Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ Լ ...

 

 

010.0021.130107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-3-Ն) 2-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաև ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «իրացումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի») բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

i

ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը և տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաև համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 3.2-րդ մասեր`

«3.1. Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաև տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին:

3.2. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:».

գ) 5-րդ մասի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-3.2-րդ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2007 թվականի

ՀՕ-21-Ն

 

 

pin
ՀՀ 25.12.2006
N ՀՕ-21-Ն օրենք