Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-2000) «ԱՎՏՈԿԱՅԱ ...

 

 

117.0243.281206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11706435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 նոյեմբերի 2006 թվականի N 243-Ն

 

ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-2000) «ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-2000) «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերում կատարված փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

թիվ 243-Ն հրամանով

առ 06. 11. 2006 թ.

 

Փոփոխություններ և լրացումներ ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ 2.02.05-2000)

«ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ» _____________________________________________________________________

 

Գործարկման թվականը ___________________

 

i

1/ Կետ 4.4 առաջին պարբերության «մարդատար ավտոմոբիլների կայանատեղեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բաց տիպի ավտոկայանատեղերի» բառերով, իսկ «(առանց առանձնացված բոքսերի սարքավորման)» բառերը հանել:

2/ Կետ 5.6 երրորդ պարբերությունից հանել «օրինակ» բառը:

i

Վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այլ նշանակության շենքերում ներկառուցված կամ դրանց կցակառուցված ավտոկայանատեղերում հրդեհի տարածումը կանխարգելելու նպատակով հարկավոր է ապահովել ավտոկայանատեղի բացվածքներից մինչև այլ նշանակության շենքի մոտակա լուսամուտների բացվածքների ներքևի նիշը ոչ պակաս 4 մ հեռավորություն, կամ լուսամուտների բացվածքների հակահրդեհային փակում (բացի Գ 1.4 շենքերից)»:

i

3/ Կետ 5.9-ի առաջին պարբերության «համաձայն 6.17 կետի» բառերը փոխարինել «այդ շենքի» բառերով:

i

4/ Կետ 5.10-ը լրացնել երկրորդ և երրորդ պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.

«Ավտոմոբիլների պահման սենքերում, ավտոկայանատեղը տնօրինող կազմակերպության սպասարկող մեքենաների բեռնաթափման (բեռնման) համար, թույլատրվում է նախատեսել երկուսից ոչ պակաս մեքենատեղ: Ընդ որում, պետք է բացառվի ավտոկայանատեղի այդ մասում բեռների մշտական պահեստավորման հնարավորությունը:

Քաղաքացիներին պատկանող մարդատար ավտոմոբիլների պահման սենքերում մշտապես ամրակցված տեղերի առանձնացման համար թույլատրվում է չայրվող նյութերից ցանցաձև ցանկապատի օգտագործում»:

5/ Կետ 5.12 վերջին պարբերությունից հանել «և վերգետնյա» բառերը:

i

6/ 5.13 կետի աղյուսակ 1-ում «EI 90» և «EI 60» թվերը փոխարինել համապատասխանաբար «EI 45» և «EI 30» թվերով, իսկ «EI 45» և «EI 30» թվերը փոխարինել «EI 15» թվով:

1 աղյուսակի չորրորդ սյունակում «պարտադիր չէ» բառը փոխարինել «չի պահանջվում բառերով»:

Կետի երրորդ պարբերությունից հանել «որոնք չեն օգտագործվում որպես էվակուացիոն ուղիներ» բառերը:

Կետը լրացնել չորրորդ պարբերությունով` հետևյալ բովանդակությամբ. «Մեկուսացված թեքանցներում հակահրդեհային դարպասների փոխարեն թույլատրվում է նախատեսել ավտոմատ սարքավորումներ, որոնք ամեն հարկում ծածկում են թեքանցի բացվածքը, պահման սենքերի կողմից բացվածքի վրա դրենչերային պատվարով, ոչ պակաս նրա բարձրության կեսի չափով (հակածխային էկրան)»:

7/ Կետ 5.14 ա/ ենթակետից հանել «3 հարկից ոչ ավելի բարձրությամբ» բառերը:

i

Կետը լրացնել նոր գ/ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«գ/ Ավտոկայանատեղի ստորգետնյա և վերգետնյա հարկերի միջև ընդհանուր ոչ մեկուսացված թեքանցների սարքավորում չի թույլատրվում»:

i

8/ Կետ 5.15 առաջին պարբերությունում «կամ աստիճանավանդակ» բառերը փոխարինել «սանդղավանդակ կամ 3-րդ տիպի սանդուղք»:

i

9/ Կետ 5.36 կետի «ավտոկայանատեղերում» բառից հետո լրացնել «, որպես կանոն,» բառերով:

Կետը լրացնել երկրորդ և երրորդ պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.

«Չկառուցապատված տարածքում տեղաբաշխված, երկու հարկից ոչ ավելի առանձին կանգնած ստորգետնյա ավտոկայանատեղերում թույլատրվում է 5.41 կետի պահանջներին համապատասխանող առանձնացված բոքսերի սարքավորում: Ընդ որում, յուրաքանչյուր ստորգետնյա հարկից պետք է նախատեսվեն ինքնուրույն ելքեր անմիջապես դեպի դուրս:

1 և 2-րդ հրակայունության Գ 1.3 դասի շենքերի նկուղային կամ գետնախարսխային հարկում տեղադրված ավտոկայանատեղերում, քաղաքացիներին պատկանող մարդատար ավտոմեքենաների պահման տեղերի հատկացման համար, թույլատրվում է նախատեսել 5.41 կետի պահանջներին համապատասխանող առանձնացված բոքսեր»:

10/ Կետ 5.39: Հանել երկրորդ նախադասությունը:

i

11/ Կետ 5.41 լրացնել նոր պարբերությունով` հետևյալ բովանդակությամբ.

i

«Բոքսերում ծավալային հրդեհաշիջման սարքավորումների (ինքնաաշխատող մոդուլների և համակարգերի` փոշենման, աերոզոլային և այլն) օգտագործման դեպքում, առանձնացված բոքսերում դարպասները պետք է նախատեսել խուլ, առանց նշված անցքերի սարքավորման: Այս դեպքում, բոլոր հարկերի համար ընդհանուր թեքանցները կարող են չանջատվել մեքենաների պահման սենքերից 5.13 կետով պահանջվող հակահրդեհային պատվարներով»:

12/ Կետ 5.43 «36» թիվը փոխարինել «40» թվով:

i

13/ Կետ 5.51 «50» թիվը փոխարինել «100» թվով:

i

14/ Գլուխ 5-ը լրացնել 5.54 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«5.54 Բաց տիպի մեխանիզացված ավտոկայանատեղերում պատող կոնստրուկցիաները կարող են նախատեսվել 5.45 կետի համաձայն: Օդափոխման և ծխահեռացման համակարգերի նախատեսում չի պահանջվում»:

i

15/ Կետ 6.1 երկրորդ պարբերությունից հանել «հրդեհաշիջման ջրի ծախսի և» բառերը:

Կետը լրացնել երրորդ պարբերությունով` հետևյալ բովանդակությամբ.

«Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ըստ 5.7 կետի նախագծվող սենքերի ջեռուցումը և օդափոխումը հարկավոր է նախատեսել հաշվի առնելով ավտոմոբիլների սպասարկման կազմակերպությունների նորմերի պահանջները»:

16/ Կետ 6.5-ը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Վերգետնյա ավտոկայանատեղերում ներքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգերը, շարժական հրդեհային տեխնիկային միացնելու համար, թույլատրվում է իրականացնել չորախողովակ` 89 (77) մմ տրամագծով, դուրս հանված խողովակաոստով, սարքավորված փականներով և միացման գլխիկներով: Ջրի շիթերի քանակը և նվազագույն ծախսը ընդունվում է ըստ 6.4 կետի:

5.41-ի պահանջներին համապատասխանող առանձնացված բոքսերով ավտոկայանատեղերում, այդ թվում նաև միահարկ ստորգետնյա ավտոկայանատեղերում, թույլատրվում է չնախատեսել ներքին հակահրդեհային ջրախողովակաշար յուրաքանչյուր բոքսում ինքնաաշխատող մոդուլների կիրառման և 6.29 կետի ու 6.30 կետի երկրորդ պարբերության պահանջների կատարման դեպքում»:

i

17/ Կետ 6.12 երկրորդ պարբերությունում «18» թիվը փոխարինել «20» թվով, իսկ վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

18/ Կետ 6.15 առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Ստորգետնյա ավտոկայանատեղերում հարկից (հարկաբաժնից) հրդեհի այրման արգասիքները հեռացնելու նպատակով հարկավոր է նախատեսել արտածման հակածխային օդափոխման համակարգեր»:

i

19/ Կետ 6.16 չորրորդ պարբերությունից հանել «Մինչև երկու հարկ վերգետնյա ավտոկայանատեղերում և» բառերը.

յոթերորդ պարբերությունում «900» թիվը փոխարինել «3000» թվով, պարբերության տեքստը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Մեկ ծխային հորանից օդաանցերի ճյուղավորումների քանակը չի նորմավորվում»:

Վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

i

20/ Կետ 6.19 կետի «հրդեհային ազդասարքերից» բառերից հետո լրացնել «կամ հրդեհաշիջման ավտոմատ սարքավորանքի» բառերով:

i

21/ 6.28 կետը լրացնել երկրորդ պարբերությունով` հետևյալ բովանդակությամբ.

«Հրդեհաշիջման ավտոմատ սարքավորման տիպը, մարման եղանակը և կրակմարիչ միջոցների տեսակը որոշվում է նախագծային կազմակերպության կողմից, կախված պաշտպանվող սենքի տեխնոլոգիական, կոնստրուկտիվ և ծավալահատակագծային առանձնահատկություններից: Թույլատրվում է սահմանված կարգով հավաստագրված ինքնաշխատ մոդուլների և համակարգերի կիրառում (փոշենման, աերոզոլային և այլն)»:

i

22/ Կետ 6.29 դ) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «, բացառությամբ շենքերի, որոնք ենթակա են հրդեհաշիջման ավտոմատ սարքերով և ավտոմատ հրդեհային ազդարարմամբ պաշտպանության» բառերով:

Կետը լրացնել երկու պարբերություններով հետևյալ բովանդակությամբ.

«5.40 կետին համապատասխանող առանձնացված բոքսերով ավտոկայանատեղերում յուրաքանչյուր բոքսում հրդեհաշիջման մոդուլային սարքավորումների (ինքնաշխատ մոդուլների) կիրառման դեպքում, բոքսերի միջև անցումների ավտոմատ հրդեհաշիջում նախատեսել չի պահանջվում, ընդ որում, նշված անցումները ամեն հարկում պետք է սարքավորված լինեն (ՕՊ-50, ՕՊ-100-տիպի) շարժական կրակմարիչներով, ելնելով յուրաքանչյուր հարկում, մինչև 500 քառ.մ հարկի մակերեսի դեպքում - 1 հատ, 500 քառ.մ ավելի - 2 հատ կրակմարիչ, հաշվարկից:

Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման սենքերում` նախագծվող ըստ 5.6 կետի, ավտոմատ հրդեհաշիջման սարքավորման անհրաժեշտությունը որոշվում է ավտոմոբիլների սպասարկման կազմակերպությունների նորմերի պահանջներին համապատասխան»:

23/ Կետ 6.30-ը լրացնել գ) և դ) ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

i

«գ) բոքսերում հրդեհաշիջման մոդուլային սարքավորումների (ինքնաշխատող մոդուլների) օգտագործման դեպքում, 5.40 կետի պահանջներին համապատասխանող ավտոկայանատեղերի առանձնացված բոքսերը և դրանց միջև անցուղիները,

դ) ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար ըստ 5.6 կետի նախագծվող սենքերը - ավտոմոբիլների սպասարկման կազմակերպությունների նորմերի պահանջներին համապատասխան»:

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
06.11.2006
N 243-Ն
Հրաման