Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա Ո ...

 

 

041.0061.310107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2007 թվականի N 61-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Հասմիկ Դավթյանի և Հովիկ Դավթյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Արմեն Շահբազյանին և Արտյոմ Մանասյանին:

Այդ կապակցությամբ «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Դավթյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի դեպարտամենտի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ա. Շահբազյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի 5-րդ կուրսի ուսանող», իսկ «Հ. Դավթյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 5-րդ կուրսի ուսանող» բառերը` «Ա. Մանասյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

բ) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Երիցյան - բանասիրական գիտությունների դոկտոր» բառերը փոխարինել «Ս. Երիցյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերով, իսկ «Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս» բառերը` «Ֆ. Սարգսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով.

գ) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2007
N 61-Ա
Որոշում