատակների համար իր տարածքը բաժանված է երկու կամ մի քանի տարածքների, կամ որ իր տարածքներից երկուսը կամ մի քանիսը միավորված են մեկ տարածքի կազմում:

2. Երկու կամ մի քանի Կողմեր կարող են ծանուցել Գլխավոր քարտուղարին այն մասին, որ նրանց միջև մաքսային միության ստեղծման արդյունքում, այդ Կողմերը 19-րդ, 20-րդ, 21-րդ և 31-րդ հոդվածների դրույթների նպատակների համար միավորված են մեկ տարածքի կազմում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ուղղված ցանկացած ծանուցում ուժի մեջ է մտնում ծանուցման տարվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 44. ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո փոխարինում են` դադարեցնելով Կողմերի միջև դրանց գործողությունը, հետևյալ միջազգային համաձայնագրերի դրույթներին.

ա/ 1912 թվականի հունվարի 23-ին Հաագայում ստորագրված Ափիոնի մասին միջազգային կոնվենցիա,

բ/ 1925 թվականի փետրվարի 11-ին Ժնևում կնքված Ծխելու, ներքին առևտրի և օգտագործման նպատակով ափիոնի արտադրության մասին համաձայնագիր,

գ/ 1931 թվականի փետրվարի 19-ին Ժնևում ստորագրված Ափիոնի մասին միջազգային կոնվենցիա,

դ/ 1931 թվականի հուլիսի 13-ին Ժնևում ստորագրված` Թմրամիջոցների արտադրության սահմանափակման և դրանց տարածման կանոնակարգման մասին կոնվենցիա,

ե/ 1931 թվականի նոյեմբերի 27-ին Բանգկոկում կնքված` Հեռավոր արևելքում ափիոնի ծխելու նկատմամբ հսկողություն սահմանելու մասին համաձայնագիր,

զ/ 1946 թվականի դեկտեմբերի 11-ին, Լեյք Սոքսեսում ստորագրված` 1912 թվականի հունվարի 23-ին` Հաագայում, 1925 թվականի փետրվարի 11-ին, 1931 թվականի փետրվարի 19-ին և 1931 թվականի հուլիսի 13-ին` Ժնևում, 1931 թվականի նոյեմբերի 27-ին` Բանգկոկում և 1936 թվականի հունիսի 26-ին Ժնևում ստորագրված թմրամիջոցների մասին համաձայնագրերում, կոնվենցիաներում և արձանագրություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն,

է/ «ա»-ից «ե» ենթակետերում նշված կոնվենցիաները և համաձայնագրերը` փոփոխություններով և լրացումներով, որոնք կատարվել են համաձայն «զ» ենթակետում նշված 1946 թվականի` Արձանագրության,

ը/ 1948 թվականի նոյեմբերին Փարիզում ստորագրված Արձանագրություն, որի համաձայն միջազգային հսկողություն է սահմանվում այն դեղամիջոցների նկատմամբ, որոնք ընդգրկված չեն Թմրամիջոցների արտադրության սահմանափակման և դրանց տարածման կանոնակարգման մասին 1931 թվականի հուլիսի 13-ի` Կոնվենցիայում` 1946 թվականի դեկտեմբերի 11-ին Լեյք Սոքսեսում ստորագրված Արձանագրության համաձայն դրանում կատարված փոփոխություններով և լրացումներով:

թ/ 1953 թվականի հունիսի 23-ին Նյու Յորքում ստորագրված` խաշխաշի մշակման, ափիոնի արտադրության, դրա միջազգային և մանրածախ վաճառքի և գործածման սահմանափակման և կանոնակարգման մասին Արձանագրություն, եթե այդ Արձանագրությունը ուժի մեջ մտներ:

2. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, 1936 թվականի հունիսի 26-ին Ժնևում ստորագրված` Վնասակար դեղամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը կդադարեցնի իր գործողությունը այդ Կոնվենցիայի Կողմերի միջև, որոնք հանդիսանում են նաև սույն Կոնվենցիայի Կողմերը, և կփոխարինվի սույն Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2բ ենթակետով` պայմանով, որ նշված Կողմերը, համապատասխան ծանուցում ուղղելով Գլխավոր քարտուղարին, կարող են շարունակել ուժի մեջ համարել նշված 9-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 45. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից /41-րդ հոդվածի 1-ին կետ/, 9-րդ հոդվածով սահմանված Կոմիտեի գործառույթները ժամանակավորապես իրականացվում են Մշտական կենտրոնական կոմիտեի կողմից, որը ստեղծվում է 44-րդ հոդվածի «գ» կետում նշված փոփոխված Կոնվենցիայի 4-րդ գլխի դրույթների հիման վրա, և Վերահսկող մարմնի, որը ստեղծվում է 44-րդ հոդվածի «դ» կետում նշված փոփոխված Կոնվենցիայի 11-րդ գլխի դրույթների հիման վրա` յուրաքանչյուրն իր գործառույթների բնույթին համապատասխան:

2. Խորհուրդը սահմանում է 9-րդ հոդվածում նշված նոր Կոմիտեի կողմից իր պարտականություններն ստանձնելու օրը: Այդ օրվանից ի վեր Կոմիտեն ստանձնում է 1-ին կետում նշված Մշտական կենտրոնական կոմիտեի և Վերահսկող մարմնի պարտականությունները` 44-րդ հոդվածում թվարկված համաձայնագրերի անդամ պետությունների նկատմամբ, որոնք, սակայն, սույն Կոնվենցիայի Կողմեր չեն հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո /41-րդ հոդվածի 1-ին կետ/ ցանկացած Կողմ կարող է իր անունից կամ այն տարածքի անունից, որի համար այն կրում է միջազգային պատասխանատվության և որը հետ է վերցրել 42-րդ հոդվածի համաձայն տրված համաձայնությունը, չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան գրավոր ակտի միջոցով, որն ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին:

2. Չեղյալ հայտարարումը, եթե դրա մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստացվել է մինչև ցանկացած տարվա հուլիսի 1-ը ներառյալ, ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից, իսկ եթե այդպիսի ծանուցումն ստացվել է հուլիսի 1-ից ուշ, ապա չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այնպես, իբր այն ստացվել է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը ներառյալ:

3. Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցվում է, եթե 1-ին կետի համաձայն կատարված չեղյալ հայտարարումների արդյունքում, դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք սահմանված են 41-րդ հոդվածի 1-ին կետով, դադարեցնում են իրենց գոյությունը:

 

ՀՈԴՎԱԾ 47. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարել: Փոփոխության տեքստը և հիմքերը ներկայացնում է Գլխավոր քարտուղարին, որը դրանք ներկայացնում է այլ Կողմերին և Խորհրդին: Խորհուրդը կարող է որոշել, որ.

ա/ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն պետք է համաժողով գումարվի` առաջարկվող փոփոխության քննարկման նպատակով, կամ`

բ/ հարկ է հարցում անել Կողմերին, թե արդյոք նրանք ընդունում են առաջարկվող փոփոխությունը, ինչպես նաև նրանց խնդրել Խորհրդին` ներկայացնելու իրենց առաջարկություններն այդ փոփոխության վերաբերյալ:

2. Եթե առաջարկվող փոփոխությունը, որը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան, չի մերժվել որևէ Կողմից ներկայացմանը հաջորդող տասնութ ամսվա ընթացքում, այն համարվում է ուժի մեջ մտած: Իսկ եթե առաջարկվող փոփոխությունը մերժվում է, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել, նկատի առնելով Կողմերից ստացված նկատողությունները, որ անհրաժեշտ է այդ փոփոխության քննարկման համար համաժողով գումարել:

 

ՀՈԴՎԱԾ 48. ՎԵՃԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև վեճերի ծագման դեպքում, Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` ծագած վեճը բանակցությունների, հետաքննության, միջնորդության, հաշտեցման, իրավարարության, տարածաշրջանային մարմիններին դիմելու, դատական հետաքննության և այլ խաղաղ միջոցներով, ըստ իրենց ընտրության, կարգավորելու նպատակով:

2. Ցանկացած այնպիսի վեճ, որը հնարավոր չէ կարգավորել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, հանձնվում է Միջազգային դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 49. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

1. Ստորագրման, վավերացման կամ միանալու պահին յուրաքանչյուր Կողմ կարող է իրավունք վերապահել իր տարածքում ժամանակավոր հիմունքներով թույլատրելու`

ա/ ափիոնի կեղծ բժշկական գործածում,

բ/ ափիոն ծխելը,

գ/ կոկայի տերևներ ծամելը,

դ/ ոչ բժշկական նպատակների համար կանեփի, կանեփի բուսախեժի, կանեփի հյութահանուկի և թուրմերի գործածումը,

ե/ «ա»-ից «դ» ենթակետերում նշված թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը և վաճառքը` նույն ենթակետերում նշված նպատակներով:

2. 1-ին կետին համաձայն արված վերապահումները ենթակա են հետևյալ սահմանափակումների.

ա/ 1-ին կետում նշված գործողությունները կարող են թույլատրվել միայն նրա համար, որ դրանք ավանդույթ են հանդիսանում այն տարածքներում, որոնց վերաբերյալ արվել է վերապահումը և որտեղ դրանք թույլատրված են եղել մինչև 1961 թվականի հունվարի 1-ը,

բ/ 1-ին կետում նշված թմրամիջոցների արտահանումը այդ կետում նշված նպատակների համար Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող երկիր կամ այնպիսի տարածք, որտեղ, համաձայն 42-րդ հոդվածի, սույն Կոնվենցիան չի գործում, չի թույլատրվում,

գ/ ափիոն ծխելը թույլատրվում է միայն իրավասու մարմինների կողմից մինչև 1964 թվականի հունվարի 1-ը հաշվառման վերցված անձանց,

դ/ ափիոնի կեղծ բժշկական գործածումը պետք է դադարեցվի 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից տասնհինգ տարվա ընթացքում,

ե/ կոկայի տերևներ ծամելը պետք է դադարեցվի, 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից քսանհինգ տարվա ընթացքում,

զ/ բացի բժշկական կան գիտական նպատակներից այլ նպատակների համար կանեփի գործածումը պետք է դադարեցվի հնարավորինս շուտ, սակայն ամեն դեպքում` 41-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից քսանհինգ տարվա ընթացքում,

է/ 1-ին կետում նշված թմրամիջոցների արտադրությունը, պատրաստումը և վաճառքը նույն կետում նշված գործածման որևէ ձևի համար պետք է կրճատվի և, վերջին հաշվով, դադարեցվի` գործածման նշված ձևերի կրճատման և դադարեցման հետ միասին:

3. 1-ին կետի համաձայն վերապահում անող Կողմը.

ա/ Գլխավոր քարտուղարին 18-րդ կետի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացվող իր տարեկան զեկույցում ընդգրկում է 1-ին կետում նշված գործողությունների` գործածման, արտադրության, պատրաստման կամ վաճառքի դադարեցման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն,

բ/ ըստ Կոմիտեով սահմանված կարգի և ձևի, առաջինիս է ներկայացնում առանձին հաշվարկներ /19-րդ հոդված/ և վիճակագրական տվյալներ /20-րդ հոդված/ գործունեության նշված տեսակների վերաբերյալ,

4. ա/ Եթե 1-ին կետի համաձայն վերապահում անող Կողմը չի ներկայացնում.

i. 3-րդ կետի «ա» ենթակետում նշված հաշվետվությունը` այդ հաշվետվության տարվա վերջից սկսած վեց ամսվա ընթացքում,

ii. 3-րդ կետի «բ» ենթակետում նշված հաշվարկները` 12-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Կոմիտեի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

iii. 3-րդ կետի «բ» ենթակետում նշված վիճակագրական տվյալները` 20-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա դրանց ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

Կոմիտեն կամ Գլխավոր քարտուղարը, կախված հանգամանքներից, տվյալ Կողմին ուղղում է ուշացման մասին ծանուցում և պահանջում է անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնել ծանուցումը ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում:

բ/ Եթե Կողմը նշված ժամկետում չի կատարում Կոմիտեի կամ Գլխավոր քարտուղարի այդ պահանջը, 1-ին կետի համաձայն արված վերապահումը համարվում է ուժը կորցրած:

5. Վերապահումներ կատարած պետությունը գրավոր ծանուցման միջոցով կարող է ցանկացած պահին հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից:

 

ՀՈԴՎԱԾ 50. ԱՅԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

1. Ընդունվում են միայն սույն հոդվածի 49-րդ հոդվածին համապատասխան արված վերապահումները:

2. Ցանկացած պետություն` ստորագրման, վավերացման կամ միանալու պահին կարող է վերապահումներ անել սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթների վերաբերյալ. 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր, 13-րդ հոդվածի 2-րդ կետ, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր և 48-րդ հոդվածի 31-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ:

3. Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու ցանկություն ունեցող պետությունը, որը, սակայն, ցանկանում է անել այլ վերապահումներ, քան սույն հոդվածի 2-րդ կետով կամ 49-րդ հոդվածով նախատեսվածները, իր այդ մտադրության մասին կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին: Եթե Գլխավոր քարտուղարի կողմից տվյալ վերապահման մասին ծանուցելու պահից տասներկու ամիս հետո այդ վերապահումը չի մերժվում սույն Կոնվենցիան մինչև այդ ժամկետի ավարտը առանց վավերացման վերապահումների ստորագրած, վավերացրած և դրան միացած պետությունների մեկ երրորդի կողմից, այն համարվում է ընդունված` պայմանով, որ վերապահումն առարկող պետությունները պարտավոր չեն վերապահում կատարած պետության նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա ստանձնել տվյալ վերապահումով շոշափվող որևէ իրավական պարտավորություն:

4. Վերապահումներ կատարած պետությունը գրավոր ծանուցման միջոցով կարող է ցանկացած պահին հրաժարվել իր կողմից արված մեկ կամ մի քանի վերապահումներից:

 

ՀՈԴՎԱԾ 51. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Գլխավոր քարտուղարը 40-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին ծանուցում է.

ա/ 40-րդ հոդվածով սահմանված կարգով ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,

բ/ 41-րդ հոդվածով սահմանված կարգով սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,

գ/ 46-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված չեղյալ հայտարարումների մասին, և

դ/ 42-րդ, 43-րդ, 47-րդ, 49-րդ և 50-րդ հոդվածներում նշված դիմումների և ծանուցումների մասին:

 

ՑԱՆԿԵՐ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ` 1990 Թ. ՄԱՐՏԻ 5-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՓՈՓՈԽՎԱԾ ՑԱՆԿԵՐ

 

1-ԻՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._________________________________________________________________________.

|Ացետորֆին           |3-0-ացետիլտետրահիդրո-7-ալֆա--(1-հիդրօքսի-1-         |

|                    |մեթիլբուտիլ)-6,14-ենդոէթենո-օրիպավին                |

|____________________|____________________________________________________|

|Ացետիլ-ալֆա-        |N-[1-(ալֆա-մեթիլֆենէթիլ) -4-պիպերիդիլ] ացետանիլիդ   |

|մեթիլֆենտանիլ       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Ացետիլմեթադոլ       |3-ացետոքսի-6-դիմեթիլամինո-4,4-դիֆելիլհեփթան         |

|____________________|____________________________________________________|

|Ալֆենտանիլ          |N-[1-[2-(4-էթիլ-4,5-դիհիդրո-5-օքսո-1-H-տետրազոլ-    |

|                    |1-իլ)էթիլ]-4-(մետօքսիմեթիլ)-4-պիպերիդինիլ]-N-       |

|                    |ֆենիլպրոպանամիդ                                     |

|____________________|____________________________________________________|

|Ալիլպրոդին          |3-ալիլ-1-մեթիլ-4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին       |

|____________________|____________________________________________________|

|Ալֆացետիլմեթադոլ    |ալֆա-3-ացետոքսի-6-դիմեթիլամինո-4,4-դիֆելիլհեփթան    |

|____________________|____________________________________________________|

|Ալֆամեպրոդին        |ալֆա-3-էթիլ-1-մեթիլ-4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին  |

|____________________|____________________________________________________|

|Ալֆամեթադոլ         |ալֆա-6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոլ          |

|____________________|____________________________________________________|

|Ալֆա-մեթիլֆենտանիլ  |N-[1-(ալֆա-մեթիլֆենէթիլ) -4-պիպերիդիլ] պրոպիոնանիլիդ|

|____________________|____________________________________________________|

|Ալֆա-               |N-[1-[1-մեթիլ-2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]        |

|մեթիլթիոֆենտանիլ    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|Ալֆապրոդին          |ալֆա-1,3-դիմեթիլ- 4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին    |

|____________________|____________________________________________________|

|Անիլերիդին          |1-պարա-ամինոֆենեթիլ-4-ֆենիլպիպերիդին-4-կարբոնաթթվի  |

|                    |բարդ էթիլային եթեր                                  |

|____________________|____________________________________________________|

|Բենզեթիդին          |1-(2-բենզիլօքսիէթիլ)-4-ֆենիլպիպերիդին-4-կարբորաթթվի |

|                    |բարդ էթիլային եթեր                                  |

|____________________|____________________________________________________|

|Բենզիլմորֆին        |3-Օ-բենզիլմորֆին)                                   |

|____________________|____________________________________________________|

|Բետացետիլմեթադոլ    |բետա-3-ացետոքսի-6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլհեփթան    |

|____________________|____________________________________________________|

|Բետա-               |N-[1-(բետա-հիդրօքսիֆենէթիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]       |

|հիդրօքսիֆենտանիլ    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|Բետա-հիդրօքսի-3-    |N-[1-(բետա-հիդրօքսիֆենէթիլ)էթիլ]-3-մեթիլ-4-         |

|մեթիլֆենտանիլ       |պիպերիդիլ] պրոպիոնանիլիդ                            |

|____________________|____________________________________________________|

|Բետամեպրոդին        |բետա-3-էթիլ-1-մեթիլ-4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին  |

|____________________|____________________________________________________|

|Բետամեթադոլ         |բետա-6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոլ          |

|____________________|____________________________________________________|

|Բետապրոդին          |բետա-1,3-դիմեթիլ-4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին     |

|____________________|____________________________________________________|

|Բեզիտրամիդ          |1-(3-ցիանո-3,3-դիֆենիլպրոպիլ)-4-(2-օքսո-3-պրոպիոնիլ-|

|                    |1-բենզիմիդազոլինիլ)-պիպերիդին                       |

|____________________|____________________________________________________|

|Կանեփ և  կանեփի     |ինչպես նաև  կանեփի հյութահանուկներ և  թուրմեր       |

|բուսախեժ            |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Քլոնիտազեն          |2-պարա-քլորբենզիլ-1-դիէթիլամինոէթիլ-5-              |

|                    |նիտրոբենզիմիդազոլ                                   |

|____________________|____________________________________________________|

|Կոկայի տերևներ      |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Կոկաին              |բենզոիլէքգոնինի մեթիլային եթեր                      |

|____________________|____________________________________________________|

|Կոդոքսիմ            |դիհիդրոկոդեինոն-6-կարբօքսիմեթիլօքսիմ                |

|____________________|____________________________________________________|

|Խաշխաշի ծղոտի       |նյութ, որն ստացվում է խաշխաշի ծղոտի մեջ պարունակվող |

|խտանյութ            |ալկալոիդների խտացման գործընթացի արդյունքում, երբ այդ|

|                    |նյութը հայտնվում է առևտրային  շրջանառության մեջ     |

|____________________|____________________________________________________|

|Դեզոմորֆին          |դիհիդրոդեօքսիմորֆին                                 |

|____________________|____________________________________________________|

|Դեքստրոմորամիդ      |(+)-4-[2-մեթիլ-4-օքսո-3,3-դիֆենիլ-4-(1-պիռոլիդինիլ) |

|                    |բուտիլ] մորֆոլին                                    |

|____________________|____________________________________________________|

|Դիամպրոմիդ          |N-[2-մեթիլֆենեթիլամինո)պրոպիլ] պրոպիոնանիլիդ        |

|____________________|____________________________________________________|

|Դիէթիլթիամբուտեն    |3-դեէթիլամինո-1,1-դի-(2Ժ-թիենիլ)-1-բուտեն           |

|____________________|____________________________________________________|

|Դիֆենօքսին          |1-(3-ցիանո-3,3-դիֆենիլպրոպիլ)-4-ֆենիլիզոնիպեկոտային |

|                    |թթու                                                |

|____________________|____________________________________________________|

|Դիհիդրոմորֆին       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Դիմենօքսադոլ        |2-դիմեթիլամինոէթիլ-1-էտոքսի-1,1-դիֆենիլացետատ       |

|____________________|____________________________________________________|

|Դիմեֆեպտանոլ        |6-դիմեթիլամինո-4,4-դիֆենօլ-3-հեպտանոլ               |

|____________________|____________________________________________________|

|Դիմեթիլթիամբուտեն   |3-դիմեթիլամինո-1,1-դի-(2Ժ-թիենիլ)-1-բուտեն          |

|____________________|____________________________________________________|

|Դիօքսաֆեթիլի        |էթիլ-4-մորֆոլինո-2,2-դիֆենիլբուտիրատ                |

|բուտիրատ            |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Դիֆենօքսիլատ        |1-(3-ցիանո-3,3-դիֆենիլպրոպիլ)-4-ֆենիլպիպերիդին-4-   |

|                    |կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                      |

|____________________|____________________________________________________|

|Դիպիպանոն           |4,4-դիֆենիլ-6-պիպերիդին-3-հեպտանոն                  |

|____________________|____________________________________________________|

|Դրոտեբանոլ          |3,4-դիմեթօքսի-17-մեթիլմորֆինան-6-բետա, 14-դիոլ      |

|____________________|____________________________________________________|

|Էքգոնին             |դրա եթերներ և  ածանցյալ նյութեր, որոնք կարող են     |

|                    |փոխակերպվել էքգոնինի և  կոկաինի                     |

|____________________|____________________________________________________|

|Էթիլմեթիլթիամբուտեն |3-էթիլմեթիլամինո-1,1-դի-(2Ժ-թիենիլ)-1-բուտեն        |

|____________________|____________________________________________________|

|Էթոնիտազին          |1-դիէթիլամինոէթիլ-2-պարա-էտոքսիբենզիլ-5-            |

|                    |նիտրոբենզիմիդազոլ                                   |

|____________________|____________________________________________________|

|Էտորպին             |տետրահիդրո-7-ալֆա-(1-հիդրօքսի-1-մեթիլբուտիլ)-6,14-  |

|                    |էնդոէթենո-օրիպավին                                  |

|____________________|____________________________________________________|

|Էտոքսերիդին         |1-[2-(հիդրոքսիէտոքսի)էթիլ]-4-ֆենիլպիպերիդին-        |

|                    |4-կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                    |

|____________________|____________________________________________________|

|Ֆենտանիլ            |1-ֆենէթիլ-4-N-պրոպիոնիլանիլինոպիպերիդին             |

|____________________|____________________________________________________|

|Ֆուրեթիդին          |1-(2-տետրահիդրոֆուրֆուրիլօքսիէթիլ)-4-ֆենիլպիպերիդին-|

|                    |4-կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                    |

|____________________|____________________________________________________|

|Հերոին              |դիացետիլմորֆին                                      |

|____________________|____________________________________________________|

|Հիդրոկոդոն          |դիհիդրոկոդեինոնէ                                    |

|____________________|____________________________________________________|

|Հիդրոմորֆինոլ       |14-հիդրօքսիդհիդրոմորֆին                             |

|____________________|____________________________________________________|

|Հիդրոմորֆոն         |դիհիդրոմորֆինոն                                     |

|____________________|____________________________________________________|

|Հիդրօքսիպեթիդին     |4-մետա-հիդրօքսիֆենիլ-1-մեթիլպիպերիդին-4-կարբոնաթթվի |

|                    |էթիլային բարդ եթեր                                  |

|____________________|____________________________________________________|

|Իզոմետադոն          |6-դիմեթիլամինո-5-մեթիլ-4,4-դիֆենիլ-3-հեքսանոն       |

|____________________|____________________________________________________|

|Կետոբեմիդոն         |4-մետա-հիդրօքսիֆենիլ-1-մեթիլ-4-պրոպիոնիլպիպերիդին   |

|____________________|____________________________________________________|

|Լեվոմետորֆան *      |(-)-3-մետօքսի-N-մեթիլմորֆինան                       |

|____________________|____________________________________________________|

|Լեվոմորամիդ         |(-)-4-[2-մեթիլ-4-օքսո-3,3-դիֆենիլ-4-(1-պիռոլիդինիլ) |

|                    |բուտիլ]մորֆոլին                                     |

|____________________|____________________________________________________|

|Լեվոֆենացիլմորֆան   |(-)-3-հիդրօքսի-N-ֆենացիլմորֆինան                    |

|____________________|____________________________________________________|

|Լեվորֆանոլ *        |(-)-3-հիդրօքսի-N-մեթիլմորֆինան                      |

|____________________|____________________________________________________|

|Մետազոցին           |2'-հիդրօքսի-2,5,9-տրիմեթիլ-6,7-բենզոմորֆան          |

|____________________|____________________________________________________|

|Մետադոն             |6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոն               |

|____________________|____________________________________________________|

|Մետադոնի միջակա     |4-ցիանո-2-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլբութան            |

|միացություն         |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Մեթիլդեզորֆին       |6-մեթիլ-դելտա-6-դեօքսիմորֆին                        |

|____________________|____________________________________________________|

|Մեթիլդիհիդրոմորֆին  |6-մեթիլդիհիդրոմորֆին                                |

|____________________|____________________________________________________|

|3-մեթիլֆենտանիլ     |N-(3-մեթիլ-1-ֆենէթիլ-4-պիպերիդիլ)պրոպիոնանիլիդ      |

|____________________|____________________________________________________|

|3-մեթիլթիոֆենտանիլ  |N-[3-մեթիլ-1-[2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]        |

|                    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|Մետոպոն             |5-մեթիլդիհիդրոմորֆինոն                              |

|____________________|____________________________________________________|

|Մորամիդի միջակա     |2-մեթիլ-3-մորֆոլինո-1,1-դիֆենիլպրոպանի              |

|միացություն         |կարբոնաթթու                                         |

|____________________|____________________________________________________|

|Մորֆերիդին          |1-(2-մորֆոլինոէթիլ)-4-ֆենիլպիպերիդին-4-             |

|                    |կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                      |

|____________________|____________________________________________________|

|Մորֆին              |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Մորֆին մետաբրոմիդ   |և  ազոտային մորֆինի այլ հնգավալենտ ածանցյալներ`     |

|                    |ներառյալ մորֆինի-N-օքսիդի ածանցյալները, որոնցից մեկը|

|                    |կոդեին-N-օքսիդն է                                   |

|____________________|____________________________________________________|

|Մորֆին-N-օքսիդ      |                                                    |

|____________________|____________________________________________________|

|ՄՊՊՊ                |1-մեթիլ-4-ֆենիլ-4-պիպերիդինոլի պրոպիոնատ (եթեր)     |

|____________________|____________________________________________________|

|Միրոֆին             |միրիստիլբենզիլմորֆին                                |

|____________________|____________________________________________________|

|Նիկոմորֆին          |3,6-դինիկոտիլմորֆին                                 |

|____________________|____________________________________________________|

|Նորացիմետադոլ       |(՞)-ալֆա-3-ացետօքսի-6-մեթիլամինո-4,4-դիֆենիլհեպտան  |

|____________________|____________________________________________________|

|Նորլեվորֆանոլ       |(-)-3-հիդրօքսիմորֆինան                              |

|____________________|____________________________________________________|

|Նորմետադոն          |6-դիմեթիլամինո-4,4-դիֆենիլ-3-հեքսանոն               |

|____________________|____________________________________________________|

|Նորմորֆին           |դիմեթիլմորֆին                                       |

|____________________|____________________________________________________|

|Ափիոն               |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Օքսիկոդոն           |14-հիդրօքսիդիհիդրոկոդեինոն                          |

|____________________|____________________________________________________|

|Օքսիմորֆոն          |14-հիդրօքսիդիհիդրոմորֆինոն                          |

|____________________|____________________________________________________|

|Պարա-ֆլուորոֆենտանիլ|4'-ֆլուորո-N-(1-ֆենէթիլ-4-պիպերիդիլ)պրոպիոնանիլիդ   |

|____________________|____________________________________________________|

|ՊԵՊԱՊ               |1-ֆենէթիլ-4-ֆենիլ-4-պիպերիդինոլի ացետատ (եթեր)      |

|____________________|____________________________________________________|

|Պետիդին             |1-մեթիլ-4-ֆենիլպիպերիդին-4-կարբոնաթթվի էթիլային բարդ|

|                    |եթեր                                                |

|____________________|____________________________________________________|

|Պետիդինի միջակա     |4-ցիանո-1-մեթիլ-4-ֆենիլպիպերիդին                    |

|միացություն Ա       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Պետիդինի միջակա     |4-ֆենիլպիպերիդին-4-կարբոնաթթվի բարդ եթեր            |

|միացություն Բ       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Պետիդինի միջակա     |1-մեթիլ-4-ֆենիլպիպերիդին-4-կարբոնաթթու              |

|միացություն Գ       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Ֆենադոքսոն          |6-մորֆոլինո-4,4-դիֆենիլ-3-հեպտանոն                  |

|____________________|____________________________________________________|

|Ֆենամպրոմիդ         |N-(1-մեթիլ-2-պիպերիդինոէթիլ)-պրոպիոնանիլիդ          |

|____________________|____________________________________________________|

|Ֆենազոցին           |2'-հիդրօքսի-5,9-դիմեթիլ-2-ֆենէթիլ-6,7-բենզոմորֆան   |

|____________________|____________________________________________________|

|Ֆենոմորֆան          |3-հիդրօքսի-N-ֆենէթիլմորֆինան                        |

|____________________|____________________________________________________|

|Ֆենոպերիդին         |1-(3-հիդրօքսի-3-ֆենիլպրոպիլ)-4-ֆենիլպիպերիդին-4-    |

|                    |կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                      |

|____________________|____________________________________________________|

|Պիմինոդին           |4-ֆենիլ-1-(3-ֆենիլամինոպրոպիլ)պիպերիդին-4-          |

|                    |կարբոնաթթվի էթիլային բարդ եթեր                      |

|____________________|____________________________________________________|

|Պիրիտրամիդ          |1-(3-ցիանո-3,3-դիֆենիլպրոպիլ)-4-(1-պիպերիդինո)-     |

|                    |պիպերիդին-4-կարբոնաթթվի ամիդ                        |

|____________________|____________________________________________________|

|Պրոհեպտազին         |1,3-դիմեթիլ-4-ֆենիլ-պրոպիոնօքսիազացիկլոհեպտան       |

|____________________|____________________________________________________|

|Պրոպերիդին          |1-մեթիլ-4-ֆենիլպիպերիդին-4-կարբոնաթթվի իզոպրոպիլային|

|                    |բարդ եթեր                                           |

|____________________|____________________________________________________|

|Ռացեմետորֆան        |(՞)-3-մետօքսի-N-մեթիլմորֆինան                       |

|____________________|____________________________________________________|

|Ռացեմորամիդ         |(՞)-4-[2-մեթիլ-4-օքսո-3,3-դիֆենիլ-4-(1-պիռոլդինիլ)- |

|                    |բուտիլ]մորֆոլին                                     |

|____________________|____________________________________________________|

|Ռացեմորֆան          |(՞)-3-հիդրօքսի-N-մեթիլմորֆինան                      |

|____________________|____________________________________________________|

|Սուֆենտանիլ         |N-[4-(մեթօքսիմեթիլ)-1-[2-(2-թիենիլ)-էթիլ]-4-        |

|                    |պիպերիդիլ]պրոպիոնանիլիդ                             |

|____________________|____________________________________________________|

|Թեբակոն             |ացետիլդիհիդրոկոդեինոն                               |

|____________________|____________________________________________________|

|Թեբաին              |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Թիոֆենտանիլ         |N-[1-[2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]պրոպիոնանիլիդ   |

|____________________|____________________________________________________|

|Տիլիդին             |(՞)-էթիլ-տրանս-2-(դիմեթիլամինո)-1-ֆենիլ-3-          |

|                    |ցիկլոհեքսեն-1-կարբօքսիլատ                           |

|____________________|____________________________________________________|

|Տրիմեպրիդին         |1,2,5-տրիմեթիլ-4-ֆենիլ-4-պրոպիոնօքսիպիպերիդին և     |

._________________________________________________________________________.

 

սույն ցանկում ներառված թմրամիջոցների իզոմերները` եթե այդպիսիք հստակորեն բացառված չեն` այն դեպքում, երբ այդպիսի իզոմերների գոյությունը հնարավոր է տվյալ քիմիական անվանման համար,

սույն ցանկում ներառված թմրամիջոցների պարզ և բարդ եթերները և եթերները, բացառությամբ այլ ցանկերում ներառվածների, ցանկացած դեպքում, երբ այդպիսի պարզ և բարդ եթերների գոյությունը հնարավոր է,

սույն ցանկում ներառված թմրամիջոցների աղերը` ներառյալ վերը նշված պարզ և բարդ եթերների և իզոմերների աղերը, ցանկացած դեպքում, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է:

 

* Դեքստրոմեթորպանը ((+)-3-մետօքսի-N-մեթիլմորֆինան) և դեքստրոֆանը ((+)-3-հիդրօքսի-N-մեթիլմորֆինան) հատուկ են հեռացված սույն ցանկից:

 

2-ՐԴ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._________________________________________________________________.

|Ացետիլդիհիդրոկոդեին |                                            |

|____________________|____________________________________________|

|Կոդեին              |3-Օ-մեթիլմորֆին                             |

|____________________|____________________________________________|

|Դեքստրոպրոպօքսիֆեն  |ալֆա-(+)-4-դիմեթիլամինո-1,2-դիֆենիլ-3-մեթիլ-|

|                    |2-բուտանոլի պրոպիոնատ                       |

|____________________|____________________________________________|

|Դիհիդրոկոդեին       |                                            |

|____________________|____________________________________________|

|Էթիլմորֆին          |3-Օ-էթիլմորֆին                              |

|____________________|____________________________________________|

|Նիկոկոդեին          |6-նիկոտինիլկոդեին                           |

|____________________|____________________________________________|

|Նիկոդիկոդին         |6-նիկոտինիլդիհիդրոկոդեին                    |

|____________________|____________________________________________|

|Նորկոդեին           |N-դեմեթիլկոդեին                             |

|____________________|____________________________________________|

|Ֆոլկոդին            |մորֆոլինիլէթիլմորֆին                        |

|____________________|____________________________________________|

|Պրոպիրամ            |N-(1-մեթիլ-2-պիպերիդինոէթիլ)-N-2-           |

|                    |պիրիդիլպրոպիոնամիդ և                        |

._________________________________________________________________.

 

սույն ցանկում ներառված թմրամիջոցների իզոմերները` եթե այդպիսիք հստակորեն բացառված չեն` այն դեպքում, երբ այդպիսի իզոմերների գոյությունը հնարավոր է տվյալ քիմիական անվանման համար,

սույն ցանկում ներառված թմրամիջոցների աղերը և իզոմերների աղերը, ցանկացած դեպքում, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է:

 

3-ՐԴ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Ացետիլդիհիդրոկոդեինի, կոդեինի, դիհիդրոկոդեինի, էթիլմորֆինի, նիկոդիկոդինի, նորկոդեինի և ֆոլկոդինի պատրաստուկները, որոնք միացություն են կազմում մեկ կամ ավելի նյութերի հետ և պարունակում են ոչ ավելին, քան 100 մգ թմրամիջոցից մեկ դեղաչափի մեջ և որոնց պարունակությունը չբաժանված պատրաստուկներում կազմում է ոչ ավելին, քան 2,5%

2. Պրոպիրամի պատրաստուկները, որոնց դեղաչափի մեկ միավորը պարունակում է 100 մգ-ից ոչ ավելին պրոպիրամ և որը միակցված է մեթիլցելյուլոզայի առնվազն հավասար քանակության հետ:

3. Ներքին ընդունման համար նախատեսված դեքստրոպրոպօքսիֆենի պատրաստուկները, որոնց դեղաչափի մեկ միավորը պարունակում է 135 մգ-ից ոչ ավելին հիմք-դեքստրոպրոպօքսիֆեն և որի պարունակությունը չբաժանված պատրաստուկներում կազմում է ոչ ավելին, քան 2,5%` պայմանով, որ այդ պատրաստուկները չեն ընդգրկում որևէ նյութ, որի օգտագործումը կարգավորվում է Հոգեներգործուն նյութերի մասին 1971 թ. կոնվենցիայով:

4. Կոկաինի պատրաստուկներ, որոնք պարունակում են ոչ ավելին, քան 0,1% կոկաին` հաշվարկված որպես կոկաինի հիմք և ափիոնի կամ մորֆինի պատրաստուկներ, որոնք պարունակում են ոչ ավելին, քան 0,2% մորֆին` հաշվարկված որպես անջուր մորֆինային հիմք և միակցված են մեկ կամ մի քանի նյութերի հետ այնպես, որ պատրաստուկները չեն պարունակում չարաշահման վտանգ, կամ այդպիսի վտանգը նվազագույն է և որ թմրամիջոցը չի կարող վերականգնվել առկա մատչելի միջոցների օգնությամբ կամ վերականգնված արդյունքում ստացված նյութը վտանգ չի ներկայացնում հանրային առողջության համար:

5. Դիֆենօքսինի պինդ դեղաչափեր, որոնք պարունակում են ոչ ավելին, քան 0,5 մգ դիֆենօքսիլատ` հաշվարկված որպես հիմք, և ատրոպինի սուլֆատի այնպիսի քանակություն, որը հավասարազոր է դիֆենօքսինի մեկ դեղաչափի առնվազն 5%-ին:

6. Դիֆենօքսիլատի պատրաստուկներ, որոնց դեղաչափի մեկ միավորը պարունակում է ոչ ավելին, քան 2,5 մգ դիֆենօքսիլատ` հաշվարկված որպես հիմք, և ատրոպինի սուլֆատի այնպիսի քանակություն, որը հավասարազոր է դիֆենօքսլատի մեկ դեղաչափի 1%-ին:

7. Pulvis ipecacuanhae et opii compositus

10%-անոց ափիոն դեղափոշու տեսքով

10%-անոց իպեկակուանայի արմատ դեղափոշու տեսքով, որն 80%-ով կազմված է թմրամիջոց չպարունակող մեկ այլ նյութից:

8. Սույն ցանկում նշված բանաձևերից ցանկացած որևէ մեկին համապատասխանող պատրաստուկներ և այդպիսի պատրաստուկների խառնուրդներ թմրամիջոցներ չպարունակող որևէ նյութի հետ:

 

4-ՐԴ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ացետորֆին           |3-0-ացետիլտետրահիդրո-7-ալֆա--(1-հիդրօքսի-1-         |

|                    |մեթիլբուտիլ)-6,14-ենդոէթենո-օրիպավին                |

|____________________|____________________________________________________|

|Ացետիլ-ալֆա-        |N-[1-(ալֆա-մեթիլֆենէթիլ) -4-պիպերիդիլ] ացետանիլիդ   |

|մեթիլֆենտանիլ       |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Ալֆա-մեթիլֆենտանիլ  |N-[1-(ալֆա-մեթիլֆենէթիլ) -4-պիպերիդիլ] պրոպիոնանիլիդ|

|____________________|____________________________________________________|

|Ալֆա-               |N-[1-[1-մեթիլ-2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]        |

|մեթիլթիոֆենտանիլ    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|Բետա-հիդրօքսի-3-    |N-[1-(բետա-հիդրօքսիֆենէթիլ)էթիլ]-3-մեթիլ-4-         |

|մեթիլֆենտանիլ       |պիպերիդիլ] պրոպիոնանիլիդ                            |

|____________________|____________________________________________________|

|Բետա-               |N-[1-(բետա-հիդրօքսիֆենէթիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]       |

|հիդրօքսիֆենտանիլ    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|Կանեփ և  կանեփի     |                                                    |

|բուսախեժ            |                                                    |

|____________________|____________________________________________________|

|Դեզոմորֆին          |դիհիդրոդեօքսիմորֆին                                 |

|____________________|____________________________________________________|

|Էտորպին             |տետրահիդրո-7-ալֆա-(1-հիդրօքսի-1-մեթիլբուտիլ)-6,14-  |

|                    |էնդոէթենո-օրիպավին                                  |

|____________________|____________________________________________________|

|Հերոին              |դիացետիլմորֆին                                      |

|____________________|____________________________________________________|

|Կետոբեմիդոն         |4-մետա-հիդրօքսիֆենիլ-1-մեթիլ-4-պրոպիոնիլպիպերիդին   |

|____________________|____________________________________________________|

|3-մեթիլֆենտանիլ     |N-(3-մեթիլ-1-ֆենէթիլ-4-պիպերիդիլ)պրոպիոնանիլիդ      |

|____________________|____________________________________________________|

|3-մեթիլթիոֆենտանիլ  |N-[3-մեթիլ-1-[2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]        |

|                    |պրոպիոնանիլիդ                                       |

|____________________|____________________________________________________|

|ՄՊՊՊ                |1-մեթիլ-4-ֆենիլ-4-պիպերիդինոլի պրոպիոնատ (եթեր)     |

|____________________|____________________________________________________|

|Պարա-ֆլուորոֆենտանիլ|4'-ֆլուորո-N-(1-ֆենէթիլ-4-պիպերիդիլ)պրոպիոնանիլիդ   |

|____________________|____________________________________________________|

|ՊԵՊԱՊ               |1-ֆենէթիլ-4-ֆենիլ-4-պիպերիդինոլի ացետատ (եթեր)      |

|____________________|____________________________________________________|

|Թիոֆենտանիլ         |N-[1-[2-(2-թիենիլ)էթիլ]-4-պիպերիդիլ]պրոպիոնանիլիդ և |

._________________________________________________________________________.

 

սույն ցանկում ներառված թմրամիջոցների աղերը` ցանկացած դեպքում, երբ այդպիսի աղերի գոյությունը հնարավոր է:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից:

 

 

 

pin
ՄԱԿ
30.03.1961
Կոնվենցիա