Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1919.290107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1919-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության` Տաշիրի կինոցանցի գույքը, այդ թվում` 2253.1 քառ. մետր մակերեսով կինոթատրոնի շենքը (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Լենինի փող.) և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3 հեկտար հողամասը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի սեպտեմբերի 26-ին գնահատված գույքի և հողամասի շուկայական արժեքը` 30091 հազ. դրամ, այդ թվում`

շենք, շինությունների գնահատված արժեքը` 26175 հազ. դրամ,

հիմնական միջոցների գնահատված արժեքը` 2415.7 հազ. դրամ,

հողամասի շուկայական արժեքը` 1500 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 21443 հազ. դրամ.

գ) որ մրցույթում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հողամասը` շուկայական արժեքով:

1.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) գույքի և հողամասի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 1278371 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ, եթե գնորդը ֆիզիկական անձ է,

«Տաշիր» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն երեք տարի ժամկետով:

1.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը գույքի և հողամասի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` վերակազմակերպելով բաց բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը, այն սահմանելով մեկ մլն դրամ:

2.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 2-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 17384 հազ. դրամ.

բ) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 8692 հազ. դրամ:

2.3. Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1591 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 206 հազ. դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 218 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 828 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 70 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 269 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. Ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ աճուրդի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 425530 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.1. 20070 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 22035 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 49.6 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

3.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 49,6 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 9960 հազ. դրամ, որը համապատասխանում է 996 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 5000 դրամ:

3.4. «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3464 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1013 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով` 632 հազ. դրամ,

աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 737 հազ. դրամ,

կարճաժամկետ փոխառությունների գծով` 1082 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3.5. «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

3.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

4.1. 8300 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 5756 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Էջմիածնի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

4.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2820 հազ. դրամ, որը համապատասխանում է 282 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2500 դրամ:

4.4. «Էջմիածնի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3379 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 298 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով` 1240 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)` 1841 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4.5. «Էջմիածնի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

5.1. Երևանի քաղաքապետարանի «Մեխանիզատոր» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մեխանիզատոր» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 11-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 35137 հազ. դրամ.

բ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 28110 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 14055 հազ. դրամ:

5.3. «Մեխանիզատոր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 32574 հազ. դրամ, այդ թվում`

ակտիվներին վերաբերող շնորհներ` 32304 հազ. դրամ,

անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 270 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5.4. «Մեխանիզատոր» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1364617 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2006
N 1919-Ն
Որոշում