Սեղմել Esc փակելու համար:
{05.03.2011 - 31.10.2019} ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.03.2011 - 31.10.2019} ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2011  -ից մինչեւ   31.10.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1912.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1912-Ն

 

i

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը և տեքստը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1912-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1, 2, 6, 7, 10, 12, 13, առողջապահության բնագավառի 1, 3, 4, 6, գյուղատնտեսության բնագավառի 2, 3, էներգետիկայի բնագավառի 1, 2, 3, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի 1-14, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, քաղաքաշինության բնագավառի 2, գործունեության այլ բնագավառների 4, 7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) տեղեկացնելու կարգը:

2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում տեսչական մարմին` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը:

3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչական մարմնին գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է տեսչական մարմին ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.

ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:

5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորված անձը տեսչական մարմնին գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(հավելվածը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը ________________________

 

2. Գտնվելու վայրը ___________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը)

(նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը

պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)________________________

_____________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ______________________________

 

_______________________________________________ ____________________

    (լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)    (ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և

ազգանունը

_____________________________________________________________________

 

2. Բնակության վայրը _________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը)

(նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը

պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)________________________

_____________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ______________________________

 

_______________________________________________  ___________________

    (լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)    (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

i

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _____________________________

 

2. Գտնվելու վայրը ________________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)_____________________________

__________________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ___________________________________

 

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը _____________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ _____________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ __________ 200 թ.

 

(3-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

__________________________________________________________________________

 

2. Բնակության վայրը ______________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)_____________________________

__________________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ___________________________________

 

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը _____________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ _____________________________________________________________

(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,

անունը, ազգանունը)

 

_____ __________ 200 թ.

 

(4-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1912-Ն
Որոշում