Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Հ ...

 

 

040.1855.291206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2006 թվականի N 1855-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին (այսուհետ` բազմաբնակարան շենքի սեփականատերեր) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամաս (այսուհետ` հողամաս) է համարվում`

ա) կցակառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար` շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես էլ սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս.

բ) օրինական և ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար` ինչպես սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:

2. Սահմանել, որ`

ա) ամբողջությամբ ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի սեփականատերերի անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքի նկատմամբ, իսկ կցակառույցներով զբաղեցված հողատարածքները տնօրինվում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ» և սույն կետի «ա» ենթակետերում նշված` ինքնակամ կցակառույցներով զբաղեցված հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերով.

գ) հարակից շենքերի, շինությունների միջև 3 մետրից պակաս հողատարածքի առկայության դեպքում փաստացի հողատարածքը բաժանվում է հավասար մասերի:

i

3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ղեկավարների միջոցով)` մինչև 2007 թվականի նոյեմբերի 31-ը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան կազմված` բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ապահովել բազմաբնակարան շենքերում առկա ինքնակամ կցակառույցների և դրանց զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին` անմիջականորեն շենքի և կցակառույցների տակ գտնվող հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցման համար:

(3-րդ կետը փոփ. 06.09.07 թիվ 1066-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա ապահովել հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2006
N 1855-Ն
Որոշում