Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱ ...

11.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.11.2009  -ից մինչեւ   11.06.2011  -ը:
 
(ուժը կորցրել է 03.05.11 թիվ 05-Ն հրաման)

i

121.0025.180107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         01           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12107007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 25-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սահմանել համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:

Հավելված

ՀՀ տարածքային

կառավարման նախարարի

2006 թվականի դեկտեմբերի 28-ի

N 25-Ն հրամանի

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողների (այսուհետ` համայնքային ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումը` նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

i

3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերում (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ` աշխատակազմի քարտուղար):

(3-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

4. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ:

(4-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

5. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

6. Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

7. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է համայնքային ծառայողի անձնական գործին:

8. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

i

9. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Աշխատակազմի քարտուղարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը (այսուհետ` Կազմակերպիչ):

(9-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

10. ՈՒսումնական կազմակերպությունների ընտրության մրցույթն անցկացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը (այսուհետ` Ծրագրեր) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որին համապատասխան ուսումնական կազմակերպություններն անցկացնում են համայնքային ծառայողների վերապատրաստումը:

II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

i

12. Աշխատակազմի քարտուղարը «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` աշխատակազմի համապատասխան համայնքային ծառայողների վերապատրաստումը հաջորդող տարում իրականացնելու համար, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը կազմակերպչին է ներկայացնում տարեկան հայտ (Ձև N 1):

(12-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

13. Կազմակերպիչը, ամփոփելով բոլոր հայտերը, հաստատում է համայնքային ծառայողների վերապատրաստման տարեկան պլանը (Ձև N 2)` հաջորդող տարվա համար:

14. Կազմակերպիչը, հաստատված տարեկան պլանի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած Ծրագրերի հիման վրա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը, ապահովում է համայնքային ծառայողների վերապատրաստումը հաջորդող տարում անցկացնող ուսումնական կազմակերպությունների ընտրության մրցույթի սահմանված կարգով կազմակերպումն ու անցկացումը:

Ելնելով մարզի համայնքների աշխարհագրական դիրքից և վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների ընդհանուր թվից` կազմակերպիչը կարող է կազմակերպել և անցկացնել ուսումնական կազմակերպությունների ընտրության մեկից ավելի մրցույթներ:

15. Կազմակերպիչը, մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ներկայացնում մրցույթով ընտրված ուսումնական կազմակերպությունների ցանկը:

i

16. Կազմակերպիչն ուսումնական կազմակերպության հետ համատեղ տարեկան պլանի հիման վրա կազմում է ուսումնական կազմակերպության (սույն կարգի 14-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքում` յուրաքանչյուր ուսումնական կազմակերպության) կողմից անցկացվող համայնքային ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկը (Ձև N 3), որը մինչև համայնքային ծառայողների վերապատրաստում անցկացնելու տարվա փետրվարի 1-ը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ:

(16-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

i

17. Համապատասխան աշխատակազմի քարտուղարը վերապատրաստման դասընթացներին համայնքային ծառայողների մասնակցությունը պլան-գրաֆիկին համապատասխան ապահովելու նպատակով` երկշաբաթյա ժամկետում պլան-գրաֆիկում նշված ուսումնական կազմակերպությանը ներկայացնում է հայտ (Ձև N 4)` կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

(17-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

i

18. Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին համայնքային ծառայողի հարգելի բացակայության (հիվանդություն, գործուղում և այլն) դեպքերում, համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի քարտուղարը հայտ է ներկայացնում կազմակերպչին` հաստատված Ծրագրերին համապատասխան համայնքային ծառայողին վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:

Համայնքային ծառայողը` աշխատակազմի քարտուղարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է կազմակերպչին:

Կազմակերպիչը նույն օրը, վերապատրաստում անցնելու համար, համայնքային ծառայողին տալիս է ուղեգիր (Ձև N 5):

Համայնքային ծառայողը կազմակերպչի տված ուղեգրով, այնտեղ նշված ժամկետում ներկայանում է ուսումնական կազմակերպություն:

(18-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

19. Համապատասխան ուսումնական կազմակերպությունը հաստատված Ծրագրերով անցկացնում է վերապատրաստում` վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ:

20. ՈՒսումնական կազմակերպությունը կազմակերպչի տված ուղեգրով ներկայացած համայնքային ծառայողների վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով` նրանց ընդգրկելով վերապատրաստման դասընթացների նշված խմբերի մեջ:

i

21. Վերապատրաստման արդյունքում համայնքային ծառայողին ուսումնական կազմակերպության կողմից տրվում է վկայական (Ձև N 6):

(21-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

22. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին համայնքային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում ուսումնական կազմակերպության կողմից նրան տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

(22-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

23. Համայնքների ղեկավարների աշխատակազմերը վարում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացած փաստաթղթերի համարները:

24. ՈՒսումնական կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, կազմակերպչին է ներկայացնում տեղեկանք` վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին (Ձև N 7):

i

25. Կազմակերպիչը, կիսամյակը մեկ, վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերաբերյալ ամփոփ տեղեկանք (Ձև N 8) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

(25-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

i

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

i

26. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով համայնքային ծառայողների վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով նախատեսված ժամկետներում և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ուսումնական կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

(26-րդ կետը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

27. Առաջին վերապատրաստման արդյունքում ուսումնական կազմակերպության կողմից համայնքային ծառայողներին տրվում է տեղեկանք` համայնքային ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:

Ձև 1

i

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏ _____________________________________________________________________

(համայնքի ղեկավարի աշխատակազմ)

համայնքային ծառայողների վերապատրաստման

.______________________________________________________________.

|N|պաշտոնների|համայնքային   |վերապատրաստում   |վերապատրաստման  |

| |խմբերը    |ծառայողների   |անցած համայնքային|ծրագրի անվանումը|

| |          |ընդհանուր թիվը|ծառայողների թիվը |                |

|_|__________|______________|_________________|________________|

| |ընդամենը  |              |                 |                |

.______________________________________________________________.

Աշխատակազմի քարտուղար _____________________________________________

Կ.Տ.

(1-ին ձևը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

Ձև 2

Համայնքային ծառայողների վերապատրաստման

ՏԱՐԵԿԱՆ ՊԼԱՆ

._______________________________________________.

|N|համապատասխան|ընդամենը|համայնքային ծառայողներն|

| |համայնքի    |        |ըստ պաշտոնների         |

| |ղեկավարի    |        |_______________________|

| |աշխատակազմ  |        |գլխավոր|առաջատար|կրտսեր|

|_|____________|________|_______|________|______|

|1|     2      |    3   |   4   |   5    |   6  |

|_|____________|________|_______|________|______|

|_|____________|________|_______|________|______|

|_|____________|________|_______|________|______|

|_|____________|________|_______|________|______|

| |ընդամենը    |        |       |        |      |

._______________________________________________.

Ձև 3

ՊԼԱՆ - ԳՐԱՖԻԿ

_______________________________________________________________________

               (համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմ)

համայնքային ծառայողների վերապատրաստման

(200__ թ.)

._________________________________________________________________________.

|N|վերապատրաստվողներն|Ընդամենը|ՈՒսումնական      |Ծրագրերը   |Ժամկետները   |

| |ըստ պաշտոնների    |        |կազմակերպությունը|(ժամաքանակ)|(սկիզբ-ավարտ,|

| |խմբերի            |        |                 |           |ժամ)         |

|_|__________________|________|_________________|___________|_____________|

| |Ընդամենը          |        |                 |           |             |

._________________________________________________________________________.

Կ.Տ.

Ձև 4

ՀԱՅՏ

________________________________________________________________ - ին

ուսումնական կազմակերպության անվանումը

_____________________________________________ ղեկավարից

համապատասխան համայնքի անվանումը

.__________________________________________________________________.

|N|վերապատրաստման               |զբաղեցրած |ծրագրի   |ժամկետները   |

| |մասնակիցները (անուն,         |պաշտոններն|անվանումը|(սկիզբ,      |

| |ազգանուն, հայրանուն, հեռախոս)|ըստ խմբերի|         |ավարտ, ժամ)  |

|_|_____________________________|__________|_________|_____________|

|_|_____________________________|__________|_________|_____________|

|_|_____________________________|__________|_________|_____________|

|_|_____________________________|__________|_________|_____________|

.__________________________________________________________________.

Խմբի պատասխանատու անձ ______________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոս

________________________________________________________________________

Աշխատակազմի քարտուղար _____________________________________________

անուն, ազգանուն

Կ.Տ.

(4-րդ ձևը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

Ձև 5

i

ՈՒՂԵԳԻՐ

Տրվում է _____________________________________________________________

անունը, ազգանունը, հայրանունը

__________________________________________________________________________

          համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի անվանումը

__________________________________________________________________________

                            զբաղեցրած պաշտոնը

համայնքային ծառայողների վերապատրաստման ___________________________________

վերապատրաստման ծրագրի անվանումը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

          ուսումնական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը

_______________________ դասընթացներին մասնակցելու համար:

դասընթացի ժամկետը

_________________________

_________              ___________________          ____________________

 պաշտոնը                 ստորագրությունը               անունը, ազգանունը

Կ.Տ.

(5-րդ ձևը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

Ձև 6

._________________________________________________________________________.

|                (Հայաստանի Հանրապետության զինանշանը)                     |

|                                                                         |

|                        ՎԿԱՅԱԿԱՆ N __ __ __ __                           |

|                                                                         |

|                  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ                    |

|                                                                         |

|    Տրվում է ___________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

|                (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)                 |

|                                                                         |

| առ այն, որ նա վերապատրաստվել է ________________________________________ |

| _______________________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

| _______________________________________________________________________ |

|     (ուսումնական կազմակերպության անվանումը, վերապատրաստման ծրագիրը,     |

|                         վերապատրաստման ժամկետը)                         |

|                                                                         |

| _____________________________________ _______________ _________________ |

| ուսումնական կազմակերպության անվանումը ստորագրությունը անունը, ազգանունը |

|                                                                         |

| Կ.Տ.                                                                    |

|                                                                         |

._________________________________________________________________________.

Ձև 7

i

ՏԵՂԵԿԱՆՔ

_____________________________________________ - ում

(ուսումնական կազմակերպության անվանումը)

համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

.____________________________________________.

|N|համապատասխան     |ընդամենը|հայտով|ուղեգրով|

| |համայնքի ղեկավարի|        |      |        |

| |աշխատակազմ       |        |      |        |

|_|_________________|________|______|________|

|1|        2        |    3   |   4  |    5   |

_____________________________________ _______________ _________________ ուսումնական կազմակերպության անվանումը ստորագրությունը անունը, ազգանունը

Կ.Տ.

(7-րդ ձևը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

Ձև 8

ՏԵՂԵԿԱՆՔ

համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին

.____________________________________________.

|N|համապատասխան     |ընդամենը|հայտով|ուղեգրով|

| |համայնքի ղեկավարի|        |      |        |

| |աշխատակազմ       |        |      |        |

|_|_________________|________|______|________|

|1|        2        |    3   |      |        |

| |Ընդամենը         |        |      |        |

.____________________________________________.

Կ.Տ.

(8-րդ ձևը փոփ. 13.10.09 թիվ 34-Ն հրաման)

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
28.12.2006
N 25-Ն
Հրաման