Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ...

 

 

040.0142.180207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2007 թվականի N 142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագիրը հաստատելու մասին» N 741 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի`

i

ա) 55-րդ կետի 3-րդ սյունակից հանել «միացնելով Ախուրյանի N 85 ՄՏՈՒ-ն» բառերը.

բ) 56-րդ կետի 3-րդ սյունակում «Վերակազմակերպել` միացնելով Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջին» բառերը փոխարինել «լուծարել» բառով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել Շիրակի մարզի Ախուրյանի N 85 ՄՏՈՒ-ի լուծարումը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի նախկին N 85 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող` 578 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 6838,0 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը և 600 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2007
N 142-Ն
Որոշում